19:20 17.12.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, այսօր տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «Հայաստանի հետ ավարտում ենք նախապատրաստման գործընթացը մի փաստաթղթի, որով երաշխավորվելու է այնտեղ արտասահմանյան զինվորականների բացակայությունը և երաշխավորելու է, որ այդ ամենը թափանցիկ է»: Նա ասել էր, որ նույնպիսի փաստաթուղթ է նախապատրաստվում Ղազախստանի հետ, և խոսքը ոչ թե […]
19:12 17.12.2018
Հայաստանի զինված ուժերում անցած օրերին տեղի ունեցած 4 միջադեպի հետևանքով վիրավորվել է 6 զինծառայող։ Նրանք բոլորը կայուն վիճակում են՝ տարբեր աստիճանի վնասվածքներով։ Այսպես, շաբաթ օրն առաջնագծում ականի պայթյունից վիրավորվել են նրանցից երեքը։ Վիրավորվածներից Գևորգ Հովհաննիսյանը տեղափոխվել է Երևան։ Մուրացանի հոսպիտալից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ նրա ձախ ոտնաթաթն ամպուտացվել է, վնասվածք կա նաև դեմքի ձախ հատվածում, վիճակը […]
18:46 17.12.2018
Գյումրեցի կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ կասկածվող ռուս զինծառայողին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդների ներկայացուցիչները՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արթուր Սաքունցը և Հայկ Հակոբյանը: Փաստաբանները 2 օր առաջ են ներգրավվել՝ որպես տուժողի ներկայացուցիչներ և քննչական մարմնից են տեղեկացել այն մասին, որ ռուս զինծառայողին մեղադրանք է առաջադրվել: Հիշեցնենք՝ […]
18:13 17.12.2018
Մոսկվայի մարզի Շեստևո գյուղում կենցաղային գազի թունավորումից մահացել է հինգ մարդ, ծանր վիճակում է ևս մեկը։ Նրանցից երեքը Հայաստանից, մյուս երեքը՝ Ուզբեկստանից այնտեղ եկած մարդիկ էին, որոնք աշխատում էին շինարարության մեջ։ Այս մասին հայտնում է ռուսական կայքերից մեկը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ աշխատողները իրենց գործընկերների կողմից առավոտյան հայտնաբերվել են գազից թունավորված վիճակում։ Նրանց արագ տեղափոխել են բժշկական […]
18:01 17.12.2018
2018 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքէջից: Ավագանու արտահերթ նիստի օրակարգում 11 հարց է՝ 1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողի զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան ունենալու համար հավելավճարի կիրառման կարգը և չափը սահմանելու մասին, 2) Երևան քաղաքի ավագանու […]
16:55 17.12.2018
Տոներին ընդառաջ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել հրագործական իրերի օգտագործման անվտանգության կանոնները։ Հայտարարությունը ներկանացնում ենք ստորև․ «Տոների մոտենալու հետ ավելի հաճախ են կազմակերպվում հրավառություններ։ Լռության ժամերին հրավառություն կազմակերպելը, թերևս, լռության ամենաաղմկոտ խախտումն է։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» 180-րդ հոդվածը սահմանում է, որ գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) հրագործական արտադրատեսակներ օգտագործելը առաջացնում է տուգանքի […]
15:46 17.12.2018
Այսօր Ազգային ժողովում նորընտիր պատգամավորների համար սեմինար էր կազմակերպել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում սեմինարի կազմակերպիչ Թևան Պողոսյանն ասել է, քանի որ կան մարդիկ, որոնք նոր են ընտրվել, նրանց ծանոթացնում են «ԱԺ կանոնակարգ» օրենքին, ուղեցույցներին և այլն: Պողոսյանը նաև հավելել է, որ այս ծրագիրը նորություն չէ և այն ֆինանսավորվում է անգլիական կառավարության կողմից: Ծրագիրը միտված է ԱԺ […]
15:36 17.12.2018
Երևանի ավագանու «Լույս» դաշինքը հայտարարություն է տարածել, որտեղ ազդարարում է Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկման մասին: Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ․ «Սիրելի համաքաղաքացիներ, նոյեմբերի 14-ին Երևանի քաղաքապետարանը հանրային քննարկմանն է ներկայացրել Երևանի 2019 թվականի բյուջեի նախագիծը: Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը, մանրամասն ուսումնասիրելով նախագիծը, արձանագրում է, որ այն հետընթաց է նույնիսկ ի համեմատ 2018թ. Երևանի բյուջեի, […]
