TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+25.09 oC

Գլխավոր

Հրդեհ Թաիրով գյուղում․ փրկարարները մեկնել են դեպքի վայր

20:52 01.01.2019

Այսօր՝ հունվարի 1-ին, ժամը 20:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Թաիրով գյուղի տներից մեկի տանիքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: ԱԻՆ կայքի հաղորդագրության համաձայն՝ ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Նոր տարին՝ նոր Հայաստանում

16:38 01.01.2019

Նոր Հայաստանի քաղաքացիները 2019-ը դիմավորել են լավատեսությամբ ու դրական ակնկալիքներով: SHANTNEWS.am-ը զրուցել է մեր քաղաքացիների ու Երևանի հյուրերի հետ: Նրանք իրենց մաղթանքներն են հղել Հայաստանին ու հայ ժողովրդին:

̰
Հունվարի 1-ի դրությամբ տոնական սեղանի ո՞ր սննդատեսակներն են արդեն ժամկետնանց

15:00 01.01.2019

Եթե պայմանականորեն ընդունենք, որ Ամանորի սեղանին դրվող սնունդը պատրաստել կամ գնել եք նոր տարվա սկզբից անմիջապես մեկ րոպե առաջ՝ դեկտեմբերի 31-ի երեկոյան 23։59-ին, ապա որոշ սննդատեսակներ այս հոդվածի հրապարակման ժամին՝ հունվարի 1-ին՝ ժամը 15։00, արդեն դուրս են եկել ժամկետից։ Դրանք են․ Թռչնի մսից կոտլետներ, Բանջարեղենով աղցաններ (համեմված), Մսային ու ձկնային աղցաններ (համեմված)։ Այսօր՝ հունվարի 1-ի […]

̰
Ո՞րն էր Հայաստանում ամենաանսպասելի փոփոխությունը 2018-ին

13:07 01.01.2019

Արդեն անցյալ դարձած 2018 թվականի ընթացքում Հայաստանում եղան այնպիսի փոփոխություններ, որոնք խիստ անհավանական էին ու անսպասելի․ շատերը դրանց չէին հավատա, եթե ներկա չլինեին։ SHANTNEWS.am-ն առաջարկում է ▼ և ▲ նշաններով ընտրել ամենաանսպասելի փոփոխությունները, որ եղան Հայաստանում։

̰
Հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքներն ու փոփոխությունները

12:15 01.01.2019

2019թ. հունվարի 1-ից Վրաստանի և ՀՀ սահմանին ռուսական գազի գինը կկազմի 165 դոլար 1000 խմ-ի համար: Հունվարի 1-ից ավտոմեքենա ներկրողները կկարողանան նախապես ճշտել և հաշվարկել ներմուծվող մեքենայի մաքսազերծման ընթացքում վճարման ենթակա գումարը: Նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառությունը 2019թ. հունվարի 1-ից պարտադիր է նշված ՀԴՄ-ներ չկիրառող հարկ վճարողների համար: Հունվարի 1-ից ներմուծվող անձնական ապրանքի համար գանձումների փոփոխություններ […]

̰
Ամանորյա զբոսանք. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի անդամների հետ

01:06 01.01.2019

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ պատկերված է ընտանիքի անդամների՝ դուստրերի, կնոջ և «Իմ քայլը» դաշինքից Հրաչյա Հակոբյանի հետ: «Ամանորյա զբոսանք»,- լուսանկարն այսպես է մակագրել վարչապետի պաշտոնակատարը:

̰
Անցնող տարին ոչ թե մեր հաղթանակների գագաթն էր, այլ ընդամենը ստորոտը, ոչ թե մեր երթի եզրագիծն էր, այլ ընդամենը մեկնարկը. Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձը

23:56 31.12.2018

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ամանորյա շնորհավորական ուղերձով, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ, Սփյուռքի հպա՛րտ հայություն: Ահա և անցավ 2018 թվականը: Սա մի տարի էր, որ մնալու է համաշխարհային և հայ ժողովրդի պատմության մեջ, յուրաքանչյուր հայի հիշողության մեջ՝ որպես ժողովրդի իշխանության հաստատման, […]

̰
2019 թվականը դիմավորում ենք դրական տեղաշարժերի սպասումներով. Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը

