TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC

Գլխավոր

Նախորդ ընտրությունների համեմատ ընտրողների թիվը գրեթե կրկնակի նվազել է

12:44 09.12.2018

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության նախորդ օրվա դրությամբ ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 573 հազար 779 է: Ընտրողների մասնակցության վերաբերյալ տեղեկություններ ԿԸՀ-ում հայտնում են ժամը 12։00-ից սկսած՝ 3 ժամը մեկ: Արդեն հայտնի է, որ ժամը 11։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 7.76 տոկոսը կամ 201. 250 հազար ընտրող: Հիշեցնենք, որ 2017 թվականի խորհրդարանական […]

̰
Գնում ենք քվեարկելու. Աննա Հակոբյան

12:38 09.12.2018

«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը ղեկավարող Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, քիչ առաջ լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ տեղեկացրել է, որ ամուսնու և դստեր հետ գնում է քվեարկության: «Գնում ենք քվեարկելու»,- գրել է Աննա Հակոբյանը:

̰
Քրեական օրենսգրքում քաղաքական վենդետայի հոդված չկա. Արթուր Վանեցյանը` Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին

12:23 09.12.2018

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 9-ին լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը: Վանեցյանին հիշեցրին` երկրորդ նախագահի կալանավորումն ամենատարբեր գնահատականների, քննադատության արժանացավ, դա համարվեց անձնական վենդետա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: ԱԱԾ տնօրենն արձագանքեց. «Քրեական օրենսգրքում քաղաքական վենդետայի հոդված չկա, կան հստակ հոդվածներ, որով մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը: Մեղադրանքը քննչական մարմինը ներկայացրել է, […]

̰
ՕԵԿ առաջնորդը քվեարկել է ՀՀ առջև ծառացած «բյուր ու բազում» սպառնալիքները հանգուցալուծելու օգտին

12:17 09.12.2018

«Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը դեկտեմբերի 9-ին քվեարկեց նորարարական խելացի ծրագրերով երկիրը կառավարելու, նոր աշխատատեղերի ստեղծման, ոչ թե կրճատման օգտին, Հայաստանի առջև ծառացած բյուր ու բազում ներքին ու արտաքին սպառնալիքները նորարարական մոտեցումներով կառավարելու և հանգուցալուծելու օգտին: Լրագրողների հետ զրույցում Բաղդասարյանը նշեց, որ ընդհանուր առմամբ քվեարկությունն ընթանում է նորմալ, ընտրախախտումների հետ կապված ահազանգեր […]

̰
Արթուր Վանեցյանը քվեարկեց հանուն այն Հայաստանի, որտեղ քաղաքացին է որոշելու` ով է իր իշխանությունը

12:13 09.12.2018

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր քվեարկել է հանուն ազատ և անկախ Հայաստանի, այն Հայաստանի, որտեղ քաղաքացին է որոշելու՝ ով է լինելու իր իշխանությունը: Դեկտեմբերի 9-ին իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Վանեցյանը: «Ես նշել եմ, որ սա լինելու է Հայաստանի պատմության մեջ ամենաարդար ու աննախադեպ ընտրությունը, դրա մեջ […]

̰
Սերժ Սարգսյանը քվեարկությանը կմասնակցի որպես մասնավոր անձ. Արմեն Աշոտյան

11:53 09.12.2018

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանում տեղի ունեցող արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը կմասնակցի որպես քաղաքացի, որպես մասնավոր անձ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը: Դիտարկմանը` նա որպես ՀՀԿ նախագա՞հ է մասնակցում քվեարկությանը, վերջինս պատասխանեց, որ Սերժ Սարգսյանի քվեարկությունը քարոզչական միջոց չէ իրենց համար:

̰
Վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու համար ստացվել է 2230 դիմում, 57-ը մերժվել է. Բիչախչյան

11:47 09.12.2018

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ԿԸՀ-ում ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ ՀՀ ԱԺ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ընտրությունների կազմակերպման ու անցկացման գործընթացում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև տարածքային կառույցների գործողությունները բաժանվել են երկու հիմնական խմբի՝ առաջինը վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի տրամադրման գործընթացն է, երկրորդը՝ ընտրողների ցուցակները կազմելու, հրապարակելու, […]

̰
Ամենավերջին բանը, որ կարելի է անել այսօր, տանը նստելն է. Վիգեն Սարգսյան

11:40 09.12.2018

ՀՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց` մեծ ակնկալիք ունի, որ հանրությունն այսօր ակտիվ կմասնակցի ընտրություններին։ «Դա շատ կարևոր է, հատկապես երկրի համար վճռորոշ պահերին պետք է համախմբվածություն լինի, անկախ նրանից՝ ով ինչ դիրքորոշում ունի, ամենավերջին բանը, որ կարելի է անել այսօր, տանը նստելն է։ Պետք է […]

̰
Մեր հիմնական նպատակը պետք է լինի Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը. Բաբլոյան