15:30 17.12.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արձագանքել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի որոշ հայտարարությունների: «Ի պատասխան Էդմոն Մարուքյանի մերկապարանոց պնդումների» վերտառությամբ հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «1. Պնդում առաջին. Ըստ Մարուքյանի՝ Գագիկ Ծառուկյանը չի կարողացել պատասխանել Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող դեբատի ժամանակ Մարուքյանի հարցին։ -Դեբատները հեռարձակվել են ուղիղ եթերով և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար, բացառությամբ Էդմոն […]
14:50 17.12.2018
Վրաստանից բացի, ամերիկյան բիոլաբորատորիաներ կան նաև Հայաստանում և հետխորհրդային այլ երկրներում։ Ռուսաստանը կապի մեջ է ընդունող երկրների, այդ թվում և Հայաստանի ու Վրաստանի հետ։ Վրաստանի պաշտոնյաներն արդեն հրավիրել են ռուսական կողմին այդ լաբորատորիաների հետ ծանոթանալու։ Այս մասին այսօր տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Հարցազրուցավարը, որ ռադիկալ էր տրամադրված […]
14:05 17.12.2018
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Կ. Չիլինգարյանի, գրավոր ընթացակարգով քննելով Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ներկայացված հայցը, որոշել է մերժել վերաքննիչ բողոքը: Այս մասին տեղեկանում ենք Datalex համակարգից: Նշենք, որ 17.09.2018թ. Նիկոլ Վովայի Փաշինյանի դեմ ներկայացրած հայցադիմումում վկայակոչելով այն փաստը, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ֆրանսիայում արված և 15.09.2018թ. համացանցում «armtimes.com» էլեկտրոնային կայքի միջոցով […]
14:04 17.12.2018
Ներկայիս իշխանությունները շարունակում են նախկին իշխանությունների սխալները: Այս տեսակետը լրագրողների հետ հանդիպմանն ընթացքում արտահայտել է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով իշխանափոխությունից հետո տեղի ունեցող կալանավորումների մասին: Ըստ իրավապաշտպանի՝ այդ գործընթացներում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների» կոնվենցիայի 5-րդ, 6-րդ կետերով նախատեսված նորմերի բազմաթիվ խախտումներ են եղել: «Սա է պատճառը, որ դատապաշտպաններն ասում են, որ դիմելու են Մարդու […]
13:57 17.12.2018
Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆիկ Հակոբի Վահանյանի աջ աչքի շրջանում վնասվածք ստանալու դեպքի բոլոր հանգամանքները։ Զինծառայողը վնասվածքն ստացել է 2018թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում, համածառայակցի կողմից ազդանշանային ատրճանակի ձգանը սեղմելու հետևանքով։ Նախնական տվյալներով՝ զինծառայողը տեղյակ չի եղել, որ ատրճանակի մեջ կա ազդանշանային […]
13:40 17.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է մի խումբ զինծառայողների կողմից իրեն ուղղված բաց նամակին, որում զինծառայողները «մտահոգություն էին հայտնել իրենց ծառայակից ընկերոջ ընտանեկան դժբախտության առնչությամբ»: Վերջինիս մայրը՝ Հասմիկ Սարգսյանը, հանրությանը հայտնի է դարձել որպես հանուն իր երեխաների գողություն կատարած կին, որին սպառնում է 5 տարվա ազատազրկում: Նամակում զինծառայողները […]
13:08 17.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով խորհրդական Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Սիրելի՛ ալավերդցիներ, ինչպես գիտեք, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը մինչև 2018թ. հոկտեմբերի ավարտը աշխատակիցներին ուղարկել էր աշխատանքային պայմանագրերի լուծման մասին ծանուցումներ, ըստ որի՝ աշխատանքային հարաբերությունների լուծում նախատեսվում էր իրականացնել 2018 թվականի դեկտեմբերի 24-ից հետո՝ 5 օրվա […]
12:52 17.12.2018
