TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

Գլխավոր

Նախիջևանի հատվածում ռազմավարական նախաձեռնությունը շարունակում է մնալ ՀՀ ԶՈՒ ձեռքում. Փաշինյան

17:50 19.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում լրագրողները խնդրել են մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե 2018 թվականին Ադրբեջանին հաջողվել է Նախիջևանի հատվածում 11 հազար քմ տարածք ամբողջովին վերահսկողության տակ վերցնել: «Եթե չեմ սխալվում, ՀՀ պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ լրագրողների խմբին հրավիրել է, տեղում իրավիճակին ծանոթացել են, կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը […]

̰
Մենք ջնջել ենք Հայաստանի և Սփյուռքի միջև սահմանը. Փաշինյանը՝ «Ներուժի» մասնակիցներին

17:36 19.12.2018

«Մենք հաջողված ենք այնքան, ինչքան մեր ներսում ունենք ուժ ինքներս մեզ ստիպելու ինչ-որ բան անել ու չսպասել ինչ-որ մեկի անելիքին: Հետևաբար, սա է այն առանցքային տրամաբանությունը, որը մենք այսօր փորձում ենք ՀՀ-ում գործարկել, մենք ուզում ենք այնպես անել, որ հնարավորինս ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ ՀՀ-ում իրենք իրենց կարողանան ստիպել, համոզել, որ սպասելու փոխարեն […]

̰
Վաղվանից հնարավոր է աջ ղեկով մեքենաներ ներմուծել` ղեկային տեղաբաշխում կատարելու պայմանով

17:25 19.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ վաղվանից արդեն հնարավոր է աջ ղեկով մեքենաներ ներմուծել, սակայն որոշակի պայմաններով: «Հարգելի քաղաքացիներ, վաղվանից՝ դեկտեմբերի 20-ից, կարող եք ներմուծել աջ ղեկով մեքենաները՝ ղեկային տեղաբաշխում կատարելու պայմանով: Աջակողմյան ղեկային տեղաբաշխում ունեցող մեքենաները ՀՀ տարածք կարող եք ներմուծել մինչև 2019թ. մարտի […]

̰
Ովքեր կարծում են՝ Արշակ Կարապետյանն է Քառօրյա պատերազմի պատասխանատուն, ասում են, որ նրանից վերև ոչ ոք պատասխանատու չէ. Փաշինյան

17:24 19.12.2018

Ինչո՞ւ Արշակ Կարապետյանը նշանակվեց վարչապետի խորհրդական, այն դեպքում, երբ նրա անվան հետ էր կապվում Ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության կողմից թույլ տրված խոշորագույն բացթողումները: Այս հարցին այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա նախ շեշտել է, որ եթե ինչ-որ մեկի հասցեին հայտարարություն է հնչում, դա դեռ չի նշանակում դատավճիռ: «Նրանք, ովքեր […]

̰
Նոր բան չկա Ղարաբաղի հարցում. Նիկոլ Փաշինյան

17:14 19.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց: Մինչ դպրոցում շրջայց կատարելը նա զրուցել է լրագրողների հետ: Այն հարցին, թե ինչ համաձայնության են եկել Երևանն ու Բաքուն Միլանում Արցախյան հարցի վերաբերյալ, ինչի մասին հայտարարել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, Փաշինյանն ասել է՝ ոչ մի նոր բան չկա: «Ակտիվությունը էնքանով է, ինչքանով […]

̰
Նիկոլ Փաշինյանը խոսել է Լևոն Մնացականյանի պաշտոնանկության մասին

16:40 19.12.2018

Պարոն Մնացականյանի պաշտոնանկությունը, ձեզ հայտնի հանգամանքների բերումով, չեմ կարող մեկնաբանել: Լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսպես է պատասխանել Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի պաշտոնանկության վերաբերյալ հարցին: Ինչ վերաբերում է այն մեջբերմանը, թե Մնացականյանի պաշտոնանկությունը կարող է ազդեցություն ունենալ բանակի մարտունակության վրա, Փաշինյանը պատասխանել է. «Դա շատ վատ մեկնաբանություն է մեր բանակի […]

̰
Հայաստանը կառուցում է իր միջազգային հարաբերություններն ինքնիշխան իրավահավասարության սկզբունքով. ՀՀ ԱԳՆ-ն՝ Կարասինին

