11:06 31.12.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ երեկոյան ժամերին սպասվում է «շքեղ ձյուն»: «Երեկոյան ամանորյա հրաշքը ապահովված է, սպասվում է շքեղ ձյուն»,- գրել է Գագիկ Սուրենյանը:
22:52 30.12.2018
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը 50 մլն գրավի դիմաց այսօր ազատ է արձակվել: Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը: Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել Վաչագան Ղազարյանի կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ: Միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դասարան (Կենտրոնի նստավայր): Այսօր դատարանը քննել է միջնորդությունը և բավարարել այն: […]
21:32 30.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքին: Նախագահը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի շիրիմին: Այնուհետև ընտանեկան ջերմ միջավայրում նա անմիջական զրույց է ունեցել Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի և եղբայրների՝ Արմեն և Արամ Սարգսյանների հետ, ընտանիքի բոլոր անդամներին շնորհավորել գալիք տոների առթիվ:
21:09 30.12.2018
Բանգլադեշում 47 ընդդիմադիր թեկնածուներ բոյկոտ են հայտարարել ընթացող խորհրդարանական ընտրություններին։ Նրանք հանել են իրենց թեկնածությունը բազմաթիվ ընտրակեղծիքների պատճառով։ Այս մասին հայտնում է տեղի Daily Star պարբերականը։ Թեկնածությունը հանած քաղաքական գործիչներից առնվազն 42-ը «Ազգային միասնական ճակատ» ընդդիմադիր դաշինքից են։ Ընտրությունների ընթացքում զոհվել է առնվազն 17 մարդ, ևս 64-ը տուժել են քաղաքական տարբեր հոսանքների կողմնակիցների միջև շուրջ […]
19:20 30.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետեր, այդ թվում՝ «Մոնթե» հենակետ, որի դիրքը կարևոր նշանակություն ունի նախիջևանյան ուղղության պաշտպանության ապահովման տեսանկյունից: Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը հետևել է մարտական հերթապահության կազմակերպմանը: Նախագահը նաև ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ: «Ինձ համար այսօր […]
17:06 30.12.2018
Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհավորում եմ Ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Անցնող տարում մեր երկրների միջև դաշնակցային փոխգործակցությունը զարգացել է, խորացել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրումը: Համոզված […]
15:48 30.12.2018
Արցախի խորհրդարանում ներկայացված «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և ընդդիմադիր «Շարժում-88» կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են անում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց՝ հաշվի առնելով նրա զգալի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում, հայտնում է «Արցախպրեսը»: Հայտարարության մեջ ասված է. «Արդեն տևական ժամանակ է Հայաստանի Հանրապետությունում ընթանում է ԱՀ […]
14:47 30.12.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Ամանորի և Սուրբ Ծննդի առիթով: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությո ւնները հիմնվում են բարեկամության բազմադարյան ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա, և համոզմունք հայտնել դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման, կառուցողական համագործակցության և […]
13:43 30.12.2018