Երեկ Արցախի պաշտպանության բանակի հարավային զորամասերից մեկի դիրքերում հրազենային վնասվածք է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Ռաֆիկ Հակոբի Վահանյանը: Նրան անմիջապես տեղափոխել են զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության: Պաշտպանության նախարարությունից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ զինծառայողը հիմա տեղափոխվում է Երևան։ Հոսպիտալ հասնելուց հետո հնարավոր կլինի պարզել նրա վնասվածքների ծանրությունը։ Իսկ շաբաթ օրը Արցախից Երևան է տեղափոխվել […]
12:09 17.12.2018
Հաշվի առնելով այն, որ մոտենում են Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոները, և այդ օրերին որոշ քաղաքացիներ հանգիստն անցկացնում են հանրապետությունից դուրս, ՀՀ ոստիկանությունը հորդորում է հետևել մի քանի խորհուրդների: 1. Ճամփորդելուց մի քանի շաբաթ առաջ ստուգել փաստաթղթերի առկայությունը, վավերականությունը և կարգավորել դրանք, որպեսզի վերջին օրերին անուշադրության պատճառով չհայտնվեք ոչ բարենպաստ իրավիճակում: 2. Երբեմն իրավական ակտով […]
10:52 17.12.2018
Ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու այդքան էլ մենք ենք Ռուսաստանին պետք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը․ «Ինչքան էլ տհաճ ու անտակտ է, բայց Բատկան ճիշտ է, և եթե մենք ՀԱՊԿ-ում ասելիք ունենք, ապա այն առաջին հերթին պետք է ուղղված լինի Ադրբեջանին […]
10:42 17.12.2018
Բելառուսական ԶԼՄ-ները շարունակում են ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթից հրապարակումները։ Բելառուսի առաջնորդը մասնավորապես պատմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ իր երկխոսության մասին, որի ժամանակ պատասխանել է Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ նրա դժգոհությանը։ «Պուտինի ներկայությամբ ասացի. «Նիկո՛լ, արի ամեն ինչ իր տեղը դնենք. ո՞վ է առաջին տեղը զբաղեցնում Ադրբեջանին […]
10:03 17.12.2018
Հունաստանում՝ Skai հեռուստաալիքի շենքի մոտ պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Պայթյունից առաջ հեռուստաալիքի կենտրոնակայանում ահազանգ է ստացվել պատրաստվող ակցիայի մասին նախազգուշացմամբ։ Դա թույլ է տվել ժամանակին տարհանել բոլոր աշխատակիցներին և խուսափել զոհերից։ Նշում է, որ շենքին զգալի վնաս է հասցվել։ Դեռևս ոչ ոք չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։
08:36 17.12.2018
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ՝ ընդդեմ միգրացիայի մասին գլոբալ պակտի, որը ստորագրվել է անցած շաբաթ, Մարոկկոյում՝ ՄԱԿ-ի 164 անդամ-երկրների ղեկավարների կողմից։ Բողոքի ակցիան կազմակերպվել էր բելգիական աջ կուսակցությունների կողմից։ Ցուցարարների մեծ մասը եղել են Vlaams Belang կուսակցության կողմնակիցներ, որոնք հանդես է գալիս հօգուտ Ֆլանդրիայի անկախության, հայտնում է BBC-ն։ Բողոքի ակցիային մասնակցել […]
08:08 17.12.2018
Ընտանիքների բաժանումը թեև ժողովրդականություն չվայելող, սակայն անհրաժեշտ միջոցառում է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մեկնաբանելով վերջերս գվատեմալացի աղջնակի մահվան դեպքը՝ նա հայտարարել է, որ առանձին դեպքերում աջակցում է մեծահասակներից երեխաների անջատմանը։ Նախագահը կրկին քննադատության է ենթարկել իր նախորդի՝ Բարաք Օբամայի միգրացիոն քաղաքականությունը, որը, նրա գնահատմամբ՝«շատ ավելի վատն էր»։ «Օբամայի վարչակազմի օրոք սահմանին […]
07:53 17.12.2018
Բանգկոկում անցկացված «Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթի հաղթողը հայտնի է։ Նա Ֆիլիպինների ներկայացուցիչ Կատրիոնա Գրեյն է։ Ինչպես հայտնի է դառնում մրցույթի կայքից, Գրեյը 24 տարեկան է, զբաղվում է Love Yourself կազմակերպությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով և որպես կամավոր աշխատում է Young Focus ոչ կոմերցիոն կազմակերպությունում։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Վենեսուելայի ներկայացուցիչ Ստեֆանի Գուտիերեսը։
