TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+24.09 oC

Գլխավոր

Գյումրիում ավելի քան 3 տարի ուշացումով բացվել է «Սաստեքս» ընկերությունը

18:55 07.12.2018

Գյումրիում այսօր բացվել է «Սաստեքս» ընկերության արտադրական մասնաշենքերից մեկը՝ 150 աշխատատեղով: Հիշեցնենք, որ ավելի քան 3 տարվա ձգձգումից հետո վերջապես արտադրությունը գործարկվել է: Շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշի ներդրումներով այս արտադրությունում բանվորական հագուստ է թողարկվելու արտասահմանյան պատվերներով: Ըստ ընկերության գործադիր տնօրեն Քրիստիան Գելեջիի՝ այժմ իրենք շատ պատվերներ ունեն, որոնք չեն հասցնում կատարել: Գործարարը խոստացել էր լուծել […]

̰
Լի եմ պատրաստակամությամբ շարունակել քաղաքական պայքարը նաև բանտում. Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ

18:47 07.12.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել, որը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ասուլիսի ընթացքում կարդաց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «Սիրելի հայրենակիցներ Ինչպես գիտեք, այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրեց մի վճիռ, որի արդյունքում կրկին հայտնվելու եմ կալանքի տակ։ Ակնհայտ է, որ այս վճիռը նախ և առաջ քաղաքական որոշման արդյունք է և […]

̰
Քոչարյանն ինքնուրույն գնացել է ԱԱԾ-ում գտնվող քրեակատարողական հիմնարկի մոտ՝ չսպասելով քննիչին․ պաշտպան

18:37 07.12.2018

«Պարոն Քոչարյանը, չսպասելով մինչև դատարանը կուղարկի քննիչին, իսկ քննիչը որոշումով հանդերձ կգա իր հետևից, ինքը որոշեց ինքնուրույն գնալ ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Եվ տվյալ պահին ինքը էնտեղ է, իսկ քննիչը դեռ չի եկել համապատասխան որոշմամբ։ Պարոն Քոչարյանը հիմա քրեակատարողական հիմնարկի մոտ հենց էս պահին սպասում է, մինչև քննիչը կգա, դատարանի համապատասխան որոշումը կբերի»։ […]

̰
Մարտի 1-ի անկարգությունների կազմակերպիչը փորձում է ինձ մեղավոր նշանակել․ Քոչարյանի հայտարարությունը

18:30 07.12.2018

Հայաստանի երկրորդ նախագահն իր կալանավորումից առաջ հայտարարություն է կազմել, որում ասվում է, որ իր միջազգային հեղինակությունը ու հեռանկարները «ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս օրվա պոպուլիստ ու երկիրը կառավարելու անընդունակ ղեկավարին»։ Հայտարարությունը քիչ առաջ ասուլիսի ժամանակ ընթերցեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ «Բացի այդ՝ պարզ է, որ 2008 թվականի մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ […]

̰
Քոչարյանն իր կալանավորման վճիռը համարում է քաղաքական որոշման արդյունք՝ իշխանությունների բիրտ ճնշման տակ

18:27 07.12.2018

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր կալանավորման մասին վճռի հրապարակումից հետո հայտարարություն է կազմել, որը քիչ առաջ ասուլիսի ընթացքում ընթերցեց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Քոչարյանը, ըստ այդ հայտարարության, իր կալանավորման վճիռը համարում է քաղաքական որոշման արդյունք, որը եղել է իշխանությունների բիրտ ճնշման տակ։ Երկրորդ նախագահի հայտարարության համաձայն՝ դա աննախադեպ էր, քանի որ այնտեղ ներգրավված […]

̰
Զոհրաբ Մնացականյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ԼՂ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

18:05 07.12.2018

Դեկտեմբերի 6-ին՝ Միլանում, Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին։ Զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ 25-րդ նախարարական համաժողովի օրակարգին, ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, մտքեր փոխանակեցին կազմակերպության առջև ծառացած խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։ Անդրադարձ կատարվեց ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության շրջանակներում Հայաստանում […]