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հայոց բանակի սիրելի՛ ծառայակից ընկերներ 2018 թվականը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում դարձավ բացառիկ: Բուռն քաղաքական գարունը սկիզբ դրեց գործընթացների, որոնք դեռ երկար իրենց հետքը կթողնեն պետական համակարգի բոլոր ոլորտներում և բոլորիցս կպահանջեն ուժերի առավելագույն լարում` համազգային մեր նպատակներն իրագործելու համար: […]
13:37 30.12.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ամենայն լավն ու բարին: Ավարտվող 2018 թվականին մենք մտանք քաղաքական ու հասարակական կյանքի վերափոխումների նոր փուլ: Ունեցանք և՛ լավ, և՛ դժվարին օրեր: Ու թող 2019 թվականը դառնա դեպի […]
13:30 30.12.2018
ՀՔԾ քննիչը բանավոր մերժել է Սամվել Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանի՝ Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու դիմումը, որի գրավոր պատասխանը դեռևս չկա: Սամվել Մայրապետյանը Գերմանիայում կարիք ունի շտապ բժշկական միջամտության ՝ կյանքի ցուցումով: Մի շարք անվանի վիրաբույժներ, հրավիրված կոնսիլիումի արդյունքում, կարծիք են հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ կազմակերպել ու տրամադրել մասնագիտացված բուժում, քանի որ «Հայաստանի Հանրապետությունում բացակայում է տրանսլյումինալ դրենավորման տեխնիկան»։ Այս մասին ասվում է Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի տարածած հաղորդագրությա մեջ։ «Ստեղծված իրավիճակում միակ ելքը Սամվել Մայրապետյանին շտապ կերպով Գերմանիա տեղափոխելն է: Այն […]
11:42 30.12.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն» և ԱԻՆ Հոգեբանական ծառայություն: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը: «Հանդիպում մարդկանց հետ, ում համար աշխատանքային են անգամ ամենատոնական օրերը, այդ թվում՝ Ամանորը»,- ասված է գրառման մեջ: https://www.facebook.com/Armpresident/posts/298825814100029?__xts__[0]=68.ARCcULqIllxiTGz_0jWn5NGUNn48NFrj5kxPfFbsu2nnu1FZxPF-QnSTZLgsFHHblaWSsTtjYZ6pSomGtTQ2fj6rRCm0tK75isG7340QGKydNn3QlB_21mAzJtz7UfbYjakKO4Y9IGV7Xuc-Hg4rhVzlpUuadof1yvi_rdxV1azAap1ygWrUX2nbew-fJJN8-x0fWw0T29467DXr-qvcleqOYNTsREptpoVh399mIaDUmLUSfuFYy5N8mmIfZKVnvIpZ4NZGp0my7v3tnk4adFmQThUTIl-i6I06s48ng8Qi6SdJ0GsSKaTvLVVcJQfY-yZEG_5GkcHSV2qM9vY9QXE&__tn__=-R
11:22 30.12.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով շնորհավորական ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի երևանցիներ, Տոնական օրերը լավ առիթ են, որ ընկերներով ու հարազատներով հավաքվենք մի տանիքի տակ, հիշենք մեզ իրար կապող գեղեցիկ պատմություններն ու միմյանց ջերմ խոսքեր ասենք՝ մեկ անգամ ևս հաստատելով, թե որքան թանկ ենք մեկս մյուսի համար: […]
10:33 30.12.2018
«Միսս Աֆրիկա-2018»-ի կեղծամը բռնկվել է հենց բեմահարթակի վրա։ 24-ամյա Դորկաս Կասինդայի գլխի վրա բռնկումը տեղի է ունեցել հրավառելիքի կայծից։ Այն հաջողվել է արագ մարել։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գեղեցկության թագը դրվում էր նրա գլխին։ Այս մասին հայտնում է նիգերիական Daily Post պարբերականը։ Մրցույթն անցկացվել է նիգերիական Կալաբար քաղաքում։ 24-ամյա գեղեցկուհին ներկայացրել է […]
10:14 30.12.2018
Բելգրադում անցկացվել է բազմահազարանոց երթ ընդդեմ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Հազարավոր ցուցարարներ պահանջում են ԶԼՄ-ների ազատություն, լրագրողների և ընդդիմադիրների վրա հարձակումների դադարեցում։ Նշվում է, որ ցուցարարներն անցել են մայրաքաղաքի կենտրոնով՝ վանկարկելով «Վուչիչը գող է»։ Գործակալությունը նշում է, որ սա Բելգրադում արդեն 4-րդ երթն է վերջին շաբաթների ընթացքում։ Հիշեցնենք, որ […]