16:28 19.12.2018

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հայտարարությանը, թե Հայաստանում տեղի ունեցած ռադիկալ փոփոխություններից հետո ամերիկյան ներգրավվածություն Հայաստանի ներքին ու արտաքին գործերին ավելի ու ավելի անպարկեշտ է դառնում: Կարասինը հույս էր հայտնել, որ «ՀՀ նոր ղեկավարությունը տղամարդկություն կունենա ԱՄՆ կողմից շանտաժին դիմակայելու համար»: «Հայաստանը հետևողականորեն կառուցում է իր միջազգային հարաբերություններն ինքնիշխան իրավահավասարության սկզբունքով։ Մենք […]

̰
Կալանավորված և դատապարտված 8 իրանցու մեղադրանք է առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստի փորձ կատարելու համար

16:12 19.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից օտարերկրացի՝ կալանավորված և դատապարտված անձանց կողմից փախուստի փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 8 անձի։ Փախուստի փորձի մասին ահազանգն ստացվել է 2018 թվականի ապրիլի 25-ին, նույն օրը հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում կատարված […]

̰
Անարգել հոսող ջրերի պատճառով Գյումրիի մի ամբողջ թաղամասում մեքենաների ու մարդկանց տեղաշարժն անհնարին է դարձել

15:56 19.12.2018

Անարգել հոսող ջրերի պատճառով մի ամբողջ թաղամասում մեքենաների ու մարդկանց տեղաշարժը դարձել է անհնարին: Նման վիճակում է հայտնվել Գյումրիի Սևերսկի թաղամասը: Արդեն երեք տարի է՝ ջուրն իր ճամփան գտել է փողոցով, իսկ ուժեղ հոսքի պատճառով հասնում է տներ  ու շենքի նկուղներ: Հարցը լուծելու համար բնակիչների խնդրանքները, հետո պահանջները հասել են ջրմուղ, որտեղից էլ կարողացել են երեք […]

̰
ՍՊԸ-ի տնօրենը Երևանում գործող երկու տուն-ինտերնատից առերևույթ խարդախության եղանակով հափշտակել է խոշոր չափերի գումար

15:26 19.12.2018

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ  կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, խոշոր չափերով առերևույթ խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ՍՊ ընկերության տնօրենը, կեղծելով ընկերության հիմնադիր-տնօրենի ստորագրությունը, վերջինիս անունից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության […]

̰
Երևանի 2019թ. բյուջեն` ավագանու հերթական նիստի օրակարգում

15:07 19.12.2018

Երևանի ավագանու` դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգային հարցերից է Երևանի 2019 թ. բյուջեի հաստատումը: Ըստ օրակարգում ընդգրկված նախագծի` մայրաքաղաքի 2019 թվականի բյուջեն եկամուտների գծով 83.077.572,0 հազ. դրամ է, ծախսերի գծով՝ 84.346.812,0 հազ. դրամ, իսկ բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)` 1.269.240 հազ. դրամ։ Նույն նախագծով նախատեսվում է Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի […]

̰
ԱՄՆ կոնգրեսականները հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու կոչով դիմել են Մայք Պոմպեոյին

14:30 19.12.2018

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները բաց նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մայq Պոմպեոյին, որում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու կոչ են արել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Facebook-ի էջը, ԱՄՆ պետքարտուղարին ուղղված բաց նամակի տակ ստորագրել են կոնգրեսականներ Ջեքի Սփեյերը, Դեյվ Թրոթը, Ֆրենկ Փալոնը, Դեյվիդ Վալադաոն, Ադամ Շիֆը, […]

̰
Մարզահամերգային համալիրի նոր ղեկավարը կընտրվի մրցույթով

14:12 19.12.2018

Դեկտեմբերի 12-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը Մարզահամերգային համալիրում  հանդիպում է ունեցել աշխատակազմի հետ: Այս մասին հայտնում են Պետական գույքի կառավարման վարչությունից: Առիթը ՊՈԱԿ-ի ղեկավարի ընտրության համար հայտարարվելիք մրցույթն է, որի մասին էլ խոսել են հանդիպման մասնակիցները: Նարեկ Բաբայանը պարզաբանել է, որ մրցույթը կկայանա հունվարի վերջին, այն կլինի բաց ու հրապարակային, բոլոր ցանկացողները կարող […]

