08:00 22.03.2019
Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը դիմել է Երևան քաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ տրամադրելու Կենտրոն վարչական շրջանի սահմաններում գտնվող ընդհանուր օգտագործման տարածքներում, մասնավորապես գետնանցումներում և զբոսայգիներում վարձակալության կամ կառուցապատման իրավունքով, ինչպես նաև առանց համապատասխան թույլտվության և ձևակերպումների տարածքներ և հողատարածքներ զբաղեցնող ֆիզիկական և իրավաբանական անձանց, կառուցապատման […]
07:47 22.03.2019
Եվրամիությունը չի ճանաչում Գոլանի բարձունքներն իսրայելական տարածքի մաս։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը՝ մեկնաբանելով Գոլանի բարձունքներն Իսրայելի տարածք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։ «ԵՄ դիրքորոշումը չի փոխվել։ Համաձայն միջազգային իրավունքի՝ ԵՄ-ն չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը տարածքների վրա, որոնք օկուպացվել են նրա կողմից 1967 թվականի հուլիսին, ներառյալ Գոլանի բարձունքները»,- նրա […]
07:34 22.03.2019
Չինաստանի արևելյան Ցզյանսի նահանգի քիմիական գործարանում հզոր պայթյուն է որոտացել։ Հաղորդվում է 44 զոհի և 640 վիրավորի մասին։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ դեպքի վայրում աշխատում է շտապօգնության 90 բրիգադ, ավելի քան 930 զինծառայող և 192 հրշեջ հաշվարկ։ Տուժածներին տեղափոխել են 16 հիվանդանոցներ։ Վիրավորիներից 32-ը գտնվում են կրիտիկական վիճակում, ևս 58-ի վիճակը ծանր է։ Գործարանում պայթյունի հետևանքով […]
07:19 22.03.2019
ԵՄ 27 երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ միաձայն որոշում են ընդունել 2 հնարավոր սցենարների հիման վրա Brexit-ի ժամկետի հետաձգման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Դոնալդ Տուսկը մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Reuters գործակալությունը։ «Brexit-ը կհետաձգվի մինչև մայիսի 22-ն այն դեպքում, եթե բրիտանական խորհրդարանը մինչև մարտի վերջ հավանություն տա դուրս գալու մասին համաձայնագրին, […]
23:28 21.03.2019
Հարազատները, բարեկամները ու հազարավոր երկրպագուներ Յուլյա Նաչալովային ճանապարհել են ծափահարություններով ու «Բրավո» բացականչություններով: Ծափահարությունների հետ նաև արցունքներ էին: Հուղարկավորության ժամանակ ներկաներից մեկը կորցրել է գիտակցությունը: Հիշեցնենք,, որ Նաչալովան մահացել է մարտի 16-ին, 38 տարեկանում: Ըստ բժիշկների՝ մահվան պատճառը սրտի կանգն է եղել, արյան վարակումից հետո:
22:47 21.03.2019
Շարլ Ազնավուրին շնորհվել է BraVo երաժշտական մրցանակաբաշխության ոսկե արձանիկը: Այս մրցանակը շնորհվում է ականավոր գործիչներին համաշխարհային երաժշտարվեստում ունեցած մեծ ներդրման համար: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Մոսկվայում` Կրեմլյան պալատում: Ազնավուրը համարվել է դարի լավագույն երգիչ՝ CNN-ի և Times ամսագրի վարկածներով: 70 տարվա կարիերայի ընթացքում վաճառվել է նրա երգերի 100 միլիոն ձայներիզ: Ազնավուրը շուրջ 1200 երգերի հեղինակ է, […]
19:44 21.03.2019
Շիրակի մարզի ավտոճանապարհներին այս տարի ևս հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ չեն կատարվի: Ցանկում հայտնվածներն էլ մասնակի կասֆալտապատվեն: Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն գյուղերն իրար կապող 11 կմ ճանապարհը կնորոգվի, մյուսներում շինարարությունը հատվածական է լինելու: Մարզային և տեղական նշանակության 461 կմ ճանապարհից 195 կմ-ն արդեն անանցանելի է: Կամո գյուղը Գյումրիին ամենամոտ համայնքներից է, գյուղը քաղաքից հեռու է ընդամենը 13 կմ, բայց […]