09:07 30.12.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին` ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Քեթիի (Շիրակի մարզ) և Դիլիջանի ոլորաններում, Վանաձոր-Դիլիջան, Մաստարա-Լանջիկ, Ապարան-Քուչակ, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած ավտոճանապարհներին և Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես […]
00:40 30.12.2018
Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Էնֆիլդում» մարզադաշտում կայացավ «Լիվերպուլ»-«Արսենալ» խաղը: «Լիվերպուլ»-ը մեծ առավելությամբ՝ 5:1 հաշվով հաղթեց «Արսենալ»-ին։ Խաղի հաշիվը 11-րդ րոպեին բացեց Մեյթլենդ-Նայլսը: 14-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ֆիրմինոն` հաշիվը դարձնելով 1:1, երկու րոպե անց նա երկրորդ գոլը խփեց և հաշիվը դարձավ 2:1: Այնուհետև խաղի 32-րդ րոպեին Մանեն գրավեց «Արսենալ»-ի դարպասը՝ հաշիվը դարձնելով 3:1: Առաջին խաղակեսի ավարտին՝ […]
00:14 30.12.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Դիանա Ղուկեյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի ԲԴԽ-61-Ո-169 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Դիանա Ղուկեյանին նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:
00:05 30.12.2018
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Ապիտոնյանը ԱԳ փոխնախարար է նշանակվել: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Ապիտոնյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գրիգոր Հովհաննիսյանը ԱԳ փոխնախարար է նշանակվել: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Հովհաննիսյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ: Արտակ […]
23:14 29.12.2018
Շիրակի մարզում գյուղատնտեսական տարին ամփոփվում է միջին ցուցանիշներով: Անցնող տարում մարզում մոտ 7000 հեկտար պակաս ցանքեր են մշակվել: Կարկտահարություն ու ոռոգման խնդիրներ են եղել: Այդուհանդերձ, համախառն բերքի ծավալները դժգոհելու առիթ չեն տվել: Շիրակի մարզում ինտենսիվ այգիներն ու ջերմոցներն են ավելացել: Իսկ գյուղատնտեսության զարգացման ծրագրեր, որպես այդպիսին, չեն եղել: Նոր մշակաբույսեր մարզի ֆերմերները չեն փորձարկել, փոխարենը՝ […]
21:45 29.12.2018
Նախատոնական օրերին բժիշկները կրկին խորհուրդ են տալիս՝ ինչպես և որքան կերակրատեսակներ պատրաստել, ինչպես սնվել, սննդային թունավորմամբ հիվանդանոցում չհայտնվելու համար: Բանն այն է, որ տոնական օրերին, ըստ նախորդ տարիների վիճակագրության, թունավորման ախտանշաններով ահազանգերը շտապօգնության բժիշկներին ու հիվանդանոցներում նկատելի ավելանում են: Ասում են՝ Ամանորը սննդային խրախճանքի վերածելու ավանդույթը մեզ՝ հետխորհրդային երկրներին, բաժին է հասել հենց խորհրդային ժամանակներից, […]
21:14 29.12.2018
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը շնորհավորել է բոլորի Ամանորն ու առողջ ապրելակերպի կոչով սոցիալական գովազդ-տեսահոլովակ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև։
19:12 29.12.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից SHANTNEWS.am-ին փոխանցեցին, որ Լարսի անցակետը բացվել է մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար: «Ժամը 18:20-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատարների և ավտոբուսների համար, փակ է միայն բեռնատարների համար»,- ասաց ՀՀ ԱԻՆ ՃԿԿ օպերատիվ հերթապահ Լևոն Շահինըյանը: Հարցին, թե արդյո՞ք հույս կա, որ բեռնատար մեքենաների համար ևս ճանապարհը […]
18:15 29.12.2018