̰
Պատասխանատվությունը ես էլ լավ չէի պատկերացնում, ջահել էի, բայց հպարտության ու ցավի համը դեռ չի անցել, չի անցել նաև լռության ձայնը. հատվածներ «Մեր տագնապի ձմեռը» ֆիլմից

17:42 07.12.2018

Դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով 11:40-ին, սկիզբ առավ հայոց մեծ վիշտը, և անչափելի է այն, քանզի նախկին ծնողներն այլևս չեն մեծացնի իրենց նախկին զավակներին, իսկ զավակներն էլ երեխաներ չեն ծնի ապագայում … Այս տողերը հնչում են 1989թ. «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Մեր տագնապի ձմեռը» վավերագրական կինոնկարում։ Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորն է Ներսես Մատինյանը, օպերատորը՝ Ռուբեն Գասպարյանը։ Կինոնկարը […]

̰
Լուկաշենկոյի հետ խոսակցությունն ինձ բավարարեց․ Փաշինյան

17:05 07.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում հանդիպել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ու բացատրություն պահանջել նրանից։ Այս մասին ինքը՝ Փաշինյանը, քիչ առաջ հայտնել է լրագրողների հարցերին պատասխանելիս։ Փաշինյանը, սակայն, հրաժարվել է խոսել Լուկաշենկոյի հետ զրույցի մանրամասներից։ «Եթե ես իրան մեղադրում եմ փակ նիստի բովանդակությունը բացահայտելու մեջ, կարծում եմ՝ ճիշտ չի […]

̰
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ալիևի հետ զրույցից

17:03 07.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ու Ադրբեջանի նախագահի միջև Ռուսաստանում եղել է ոչ թե հանդիպում, այլ զրույց, այն էլ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ ճաշի ժամանակ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ ինքն ու Իլհամ Ալիևը քննարկել են Արցախյան հակամարտության պատմությունն ու գերիների փոխանակման հարցը։ Փաշինյանի խոսքերով՝ Ալիևը կրկին առաջարկել է փոխանակումն […]

̰
Նիկոլ Փաշինյանը Գյումրիում շրջել է 14–ամյա տղայի հետ

16:42 07.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 14–ամյա տղայի հետ շրջել է Գյումրիի փողոցներով: Տղան Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում 88-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի հուշարձանի մոտ կատարված արարողությունից  հետո բազմության միջից մի կերպ կարողացել է Նիկոլ Փաշինյանին խնդրել կանգնել ու լսել իրեն: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է անվտանգության աշխատակիցներին տղային ուղեկցել դեպի իր մեքենան: Տղան երկար ժամանակ վարչապետի պաշտոնակատարի […]

̰
Ռուսական 100 մլն դոլար վարկով զենքի գնումը հետաձգվել է մինչև մյուս տարի

16:34 07.12.2018

ՀՀ 2018 թվականի պետբյուջեով նախատեսված էր մոտ 4,8 միլիարդ դրամ (գրեթե 10 միլիոն դոլար) ուղղել ռուսական 100 միլիոն դոլար արտոնյալ վարկով զենք գնելու համաֆինանսավորմանը։ Ըստ այդմ՝ 10 տոկոս համաֆինանսավորման արդյունքում գնվող զենքը պետք է լիներ ոչ թե 100 միլիոն դոլարի, այլ մոտ 110 միլիոնի։ Կառավարության երեկվա նիստում ընդունվել է մի որոշում, որով այդ համաֆինանսավորման համար […]

̰
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանների բողոքները

16:14 07.12.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը հրապարակվեց: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Վերաքննիչ դատարանն իրենց բողոքները մերժեց, Առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց անփոփոխ: Ալումյանը հայտնեց, որ ըստ դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի: Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, քննվում էին ՀՀ […]

