14:53 22.03.2019
Ազատության հրապարակում մարտի 14-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ևս մեկ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ նշելով, որ քրեական գործը հարուցել է ՀՀ ոստիկանությունը: Հիշեցնենք, որ մարտի 15-ին քրեական գործ էր հարուցվել […]
14:46 22.03.2019
Ավագանու նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը շնորհավորեց բոլոր մարզասերներին` հիշեցնելով, որ Ալբերտ Ազարյանի անվան սպորտային դպրոցը նորոգվելու է, որից հետո հետաքրքրվեց, թե սպորտային ի՞նչ ծրագրեր են նախատեսվում իրականացնել 2019-ին և արդյո՞ք նախատեսվում է քաղաքապետարանի ենթակայության տակ գործող սպորտդպրոցների մարզիչների աշխատավարձի բարձրացում: «Սպորտային միջոցառումներ նախատեսված են բյուջեով՝ վազքի մարաթոններ, հեծանվավազք, տոնական և հիշատակի […]
14:40 22.03.2019
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ Հայաստանի իրավապահների կողմից որոնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը դեռ չի գտնվել։ «Մենք ունենք հայտնի փախստականներ, ինչպիսին է Միքայել Հարությունյանը։ Ես կարծում եմ՝ ազգային անվտանգությունը պետք է օր առաջ… որովհետև էլի ազգային անվտանգության խնդիր է՝ պաշտպանության նախկին նախարարն […]
14:35 22.03.2019
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում պաշտպանության նախարարության կատարողականի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահն ուշադրություն հրավիրեց ՊՆ ներկայացրած փաստաթղթի այն տողերին, ըստ որոնց՝ բանակը քաղաքական գործընթացների մեջ չի կարող մասնակցություն ունենալ, դա արդեն բացառված է։ Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը բացատրեց, որ խոսքն այն մասին է, որ նախարարության ու զինված ուժերի ղեկավարությունը կամք է դրսևորում բանակն […]
14:18 22.03.2019
Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով, առանձին հարցերի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր ու տվյալներ ստանալու համար այսօր առանձին երկու գրությամբ ևս դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում: «Հաշվի առնելով, որ Երևան քաղաքի Ազատության հրապարակի […]
13:55 22.03.2019
2014 թվականի այս օրերին ահաբեկիչները գրավեցին հայաբնակ Քեսաբը: Սիրիահայ համայնքի համար այդ ծանր դեպքերից անցել է հինգ տարի: Քեսաբահայ գրող, լեզվաբան, «Քեսաբի երեք օրերը» գրքի հեղինակ Հակոբ Չոլաքյանը SHANTNEWS.am-ին պատմում է դեպքերի զարգացման մասին և ներկայացնում է Քեսաբի այսօրվա վիճակը: Նա Քեսաբի գրավման օրերին եղել է հայկական այդ բնակավայրում: Մանրամասները՝ տեսանյութում:
13:46 22.03.2019
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ելույթ ունեցավ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նա ներկայացրել է ԵԱՏՄ շրջանակներում մրցակցային հարաբերությունների որակի խնդիրների մասին: «ՏՄՊՊՀ-ն ակտիվորեն համագործակցում է ԵԱՏՄ անդամ մրցակցության պաշտպանության մարմինների հետ, ինչպես նաև ԵԱՏՄ մրցակցության և հակամենաշնորհային հարցերով հանձնաժողովի հետ: ԵԱՏՄ տարածքում կան մրցակցության ընդհանուր կանոններ և սկզբունքներ: Դրանք ներառել […]
13:43 22.03.2019
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Պոլսում հարցազրույց է տվել SHANTNEWS.am-ին: Նա խոսել է Պոլսո՝ վերջերս կյանքից հեռացած Մեսրոպ արք. Մութաֆյանի մասին, ներկայացրել է պոլսահայ կյանքի այսօրվա վիճակը՝ խոսելով նաև Թուրքիայում առաջիկայում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների մասին: Կարո Փայլանը ներկայացրել է նաև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցի շուրջ իր տեսակետը: Մանրամասները՝ տեսանյութում։
