18:51 18.12.2018
Դեկտեմբերի սկզբից առ այսօր, տարբեր աստիճանի վիրավորումներ ու վնասվածքներ ստացած, ինչպես նաև առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների բուժսպասարկումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կայազորային հոսպիտալներից ՀՀ ՊՆ Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ և քաղաքացիական բուժհաստատություններ է տեղափոխվել յոթ զինծառայող Նրանցից մեկ զինծառայող ունի մարմնի տարբեր հատվածների II-III աստիճանի այրվածքներ, Եվս մեկ զինծառայող ՀՀ ՊՆ ԿԿԶՀ է տեղափոխվել սիրտ-թոքային վերակենդանացումից […]
18:32 18.12.2018
ՀՀ ՊԵԿ լրատվական ծառայությունը, SHANTNEWS.am-ի խնդրանքով արձագանքել է այն հայտարարություններին, որոնք արել են ֆերմերներն այսօր կայացած ասուլիսի ժամանակ: «Այսօր մամուլի ասուլիս են հրավիրել տեղական բանջարեղեն արտադրող ֆերմերները՝ անդրադառնալով երրորդ երկրներից լոլիկի ներմուծման խնդիրներին: Այս առնչությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի N 865-Ն որոշման պահանջների և «Մաքսային […]
18:15 18.12.2018
Ամերիկյան Google որոնողական ընկերությունը օրեր առաջ հրապարակել է 2018 թվականի ամփոփիչ տեսանյութը: Այստեղ տեղ են գտել տարվա ուշագրավ թրենդները, ըստ՝ Google Trends-ի: Համաձայն արդյունքների՝ մարդիկ այս տարի ավելի շատ տեղեկություններ են որոնել դրական երևույթների և իրադարձությունների մասին: Google-ը նաև հրապարակել է ամենաշատ որոնված դերասանների, աթլետների, ֆիլմերի, նորությունների թոփ 5 արդյունքները: Մարդիկ Մեգան Մարքլ Դեմի Լովատո […]
17:48 18.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել չորս անձի: Նախնական քննության տվյալներով՝ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին և գործող աշխատակիցները 2013-2018 թվականների ընթացքում, հիշյալ տարածքային գործակալության համակարգչային բազայում, առանց քաղաքացիների գիտության, նրանց հաշվառել են ընտանեկան նպաստ համակարգի շահառուների ցանկում, որի հիման վրա նրանց անվամբ ապօրինի ձևակերպվել և յուրաքանչյուր […]
17:36 18.12.2018
ՌԴ Պետդուման հեշտացնում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը. այսօր երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ռուսական քաղաքացիություն ստանալը դյուրացնելու մասին օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն: Պետդումայի ստորին պալատից հայտնել են, որ օրինագիծն առաջին հերթին ուղղված է Ուկրաինայի քաղաքացիներին: Օրենքը նախատեսում է ՌԴ նախագահին լիազորել հումանիտար նպատակներով առանձնացնել օտարերկրյա քաղաքացիների խմբեր, ովքեր իրավունք ունեն […]
17:22 18.12.2018
ՌԴ-ն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի խնդրով ուղիղ երկխոսության հնարավորությունների ստեղծման ուղղությամբ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա մասնավորապես պարզաբանել է՝ ՌԴ-ն այդ հարցում անփոփոխ դիրքորոշում ունի, ինչը վերահաստատել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք մտադիր ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով […]
17:20 18.12.2018
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Վիճակագրություն դպրոցականների համար» գրքույկը, որտեղ ներկայացված է Հայաստանի Հանրապետության բնութագիրն` ըստ 100 մարդու հաշվով հաշվարկված որոշ ցուցանիշների: Ըստ կոմիտեի տվյալների` 100 մարդուց 36-ը բնակվում է Երևանում, 64-ը՝ մարզերում, 53-ը կին է, 47-ը՝ տղամարդ, 64-ը քաղաքաբնակ է, 36-ը՝ գյուղաբնակ, 21-ը՝ երեխա է, 65-ը՝ աշխատանքային տարիքի, 14-ը՝ կենսաթոշակային տարիքի, 95-ը՝ քրիստոնյա է, […]
17:00 18.12.2018