19:31 21.03.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Այս մասին ասված է նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ: «Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը»,- ասվում է գրառման մեջ: […]
19:19 21.03.2019
ՊԵԿ-ը հորդորում է Բագրատաշենի մաքսային կետի տարածքում կայանված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերին կատարել մաքսային հայտարարագրման հետ կապված գործառնությունները: Այս մասին ասվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ: Մասնավորապես ասվում է, որ 2019թ. մարտի 19-ին ուժի մեջ է մտել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2019թ. մարտի 15-ի թիվ ՀՕ-2-Ն […]
19:08 21.03.2019
Մարտի 11-ին ավարտվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունումը: Մրցույթի անցկացման համար ձևավորված հանձնաժողովին մասնակցության հայտ է ներկայացրել 23 թեկնածու. Լևոն Դավթյան Համլետ Ղուշչյան Հովհաննես Թովմասյան Արթուր Բախտամյան Սամվել Գաբրիելյան Մեսրոպ Մովսեսյան Արա Շիրինյան Վարդկես Ավետիսյան Վահրամ Քոչարյան Արամ Սուքիասյան Արմեն Մկրտչյան Տիգրան Ռշտունի Արայիկ Մանուկյան Տիգրան […]
18:46 21.03.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մարտի 21-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է գիշերօթիկ խնամքի հաստատությունների խնդրին: «Դա գործընթաց է, որը պետք է շատ լավ պլանավորենք, որպեսզի կարողանանք երեխաներին իրենց համայնքներում ապրելու հնարավորություն ապահովել: Երեխան պետք է ապրի համայնքում, իր ընտանիքում, հաճախի իր բնակավայրին մոտ դպրոցը, և պետք է ամեն ինչ անենք, որ […]
18:26 21.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի՝ 2019թ. մարտի 21-ի հրամաններով՝ ՀՀ քննչական կոմիտեում տեղի են ունեցել կադրային փոխատեղումներ: Ըստ այդմ՝ Հովիկ Խաչատրյանը նշանակվել է Տավուշի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից, իսկ Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է նույն վարչության պետի տեղակալ Լեռնիկ Վարդանյանի […]
18:10 21.03.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ապրիլի վերջին շաբաթ օրը Քաղաքացու օր հռչակելու կառավարության որոշումը. «Ես կարծում եմ` մեր քաղաքացիները միշտ ունեցել են շատ բարձր իրավագիտակցություն, որը մշտապես դրսևորվել է: Դա դրսևորվել է 2001-ին՝ A1 պլյուսի փակման հետ կապված, 2003, 2004-ին, 2005-ին և մշտապես: Մեր քաղաքացիները շատ քաղաքակիրթ մարդիկ են»: Արտակ […]
18:06 21.03.2019
«Աստղիկ Հարությունյանը նույնպես ՀՀ քաղաքացի է, բացի այն, որ իմ ազգականն է և ոչ մի իմ ազգական կամ ինձ հետ ազգակցական կապ ունեցող մարդ, որն ունի մասնագիտություն, բարձրագույն կրթություն, դատապարտված չէ անգործ մնալու»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Ավշար գյուղի դպրոցում ստեղծված իրավիճակին: Մարզպետը նաև ասել է, որ մեծ […]
17:57 21.03.2019
