13:47 20.12.2018
ՀՀ կառավարության` դեկտեմբերի 20-ի նիստում որոշում ընդունվեց Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի ու Կոտայքի մարզպետարաններին ՀՀ 2018 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու մասին: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ գումարը հատկացվելու է մանկապարտեզների, դպրոցների ջեռուցման, համայնքի տնտեսական և սոցիալական կարիքները հոգալու համար: Նա նշեց, որ ընթացիկ աշխատանքները […]
13:44 20.12.2018
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, միաձայն որոշում է կայացվել Հայաստանի կողմից ներկայացված «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրին, որպես մարդկության համար բացառիկ կարևորություն ունեցող արժեք, ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու վերաբերյալ։ Այսպիսով՝ «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրը դարձել է Հայաստանի առաջին մշակութային արժեքը, որին ուժեղացված պաշտպանության կարգավիճակ է […]
13:30 20.12.2018
Այսօրվանից ARM TVs բջջային հավելվածը հասանելի կլինի միայն բաժանորդագրված օգտատերերին: Թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում «Շանթ» ՀԸ մշակած հավելվածը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Արդեն հայտնել ենք, որ հավելվածի հանդեպ հետաքրքրությունը, հատկապես վերջին օրերին, աննախադեպ աճ է գրանցել թե՛ Հայաստանում, թե՛ հայաշատ այլ երկրներում: Մեր մոսկովյան գործընկերները ռուսաստանաբնակ հայերի հետ շփումներում պարզել են, որ շատերի համար ARM TVs […]
13:12 20.12.2018
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն արձագանքել է 2019թ. հունվարի 1-ից գազի թանկացման վերաբերյալ տեղեկություններին և դրա հետ կապված մամուլի հրապարակումներին: «Հարգելի՛ ընկերներ Ռուսական գազի գնի հետ կապված ասեմ հետևյալը. • Այս պահին գազի գնի առնչությամբ որոշում չկա և չկա որևէ ամրագրված սակագին: • ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի […]
13:08 20.12.2018
ՀՀ կառավարության` դեկտեմբերի 20-ի նիստում առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ» ծրագրի շահառուների ցանկում ներառել առողջապահական ոլորտի կազմակերպությունների աշխատողներին: Թորոսյանի խոսքերով` սոցիալական արդարության սկզբունքից ելնելով, հնարավորության սահմաններում, անհրաժեշտություն է առաջացել առողջապահական ոլորտի առանձին կազմակերպությունների և առանձին ծառայություններ մատուցող անձնակազմի աշխատողներին ներառել […]
13:01 20.12.2018
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում գործադիրը հաստատել է պետական ֆինանսավորմամբ տարբեր հաստատությունների աշխատակիցների տարեկան բուժզննմանն առնչվող որոշումը, որով նախատեսվում է նվազեցնել գործատուների ֆինանսական բեռն ու կանխարգելել հիվանդությունների տարածումը: «Այն նպատակ է հետապնդում ապահովել շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների, ներհիվանդանոցային վարակների կանխարգելումը՝ նախնական և պարբերական բժշկական զննությունների միջոցով»,- նշել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: […]
12:53 20.12.2018
Արցախյան հակամարտության բանակցության առումով հայկական կողմը չի պակասեցրել վճռականությունը, իսկ Ղարաբաղի անվտանգությունը և կարգավիճակը մեզ համար առաջնային են: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Խոսնակն ասաց, որ կարգավիճակն ու անվտանգությունը փոխկապակցված են, հետևաբար, մեկն առանց մյուսի չի կարող լինել: Լրագրողների հարցին, թե ինչ է նշանակում կարգավիճակ` ինքնավարությո՞ւն, թե՞ ինքնորոշում: Աննա Նաղդալյանը […]