23:50 31.12.2018

Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին 2-րդն ամանորյա շնորհավորական տեսաուղերձ է հղել հայ ժողովրդին՝ մաղթելով առավել մեծ միասնականություն ու հայրենիքի սահմանների անառիկություն: Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ. «Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս: Ամանորի բերկրալի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և հայրապետական մեր սերն ու օրհնությունն ենք բերում ամենքիդ: Ջերմ զգացումներով մեր բարեմաղթանքներն […]

̰
Նրանք զգոն են, վստահ, հպարտ. Մխիթար Հայրապետյանն այցելել է առաջնագծում ծառայող զինծառայողներին

23:47 31.12.2018

Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում տեղեկացնում է, որ այցելել է սահմանն անառիկ պահող զինծառայողներին: «Նրանք զգոն են, վստահ են, հպարտ են, հզոր են ու անպարտ, փա՛ռք մեր զինվորներին»,- գրել է Մխիթար Հայրապետյանը: Նախարարի պաշտոնակատարին ուղեկցում է Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:

̰
Տարեմուտի տոնական միջոցառումը Հանրապետության հրապարակում կմեկնարկի ժ. 23:00-ին

22:43 31.12.2018

Շարունակվում են Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած ամանորյա տոնական միջոցառումները: Քիչ անց Հանրապետության հրապարակում կմեկնարկի տարեմուտի տոնական համերգը: Ամանորի երեկոն կուղեկցվի Ճանաչված երգիչների կատարումներով ու տոնական դիսկոտեկով: Ճիշտ կեսգիշերին մայրաքաղաքի երկինքը կլուսավորի շքեղ հրավառությունը, որն էլ կազդարարի նոր՝ 2019 թվականի գալուստը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Իսկ Հանրապետության հրապարակից ձեզ համար կաշխատի SHANTNEWS.am-ի թղթակից Արտակ Խուլյանը: Ի դեպ, […]

̰
2018 թվականի զավեշտալի տեսանյութերը քաղաքական գործիչների մասնակցությամբ

21:00 31.12.2018

Որոշ քաղաքական գործիչներ էլ արկածներ ունեցան Հայաստանում:

̰
Հայաստանը իրոք կարող է դառնալ երկրագնդի ամենապայծառ կետերից մեկը. Արմեն Սարգսյանի Ամանորի ուղերձը

20:31 31.12.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ամանորի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քաղաքացիներին և աշխարհասփյուռ հայությանը: «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, աշխարհասփյուռ սիրելի՛ հայրենակիցներ: Պատմություն դարձող 2018 թվականը մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների և հույսերի տարի էր: Մենք ականատես եղանք մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ միասնականության, համախմբվածության, բարձր բարոյական և քաղաքացիական ոգու դրսևորումներին: Շուտով ունենալու ենք նոր խորհրդարան և […]

̰
Ինչպիսի՞ն էր 2018 թվականը հայկական սփյուռքի համար. վերլուծում է Սագօ Արեանը

18:45 31.12.2018

2018 թվականը բազմազան տարի էր նաև Սփյուռքի համար: Ինչպիսի՞ն էր Սփյուռքի անցնող տարին, ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան 2018-ին Սփյուռքի գլխավոր գաղթօջախներում, և ի՞նչ ակնկալիքներով են սփյուռքահայերը պատրաստվում դիմավորել 2019 թվականը: «Շանթ» ՀԸ եթերում Սփյուռքի տարին ամփոփել է հաղորդավար Սագօ Արեանը:

̰
Նիկոլ Փաշինյանն Ամենայն հայոց կաթողիկոսի հետ այցելել է մարտական հենակետ և շնորհավորել զինծառայողների Ամանորը

18:14 31.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ տոների նախաշեմին այցելել է պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք: Նիկոլ Փաշինյանը նախ ծանոթացել է ԶՈւ-երի համակարգում կիրառվող արդիականացված հրամանատարաշտաբային տեխնիկական միջոցներին, այդ թվում՝ հայրենական արտադրության: Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը հանդիպել է […]

̰
Ոստիկանությունն արդեն անցել է ուժեղացված ծառայության

17:45 31.12.2018

Գալիք տոնական օրերի կապակցությամբ ոստիկանությունն արդեն անցել է ուժեղացված ծառայության: Դեկտեմբերի 27-ին Հանրապետության հրապարակում տեղի էր ունեցլե ոստիկանության արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների շարային ստուգատես, որն անցկացրել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան սպաներ, ստորաբաժանումների ղեկավարներ: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրահանգեց ուժեղացված ծառայության ընթացքում հասարակական կարգն ապահովելիս հանդուրժողականություն չդրսևորել օրինախախտների նկատմամբ, […]