13:38 22.03.2019
«Մենք երկրում զարգացնում ենք ռազմարդյունաբերությունը։ Եվ այդ ճանապարհին որոշ անհատներ ու շրջանակներ կարծես թե չեն հասկացել, որ պետք է հանգիստ նստեն տեղները ու չխառնվեն։ Եվ էստեղ ակնկալում ենք Ձեր աջակցությունը»,- Ազգային ժողովում ԱԱԾ ղեկավարի մասնակցությամբ քննարկման ժամանակ Արթուր Վանեցյանին ուղղված իր խոսքում ասաց պատգամավորներից Տիգրան Կարապետյանը։ Նա ասաց, որ իրենց հանձնաժողովի ստացած տեղեկությունները մտահոգիչ են, […]
13:24 22.03.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Անահիտ Ասատրյանը մարտի 22-ի արտահերթ նիստի ժամանակ անդրադարձավ Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու որոշման նպատակահարմարությանը: Դիմելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանին՝ Ասատրյանը նշեց՝ կառավարման տալով ընտրում են հեշտ տարբերակը՝ ներդրումներ և եկամուտներ, սակայն միշտ չէ, որ հեշտ տարբերակը լավն է: […]
13:02 22.03.2019
Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի բաց նամակի հրապարակումից հետո արդյո՞ք Ազգային անվտանգության ծառայությունը որևէ գործողություն իրականացրել է։ ԱԺ-ում հանձնաժողովներից մեկում քննարկման ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հարցրեց պատգամավորներից Քրիստինե Պողոսյանը։ Նրա հարցին պատասխանելիս Արթուր Վանեցյանն ասաց, որ դատախազությունն իրենց ուղարկել է այդ մասին գրություն, և դրանից հետո ծառայությունում ստուգողական միջոցառումներ են ձեռնարկվել, ինչի ընթացքի […]
13:00 22.03.2019
Մոնթե Մելքոնյան 44 հասցեում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը: Ծրագրի շահառուները կառուցվող համալիրի հիմքերում տեղադրել են սերունդներին ուղղված ուղերձը, կատարվել է հիմնաքարի ու երիտասարդ ընտանիքների օրհնության կարգ: Երիտասարդական ավանն ունենալու է 1100 բնակարան, 800 ավտոմեքենայի […]
12:52 22.03.2019
Հայաստանի «Թավշյա հեղափոխությունն» ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ կանայք կարող են դառնալ քաղաքական պայքարի հաջողության գրավական: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հասարակական կոմիտեի շրջանակներում Հայ կանանց միջազգային ընկերակցության կողմից կազմակերպված համաժողովում հայտարարել է քաղաքագետ Աննա Օհանյանը: Այս մասին տեղեկանում ենք «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունից: Նրա կարծիքով` Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը համաշխարհային նշանակություն ունի, […]
12:46 22.03.2019
Հայաստանի ԱԱԾ ղեկավարը լավ է վերաբերվում այլ երկրներում ծառայության աշխատակիցների վերապատրաստումներին, սակայն դա կարող է խնդիրներ առաջացնել։ Այս մասին Արթուր Վանեցյանն այսօր ասաց՝ պատասխանելով ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին։ Վանեցյանն ասաց, որ իրենք գիտակցում են այդ վտանգը, և այս պահի դրությամբ որևէ նման դեպք չի արձանագրվել, ու ԱԱԾ տնօրենը հուսով է, որ չի էլ բացահայտվի։ Սակայն […]
12:34 22.03.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը Ավագանու մարտի 22-ի նիստում «Երևանի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» որոշման նախագծի քննարկման ժամանակ հանդես եկավ առաջարկ-հորդորով: Տեղեկացնելով, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների՝ այդ ավտոկայանատեղիում մեքենա կայանելու անհրաժեշտությունը շատ սուղ է՝ Մանուկյանն ասաց. «Կուզենայի, որ մեր կողմից դա նախապես պարտադրանք […]