12:36 20.12.2018
Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ARM TVs-ի բաժանորդ դառնալու համար այն դեպքում, եթե օգտատերն արդեն ներբեռնել է հավելվածը կամ պատրաստվում է նոր ներբեռնել այն: ՔԱՅԼ ԱՌԱՋԻՆ – Ձեր սարքի App Store-ում կամ Google Play Store-ում որոնեք ARM TVs հավելվածը և ներբեռնեք: ՔԱՅԼ ԵՐԿՐՈՐԴ – Բացեք այն և գրանցվեք գլխավոր էջում առկա «Create an account» կամ «Создать аккаунт» հղմամբ: Գրանցվել […]
12:33 20.12.2018
ՀՀ-ում գտնվող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների հարցով ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ դրանք պատկանում են Հայաստանին, վերահսկվում են հայկական կողմից, այնտեղ աշխատում են հայ փորձագետները, հետևաբար դրանք չեն կարող սպառնալիք լինել: Ինչ վերաբերում է լաբորատորիաների ռազմական գործոնին, Աննա Նաղդալյանը նշեց, որ դրանք բացառապես քաղաքացիական են, և ՀՀ-ն որևէ երրորդ երկրի […]
12:31 20.12.2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանի ներկայացմամբ՝ ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 20-ի հերթական նիստում ընդունվել է որոշում՝ հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվող աջակցող սարքերի վերաբերյալ (պրոթեզներ, օրթեզներ, քայլակներ, օրթոպեդիկ կոշիկներ և այլն): Ընդունված որոշմամբ՝ հնարավորություն է ընձեռվում պետական բյուջեի միջոցով տրամադրվող բոլոր աջակցող սարքերը […]
12:29 20.12.2018
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկվա ասուլիսի ժամանակ պարզաբանել է ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Կարասինի խոսքերն այն մասին, թե ամերիկյան կողմը ճնշում է գործադրում Հայաստանի վրա, ու հայկական կողմը պետք է «տղամարդկություն ունենա այդ շանտաժին դիմակայելու համար»։ «Մենք թույլ չենք տա որևէ շանտաժ այդ երկրի նկատմամբ, որը գտնվում է սեփական պետականության ձևավորման, սեփական ուղու […]
11:48 20.12.2018
ԱՄՆ գանձապետարանը որոշել է հանել ռուսական «Ռուսալ» և դրա սեփականատեր «En+» ընկերությունների վրա սահմանված պատժամիջոցները, որովհետև այդ ընկերությունները կառավարման ոլորտի որոշակի փոփոխություններ են արել։ Արդյունքը զգալի է լինելու «Ռուսալ»-ի հայկական մասնաճյուղի՝ «Արմենալ» ընկերության վրա, որը խոշորագույն հարկատուներից է Հայաստանում։ https://www.facebook.com/photo.php?fbid=10156930697550421&set=a.386217890420&type=3 Խնդիրն այն է, որ «Ռուսալ» և «En+» ընկերությունները պատժամիջոցների տակ էին հայտնվել դրանց սեփականատիրոջ՝ ռուսաստանցի գործարար […]
11:15 20.12.2018
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվել է ռեկտորի պաշտոնից: Նա ռեկտորի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան պաշտոնական էջը: «Րոպեներ առաջ կայացած ռեկտորատի նիստով, […]
10:37 20.12.2018
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է վճարովի ավտոկանգառների գործունեության համար վճարել սահմանված արտոնագրային հարկը, հակառակ դեպքում կկիրառվի Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում ասված է. «Առևտրային, հանրային սննդի և այլ օբյեկտների կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող կամ վարձակալությամբ օգտագործվող տարածքներում տրամադրվող ավտոկանգառների համար […]
08:41 20.12.2018
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին հարաբերություններին։ Հայտարարության մեջ ասվում է. «Վերջին օրերին լայն քննարկումների առիթ է դարձել Հայաստանի լարված հարաբերությունները Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի անդամ մյուս երկրների հետ։ Այս քննարկումներն ավելի բանավիճային են դառնում, քանի որ այս ամենն անմիջականորեն կապված է արցախյան հիմնախնդրի լուծման տարբերակների հետ։ Այսինքն՝ այս ամենն […]