̰
Շատ բան արվել է, սակայն բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով մեզ չի հաջողվել անել ամբողջը. ՀՀԿ ուղերձը երկրաշարժի տարելիցի կապակցությամբ

16:12 07.12.2018

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ուղերձ է հղել Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Այսօր ողջ հայ ժողովուրդը և շատ շատերն աշխարհում վերստին հիշում ու վշտակցություն են հայտնում 30 տարի առաջ Հայաստանին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ: Անդառնալի կորուստը մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներն էին, ովքեր զոհ գնացին բնական արհավիրքին: Աղետի մասշտաբներն այնքան մեծ էին, որ […]

̰
Վիրահայոց թեմի բոլոր գործող եկեղեցիների զանգերն այսօր՝ ժամը 11։40-ին, ղողանջել են ուղիղ 30 անգամ

16:06 07.12.2018

Վիրահայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: Ուղիղ ժամը 11։40-ին  Թբիլիսիում հոգեհանգստյան կարգ է տեղի ունեցել Վիրահայոց թեմի բոլոր գործող եկեղեցիներում: Սպիտակի ողբերգության 30-ամյա տարելիցի կապակցությամբ Թբիլիսիի բոլոր եկեղեցիների զանգերը ղողանջել են 30 անգամ: Հոգեհանգստի արարողությունից հետո հոգևոր հայրն արժևորել է աշխարհի տարբեր երկրների արձագանքն ու օգնությունը դժբախտության մեջ հայտնված հայ ժողովրդին, առանձնահատուկ […]

̰
Քիչ անց կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը

15:59 07.12.2018

Այսօր՝ ժամը 16:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, կհրապարակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքների վերաբերյալ որոշումը: Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննությունն ընթացել է 5 օր, և դեկտեմբերի 4-ին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր […]

̰
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ևս մեկ զրույց է եղել ԱՊՀ շրջանակներում․ ադրբեջանական աղբյուր

15:53 07.12.2018

Ռուսաստանում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին ադրբեջանական գործակալություններից մեկին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը: Հաջիևի հայտնած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները քննարկել են հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքն ու հրադադարի ամրապնդումը։ Ապա խոսնակը ներկայացրել է […]

̰
«Սպիտակ» ֆիլմը «Օսկար» ստանալու բոլոր հնարավորություններն ունի. Սերժ Թանկյան

15:46 07.12.2018

Հայտնի հայ ռոք երաժիշտ, S.O.A.D. խմբի մենակատար Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայնին»: Ֆիլմն «Օսկար 2019» մրցանակաբաշխությունում ներկայացվել է Հայաստանի կողմից «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Թանկյանը խոսել է «Սպիտակ» ֆիլմի վրա կատարած աշխատանքի մասին։ Երաժիշտը ֆիլմի մի քանի սաունդթեքի հողինակն է. «Այս ֆիլմի համար երաժշտություն գրել անկեղծորեն հեշտ չէր: Ֆիլմի ռեժսիրը ցանկանում էր, որ […]

̰
«Հյուսիս-հարավ»-ի շինաշխատանքների ժամանակ հափշտակվել է ավելի քան 1,8 մլն դոլար․ հարուցվել է քրգործ

15:34 07.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեջ Էս. Ա. և Էպտիսա» համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարին՝ ավելի քան 1,8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ խարդախությամբ հափշտակելու համար։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ առերևույթ չարաշահումներ […]

̰
Ֆունդամենտալ կարևոր հանգամանք է, որ «Լուսավոր Հայաստան»-ը լինի 2-րդ քաղաքական միավորն ԱԺ-ում. Մարուքյան

14:28 07.12.2018

Լոռու մարզ կատարած այցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից լրագրողները հետաքրքրվել են, թե կուսակցությունն ինչ ակնկալիքներով է գնում ընտրությունների: «Մենք ասել ենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երկրորդ տեղի համար է պայքարում: Դա հեղափոխությունից հետո, ըստ էության, առաջին տեղն է: Մենք ակնկալում ենք, որ ՀՀ քաղաքացիները իրենց քվեով, իրենց մեկ ձայնով այդ խնդիրը կլուծեն: Նոր […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեռ չի լուծվել․ Պեսկով