12:32 22.03.2019
Մենք գնում ենք եկամուտի հարկումից դեպի հարստության հարկում: Այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանը՝ նշելով, որ պետք է աստիճանաբար նվազեցվեն եկամտային հարկերը, փոխարենը ավելացվեն հարստության հարկերը: «Եթե դուք հակված չեք ճող ապրելու, քիչ եք հարկ վճարում, իսկ եթե ուզում եք ճոխ ապրել, ապա պետք է պատրաստ լինեք շատ հարկեր […]
12:30 22.03.2019
Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի քննարկման ժամանակ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին հարցրեց՝ ի՞նչ փուլում է գաղտնալսումների հայտնի դեպքի բացահայտման ընթացքը։ Խոսքը, հիշեցնենք, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման, ձայնագրման ու այդ ձայնագրության հրապարակման մասին է։ Վանեցյանն ասաց, որ ինքը նույնպես այդ […]
12:22 22.03.2019
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռքբերված նյութերով պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզպետարանի սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակիցը նպաստառու շահառուի համար նպաստ ձևակերպելու դիմաց առաջարկել է իրեն տալ նրան հասանելիք` տարվա 6 ամիսների նպաստի գումարները։ Դրանից հետո հանրային ծառայողը 2009-2010թթ․ ընթացքում, նախնական պայմանավորվածության համաձայն, շահառուից անձամբ ստացել է 2009-2010թթ․ […]
12:19 22.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության Խորհրդարանի Սենատի նորընտիր նախագահ Դարիղա Նազարբաևայի հետ և շնորհավորել նրան այդ բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ: Ջերմ ու բարեկամական զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Դարիղա Նազարբաևայի հարուստ փորձն ու գիտելիքները նոր պաշտոնում լավագույնս կծառայեն բարեկամ Ղազախստանի հետագա առաջընթացին, ինչպես նաև հայ-ղազախական միջխորհրդարանական կապերի զարգացմանը: […]
12:12 22.03.2019
Ազգային անվտանգության ծառայությունը կատարել է օրենքով իրեն վերապահված բոլոր լիազորությունները, բայց դրանցից կարող է հրապարակայնորեն խոսել միայն կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում կատարած աշխատանբքը ներկայացնելիս ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Շատ ոլորտներում կոռուպցիան կրել է համակարգային բնույթ և ունեցել է բրգաձև կառուցվածք։ Իսկ դա նշանակում է, որ […]
12:02 22.03.2019
Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում մարտի 14-ին ցուցահանդես է բացվել, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղին: Ցուցահանդեսը տևելու է մինչև ապրիլի 11-ը: «Թեև աշխարհում ոչ մի երկիր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի ազատության և անկախության իրավունքը, սակայն «Կյանք գոյություն չունեցող երկրում» խորագիրը կրող ցուցահանդեսը վառ օրինակ է աշխարհում ամենաբարդ կոնֆլիկտային տարածքում գտնվող հայերի պատմության, որոնք ապրում են Հարավային […]
11:49 22.03.2019
«Վերլուծելով արդեն նոր Հայաստանում ԱԱԾ գործունեության և դրա վերաբերյալ համապատասխան արձագանքները՝ կարող եմ արձանագրել, որ ծառայությունը թերևս երբեք այդպիսի մեծ վստահություն չի ունեցել և ժողովրդական աջակցություն չի վայելել»,- Ազգային ժողովում ԱԱԾ կատարած աշխատանքների հաշվետվություն ներկայացնելիս ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նա շեշտեց, որ դրա վկայությունն են ծառայությանն ուղղված դիմումների, բողոքների, հանրագրերի քանակները․ նա օրինակ բերեց, […]