08:34 20.12.2018
ԱՄՆ Սենատը հաստատել է մինչև 2019 թվականի փետրվարի 8-ը ժամանակավոր բյուջեի մասին օրինագիծը՝ Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարությունը ֆինանսավորելու շուրջ վեճերի պատճառով կառավարության աշխատանքի դադարից խուսափելու համար։ Այս մասին փոխանցում է Associated Press-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու դաշնային կառավարությունը չեն կարողանում պայմանավորվել նոր ֆինանսական տարվա բյուջեի շուրջ։ Նոր ֆինանսական տարին ԱՄՆ-ում սկսվել է դեռևս […]
07:33 20.12.2018
Բրիտանական խորհրդարանում ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինը վարչապետ Թերեզա Մեյի հետ վեճի ժամանակ նրան անվանել է «հիմար կին»։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Համայնքների պալատի նիստի ժամանակ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Կորբինը թեժ բանավեճ է ունեցել կառավարության ղեկավարի հետ՝ նրան ուղղելով հարցեր ԵՄ-ի հետ համաձայնագրի շուրջ քվեարկությունը հետաձգելու նրա որոշման մասին։ Այն բանից հետո, […]
07:16 20.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է՝ ամերիկյան զորքերը հայրենիք վերադառնան, քանի որ երկիրը պատմական հաղթանակ է տարել Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների նկատմամբ։ Համապատասխան տեսաուղերձը Սպիտակ տան ղեկավարը հրապարակել է իր թվիթերյան միկրոբլոգում։ Նրա խոսքով՝ Սիրիայում գործողության ժամանակ ԱՄՆ զորքերն իսկապես բարձրացրել են մարտական հմտությունների մակարդակը, որի շնորհիվ հաղթանակ է ձեռք բերվել ։ […]
22:58 19.12.2018
Անգլիայի Լիգայի Գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում կկայանա «Արսենալ»-«Տոտենհեմ» հանդիպումը: Լոնդոնյան ակումբը խաղադաշտ դուրս կգա հետևյալ մեկնարկային կազմով․ Չեխ, Մայթլենդ-Նայլս, Սոկրատիս, Ժակա, Մոնրեալ, Տորեյրա, Գենդուզի, Մխիթարյան, Ռեմսի, Իվոբի Օբամեյանգ։ Խաղը կկայանա այսօր՝ ժամը 23:45-ին։
21:35 19.12.2018
«Իմ քայլը» դաշինքը ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը, փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները։ Խմբակցության ղեկավարի պաշտոնի թեկնածուն Լիլիթ Մակունցն է, քարտուղարինը՝ Հակոբ Սիմիդյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Առաջարկվել են նաև հանձնաժողովների նախագահների թեկնածությունները, կարելի է ասել՝ ընդունվել են այս բոլոր առաջարկները: Վերջում տեղի է ունեցել քվեարկություն, և ընդունվել է վարչության որոշումը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
21:18 19.12.2018
ԱՄՆ-ը սկսել է զորքերի դուրս բերումը Սիրիայից: Reuters-ի տեղեկություններով՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սարա Սանդերսը: Աղբյուրի տեղեկություններով՝ զորքերի դուրսբերումը կիրականացվի 60-100 օրվա ընթացքում: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան զորքերը հաղթել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: «Այդ հաղթանակը, սակայն, չի նշանակում որ կոալիցիան դադարեցնում է իր գործողությունները Սիրիայում: Մենք […]
20:03 19.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը UWC Դիլիջան քոլեջում հանդիպել է «ՆերՈւժ» ծրագրի մասնակիցներին: Ողջունելով վերջիններիս` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր առավոտյան կարդացել է մի տեքստ, որի հեղինակը փորձել էր պատասխանել հարցին, թե ինչով է տարբերվում հաջողակ մարդն անհաջողակից: «Իմ կարծիքով` շատ հզոր պատասխան էր գտել այդ հարցին: Ըստ այդ վարկածի՝ հաջողակ մարդը նա է, ով […]
