TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC

Գլխավոր

Ընտրատեղամասերը փակվեցին. քվեարկությունն ավարտված է

20:00 09.12.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց: Ժամը 20․00-ին փակվեցին Հայաստանի 13 ընտրական տարածքների 2010 տեղամասերը: Հիշեցնենք, որ քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 2 միլիոն 573 հազար 779 է: Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ հայտ էր ներկայացրել 8 միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ ԵԱՀԿ, ԵԽԽՎ, ԱՊՀ և Եվրոպական խորհրդարանի դիտորդական խմբերը։ Քվեարկության ընթացքը լուսաբանելու համար […]

̰
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ներկայացրել է ընտրախախտումները ժ. 19:00-ի դրությամբ

19:36 09.12.2018

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ներկայացրել է արձանագրված ընտրախախտումները ժամը 15:00- 19.00-ի դրությամբ: Մասիս  11/41 15:50 Ընտրողը, բռնած փոքրիկ երեխայի ձեռքից, կատարել է իր ընտրությունը, ապա դուրս գալով քվեախցիկից, կանգնած մնացել երկու քվեախցիկների միջանկյալ հատվածում: Քվեախցիկներ նոր ընտրողներ են մտել՝ կատարելու իրենց ընտրությունը: Այդ անձը շարունակել է մնալ քվեախցիկների միջանկյալ հատվածում: Հանձնաժողովի նախագահն ասել է, որ անհրաժեշտ է […]

̰
«Անկախ դիտորդ»-ը ներկայացրել է ընտրախախտումները ժ. 18.00-ի դրությամբ

19:26 09.12.2018

«Անկախ դիտորդ»-ը ներկայացրել է 2018թ. դեկտեմբերի 9-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտարկման ընթացքի մասին իր ունեցած տվյալները ժ. 18.00-ի դրությամբ: Եվ այսպես, ժամը 18:00-ի դրությամբ արձանագրվել են հետևյալ ընտրախախտումները. Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում 15/38 տեղամասում 70 MM 222 պետհամարանիշի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան պարբերաբար գտնվել է տեղամասի բակում, որի շուրջ հավաքված են եղել երիտասարդներ։ Ոստիկանությունը նրանց մի քանի […]

̰
Գյումրիում ընտրություններին մասնակցողների թիվն ավելացել է

19:18 09.12.2018

Շիրակի մարզում և Գյումրիում ընտրողների թվի էական աճ է գրանցվել։ Եթե ժամը 14.00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշը Գյումրիում 18,22 տոկոս էր, ապա ժամը 17.00-ի դրությամբ այն ավելացավ և դարձավ 31,29 տոկոս։ Հիշեցնենք, որ Գյումրիում ցուցակային ըտնտրողների թիվը 124․461 է, իսկ Շիրակի մարզում՝ 229․798։ Շիրակի մարզում քվեարկությանը մասնակցած անձանց թիվը ժամը 17.00-ի դրությամբ կազմել է մոտ 37 […]

̰
Գյումրիում կրկնակի ակնոցներն էլ չեն օգնել ընտրողին կրկնակի քվեարկություն կատարել

18:58 09.12.2018

Գյումրիի Ալաբոդկա թաղամասի թիվ 1 ավագ դպրոցում, որտեղ տեղակայված է 31/46 տեղամասը, կեսօրից հետո ընտրողների մեծ հոսք է եղել։ Այս տեղամասում, ինչպես նախորդ ընտրություններին, այնպես էլ այս, ընտրողների ակտիվության պակաս չկա, թեև ոստիկանները վերահսկում էին, որ տեղամասի դռան մոտ կուտակումներ չլինեն: Տեղամասում մի քաղաքացի փորձել է կրկնակի քվեարկություն կատարել: Հանձնաժողովի անդամները SHANTNEWS.am-ի նկարահանող խմբի ներկայությամբ […]

̰
Ժ. 18:00-ի դրությամբ ՄԻՊ «թեժ գծին» ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ

18:48 09.12.2018

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումների, ինչպես նաև ստորաբաժանում չունեցող մարզեր գործուղված աշխատանքային խմբերի «թեժ-գիծ» հեռախոսահամարներին ժամը 18:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Ստացված ահազանգերը մեծ մասամբ վերաբերել են ընտրատեղամասի մատչելիության և կահավորման հետ կապված […]