14:27 07.12.2018

«Ո՛չ, հարցը չի լուծվել, աշխատանքը շարունակվելու է»,- ՀԱՊԿ քարտուղարի նշանակման խնդրի վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելիս այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը՝ փաստացի հերքելով Բելառուսի նախագահի խոսքերն ու հաստատելով Հայաստանի վարչապետի խոսնակի մեկնաբանությունը։ Մինչ այս՝ երեկ, Բելառուսի նախագահը հայտարարել էր, թե հարցը լուծված է, և քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը։ Ավելի ուշ այդ հայտարարությունը SHANTNEWS.am-ի […]

̰
Աղետի պատճառած ամենամեծ վնասը մարդկանց հոգիներում տեղի ունեցած ավերածություններն էին. Փաշինյան

13:52 07.12.2018

«Այս երկրաշարժը նաև մի յուրօրինակ հումանիտար համաշխարհային համախմբման պատճառ դարձավ: Խորհրդային միության բարեկամ ժողովուրդները, աշխարհի բարեկամ ժողովուրդները իրենց օգնության ձեռքը մեկնեցին հայ ժողովրդին ու Հայաստանին: Այսպիսով, համամարդկային համախմբման մի բացառիկ օրինակ ցույց տվեց»,- այս մասին այսօր Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում կառավարության արտագնա նիստից հետո տեղի ունեցած հարգանքի տուրքի արարողության ժամանակ ասել է վարչապետի պաշտոնակատար […]

̰
Փլատակների տակից գիրք են փրկում. Փաշինյանը լուսանկար է հրապարակել

13:47 07.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել` կից հետևյալ գրառմամբ. «1988թ. դեկտեմբերի 7, աղետյալ Գյումրի: Փլատակների տակից գիրք են փրկում: Հայ ժողովրդին այնքա՜ն բնորոշ տեսարան»:

̰
Բուշի, Ռեյգանի, Գորբաչովի պատմական հանդիպումը Սպիտակի երկրաշարժից ժամեր անց

13:02 07.12.2018

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել է տեսանյութ, որն արվել է Սպիտակի երկրաշարժից ժամեր անց: «1988թ. դեկտեմբերի 8, Նյու Յորք։ Բուշ, Ռեյգան Գորբաչով։ Սպիտակի երկրաշարժից ժամեր անց։ Սա պատմական տեսանյութ է։ Գորբաչովը Ռեյգանին և Բուշին ներկայացնում է Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին։ Նա նույնպես րոպեներ առաջ է տեղեկացել։ Տեղեկություններն էլ կամ սխալ են Մոսկվայից փոխանցել, […]

̰
ԲՀԿ ներկայացուցիչների գնահատմամբ՝ քարոզարշավն ընթացել է խաղաղ ու առանց էական խախտումների

12:46 07.12.2018

ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Միքայել Մելքումյանն այսօր հրավիրված ասուլիսում, ամփոփելով քարոզարշավի ընթացքը, ընդգծել է, որ այս մրցապայքարն էականորեն տարբերվել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավից, քանի որ կուսակցությունների մեծ մասին հաջողվել է ընտրողին ներկայացնել իրենց ծրագրերն ու գաղափարները: Ըստ նրա՝ ԲՀԿ-ն իր թիմով և Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ եղել է բոլոր մարզերում, հանդիպումներ ունեցել խոշոր […]