19:56 19.12.2018
Հայաստանը պատրաստ է ավելի շատ գազ ներկրել Իրանից ու ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել այնտեղ։ Այս մասին Թեհրանում անցկացված «Իրան-Հայաստան․ հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովի ընթացքում հայտարարել է Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը։ Նա հիշեցրել է, որ կողմերը որոշել էին երկկողմ առևտրի ծավալը հասցնել 1 միլիարդ դոլարի, բայց առայժմ այդ ցուցանիշը 200-250 միլիոն դոլարի […]
19:49 19.12.2018
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը Արարատ Միրզոյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ նախագահի պաշտոնում, իսկ Լենա Նազարյանի թեկնածությունը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում։ Այս մասին ինքը՝ Նազարյանը քիչ առաջ ասել է լրագրողների հետ զրույցում։
19:30 19.12.2018
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը իր մտահոգությունն է հայտնում «Կենտրոն» հեռուստաընկերության կողմից հետընտրական շրջանում իրականացվող խմբագրական և եթերային քաղաքականության որոշ դրսևորումների կապակցությամբ: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից հայտնում են, որ սույն թվականի դեկտեմբերի 10-17-ն ընկած ժամանակահատվածում հեռուստաընկերության մի շարք հաղորդումներ, հատկապես «Էպիկենտրոն» և«Անդրադարձ» տեղեկատվական ծրագրերը հետևողականորեն և անթաքույց թիրախավորել են գործող քաղաքական ուժերից մեկին՝ օգտագործելով քարոզչական և մանիպուլյատիվ […]
19:30 19.12.2018
Երևանի 2019 թ. բյուջեի նախագծով «Ոռոգման ցանցի կառուցում և վերանորոգում» ծրագրով նախատեսվել է 154,000.0 հազ. դրամ՝ Երևան քաղաքի վարչական շրջաններում առկա սիզամարգերում ոռոգման ապահովման համար՝ հիմք ընդունելով սահմանված կարգով կազմված նախահաշվային փաստաթղթերը, ինչպես նաև Նորք-Մարաշ վարչական շրջանում Արմենակյան փողոցում ոռոգման ցանցի հատվածի կապիտալ վերանորոգման համար: Ասֆալտ-բետոնե ծածկի վերանորոգում և պահպանում ու ասֆալտ-բետոնե ծածկի հիմնանորոգում ծրագրերով նախատեսվել է 4,031,000.0 […]
19:00 19.12.2018
Հայաստանյան «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը նախընտրական շրջանի հրապարակումների ուսումնասիրություն է իրականացրել առցանց 6 լրատվամիջոցի և քաղաքական ուժերի ֆեյսբուքյան էջերում։ Դրա արդյունքում պարզել է, թե որ ուժերը որ «հակառակորդների» դեմ են հակաքարոզչություն իրականացրել ավելի շատ։ Հետազոտության արդյունքներն այսօրվա ասուլիսի ժամանակ ներկայացնելիս կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը նշել է, որ պայքարում էին «բոլորը բոլորի դեմ»։ Բաղդասարյանի խոսքերով՝ իրար դեմ […]
18:42 19.12.2018
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է հրապարակել Գյումրիի բնակչուհի Ջուլիետա Ղուկասյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ: Ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամբ. «Գյումրու բնակչուհի Ջ. Ղուկասյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ՀՀ իրավասու մարմինների կողմից սույն թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի […]
18:04 19.12.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրն ամենակարևորը չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարգավիճակը ժամանակավոր կարգավիճակ է: Ենթադրենք՝ Հայաստանին վերապահված է 3 տարի, դա ավարտվելու է և սկսվելու է հաջորդ 3 տարին և այլն: Հետևաբար, մեր 3 տարին չէ ամենակարևորը, այլ հաջորդ 3 տարին: Մեր խնդիրների բովանդակությունը հետագա 3 տարիների […]