̰
Պսակադրությունից հետո հարսն ու փեսան մասնակցել են ընտրություններին

18:46 09.12.2018

Պսակադրության արարողությունից հետո ամուսնական զույգին կնքահայրը տարել է ընտրատեղամաս՝ իրենց քաղաքացիական պարտքը կատարելու: Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան օգտատիրոջ էջից: https://www.facebook.com/garik.galikyan/posts/1793245110784472

̰
ՊՆ-ն ընտրությունների հետ կապված 39 ահազանգ է ստացել, այդ թվում՝ «շարքով» ընտրության գնալու մասին

18:43 09.12.2018

Դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված մինչև 17։00 ՀՀ ՊՆ թեժ գծով ստացվել է 39 զանգ, որոնք հիմնականում վերաբերում էին ընտրության կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին: Որոշ դեպքերում Պն իրավասությանը չվերաբերող հարցերով քաղաքացիներն ուղղորդվել են այլ իրավասու գերատեսչություններ: Քաղաքացիրներին տրվել են համապատասխան պարզաբանումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ […]

̰
Ընտրողների մոտ 40 տոկոսը մասնակցել է քվեարկությանը․ ժամը 17։00-ի տվյալները

17:56 09.12.2018

Ժամը 17:00 դրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է բոլոր ընտրողների 39,54 տոկոսը։ Առավել ակտիվ մասնակցություն՝ 46,46 տոկոս, եղել է 12-րդ ընտրատարածքում, որը ներառում է Սյունիքի ու Վայոց ձորի մարզերը։ Ամենացածր ակտիվությունը՝ 34,99 տոկոս, գրանցվել է 6-րդ ընտրատարածքում, որն ընդգրկում է Արմավիրի մարզը։

̰
Շիրակի մարզում ընտրողները պասիվ են

17:28 09.12.2018

Շիրակի մարզում այսօր բացվել է 220 ընտրատեղամաս, որից 82-ը՝ Գյումրիում: Ընտրացուցակներում ներառված է 229 հազար 798 ընտրող: Այս պահի դրությամբ՝ քվեարկել է ընտրողների 22.11 տոկոսը, ինչը ցածր ցուցանիշ է համարվում նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ: Գյումրիում ընտրողների թիվը 124 հազար 461 է, մասնակցության ցուցանիշը չի հասնում 30 տոկոսի: Գյումրիում մասնակցության ցուցանիշը տարբեր է՝ ըստ տեղամասերի տեղաբաշխվածության: […]

̰
Արձանագրված ենթադրյալ ընտրական հանցագործության 31 դեպքով նյութեր են նախապատրաստվում. դատախազություն

17:05 09.12.2018

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ուսումնասիրել և ամփոփել  է դեկտեմբերի 9-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության գործընթացին առնչվող ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ստացած  64 դեպքի մասին ահազանգ, որոնց ստուգման ուղղությամբ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից իրականացվել կամ իրականացվում են համապատասխան գործողություններ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, դեպքերից 11-ն արձանագրվել և հաշվառվել են […]

̰
Դավիթ Շահնազարյանը մի քվեաթերթիկ դրել է ծրարի մեջ, երկուսը` գրպանը

16:38 09.12.2018

ՀՀԿ ընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանը դեկտեմբերի 9-ին իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց` շատ է ցավում, որ քարոզարշավն այսքան կարճ էր: «Մեծ հաճույքով ևս երկու շաբաթ կշարունակեի: Դուք տեսաք, որ այն շատ մեծ խնդիրներ ստեղծեց ներկայիս իշխող ուժի համար, և ամսի 6-ին անգամ հանդես եկան հայտարարությամբ, որ ամսի 7-ը […]

̰
Հայ ժողովրդի մեջ կա՞ մեկը, որ մտահոգություն չունենա Արցախի հարցում. Լևոն Տեր-Պետրոսյան