̰
ARM TVs հավելվածի նկատմամբ հետաքրքրությունը ավելանում է նաև Սփյուռքում

14:06 19.12.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, ARM TVs հավելվածը դեկտեմբերի 20-ից սկսած հասանելի է լինելու բաժանորդագրված օգտատերերի համար: «Շանթ» ՀԸ-ն տարբեր ռեպորտաժների տեսքով ներկայացրել է թե՛ իր տեսակի մեջ աննախադեպ այս հավելվածի առանձնահատկություններն ու ուղղվածությունը, թե՛ բաժանորդագրվելու կարգն ու պայմանները՝ օգնելով հեռուստադիտողներին ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Այս օրերին մենք հարյուրավոր արձագանքներ ենք ստանում Հայաստանից և […]

̰
Ղրղըզստանը նույնպես կողմ է Բելառուսի թեկնածուին ՀԱՊԿ քարտուղար նշանակելուն

13:52 19.12.2018

Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովն այսօր ընդունել է Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին, որը Բելառուսի կողմից առաջադրվել է որպես ՀԱՊԿ քարտուղար՝ չնայած հայկական կողմի դեմ լինելուն։ «Այս տարի ՀԱՊԿ նախագահությունն անցել է Ղրղըզսանին։ Ես արդեն ընդունել եմ Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղարին, մենք զրուցել ենք, ու ես ստորագրել եմ որոշումը»,- այս մասին հայտարարել է Ղրղըզստանի նախագահը՝ […]

̰
Հուսանք՝ ՀՀ նոր ղեկավարությունը տղամարդկություն կունենա ԱՄՆ կողմից շանտաժին դիմակայելու համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար

13:27 19.12.2018

Հայաստանում ամերիկյան կողմի ակտիվության հետ կապված անհանգստություն պետք է ունենա ոչ Ռուսաստանը, այլ Հայաստանի ժողովուրդը։ Երկրում տեղի ունեցած ռադիկալ փոփոխություններից հետո ամերիկյան ներգրավվածություն Հայաստանի ներքին ու արտաքին գործերին ավելի ու ավելի անպարկեշտ է դառնում։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը։ «Ջոն Բոլթոնը իրականում վիրավորական […]

̰
Լիբանանում պաղեստինցի երեխայի մահվան պատճառով բողոքի ցույցեր են տեղի ունեցել

12:47 19.12.2018

Երեկ Լիբանանում բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որի մասնակիցները սոցիալական արդարության և բարեփոխումների կոչեր են հնչեցրել: Լիբանանյան «Էլ. Բի. Սի.» կայանը, հաղորդելով այս լուրը, նշում է, որ բողոքի ալիքը բարձրացել է 3-ամյա Մոհամմեդ Վահբեի մահվանից հետո: Հիվանդանոցները հրաժարվել են ընդունել հիվանդ երեխային, որի ծնողները վիրահատության համար անհրաժեշտ գումար չեն ունեցել: Գլխուղեղի շտապ վիրահատությունը գնահատվել է […]

̰
Ի՞նչ փոխըմբռնում է եղել Միլանում Հայաստանի և Ադրբեջանի միջև. ԱԳՆ արձագանքը

12:36 19.12.2018

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Արցախի հարցում Հայաստանի հետ փոխըմբռնում կա: SHANTNEWS.am-ի հարցմանը` ի՞նչ փոխըմբռնման մասին է խոսքը, ԱԳՆ-ից պատասխանել են. «Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները հրապարակվել են ՀՀ ԱԳՆ կողմից: Մասնավորապես, հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ նշված […]

̰
«Ի՞նչ նախիջևանյան օպերացիա, ի՞նչ 11 000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ ա»․ Շարմազանով

09:49 19.12.2018

ՀՀԿ կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը ուղիղ տեսակապով անդրադարձել է Բաքվից ստացվող հայտարարություններին․ «Բաքվից շարունակում են ստացվել սենսացիոն հայտարարություններ՝ ամենաբարձր մակարդակով: Լայվերի սիրահար մեր իշխանությունը լռում է: Ի՞նչ նախիջևանյան օպերացիա, ի՞նչ 11 000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ ա …»։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ընդունելության ժամանակ հայտարարել է, […]