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է, Լանջիկի ավտոճանապարհներին՝ բուք

17:34 31.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Կոտայքի, Բաղրամյանի, Ախուրյանի, Վայքի, Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:   Ապարան-Քուչակ-Միրաք ճանապարհահատվածը բքի պատճառով դժվարանցանելի է ծանրաքաշ տրանսպորտային միջոցների համար: Լանջիկի ավտոճանապարհներին նույնպես բուք է: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Քաջարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: ՀՀ միջպետական և հանրապետական […]

̰
2019թ. հունվարի 1-ից Վրաստանի և ՀՀ սահմանին ռուսական գազի գինը կկազմի 165 դոլար 1000 խմ-ի համար. «Գազպրոմ»

17:20 31.12.2018

Ռուսական «Գազպրոմ» ընկերության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Մոսկվայում այսօր կայացել է «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի և ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը: Նշվում է, որ ի հավելումն Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ «Գազպրոմ էքսպորտ»-ի և «Գազպրոմ Արմենիա»-ի միջև կնքված պայմանագրի՝ 2019թ. հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին ռուսական գազի գինը կկազմի […]

̰
Նիկոլ Փաշինյանը զինծառայողների հետ մասնակցում է տարեմուտի դաշտային միջոցառմանը

17:06 31.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը զինծառայողների և սպաների հետ մասնակցում է տարեմուտի դաշտային միջոցառմանը: Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից: «ՀՀ ԶՈւ սպան և շարքայինը տարեմուտի դաշտային միջոցառմանը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:  

̰
ՏՄՊՊՀ-ն քննարկել է ձվի շուկայի վիճակը. գերիշխողները սեղմ ժամկետում տեղեկատվություն պետք է ներկայացնեն

15:42 31.12.2018

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ձվի շուկայում արձանագրված իրավիճակի շուրջ, հայտնում են հանձնաժողովից: Հանձնաժողովի մոնիթորինգի խումբը վերջին երկու օրերին իրականացրած դիտանցումների արդյունքում արձանագրել է, որ պահանջարկի կտրուկ ավելացմամբ պայմանավորված՝ մի շարք խոշոր առեւտրի կետերում օրվա որոշակի ժամերի նկատվում է իրացվող ձվի ծավալների նվազում։ Քանի որ այս […]

̰
Մաղթում եմ խաղաղ, անվտանգ, ստեղծագործ Նոր տարի. Զոհրաբ Մնացականյան

15:07 31.12.2018

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում պաշտոնյաներն ամանորյա շնորհավորանք ու բարեմաղթանքներ են հղում հայ ժողովրդին: Տեսաուղերձում ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը 2019 թվականը տեսնում է որպես 2018 թվականին սկսված բարեփոխումների շարուկանության տարի: «Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ, դասախոսներ, գիտնականներ, շնորհավորում եմ 2019 թվականը և բոլորիս այս տարի հաջողություն եմ մաղթում»,- ասել է Արայիկ Հարությունյանը: […]

̰
Որքա՞ն կարելի է պահել ամեն սննդատեսակը, որ այն դեռ ժամկետի մեջ լինի

15:00 31.12.2018

Եթե պայմանական ընդունենք, որ Ամանորի սեղանին դրվող սնունդը պատրաստելու եք անմիջապես Նոր տարվա սկզբից մեկ րոպե առաջ՝ դեկտեմբերի 31-ի երեկոյան՝ ժ. 23։59-ին, ապա որոշ սննդատեսակներ արդեն կեսօրին դուրս են գալու ժամկետից։ Դրանք են․ Թռչնի մսից կոտլետներ, Բանջարեղենով աղցաններ (համեմված), Մսով, ձկնատեսակով աղցաններ (համեմված)։ Իսկ պահպանման ամենամեծ ժամկետն ունեն թթվասերը, տորթերն ու հրուշակեղենը՝ առանց կրեմի կամ […]

̰
Նախագահը շնորհավորական ուղերձներ է ստանում Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