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր հրավիրված ասուլիսում ընթացքում լրագրողի հարցին ի պատասխան՝ անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զինամթերքի թեմային: Լրագրողներից մեկը դեսպանին հարցրել է՝ կա՞ արդյոք Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սպառազինության գնման վերաբերյալ պայմանագիր: Դեսպանը պատասխանել է՝ ինքը պատրաստ չէ խոսել ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական գործակցության մանրամասների վերաբերյալ: «Պետք է նշեմ միայն, […]
16:54 18.12.2018
Ռուսաստանում արտադրվող նորագույն սպառազինությունը, որ երկրի անվտանգությունը կապահովի առաջանցիկ տեմպերով դեռ տասնամյակներ, մտածելու տեղիք կտա նրանց, ով սովոր է ռազմական հռետորաբանությամբ զբաղվել։ Այս մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպմանը ասել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հիշատակել է մի քանի նորագույն զինատեսակ ու հայտարարել, որ բանակի առաջնահերթությունը լինելու է միջուկային սպառազինության զարգացումը։ Նրա […]
16:40 18.12.2018
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հերթական դեպքը: Պարզվել է, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող «Եռանավ» և «Խաչ 9» ՍՊ ընկերությունները 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում վաճառված բնակարանների վերաբերյալ կնքված առուվաճառքի պայմանագրերում իրական արժեքներից տարբերվող՝ ավելի ցածր գումարներ են ներառել, ինչի արդյունքում հարկային մարմին ներկայացված […]
15:30 18.12.2018
Գյումրիի քաղաքապետարանում այսօր պարգևատրել են տարվա լավագույն մարզիկներին ու նրանց մարզիչներին: 2018 թվականը ևս Գյումրիի համար մարզական նվաճումների տարի էր, թեև անցած տարվա համեմատ միջազգային մրցաշարերից ստացված մեդալները պակաս էին: Իսկ լավագույն մարզիկների ընտրությունը դարձյալ դժվարություն է ստեղծել: Միջազգային մրցաշարերում մեդալներ նվաճած բազմաթիվ մարզիկներ լավագույն տասնյակից դուրս են մնացել: Տարվա լավագույն արդյունքը ծանրամարտի օլիմպիական փոխչեմպիոն […]
15:08 18.12.2018
Հետազոտողները վերծանել են ֆրանսիացի բժիշկ և մարգարե Միշել Նոստրադամուսի «Մարգարեություններ» գիրքը, որը նա գրել է 1555 թվականին: Ինչպես գրում է Dailystar հրատարակչությունը, Նոստրադամուսի 942 քառատողերում մտքեր կան, որոնք վերաբերում են 2019 թվականին: Հասարակության մի մասը Նոստրադամուսին համարում է հեքիաթային միստիկ կերպար, մյուսները՝ իսկական մարգարե: Նոստրադամուսը կանխագուշակել է 1666 թվականի Լոնդոնի մեծ հրդեհը, 1789 թվականի ֆրանսիական […]
13:42 18.12.2018
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՀ-ում ամերիկյան լաբորատորիաներում օտար զինվորականների ներկայությունը բացառող փաստաթղթի մշակմանը, որի մասին երեկ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա նախ խնդրեց վերաձևակերպել հարցը` փոխելով տոնայնությունը: «Դուք ասում եք «համաձայնություն», «պայմանագիր», «արգելել»: Ո՞վ, ո՞ւմ և ի՞նչ կարող է արգելել, խոսքը երկու սուվերեն, […]
13:33 18.12.2018
Երեկ «Ռադիո Վանի» ամբողջ անձնակազմը նշում էր ռադիոյի հիմնադրման 20-ամյակը: 103.1 հաճախականությամբ հեռարձակող ռադիոկայանն այս տարիների ընթացքում ամեն օր ուրախ օր ու բարձր տրամադրություն է մաղթել իր ունկնդիրներին: Աշխատանքային սովորական ընթացքից զատ, «Ռադիո Վանը» միշտ աչքի է ընկեր նորարարական լուծումներով, որոնք էլ մեդիադաշտում դրական են ընդունվել ու առողջ մրցակցության հիմք ստեղծել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում «Ռադիո Վանի» […]
13:12 18.12.2018