̰
Թրամփի հիմնադրամը դադարեցնում է գործունեությունը

07:40 19.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է փակել իր բարեգործական հիմնադրամը, որի դեմ ամռանը հայց էր ներկայացրել Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Բարբարա Անդերվուդը, հայտնում է Reuters գործակալությունը։ Անդերվուդի խոսքով՝ Trump Foundation-ն «անօրենության ցնցող օրինակ է»։ Խոսքը վերաբերում է Թրամփի նախընտրական արշավի հետ ոչ օրինաչափ համակարգմանը, եսասիրական նպատակներով նրա դիրքի բազմակի և կանխամտածված օգտագործմանը և այլն։ […]

̰
Բրազիլիայում հրդեհն ավելի քան 600 տուն է ոչնչացրել

07:29 19.12.2018

Բրազիլիայի Մանաուս քաղաքում բռնկված խոշոր հրդեհը ոչնչացրել է ավելի քան 600 տուն։ Ինչպես հայտնում է Globo հեռուստաալիքը, մոտ 2500 բնակիչներ մնացել են անօթևան։ Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ։ Իր մասշտաբով այս հրդեհը դարձել է տարածաշրջանի պատմության մեջ առնվազն երկրորդը։ Մանաուս քաղաքն Ամազոնաս նահանգի վարչական կենտրոնն է, գտնվում է Ամազոն գետի ափին։ Ունի 1․8 մլն […]

̰
ԱՄՆ-ը մտափոխվել է և պատրաստ է Թուրքիային Patriot հակահրթիռային համակարգեր վաճառել

07:15 19.12.2018

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել 3․5 մլրդ դոլարի հակահրթիռային պաշտպանության Patriot համակարգերի վաճառքի վերաբերյալ Թուրքիայի հետ հնարավոր գործարքին, հայտնում է Պենտագոնը։ Թուրքիան արձակման 20 կայանքներով և 80 հակահրթիռներով 4 համալիրների գնման թույլտվություն էր խնդրել։ Նշվում է, որ նախատեսվող վաճառքը կմեծացնի թուրք զինվորականների պաշտպանական հնարավորությունները թշնամական ագրեսիայից։ Նշվում է նաև, որ դա ոչ միայն կպաշտպանի թուրքական […]

̰
Հայաստանը ճանաչվել է «Տարվա երկիր»՝ ըստ The Economist պարբերականի

01:02 19.12.2018

Բրիտանական The Economist հեղինակավոր պարբերականը Հայաստանը «Տարվա երկիր» է ճանաչել: Այս պատվավոր տիտղոսին պարբերականն արժանացնում է տարվա ընթացքում տվյալ երկրի գրանցած առաջընթացի համար և, ըստ պարբերականի, վերջին 12 ամիսների ընթացքում առաջընթաց է գրանցել Հայաստանը։ «Նախագահ Սերժ Սարգսյանը փորձեց շրջանցել իր ժամկետի ավարտը՝ ինքն իրեն դարձնելով գործադիր ղեկավար: Փողոցները լցվեցին բողոքի ակցիաներով: Նիկոլ Փաշինյանը՝ խարիզմատիկ և […]

̰
Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ հասել են փոխըմբռնման. Մամեդյարով

22:37 18.12.2018

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր Բաքվում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ընդունելության ժամանակ հայտարարել է, որ իր հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ Ղարաբաղի հարցում հասել է փոխըմբռնման: «Կարծում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը առաջին անգամ հասանք փոխըմբռնման, ինչը չէր հաջողվում շատ երկար ժամանակ: Ես շատ ժամանակ եմ նվիրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ելքերի փնտրտուքին:  […]

̰
Չավիի, Ինիեստայի,Ֆաբրեգասի մարզիչը տեղափոխվում է Հայաստան. Խինես Մելենդեսը` ՀՖՖ տեխնիկական տնօրեն

21:25 18.12.2018

Իսպանացի հանրահայտ մարզիչ Խինես Մելենդեսը հունվարի 1-ից կստանձնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Մելենդեսը համակարգելու է ինչպես Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների աշխատանքը, այնպես էլ մշակելու է մանկապատանեկան ֆուտբոլի, կանանց ֆուտբոլի և ֆուտզալի զարգացման ծրագրային քաղաքականությունը: Մելենդեսի տեխնիկական անձնակազմում կընդգրկվեն նաև երկու իսպանացի մասնագետներ, որոնցից մեկը պատասխանատու կլինի մարզչական կրթության համակարգի, իսկ մյուսը՝ մանկապատանեկան թիմերի […]