16:10 09.12.2018

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց 9/19 տեղամասում: Հարցին` ինչպե՞ս է վերաբերվում հեղափոխությանը, Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, նա չպատասխանեց, նշեց, որ դա կլինի քարոզչություն: «Օրենք եք խախտում»,- ասաց նա լրագրողին: Հարցին` մտահոգություններ չունի՞` կապված Արցախի հարցի հետ, նա պատասխանեց. «Հայ ժողովրդի մեջ կա՞ մեկը, որ մտահոգություն չունենա»: Նա չպատասխանեց նաև ՀՀ երկրորդ նախագահ […]

̰
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից արձանագրված ընտրախախտումները ժամը 11:00-15:00-ի դրությամբ

16:00 09.12.2018

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ներկայացրել է արձանագրված ընտրախախտումները ժամը 11:00-ից մինչև 15:00-ի դրությամբ: Եվ այսպես. Մասիս 11/4  11:40-ին ընտրատեղամասում մի քաղաքացի անընդհատ գտնվել է ընտրատեղամասի նախամուտքում՝ պատճառաբանելով, որ սպասում է ընտրողներից մեկին: Հելսինկյան կոմիտեի դիտորդի միջնորդությամբ հանձնաժողովի նախագահը դուրս է հրավիրել այդ անձին նախամուտքից՝ ժամը  11:40-ին մոտ: 11/15  11:50-ի դրությամբ ընտրատեղամասում որոշ անձինք պարբերաբար անցնում են քվեախցիկների հետևով: […]

̰
Հուսով եմ՝ գրառում անելուց զատ, դու մի օր կունենաս քո փաստացի ներդրումը հզոր ու զարգացած Հայաստան ունենալու գործում. Աշոտյանը՝ Սերժ Թանկյանին

15:34 09.12.2018

Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Արմեն Աշոտյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է S.O.A.D. խմբի մենակատար Սերժ Թանկյանի գրառմանը՝ նրա գրառումը որակելով որպես «անպատասխանատու արտահայտություն»: Գրառման մեջ մասնավորապես ասված է. «Ցավում եմ, որ մեր երկրի անունը մշակութային ոլորտում բարձր պահող Սերժ Թանկյանը անպատասխանատու արտահայտություններ է անում։ Սերժ Թանկյանը այսօր անդրադարձել է […]

̰
«Հայ տղամարդկանցից լավագույն ամուսիններն են ստացվում». ՌԴ Պետդումայի պատգամավոր

15:32 09.12.2018

Ելենա Յամպոլսկայայի խոսքով՝ իր ամուսինը՝ Խաչատուրը, իրեն առանջին անգամ տեսել է հեռուստատեսությամբ:

̰
Ժամը 14։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է ընտրողների 24.53%-ը

15:30 09.12.2018

ԿԸՀ տեղեկատվական կենտրոնն ամփոփում է ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրողների մասնակցության տվյալները՝ ժամը 14:00-ի դրությամբ. Թիվ 1 ընտրատարածք՝ 24.20% Թիվ 2 ընտրատարածք՝ 23.85% Թիվ 3 ընտրատարածք՝ 23.75% Թիվ 4 ընտրատարածք՝ 22.33% Թիվ 5 ընտրատարածք՝ 25.02% Թիվ 6 ընտրատարածք՝ 21.41% Թիվ 7 ընտրատարածք՝ 27.37% Թիվ 8 ընտրատարածք՝ 25.70% Թիվ 9 ընտրատարածք՝ 25.12% Թիվ 10 ընտրատարածք՝ 24.42% Թիվ […]

̰
Բրյուսելում ցուցարարներից մեկը «#խելքով» գրառմամբ գլխարկ է կրել

15:26 09.12.2018

Բրյուսելում ցուցարարներն իրենց համերաշխությունն են հայտնել Ֆրանսիայում բողոքի ակցիաներ իրականացնող «դեղին բաճկոններին»: «Սոցիալական ձմեռը մոտենում է» նշանաբառով երթին մասնակցել է շուրջ 1000 մարդ: Բողոքի ակցիայի ժամանակ 400 մարդ է ձերբակալվել: Ցուցարարներից մեկը կրել է «#խելքով» գրառմամբ գլխարկ: Euronews-ը հարցազրույց է անցկացրել այդ ցուցարարի հետ: «Ես մյուսների նման այստեղ եմ եկել, որպեսզի խաղաղ կերպով իմ բողոքն […]

