19:44 22.03.2019
«Հայավտոճան» տնօրինություն ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Արթուր Հովհաննիսյանը երեկ Շիրակի մարզպետարանում, պատասխանելով SHANTNEWS.am-ի` մարզում առկա հանրապետական ու միջպետական Գյումրի-Կապս-Ամասիա և Գյումրի-Բավրա ճանապարհների վիճակի ուսումնասիրությունների և վերանորոգման աշխատանքներին վերաբերող հարցին, հայտնել է, որ այս տարի նշված ճանապարհները մասնակի կհիմնանորոգվեն։ «2019 թվականի բյուջեով նախատեսված են Գյումրի-Բավրա միջպետական նշանակության ճանապարհի միջին նորոգման աշխատանքներ, «Հյուսիս-հարավ» ճանապարհի հետ կապված այդ հատվածում […]
19:27 22.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է տիկին Թրեյսիին կառավարությունում, շնորհավորել նրան նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ դիվանագիտական առաքելության մեջ: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ գործընկերության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում՝ քաղաքական և […]
19:16 22.03.2019
Այսօր Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման ժամանակ SHANTNEWS.am-ի հետ զրույցում Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն ասել է, որ մեծ է հավանականությունը, որ այս տարի ևս Սևանա լիճը կծաղկի: «Կապտականաչ ջրիմուռները մեծ մասամբ տոքսիկ են, դա չի նշանակում, իհարկե, որ նրանք թույն են, բայց, համենայնդեպս, իր ազդեցությունն ունի կենդանական աշխարհի վրա, […]
19:11 22.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ջավախք այցելության ժամանակ Ախալքալաքում Հայաստանի վարչապետը Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ պայմանավորվել էր Նինոծմինդա-Բավրա ճանապարհը կառուցելու մասին: «Դա դժոխքի նման ճանապարհ է: 2018-ին պիտի սկսվեր, գրեթե գործ չարվեց: Եթե 2019-ին չպիտի գործարկվի, իմ կարծիքով, հայ-վրացական բարեկամական հարաբերությունների մասին չարժե խոսել, որովհետև միջպետական ճանապարհը, որը կապում է Հայաստանը Վրաստանի և Սամցխե-Ջավախքի հետ, չափազանց զիջում […]
18:55 22.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Քրմոյանը և Արթուր Հովհաննիսյանն ազատվել են արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: Որոշումը կայացվել է՝ «ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով»:
18:40 22.03.2019
Ստորագրելով և վավերացնելով ՍԵՊԱ-ն՝ ԵՄ-ի հետ այդ համաձայնագիրը, ԵՄ հետ հարաբերությունները ստանում են նոր որակ և, բացի դրանից, բավական դինամիկ զարգանում են: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը: «Այդ համաձայնագիրը նաև մի գործիք է, որ մեր բարեփոխումներն ընթանան ավելի նպատակաուղղված և կարգավորված: Ինչ վերաբերում է վիզաների ազատականացման հարցին, դա […]
18:37 22.03.2019
Նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Գյումրիի «Արեգակ» ներառական փուռ-սրճարան, այդ մասին գրված է սրճարանի ֆեյսբուքյան էջում. «Գյումրիում նոր ֆիլմ է նկարահանվում, մի փոքր դրվագ էլ՝ «Արեգակ»-ում: Իսկ մեր սիրելի նախագահը մեզ չի մոռանում»:
18:36 22.03.2019
Մինչև այսօր չեն վերացել վարորդական իրավունքների գնումները։ Այս մասին Ազգային ժողովում ոստիկանության կատարած աշխատանքների քննարկման ժամանակ բարձրաձայնեց պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը։ «Բնականաբար, փաստ չունեմ։ Փաստ ունենայի, ես ձեզ մոտ կլինեի արդեն, և գնողն ու վաճառողը խիստ պատիժ կստանային»,- ասաց պատգամավորն ու հորդորեց շտկել այս իրավիճակը։ Փոխոստիկանապետ Արման Սահակյանը բացատրեց, որ կաշառքի այսպիսի […]
18:34 22.03.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ մարտի 22-ին, ժամը 14:08-ին 911 ծառայությանը ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից տեղեկություն է հաղորդվել, որ մարտի 17-ից ոստիկանության կողմից որպես անհայտ կորած որոնվող Կ. Դ.-ի որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Որոնողական աշխատանքներն իրականացվել են Լեռնապատ գյուղին […]
18:25 22.03.2019
Ի՞նչ գործընթաց է սկսվել, ինչ հանձնարարականներ են տրվել Հայաստանի արտաքին դիվանագիտական գերատեսչությանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, որպեսզի ի կատար ածվի Նրկոլ Փաշինյանի` Արցախը բանակցային գործընթացի կողմ ներգրավելու հանձնարարականը: Այս մասին Աժ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովում ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցին հարց ուղղեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգմավոր Արման Բաբաջանյանը: «Ինձ մոտ անցյալ շաբաթ ընդունեցի «Հայ դատի» […]
18:20 22.03.2019