Ինչո՞ւ հարկային փոփոխությունների փաթեթը չի բերվում խորհրդարան, հնարավո՞ր են արդյոք փոփոխություններ այդ փաթեթում ՝ պայմանավորված փոքր ու միջին ձեռնարկատերերի, գրավատների աշխատակիցների դժգոհություններով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողները հարց են ուղղել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին: Վերջինս պատասխանել է, որ նախագիծը դեռ քննարկման փուլում է և հնարավոր են փոփոխություններ: «Ես քննադատությունները չեմ մեկնաբանի, քանի որ փաստաթուղթն առնչվում […]
17:50 21.03.2019
Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցի տնօրենի հրաժարականը պահանջող ուսուցիչները հայտարարել են, որ իրենց հետևում քաղաքական որևէ ուժ կանգնած չէ: «Այսօր մեր կոլեկտիվի մեջ չկա մեկը, որ հավակնի այդ տնօրենի պաշտոնին, չունենք լիցենզիայով ուսուցիչ, ոչ ոք չի հավակնում. ուզում ենք այնպիսի մարդ դնեն, որ կարողանանք մարդկային հարաբերություններ ստեղծել և մեր աշխատանքը շարունակել»,- ասել է Ավշար գյուղի […]
17:23 21.03.2019
Ղազախստանի նախագահի պաշտոնից հրաժարվելուց առաջ Նուրսուլթան Նազարբաևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի խորհրդակցել հրաժարականի ու իր ժառանգորդի հարցերով։ Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ըստ նրա՝ մինչ հրաժարականը տեղի ունեցած հեռախոսազրույցը պայմանավորված է եղել երկու երկրների ու երկու առաջնորդների բացառիկ հարաբերություններով, ու այս պայմաններում Նազարբաևը հավանաբար որոշել է այդ մասին […]
17:21 21.03.2019
«Ամբողջ գյուղը` 500 աշակերտ ծնողների հետ մեղավո՞ր են: Ի՞նչ ա նշանակում էս, շատ վատ վիճակ ա, շատ անհարմար ա»,- այսօր SHANTNEWS.AM-ի թղթակցին ասել է Ավշարի միջնակարգ դպրոցի տեխնոլոգիայի ուսուցիչը՝ խոսելով դպրոցի մանկավարժական կոլեկտիվի գործադուլի և դասադուլի մասին: Ուսուցիչն ասել է, թե լարվածությունը կոլեկտիվի և նորընտիր տնօրենի միջև է: Տնօրենը ցանկացել է աշխատանքից ազատել դպրոցի երկար […]
17:16 21.03.2019
2013 թվականին չեղյալ հայտարարվեց այն կանոնակարգը, որով Թուրքիայում գործող փոքրամասնություններին պատկանող հիմնադրամները ղեկավար կազմի ընտրություններ էին անցկացնում: Այդ ժամանակվանից ի վեր երկրի ոչ մուսուլման փոքրամասնություններին պատկանող հիմնադրամները չեն կարողանում ընտրություններ անցկացնել, ինչը նախկինում անում էին ամեն 4 տարին մեկ: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցը բարձրացրել է թուրքական Մեջլիսում (խորհրդարան): […]
17:03 21.03.2019
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ աշխատանքներ են տանում Եվրասիական տնտեսական միության տարածքում (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղըզստան) ռոումինգը չեղարկելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «ԵԱՏՄ տարածքում ռոումինգի արժեքը, այդ թվում՝ մեր ակտիվ գործողությունների շնորհիվ, բազմակի կրճատվել է: Ուզում եմ նշել, որ այստեղ դեր է խաղում նաև տարածքի մասշտաբը: […]
16:57 21.03.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 20-ին այցելել է Արթուր Սարգսյանի (Հաց բերողը) մորը՝ Դոնարա Սարգսյանին և հանձնել «Հայկական ժամանակ» օրաթերթի «Տիգրան Հայրապետյանի» անվան մրցանակը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակի մամուլի ծառայությունից։ Շնորհակալություն հայտնելով մրցանակի և ցուցաբերած ուշադրության համար, տիկին Դոնարան Աննա Հակոբյանին ներկայացրել է մանրամասներ 2016 թվականի հուլիսի 26-ի օրվանից, երբ […]
16:40 21.03.2019