14:40 31.12.2018

Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից ու անհատներից: Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ Արմեն Վարդանի, Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները գալիք Նոր տարվա […]

̰
Թող որ հասնենք մեր երազի մյուս բարձունքներին` հանուն Հայաստանի, Արցախի և սփյուռքի. Մխիթար Հայրապետյան

14:31 31.12.2018

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը շնորհավորական ուղերձով է հանդես եկել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Երբեք պատահականությունների չեմ հավատացել, սակայն միշտ վստահ եմ եղել, որ մեր մտքերը, երազանքները, ապագայի մեր տեսիլը ինչ-որ տիեզերական ուժով մի անհավատալի պահի սկսում են վերածվել իրականության: Եվ իսկապես, ինչ էր հեղափոխությունը, եթե ոչ վեհ պայքար, ընդվզման ու արթնության գեղեցիկ ցունամի: […]

̰
Quartz-ի հոդվածը Հայաստանի մասին

13:48 31.12.2018

Հոդածի հեղինակը նաև հիշեցնում է, որ Հայաստանը The Economist պարբերականի կողմից ճանաչվել է տարվա երկիր:

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կուտակվել են 320 բեռնատարներ և 50 մարդատարներ

13:31 31.12.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին` ժամը 13:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սպիտակի և Ստեփանավանի ոլորաններում (Լոռու մարզ), Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Քեթիի (Շիրակի մարզ) և Դիլիջանի ոլորաններում, Երևան-Սևան, Վանաձոր-Դիլիջան, Մաստարա-Լանջիկ, Ապարան-Քուչակ, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած ավտոճանապարհներին և Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Երևանում, […]

̰
Թո՛ղ 2019թ. մեր ժողովրդի համար լինի նորանոր հաղթանակների ու նվաճումների տարի. ԱՀ պաշտպանության նախարար

13:23 31.12.2018

2018 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը շարունակել է պատվով կատարել իր գլխավոր առաքելությունը՝ հնարավորություն ընձեռելով հարազատ ժողովրդի խաղաղ ու անվտանգ կենսագործունեության համար: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը՝ մանրամասնելով, որ, դրան զուգահեռ, կատարելագործվել են բանակի անձնակազմի ռազմավարական հմտություններն ու թարմացել զինանոցը: «Անցնող տարվա […]

̰
2019թ. կլինի ՀՀ-ում անվտանգության ոլորտի որակական բարեփոխումների ու ինստիտուցիոնալ զարգացման տարի. Արմեն Գրիգորյան

13:00 31.12.2018

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով՝ շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ Ընդամենը մի քանի ժամից պատմություն կդառնա 2018 թվականը: Անցնող տարին նոր փուլ դարձավ Հայաստանում պետականաշինության ու ժողովրդավարացման ճանապարհին։ Մեկ տարվա ընթացքում առանց լուրջ սոցիալական և հասարակական ցնցումների Հայաստանում […]

̰
Սպառողների համար գազը չի թանկանա. Նիկոլ Փաշինյան

12:50 31.12.2018

Գազի գնի թանկացման վերաբերյալ քննարկումներին քիչ առաջ անդրադարձավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, որի ժամանակ հայտարարեց, թե սպառողների համար գազը չի թանկանա: «Նման բան տեղի չի ունենա, առնվազն առաջիկայում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ երեկ ինքը երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Այդ հեռախոսազրույցների […]

̰
Շարունակելու ենք ամրապնդել մեր դիրքերը՝ որպես աշխարհում ամենացանկալի զբոսաշրջային ուղղություններից մեկը. Հռիփսիմե Գրիգորյան

12:33 31.12.2018

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որում պաշտոնյաներն ամանորյա շնորհավորանք ու բարեմաղթանքներ են հղում հայ ժողովրդին: Տեսաուղերձում զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը հույս է հայտնել, որ գալիք տարին հնարավորությունների իրականացման տարի կլինի, ու սպասվող ներդրումների արդյունքում Հայաստանն առավել գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար: «Գալիք տարում շարունակելու ենք ամրապնդել մեր դիրքերը՝ որպես աշխարհում ամենացանկալի զբոսաշրջային […]

̰
ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ից

12:00 31.12.2018

1984թ. ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմը դուրս էր եկել կազմակերպությունից:

̰
BACK_TO_TOP