21:46 16.12.2018
Ամանորին ռուսաստանցի տուրիստների հոսքը դեպի Հայաստան նախորդ տարվա համեմատ կավելանա 76 տոկոսով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Եվ ընդհանրապես՝ ռուսաստանցիների թիվ 1 ամանորյա ուղղությունը Հայաստանն է՝ հսկայական առավելությամբ: Սա, իհարկե, շանս է բազմաթիվ հայաստանցի գործարարների համար՝ իրականացնելու իրենց բաժին տնտեսական հեղափոխությունը և ամառային ավելի մեծ տուրիստական բումի համար […]
21:34 16.12.2018
Թբիլիսում «Ազգային շարժման» կողմնակիցները խորհրդարանի մոտ վրաններ են ամրացրել և սպասում են Թելավի մեկնած կուսակիցների վերադարձին: Նրանց գործողություններին դիմացի մայթից հետևում են ոստիկանները: Նրանք խորհրդարանի մոտ երևացել էին առաջին վրանների հայտնվելուց հետո: Խորհրդարանի մոտ հավաքված ընդդիմադիր առաջնորդները հայտարարել են, որ չեն ընդունում Զուրաբիշվիլիին որպես նախագահ: Նրանք մտադիր են ի նշան բողոքի գիշերել վրաններում և շարունակել […]
20:23 16.12.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անունից՝ ի պատիվ Վրաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների տրված պաշտոնական ընթրիքին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
18:02 16.12.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Թելավի քաղաքում՝ Իրակլի Երկրորդի պալատում այսօր ներկա է գտնվել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության պաշտոնական արարողությանը: Մինչ արարողությունը պատասխանելով լրագրողի հարցին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է․ «Հայաստանն ու Վրաստանը, ինչպես նաև մեր երկու ժողովուրդները հազարավոր տարիների բարեկամական ու եղբայրական հարաբերություններ ունեն։ Մենք իսկապես եղբայրական ժողովուրդներ ենք։ […]
16:56 16.12.2018
Վրաստանը պաշտոնապես նոր նախագահ ունի՝ պատմության մեջ առաջին կին նախագահը: Նախագահի երդմնակալությանը զուգահեռ ուժի մեջ է մտել երկրի նոր Սահմանադրությունը: Այստեղ հիմնական փոփոխությունը վերաբերում է ռազմական ոլորտն ամերիկյան չափանիշներին հավասարեցնելուն: Հանրությանն ուղղված Սալոմե Զուրաբիշվիլիի առաջին ելույթը տևեց 45 րոպե: Ներկայացնում ենք նախագահի ելույթի հիմնական ուղղությունները: Նա իր ելույթում շեշտը դրեց առաջին հերթին բանակի պաշտպանունակության բարձրացման […]
15:25 16.12.2018
Կախեթիայի շրջանի Թելավի քաղաքում մեկնարկել է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությունը: Զուրաբիշվիլին հանրության կողմից ընտրված Վրաստանի հինգերորդ և վերջին նախագահն է, ով պետք է պաշտոնավարի 5 տարվա փոխարեն 6 տարի: Վրաստանի նոր Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները խիստ սահմանափակված են: Նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունենում Վրաստանում չորրորդ անգամ, մայրաքաղաքից դուրս անցկացվում է առաջին անգամ։ https://www.facebook.com/ArmEmbGeorgia/videos/561074937638948/?__xts__[0]=68.ARDDrzdEsAMqYxlp7Y-y2Q19wbaGQJEsZyAAhA69ajdEk1zIEgGW1d30PZQXq6RwT_11XhH4iM_IxTL7EljfKxNdz29VNhGKVAUrNAqnl39CzFp2-WvK7gi75DXpgpQwsw9dCUaeH80-pkh__k5Vtn4pZBfFaTkA5uEAbRFIN5ntoWss9y3OAzyKAUg4A_mkf4EXBxCcF__wkUGr7tDPr9OxOA-uc9G4mxsFMVnXp8WXZ_sInQh6mYW95TU2MXdcCS1CHu04sYb4SFM0rrYyZcyaGeX_xjHMn6RF_ciZ9stulyiwYNG60XYpP7cWbkIFBQILtpu8csOLxJgfCyVhosVNY2Ei6ya3LsY&__tn__=-R
15:13 16.12.2018
ՀՀ 7-րդ գումարման խորհրդարանը կազմված կլինի 132 պատգամավորից՝ նախորդ՝ 101-ի փոխարեն: ԿԸՀ արտահերթ նիստում հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ «Իմ քայլը» դաշինքը կստանա 88 մանդատ, որից 4-ը նախատեսված է ազգային փոքրամասնությունների համար՝ ռուս, եզդի, ասորի, քուրդ։ Իսկ մյուս քաղաքական ուժերի մանդատների թիվը չպետք է պակաս լինի մեծամասնության մանդատների 1/3-ից: Այս դեպքում 44-ից պակաս […]