̰
Հայ ժողովուրդը ցանկանում է արդարություն և արժանի է դրան. Սերժ Թանկյան

15:23 09.12.2018

Այսօր ՀՀ-ում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին է անդրադարձել SOAD խմբի աշխարհահռչակ երգիչ, երգահան Սերժ Թանկյանը: «Շատ եմ հպարտանում Հայաստանում գտնվող իմ եղբայրներով ու քույրերով, ովքեր կգնան ընտրատեղամասեր՝ քվեարկելու նոր խորհրդարանի համար այն բանից հետո, երբ այս տարի ավելի վաղ ազատվեցին անարդար, կոռումպացված ռեժիմից: Ինձ զայրացնում է մեջբերումներ կարդալն այնպիսի մասունքներից, ինչպիսին է Արմեն Աշոտյանը ՀՀԿ-ից, […]

̰
Արմեն Սմբատյանը ներկայացրել է ԿԸՀ աշխատանքները խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցում

15:14 09.12.2018

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը քիչ առաջ ներկայացրել է այս ընտրությունների ընթացքում ԿԸՀ-ի կողմից իրականացված նախապատրաստական աշխատանքները: Արմեն Սմբատյանը սկզբում շեշտեց, որ հնարավոր չէ միանգամից ու կարճ ժամանակահատվածում ներկայացնել կատարված աշխատանքները, քանի որ շատ կարճ ժամանակում ահռելի աշխատանք են կատարել, որպեսզի ամեն ինչ պատրաստ լինի ընտրությունների համար: Սմբատյանը նշեց, որ իրենք նախապատրաստական աշխատանքները սկսել էին դեռևս […]

̰
Գիտե՞ք՝ ինչքան եմ երազել էս օրվա մասին. Արամ Սարգսյան

14:44 09.12.2018

«Մենք» դաշինքը գլխավորող Արամ Սարգսյանը քվեարկել է 13/13 ընտրատարածքում: Լրագրողների հետ զրույցում նա նախ խոսել է քարոզարշավի մասին և նշել, որ այն լավագունն էր իր՝ երբևէ տեսածներից: «Քարոզիչների հավասար հնարավորությունների առումով լավագույն քարոզարշավն էր: Միակ թերությունը, որից բողոքել եմ, կարճ ժամանակն էր: Մնացած առումներով հանրությանը հայտնի մարդկանց համար դա խոչընդոտ չէր»,- ասաց նա: Սարգսյանը շեշտեց՝ […]

̰
Ապագայում ինստիտուցիոնալ առումով ավելի ենք ամրացնելու հայկական ժողովրդավարությունը. Նիկոլ Փաշինյան

14:42 09.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվեարկություն է կատարել մայրաքաղաքի թիվ 8/16 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք արդեն հասել ենք մեր հիմնական նպատակին: Սրանք իսկապես ազատ, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ են: Մեր հիմնական նպատակն էր հասնել ժողովրդավարության, որը հաջողել ենք: Ապագայում ինստիտուցիոնալ […]

̰
Փաշինյանը քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ է անում մասնակցել ընտրություններին

14:17 09.12.2018

Ժամը 11:00-ի տվյալներով՝ նախորդ՝ 2017 թվականի ընտրությունների քվեարկության նույն ժամանակահատվածի համեմատ, այս ընտրություններին ընտրողների մասնակցությունը բավականաչափ ցածր է: Այս մասին ֆեյսբուքյան հերթական ուղիղ միացման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Սա, իհարկե, ունի իր բացատրությունը, որովհետև ինչպես 2017 թվականին, այնպես էլ նախորդ ընտրություններում գազելները և ավտոբուսները հանվում էին իրենց առօրյա, սովորական երթուղային գծերից […]

̰
Սերժ Սարգսյանը քվեարկեց

14:14 09.12.2018

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը Ձորաղբյուրի թիվ 29/45 ընտրական տեղամասում: Նա քվեարկության էր եկել տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ: Այս անգամ ևս Սերժ Սարգսյանի մատնահետքը սարքը չճանաչեց: Սերժ Սարգսյանը լրագրողի որևէ հարցի չպատասխանեց: Կադրերը` «Ազատություն» ռադիոկայանի եթերից: Ավելի վաղ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանը քվեարկությանը […]