̰
Այսօր ամբողջ աշխարհում հիշում են Սպիտակի երկրաշարժի զոհերին. НТВ-ի անդրադարձը

12:36 07.12.2018

Ռուսական НТВ հեռուստաալիքն անդրադարձել է 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժին: Հեռուստաընկերության թիմը պատրաստել է մոտ 3 րոպեանոց տեսանյութ և հեռարձակել եթերում, նաև տեղադրել ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Հոլովակում նախ՝ տեղեկացնում են, թե երկրաշարժի դեպքում ինչպես պետք է պաշտպանվել: Այնուհետև պատմում են, թե քանի բալ ուժգնությամբ երկրաշարժն ինչպես է արտահայտվում: 10-11 բալ ուժգնությամբ երկրաշարժերի մասին պատմելիս «НТВ»-ի հոլովակում հիշատակվում […]

̰
Գյումրի՛, ես քեզ գիտեմ ու սիրում եմ, քո մեջքին այսօր ծանր բեռ կա, քո ճակատին՝ 30 տարվա կնճիռ. նախագահի բաց նամակը Գյումրիին

12:14 07.12.2018

Բոլորիս պարտականությունն է այստեղ՝ Հայաստանում և Սփյուռքում անել հնարավոր ամեն բան՝ վերադարձնելու քեզ քո բազմամյա շքեղությունը: Գյումրի՛, ես քեզ գիտեմ ու սիրում եմ: Այս մասին, ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, ասված է ՀՀ նախագահի բաց նամակում, որը գրվել և հրապարակվել է ՀԲԸՄ ամսագրի (AGBU Magazine) համար: Ստորև ներկայացնենք նամակն ամբողջությամբ «Սիրելի՛ Գյումրի, Երբ դու կարդաս այս խոսքերը, […]

̰
Քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Ղրիմը որպես ՌԴ-ի մաս, Փաշինյանի խոսքերը փոքր-ինչ տարօրինակ են․ Ժարիխին

11:52 07.12.2018

«Կարծում եմ՝ պարոն Փաշինյանը պետք է այդ հարցին վերադառնա այն ժամանակ, երբ Հայաստանը Ղրիմը ճանաչի որպես Ռուսաստանի Դաշնության տարածք: Իսկ մինչ այդ նման հայտարարությունները փոքր-ինչ տարօրինակ են թվում»,- այս խոսքերով ռուսաստանյան ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը մեկնաբանել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հարցազրույցներից մեկում ասած խոսքերը։ («ԱՊՀ երկրների ինստիտուտի» տնօրենը, հիշեցնենք՝ Կոնստանտին Զատուլինն է, որը […]

̰
30 տարի առաջ՝ ժ.11:41 րոպեին, Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ

11:41 07.12.2018

1988թ. դեկտեմբերի 7-ին՝ 11 անց 41 րոպեին,  Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ: Հետագայում այն կոչվեց Սպիտակի երկրաշարժ: Սպիտակի երկրաշարժը պատկանում է ամբողջական ցիկլի երկրաշարժերին, այսինքն՝ նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Երկրաշարժն ընդգրկել է երկրի տարածքի մոտ 40 տոկոսը, տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Փլատակներից դուրս է բերվել 45 հազար մարդ, 120 հազարը տարհանվել է: Զոհեր շատ […]

̰
ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են դեկտեմբերի 8-ին

10:29 07.12.2018

ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման նպատակով դեկտեմբերի 8-ին (ժամը 9:00-ից 17:00-ն) ՀՀ կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Վերջիններս կապահովեն քաղաքացիների և կուսակցությունների […]

̰
Նման միջակ ուժերով չենք կարող ապագայում բարձր մակարդակի խորհրդարան ունենալ. քաղտեխնոլոգ

09:43 07.12.2018

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի գնահատմամբ` արդեն ավարտին մոտեցող քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի թույլ տված հիմնական կոպիտ թերություններն էին միջակությունը և վարկանիշային ընտրապայքարի բացակայությունը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Բադալյանը նշեց, որ քարոզարշավին մնացել է մեկ օր, և այս մեկ օրում դժվար թե քարոզարշավին մասնակցող ուժերին հաջողվի էական ինչ-որ փոփոխություններ իրականացնել ապագա դասավորությունում, եթե ինչ-որ կտրուկ ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն: «Կարող […]

̰
BACK_TO_TOP