Ոստիկանության ղեկավար կազմին անհանգստացնում է նախկին կարգից նոր կարգին անցնելու շրջանը, քանի որ չափից դուրս ակտիվ ոստիկանությունից չպետք է անցնել չափից դուրս պասիվ ոստիկանության։ Այս մասին այսօր Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սահակյանը։ «Դրա համար պետք է ունենանք ինտելեկտուալ ոստիկանություն, ամենամեծ խնդիրն է։ Այսինքն` ոստիկանը, երբ իմանա իր իրավունքները և […]
18:15 22.03.2019
«Եթե 2017 թվականին արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 634 դեպք, 2018-ին դրանց թիվը շուրջ 2 անգամ աճել է՝ կազմելով 1353»,- այս մասին Ազգային ժողովում այսօրվա զեկուցման ժամանակ հայտնեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սահակյանը։ Նրա խոսքերով՝ հայտնաբերված դեպքերի 56 տոկոսը հայտնաբերվել է հենց ոստիկանության տարբեր կառույցների իրականացրած գործողությունների արդյունքում։ Այս ամենի արդյունքում արձանագրվել է, որ […]
18:08 22.03.2019
Մարտի 22-ին, ժամը 16:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի բերդ գյուղին հարակից ձորում երեխան (մոտ 15 տարեկան) ընկել է Ձորագետ գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են` ժամը 16:45-ին փրկարարները Աշոտ Երկաթի ամրոցին […]
18:00 22.03.2019
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 430-րդ հոդվածին համապատասխան, եթե հարկ վճարողի չկատարված հարկային պարտավորությունը 500 հազար դրամ կամ ավելի է լինում, պարտավորությունների գանձման որոշումն անհապաղ չկատարելը, ներկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն համարում է բավարար հիմք ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել հարկային մարմնի ընդունած իրավական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, հետևաբար կիրառում […]
17:53 22.03.2019
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հարց ուղղեց փոխարտգործնախարար Ավետ Ադոնցին՝ ճշտելով, թե Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործընթացն արդյո՞ք համաչափ է իրականացվում, եթե հաշվի առնենք, որ Երևանում օրեր առաջ կազմակերպվել էր ցուցահանդես, որում պատկերված էին վրաստանաբնակ հայեր և ադրբեջանցիներ: Ցուցահանդեսը կրել է «Կարող ենք ապրել միասին» խորագիրը: […]
17:44 22.03.2019
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի այսօրվա նիստին, որին մասնակցում էր նաև պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, պատգամավորներից Սիփան Փաշինյանը խնդրեց ստուգումներ իրականացնել Տավուշի ռազմական ոստիկանության բաժնում։ «Կան օդում կախված բազմաթիվ լուրեր, բենզինի մասին է խոսքը»,- ասաց Փաշինյանը։ Բալայանը գրանցումներ կատարեց իր նոթատետրում և պարզաբանեց, որ այո´, նման հնարավորություն կա պաշտպանության նախարարության համակարգում ստուգել հենց […]
17:30 22.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ժողովրդագրական իրավիճակին նվիրված խորհրդակցություն: Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է արձանագրել Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի ընթացիկ վիճակը, քննարկել առկա հարցերն ու հետագա անելիքները: «Իհարկե, հասկանալի է, որ ժողովրդագրական վիճակի հետ կապված հարցերն առանձին վերցրած լուծում չունեն, և դրանք պետք է դիտարկել երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի զարգացման համատեքստում: Տնտեսական […]
17:28 22.03.2019
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկեն մարտի 26-28-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը: Այցի շրջանակներում ԵԽԽՎ նախագահը հանդիպում կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի […]
16:56 22.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ «1000 դրամների հիմնադրամը» ապրիլի 1-ից կսկսի փոխհատուցել 2008 թվականի հունվարի 1-ից ներառյալ՝ մարտական հերթապահության ընթացքում 2-րդ և 1-ին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին: «Սա չափազանց կարևոր որոշում է, չափազանց կարևոր սփոփանք բոլորիս համար»,- գրել է վարչապետը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ […]
16:50 22.03.2019
Մարտի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2019թ. անդրանիկ նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն նախորդ տարվա սկզբից մինչև օրս իրականացված հատուցումների և նվիրաբերությունների վերաբերյալ, ընդգծելով, որ այս պահի դրությամբ հիմնադրամում հավաքագրված […]
16:05 22.03.2019