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Մասնավորապես ասվում է` Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Տ. Աղան աբեղա Երնջակյանը իր ծառայությունը կբերի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի […]
16:30 21.03.2019
Քարահունջի աստղադիտարանի շուրջ սկանդալը կրկին բորբոքվել է: Մասնագետները պնդում են, որ այնտեղ կատարվող պեղումները վերածվել են վանդալիզմի, իսկ հակառակ կողմը պնդում է, որ այն երևէ աստղադիտարան չի եղել` այն ավելի շուտ դամբարանադաշտ է: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ մաթեմատիկոս ու Քարահունջի հետազոտող Վաչագան Վահրադյանը նշեց, որ վաղուց արդեն գիտականորեն ապացուցվել է Քարահունջի աստղադիտարան լինելու փաստը […]
16:12 21.03.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Nur.kz-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Ղազախստանի նախագահական նստավայրը: ՀՀ նախագահն ընդգծել է, որ բարձր է գնահատում Նուրսուլթան Նազարբաևի դերը հայ-ղազախական հարաբերությունների ՝ փոխշահավետ համագործակցության հիմքով և ի շահ երկու երկրների զարգացման հարցում: Արմեն Սարգսյանը նաև ընդգծել է, որ […]
16:09 21.03.2019
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա Երևանում, ապրիլի 30-ին: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ առաջիկա նիստի թեմատիկան մարտի 20-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Երկու կողմերը կարծիքներ են փոխանակել հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք խնդիրների շուրջ:
15:56 21.03.2019
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգ»-ի նրա մշակումը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Այս օրերին բավականին լայն քննարկման արժանացավ Սամվել Բաբայանի հայտարարությունը մանդատային սկզբունքի մասին։ Որոշ քաղաքագետներ փորձեցին դա անմիջականորեն կապել Ռուսաստանի հետ՝ հղում տալով Սամվել Բաբայանի այն խոսքերին՝ թե, օրինակ, եթե համարենք, […]
15:30 21.03.2019
Մարտի 1-ին Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցում տնօրենի ընտրություն է տեղի ունեցել: 7:1-ի հարաբերակցությամբ պաշտոնում ընտրվել է տնօրենի պաշտոնի համար պայքարող միակ թեկնածու Հերմինե Անդրիասյանը: Դպրոցի հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Կարինե Փամբուկյանի խոսքով՝ արդեն մարտի 11-ին նորընտիր տնօրենը ներկայացել է դպրոց, ծանոթացել ուսուցչական անձնակազմի հետ ու հենց նույն օրն սկսել է այդ նույն աշխատակազմում […]
15:12 21.03.2019
ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը այսօր՝ մարտի 21-ին, հանդիպել է Արարատի մարզպետի հետ: Աշոտ Արշակյանը նաև հանդիպում է ունեցել Ավշար գյուղի դպրոցի կոլեկտիվի, աշակերտների ծնողների հետ: «Քննարկվել են բոլոր խնդիրները: Հորդորել ենք ծնողներին, ուսուցիչներին, որ վաղվանից վերսկսեն դասապրոցեսը, որովհետև անկախ բոլոր տեսակի կոնֆլիկտներից, որևէ մեկը իրավունք չունի խախտելու երեխաների սահմանադրական իրավունքը` լինի դա […]
14:57 21.03.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է կառավարության որոշումը, համաձայն որի` ապրիլի վերջին շաբաթ օրը նշվելու է որպես Քաղաքացու օր. «Մենք չենք ֆիքսում կոնկրետ օր, եթե հաջորդ կառավարությունը ցանկանա, կարող է կոնկրետ օր նշանակել»: Արայիկ Հարությունյանը նշել է, որ ընտրվել է ապրիլի վերջին շաբաթ օրը, որպեսզի լինի […]