2018թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ա. Հարությունյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է […]
13:11 18.12.2018
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին: «Ես ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը չեմ, ուստի այդ սյուժեն մեկնաբանելու հնարավորություններս սահմանափակ են: Կարծում եմ՝ ՌԴ դիրքորոշման հիմքում հետաքրքրվածությունն է` ամրապնդելու կազմակերպությունը, ՀԱՊԿ անդամ երկրների միջև համաձայնությունը: Կազմակերպության համար այժմ ակտուալ հարցը պետք է որոշվի այնպես, որ […]
13:02 18.12.2018
Խորհրդարանի հին բնակիչների մոտ ճամպրուկային տրամադրություն է տիրում: SHANTNEWS.am-ն այցի ընթացքում ԱԺ-ի դատարկ միջանցքներում հանդիպեց միայն աշխատակազմի անդամներին ու շենքի միջանցքները վերանորոգող շինարարներին: Որոշ աշխատասենյակների կիսաբաց դռներից էլ տեսանք պատգամավորների՝ արկղերում դասավորված կամ աշխատասեղանին շարված իրերը։ Իսկ հիմնականում աշխատասենյակների դռները փակ էին, պատերից արդեն հանված էին որոշ պատգամավորների անուն-ազգանուններով ցուցանակները, վերանորոգման աշխատանքներն էլ ավարտին […]
12:22 18.12.2018
«Շանթ» ՀԸ-ն շարունակում է իրազեկել օգտատերերին թեսթային փուլը հաջող իրականացրած ARM TVs հավելվածի բաժանորդագրման և դրա վերաբերյալ այլ նորությունների մասին: Հետևելով ներկայացվող տեսանյութին՝ դուք կարող եք քայլ առ քայլ իրականացնել ARM TVs հավելվածին բաժանորդագրվելու ողջ գործընթացը: Հավելվածների վարկանիշի և պահանջարկի գնահատման շատ պարզ եղանակ կա: Ընդամենը պետք է ստուգել, թե որոնումների և ներբեռնումների վիճակագրությունում այն ինչ տեղ է […]
12:17 18.12.2018
«Վարորդի ընկեր» կազմակերպությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ ահազանգեր են ստանում քաղաքացիներից, թե հերթի կտրոններ են վաճառում: «Ուշադրություն։ Հարգելի՛ վարորդներ, հանրային պահանջից ելնելով՝ վերջին ամիսներին ՃՈ-ի հաշվառման-քննական բաժնում (МРЭО) տեղադրվել էին գործարքների հերթագրման համար նախատեսված սարքավորումներ։ «Վարորդի ընկեր»-ը բազմաթիվ բողոքներ է ստացել, որ որոշ անհատներ մեծ թվաքանակով հերթի կտրոններ են հավաքում և փորձում են վաճառել քաղաքացիների […]
11:28 18.12.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում գրանցած հաղթանակի կապակցությամբ: «Պարոն վարչապետ, շնորհավորում եմ Ֆրանսիայի և անձնապես իմ անունից դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին ձեր քաղաքական ուժի հաջողության կապակցությամբ: Այս ընտրական պրոցեսը ապացուցեց հայ ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և իրավական պետությանը: Առիթից օգտվելով՝ ցանկանում […]
11:03 18.12.2018
Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 24-ից կմեկնարկի ձմեռային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2019թ. հունվարի 6-ը ներառյալ: Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ. հունվարի 20-ը […]
10:21 18.12.2018
Դեկտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում. գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ՝ 19-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը, ով բանակ էր զորակոչվել Արարատի զինկոմիսարիատի կողմից, հաղորդում է Shamshyan.com-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ հոսպիտալի բժիշկներին հաջողվել է փրկել զինվորի կյանքը, սակայն նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Փաստի առթիվ նախաքննություն է սկսվել։
08:18 18.12.2018