Ջրի համաշխարհային օրվա շրջանակներում հրավիրված ասուլիսի ժամանակ ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանն անդրադարձել է Սևանից կատարվող ջրառին: Ինչպես հայտնի է, ամեն տարի Արարատյան դաշտի հողատարածքները ոռոգելու նպատակով օրենքով սահմանված 170 մլն խմ-ից ավելի ջրառ է կատարվում, ինչը նպաստում է լճի ճահճացմանը: «Անգամ պաշտոնական տվյալներով՝ մեզ հայտնի է, որ մեր ոռոգման համակարգն անբարվոք վիճակում է, քանդված է, քայքայված […]
16:01 22.03.2019
Կանադայի և Արաբական Միացյալ Էմիրությունների համատեղ ձեռնարկություններից մեկն արդեն 1 տարի է, ինչ փորձում է Հայաստանում զրահամեքենաների արտադրություն սկսել, բայց նրան խանգարում են։ Այս մասին Ազգային ժողովում պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին հարցեր տալիս հայտնել է պատգամավորներից Տիգրան Կարապետյանը։ Պատգամավորը խնդրեց՝ ուղղակի պարզել այդ մարդկանց շրջանակն ու նրանց հորդորել, որ չխանգարեն։ ԱԺ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը […]
15:53 22.03.2019
ԵԱՏՄ տարածքում հինգ տարվա ընթացքում մոտ 37 %-ով ավելացել է շաքարի արտադրությունը: Արդյունքում շաքարի բոլոր տեսակների ներմուծումը կրճատվել է 4,7 անգամ: Այս մասին հայտնել է ԵՏՀ տնտեսության և արդյունաբերության նախարար Ալեքսանդր Սուբոտինը: Վերջին երկու տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն ամբողջությամբ բավարարում է միության ներքին պահանջարկը` սեփական հումքի արտադրության շնորհիվ: Ավելին, այս տարվանից նախատեսվում է սկսել շաքարի արտահանումը […]
15:46 22.03.2019
Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ելույթից հետո Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը խոսեց քաղաքի գլխավոր հատակագծի մասին. «Իսկապես վերանայելու մեծագույն խնդիրներ ունենք: Ես կարծում եմ՝ հիմա նոր փուլ պետք է սկսվի և նոր վերաբերմունք լինի գլխավոր հատակագծի մշակման հանդեպ: Մենք խոսում ենք մի գումարի մասին, որը ներդրվում է այս տարվա […]
15:42 22.03.2019
Այսօր ԱԺ-ում ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը լրագրողների հետ խոսել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետի կրճատման մասին և նշել, որ այդ նախագիծը դեռևս քննարկման փուլում է: «Դա կապված է մի շարք հանգամանքների հետ: Ես ձեռնպահ կմնամ կոնկրետ ժամկետներ նշելուց: Միայն պետք է մի նախապայման նշեմ, որը ՊՆ նախարարը մինչ այդ հայտարարել էր, որ […]
15:28 22.03.2019
Երևանի ավագանու մարտի 22-ի արտահերթ նիստում թեժ քննարկում ծավալվեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի՝ Իրինա Ռոդնինայի անունը կրող գեղասահքի դպրոցը վերանվանելու մասին առաջարկից հետո: «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ իրեն իրավունք է վերապահում խմբակցության անունից խոսելու: «Վերջերս մեր խմբակցության նիստին արձանագրեցինք, որ Երևանը սևագիր թուղթ չէ: Անվանափոխումների հետ կապված՝ մեր դիրքորոշումն ունենք, […]
15:07 22.03.2019
Ջրի համաշխարհային օրվա շրջանակում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանն այսօր նոր տեղեկություններ է ներկայացրել Արարատյան արտեզյան ավազանի վիճակի և վերականգնման աշխատանքների վերաբերյալ: Խոսքը 2016-2018թթ․ միջանկյալ արդյունքների մասին է: Հայտնի է, որ արտեզյան ավազանի մակարդակը գերշահագործման արդյունքում իջել է 10 մետրով, ավելի քան 30 համայնք ոռոգման ու խմելու ջրի խնդիր ունի: «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն […]
14:55 22.03.2019
Ազգային ժողովում պաշտպանության նախարարության կատարողականի քննարկման ժամանակ պատգամավորներից մեկը նշեց, որ ծանոթացել են բանակի նոր ճտքակոշիկին ու հավանել այն, բայց պարզվել է՝ բանակի ներքին օղակները թույլ չեն տալիս դա զանգվածային արտադրության մեջ մտցնել։ Այս մասին պատգամավոր Գոռ Գևորգյանը հարց ուղղեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին։ Փոխնախարարը բացատրեց, որ այդ կոշիկները ներկայում մատակարարվում են զորամասերին։ Ինչ վերաբերում […]
14:53 22.03.2019
Ազատության հրապարակում մարտի 14-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ևս մեկ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ նշելով, որ քրեական գործը հարուցել է ՀՀ ոստիկանությունը: Հիշեցնենք, որ մարտի 15-ին քրեական գործ էր հարուցվել […]
14:46 22.03.2019
Ավագանու նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը շնորհավորեց բոլոր մարզասերներին` հիշեցնելով, որ Ալբերտ Ազարյանի անվան սպորտային դպրոցը նորոգվելու է, որից հետո հետաքրքրվեց, թե սպորտային ի՞նչ ծրագրեր են նախատեսվում իրականացնել 2019-ին և արդյո՞ք նախատեսվում է քաղաքապետարանի ենթակայության տակ գործող սպորտդպրոցների մարզիչների աշխատավարձի բարձրացում: «Սպորտային միջոցառումներ նախատեսված են բյուջեով՝ վազքի մարաթոններ, հեծանվավազք, տոնական և հիշատակի […]