11:48 22.03.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի հավաքականը ժամանել է Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո, որտեղ մարտի 23-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը: Մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:00-ին, «Գրբավիցա» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: Հայաստանի […]
11:41 22.03.2019
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատանքի 90-95 տոկոսը պարունակում է գաղտնիության տարրեր, որոնց մասին ընդունված չէ խոսել, բայց ԱԱԾ-ն փորձում է հնարավորինս թափանցիկ աշխատել։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «2018 թվականի մայիս ամսից սկսած, երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հետ կապված՝ Ազգային անվտանգության ծառայությունը սկսել է […]
11:34 22.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ և շնորհավորել նրան պաշտոնը ստանձնելու առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների ու ժողովուրդների միջև առկա բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթներն ապագայում էլ կշարունակեն ծառայել իբրև վստահելի հիմք Հայաստանի ու Ղազախստանի միջև փոխշահավետ համագործակցության զարգացման ու խորացման համար: Նախագահ […]
11:12 22.03.2019
Ինչպես հայտնի է, այսօր աշխարհում նշվում է Ջրի համաշխարհային օրը: Այս տարվա կարգախոսն է` «Ոչ ոք անտեսված չի մնա»: Հայտնի է, որ Հայաստանում դեռևս կան մարտահրավերներ՝ կապված ջրի հասանելիության ապահովման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հետ: ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներն ուսումնասիրություններ են կատարել հատկապես Արարատյան դաշտի ավազանում՝ պարզելու համար, թե ի՞նչ վիճակում է ավազանը: Արձանագրվել է, […]
10:59 22.03.2019
Հայաստանում հող մշակողների համար ծախսած ջրի քանակ չի հաշվարկվում։ Որպեսզի հնարավոր լինի պարզել՝ որքան ջուր է անհրաժեշտ գյուղատնտեսական աշխատանքների համար, պետք է իրականացնել գյուղացիների ծախսած ջրի հաշվարկ։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նախարարին հարցրին՝ ի՞նչ է արվում, որ այս տարի նույնպես իշխանությունները ստիպված չլինեն Սևանից բաց թողնել նախատեսվածից ավելի շատ ջուր։ […]
10:55 22.03.2019
Հայաստանում ջրամբարաշինությունն իշխանության առաջնահերթությունների մեջ է, բայց նպատակը ոչ թե ինքնին ջրամբար շինելը պետք է լինի, այլ ձևավորվող ջրային պաշարները հնարավորինս ի շահ Հայաստանի օգտագործելը։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նա նշեց, որ պետք է հասկանալ՝ որտե՞ղ և ինչպիսի՞ ջրամբարներ է ուզում ստեղծել Հայաստանը՝ համայնքների մոտ գտնվող փոքր ջրամբարնե՞ր, […]
10:44 22.03.2019
Հայաստանի հարևանները, մասնավորապես Թուրքիան, զգալի ռեսուրսներ են ներդրել, որպեսզի ենթակառուցվածքներ ստեղծեն և ունենան ջրի ամբարման հնարավորություն։ Իսկ Հայաստանը դեռ նոր պետք է սկսի այդ ուղղությամբ աշխատանքները։ Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։ «Այն ջուրը, որը մենք օգտագործում ենք, դրանից ավելի՝ Հայաստանում ձևավորվող բոլոր մակերևութային հոսքերն արտահոսում են Հայաստանից։ Դա […]
10:01 22.03.2019
Բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: «Նախատեսված 8 միլիարդի աճը, որը լրամշակումով առաջարկելու ենք ավագանու հաստատմանը, կուղղվի մի շարք խոշոր ծախսային ծրագրերի, որոնց մեծ մասը նախկինում չի իրականացվել կամ իրականացվել է շատ փոքր ծավալներով, սակայն դրանք քաղաքի համար անհրաժեշտություն են: Նշեմ, որ ևս 2 մլրդ դրամով ավելացում էինք ներկայացրել դեկտեմբերին […]