̰
Լիլիթ Մակունցը՝ Շիրակի մարզի Երկրագիտական թանգարանի և Մարմաշենի վանական համալիրի ուսումնասիրությունների ընթացքի մասին

20:40 18.12.2018

Կատարվե՞լ են արդյոք Շիրակի մարզի Մարմաշենի վանական համալիրում և հարակից տարածքում նախատեսված ուսումնասիրությունները, որոնք պետք է մինչև տարեվերջ ավարտված լինեին: Այս թեմայի առնչությամբ SHANTNEWS.am-ի թղթակիցը հարց է ուղղել մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին: Նշենք, որ այդ նպատակով պետբյուջեից 10 մլն դրամ էր հատկացվելու: Նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ այդ ուսումնասիրություններն արդեն կատարվել են, սակայն վանական համալիրի հոգևորականն ու […]

̰
Ի՞նչ կարելի է կրել Ամանորի գիշերը. զրույց ոճաբանի հետ

20:02 18.12.2018

Մոտ 2 շաբաթ է մնացել մինչ Ամանորը: Ի՞նչ կարելի է հագնել Ամանորի գիշերը, ո՞ր գույներն են առավել թրենդային գալիք տարի, ի՞նչ աքսեսուարներ է նախընտրելի կրել դեղին խոզի տարում: Այս ամենի մասին SHANTNEWS.am-ը զրուցել է ոճաբան Կարինե Դնոյանի հետ: «Սովորաբար ոճաբաններն ուրիշ խորհուրդներ են տալիս, իսկ աստղաբանները՝ ուրիշ, բայց այս տարի բավականին համընկավ, որովհետև նորաձևության մեջ, […]

̰
Հայաստանում կյանքի միջին տևողությունը 75 տարի է

19:24 18.12.2018

2018թ. տարեսկզբին Հայաստանի քաղաքային բնակչության մասնաբաժինը կազմել է 63.8%, իսկ գյուղականը՝ 36.2%: 2017թ. տարեսկզբին ՀՀ մշտական բնակչության կազմում 47.4%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52.6%-ը` կանայք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած «Վիճակագրություն դպրոցականների համար» գրքույկից: Ըստ կոմիտեի տվյալների` Հայաստանում բնակչության միջին տարիքը 2017-ի տարեսկզբի դրությամբ կազմել է 36.2 տարի, մասնավորապես, տղամարդկանց համար` 34.3, իսկ կանանց […]

̰
Բյուջեով քաղաքի աշխատանքների ծավալը չի նվազել. Երևանի փոխքաղաքապետի պարզաբանումը

19:24 18.12.2018

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը մեկնաբանել է Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծի, դրա պակասուրդի (դեֆիցիտի), տեղական տուրքերի և վճարների բարձրացման, ինչպես նաև մի շարք ուղղություններով հատկացվող ֆինանսական միջոցների կրճատման շուրջ բարձրացվող հարցերը. «Որևէ ծախսային ուղղությամբ աշխատանքների ծավալ չի նվազել, նվազել են թվերը, այն թվերը, որոնք նախկինում ուղղվում էին փոշիացման և չհիմնավորված ուղղություններով: Մենք այս նվազեցումներով […]

̰
2015թ. Հայաստանում 5-17 տարեկան 52 հազար երեխա աշխատել է. վիճակագրություն

19:19 18.12.2018

Աղքատության մակարդակը գնահատվում է տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության միջոցով: Այն գնահատելու համար օգտագործվում են տնային տնտեսությունների կողմից սպառմանն ուղղված ծախսերը, քանզի եկամուտների բացակայությունն ինքնին դեռևս չի նշանակում բարեկեցության զրոյական մակարդակ: Տնային տնտեսություններն իրենց ապրուստը հոգում են նաև սեփական արտադրության սննդամթերքի սպառման կամ սպառումը մասնավոր վարկերով ֆինանսավորելու և այլ միջոցներով: Ըստ այդմ՝ 2016-ին աղքատության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում կազմել է բնակչության 29.4%-ը, […]

̰
BACK_TO_TOP