̰
Ամեն ինչ արված է, որպեսզի լիարժեք կերպով ընթանան ընտրությունները. Տիգրան Մուկուչյան

14:00 09.12.2018

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր կատարել է իր քաղաքացիական պարտքը և մասնակցել քվեարկությանը: «Ծավալի առումով ամեն ինչ արված է, որպեսզի լիարժեք կերպով ընթանան ընտրությունները, իսկ այսօր պետք է նկատել, որ ընտրական գործընթացում դուք ինքներդ էլ կարձանագրեք, որ չկան կուտակումներ, մարդիկ ազատ գալիս են և դուրս գալիս: Քվեարկեցի մեր երկրի ապագայի, մեր […]

̰
Մարտի 1-ի դեպքերի մասին նախորդ իշխանության վարկածը սկզբից մինչև վերջ շինծու է. Փաշինյան

13:52 09.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետին, թե ինքն իր արյան հետքերը փորձում է նրան կալանավորելով մաքրել: «Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացրած դատավճռով ինձ վրա արյան մեղադրանք չի եղել, և ինչպես գիտեք, ՄԻԵԴ-ը սկսել է Մարտի 1-ի գործով որոշումների հրապարակումը: Կարծում եմ՝ այդ որոշումներն արդեն […]

̰
Եթե սոցհարցումներն արտահայտում են ժողովրդի կամքը և պատկերացումները, կոալիցիա չի լինի. Նիկոլ Փաշինյան

13:30 09.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին քվեարկեց հանուն ազատ, երջանիկ և հզոր Հայաստանի: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ կարծես թե ընտրությունների ընթացքի հետ կապված խնդիրներ չկան: Ահազանգերին, որ որոշ տեղերում վարչական ռեսուրս է կիրառվել, նա արձագանքեց, որ եթե նման փաստեր պարզվեն, վարչական ռեսուրս կիրառողները կպատժվեն: Օտարերկրյա լրատվամիջոցի […]

̰
ՀՅԴ-ն այլևս երբեք կոալիցիայի մաս չի կազմելու. Արմեն Ռուստամյան

13:26 09.12.2018

ՀՅԴ ընտրական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը դեկտեմբերի 9-ին իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկեց մեծ հույսով ու հավատով հանուն երկրի ապագայի, որպեսզի մեր ժողովրդի` այս ընտրություններից ունեցած մեծ ակնկալիքներն արդարանան, որ ժողովուրդը չհիասթափվի, ունենա իր երազած Հայաստանը: «Քվեարկեցինք հանուն հայի ու հողի: Ժամանակն աննախադեպ քիչ էր, այս առումով էլ էր […]

̰
Սրանք պետք է լինեն ընտրություններ ապագայի համար. Արմեն Սարգսյան

13:22 09.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան կատարել է իր քաղաքացիական պարտքը՝ Երևանի թիվ 9/59 ընտրատեղամասում մասնակցել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությանը: Լրագրողների հետ զրույցում նախագահ Սարգսյանն ասել է. «Սա կարևոր օր է, երբ ժողովուրդը պետք է արտահայտի իր կամքը: Հույս ունեմ, որ մեզնից յուրաքանչյուրը կկատարի իր պարտականությունը՝ գալով ընտրատեղամաս ու ընտրելով»: Նախագահ Սարգսյանը համոզմունք […]

̰
Երբ անկախ պատգամավոր էի, բոլոր ուժերը, այդ թվում` ԲՀԿ-ն, աշխատում էին ինձ անդամագրել իրենց կուսակցությանը. Էդմոն Մարուքյան

13:18 09.12.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար էդմոն Մարուքյանն այսօր մասնակցել է քվեարկությանը և զրուցել լրագրողների հետ: Նա անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությամբ օրեր առաջ հեռարձակված բոլոր կուսակցությունների առաջին դեմքերի հեռուստաբանավեճի ընթացքում իր և Գագիկ Ծառուկյան միջև տեղի ունեցած բանավեճին: «Երբ ես թեկնածու էի, ինձ ասում էին՝ արի, գնանք այս ինչին տեսնենք, արի գնանք այն ինչին տեսնենք, ես տեղում […]

̰
BACK_TO_TOP