Տոնական այս օրերին էլ են լինում կարևոր լուրեր՝ ճանապարհների վիճակ ու եղանակ, քաղաքական անսպասելի որոշումներ։ Լինում են նաև Ձեր տրամադրությանը համահունչ նորություններ։ «Շանթ» հեռուստաընկերությունը, SHANTNEWS լրատվական ալիքն ու SHANTNEWS.am կայքը նախատոնական ու տոնական օրերին կշարունակեն հետևել և ներկայացնել տեղական և միջազգային կարևորագույն ու հրատապ նորությունները: Այս և հաջորդող օրերին մենք Ձեզ կդարձնենք տեղի ունեցող իրադարձությունների […]
17:29 29.12.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության 18 թեկնածուն երեկ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ այդ որոշման պատճառներին: Անուններ չնշելով՝ Մուկուչյանը պարզաբանեց. «Խնդիրը հետևյալն է, որ ցանկացած պարագայում պետք է նկատի ունենալ մի շատ կարևոր հանգամանք. չնայած երեկ ներկայացվել են ինքնաբացարկի դիմումներ, բայց սխալ կլինի […]
17:20 29.12.2018
Հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտնում երկրի կառավարության նոր որոշումը, որով օտարերկրացիներին թույլատրվում է իրենց անձնական օգտագործման համար Ռուսաստան բերել նաև այլ երկրում գրանցված ու վարձակալության, գրավի տակ գտնվող ավտոմեքենայով (կամ հենց մեքենայով Ռուսաստան գնալ), ու դրա համար սահմանին չվճարել լրացուցիչ գումար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի գործակալությունը»։ Սրա համար կա մի քանի պայման՝ մեքենան […]
17:14 29.12.2018
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշում է ընդունել, որով բավարարել է Հայաստանի դեմ Մարտիրոսյան եղբայրների ներկայացրած հայցը։ Դրա հիման վրա եղբայրներից յուրաքանչյուրին որպես բարոյական հատուցում կվճարվի 2400 դոլար գումար։ Եղբայրները նախկինում մեղադրվել ու դատապարտվել են «մի խումբ անձանց հետ երկու և ավելի անձանց սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու համար»։ Սակայն […]
17:05 29.12.2018
Գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ դիմել են ՀՔԾ` Մայրապետյանի բուժումն արտերկրում շարունակելու խնդրով: «Սույն թվականի դեկտեմբերի 27-ին դատարանը բավարարել է Սամվել Մայրապետյանի պաշտպաններիս ներկայացրած միջնորդությունը կալանավորումը 30 միլիոն դրամ գրավով փոխարինելու վերաբերյալ: Դատարանի որոշման համար առանցքային նշանակություն է ունեցել Սամվել Մայրապետյանի ծանր առողջական վիճակը, որն անհամատեղելի է կալանքի հետ։ Անհամատեղելիությունը […]
16:47 29.12.2018
Ոստիկանապետ Վալերի Օսպիյանը ոստիկանության անձնակազմին, վետերաններին, նրանց ընտանիքներին ու հարազատներին շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ: Շնորհավորանքն ամբողջությամբ ստորև. «Ոստիկանության կոլեգիայի և իմ անունից Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, վետերաններին, նրանց ընտանիքներին ու հարազատներին: 2018-ը սովորական տարի չէր, և բեկումնային փուլեր անցնելով՝ ոստիկանության համակարգն իր ծառայությամբ վերահաստատեց, որ պետականության ամուր հիմնասյուներից է, […]
16:45 29.12.2018
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին՝ տարեմուտի գիշերն ու հաջորդող օրերին, Ճանապարհային ոստիկանությունը այս տարի էլ շուրջօրյա ուժեղացված ծառայություն է կատարելու հանրապետության ողջ տարածքում։ Ճանապարհային ոստիկանությունը ողջ ծավալով և ամենայն խստությամբ կիրականացնի իր գործառույթները՝ ակնկալելով նաև քաղաքացիների բարձր իրավագիտակցությունն ու օժանդակությունը: «Հարգելի վարորդնե՛ր, հիշեք, որ պատասխանատու եք ձեր և երթևեկության բոլոր մասնակիցների համար: Անխոհեմ արարքով մի […]