Անկախ բանակի ձևավորման մասին ինքնահռչակ Կոսովոյի որոշումը խախտում է ՄԱԿ-ի 1244 բանաձևը։ Այդ որոշումը պետք է անհապաղ չեղարկվի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան միջազային կազմակերպության Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ ՌԴ ներկայացուցիչն ընդգծել է, որ «Կոսովոյի զինված ուժերի բեմելը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանային խաղաղության ու […]
08:08 18.12.2018
Կոսովոյի իշխանությունները, Վաշինգտոնի կարծիքով, իրավունք ունեն ձևավորելու լիարժեք բանակ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչության քաղաքական հարցերով համակարգող Ռոդնի Հանթերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ։ «ԱՄՆ-ը հաստատում է իր աջակցությունն աստիճանական, թափանցիկ անցմանը պրոֆեսիոնալ, բազմազգ և ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցող ուժերի, որոնք կծառայեն Կոսովոյի բոլոր (էթնիկ) համայնքներին»,- ասել է նա, փոխանցում է ТАСС […]
07:43 18.12.2018
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի կողմից առաջարկված բանաձևը՝ «Ղրիմի թերակղզու և Ազովի ու Սև ծովի ջրատարածքների ռազմականացման խնդրի մասին»։ Փաստաթղթում ասվում է, որ Ղրիմում ռուս զինվորականների ներկայությունը հակասում է Ուկրաինայի ազգային ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու Ուկրաինայի քաղաքական անկախությանը։ Բացի այդ, բանաձևը դատապարտում է Ռուսաստանի կողմից Կերչի նեղուցով կամրջի կառուցումը։ Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, […]
21:47 17.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա խոսել է այն հարցի մասին, թե ինչու ինքը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մի կուսակցության կամ դաշինքի ներքո չեն մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին. «Եղել է 2 տարբերակ՝ գնանք մի ուժի ցուցակով, բայց 50-50 համամասնությամբ, այսինքն՝ պահելով դաշինքի համամասնությունը մի կուսակցությունով […]
21:04 17.12.2018
«Հարգելի՛ Գևորգ, Դուք երևի խառնել եք «կալիբրները», Դուք 2-րդ քաղաքական ուժի ցուցակի չգիտեմ՝ որ համարն եք, բայց ուզում եք բանավիճել 3-րդ քաղաքական ուժի առաջին համարի հետ: Եթե ձեզանից մարդ կա, որ կարող է ինձ հետ բանավիճել, ապա դա Ձեր առաջին համարն է՝ Գագիկ Ծառուկյանը»,- այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանով տեղի […]
20:11 17.12.2018
Կառավարությունը հաստատել է մարզերի այն դպրոցների ցանկը, որոնք համարվում են վթարային: Ուսումնասիրոթյունների արդյունքում առանձնացվել է 26 դպրոց, որոնք հետագա շահագործման համար խիստ վտանգավոր են և ենթակա են քանդման: Շիրակի մարզում այդպիսիք են Արթիկի թիվ 2 հիմնական և Ազատանի միջնակարգ դպրոցները, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նշված դպրոցներում նաև պայմանները չեն համապատասխանում սահմանված չափորոշիչներին՝ դասասենյակները նեղ են […]
19:45 17.12.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր տեղեկություններ է հաղորդել Սևանալ լճի ձկան պաշարների վերաբերյալ: «Սևանի ձկնապաշարը պետական սեփականություն է, և եթե մենք չենք պահպանում պետական սեփականությունը, նշանակում է, որ չենք պայքարում կոռուպցիայի դեմ, չենք պայքարում պետական սեփականությունը պաշտպանելու ուղղությամբ: Եթե մի կողմից թույլատրվում է Սևանի ազգաբնակչությանը կատարել […]
19:30 17.12.2018
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գործունեության ընթացքում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատասխանատու պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ: Այսպես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2008թ. փետրվարի […]