11:35 09.12.2018

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քվեարկել է հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության: Քաղաքացիական պարտքը կատարելուց հետո Բաբլոյանը լրագրողներին ասաց, որ քվեարկել է հանուն Արցախի և Հայաստանի անվտանգության և ժողովրդի բարեկեցության: «Կարծում եմ, որ մեր հիմնական նպատակը պետք է լինի Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, միևնույն ժամանակ մեր ջանքերը պետք է ներդնենք տնտեսության զարգացմանը, բնակչության բարեկեցության բարելավմանը: […]

̰
Յուրաքանչյուր ընտրող պետք է մտածի և դատի իր խղճով. Արմեն Սարգսյան

11:34 09.12.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո զրուցեց լրագրողների հետ: Նա ՀՀ բոլոր քաղաքացիներին շնորհավորեց ընտրությունների օրվա առթիվ, նշեց, որ ժողովուրդն իր կամքը պետք է արտահայտի: Նա նախապես անգլերենով տրված հարցին անգլերեն պատասխանեց, ապա լրագրողների հորդորին` շարունակել հայերեն, կատակեց. «Որ բարբառով ուզեք, կպատասխանեմ: Ուզո՞ւմ եք` Գյումրիի բարբառով ասեմ»: Նախագահն ընդգծեց, որ ընտրելու իրավունքը […]

̰
ժամը 11.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների թվի 7.76%-ը. ԿԸՀ

11:30 09.12.2018

ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը ներկայացրել է ժամը 11.00-ի դրությամբ ընտրողների մասնակցության ցուցանիշները: ժամը 11.00-ի դրությամբ 2 միլիոն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 201250 ընտրող կամ ընտրողների թվի 7.76%-ը: Մանրամասները` տեսանյութում:

̰
ԱԺ արտահերթ ընտրությունների անկախ դիտարկման նպատակով ՄԻՊ ներկայացուցիչները գործուղվել են մարզեր

10:10 09.12.2018

Դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է վաղ առավոտից։ Ստեղծված է աշխատանքային խումբ, որն ընտրական գործընթացի անկախ դիտարկում է իրականացնում ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային ստորաբաժանումներում: Նշված մարզերից բացի, աշխատանքային խմբի ներկայացուցիչները գործուղվել են նաև մյուս մարզեր՝ ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում […]

̰
Ընտրատեղամասերի բացումը՝ «Ականատեսի» դիտարկած 300 տեղամասերի տվյալներով

09:56 09.12.2018

«Ականատես» դիտորդական առաքելությունը տվյալներ է հրապարակել ընտրատեղամասերի բացման վերաբերյալ: Դիտարկումը կատարվել է 300 ընտրատեղամասերում: Ըստ այդ տվյալների՝ ընտրատեղամասերի 81,69 տոկոսը բացվել է ժամը 08.00-ին:

̰
«Վաղը Հայաստանում կսկսվի նոր քաղաքական տարի». ռուս բլոգերը հաղորդում է պատրաստել ՀՀ ԱԺ ընտրության մասին

09:50 09.12.2018

Ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովն արտահերթ խորհրդարանական ընտրության նախորդ օրը տեսանյութ է նկարահանել Երևանում՝ պատմելով հետհեղափոխական Հայաստանի մասին: Բլոգերն ասում է, որ 7 ամիս առաջ Երևանի Հանրապետության հրապարակում բազմահազարանոց բողոքի ցույցեր եղան, որոնց արդյունքում իշխանությունը ստիպված եղավ հրաժարական տալ, իսկ խորհրդարանը վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին: Ապա բլոգերը պատմում է, թե ինչ է փոխվել 7 ամիսների ընթացքում, […]

̰
Ի հեճուկս անձրևի՝ բոլորս դեպի ընտրական տեղամասեր. Փաշինյան

09:41 09.12.2018

«Ի հեճուկս անձրևի՝ բոլորս դեպի ընտրական տեղամասեր»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակի առաջին համարը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը: Այսօր ԱԺ արտահերթ ընտրություններ են։ Հայաստանի 13 ընտրական տարածքների 2010 տեղամասերում, ըստ ընտրողների ռեգիստրի, քվեարկելու իրավունք ունի 2 միլիոն 573 հազար 779 մարդ:  Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 […]

̰
Ոստիկանության կողմից կատարվել են օրենքով նախատեսված բոլոր կանխարգելիչ աշխատանքները. Օսիպյան

09:25 09.12.2018

Ոստիկանության կողմից կատարվել են օրենքով նախատեսված բոլոր կանխարգելիչ աշխատանքները: Այս մասին ընտրատեղամասում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: «Կարծում եմ՝ շատ լավ են իրականացվել այդ աշխատանքները: Համեմատական կարգով նախորդ ընտրությունների հետ՝ ասեմ, որ նախադեպ չունեցող քարոզարշավ է տեղի ունեցել, ինքներդ էլ կարող եք փաստել, որ տեղի չեն ունեցել որևէ արտառոց դեպքեր: Իրականացվել են օրենքով նախատեսված բոլոր […]

̰
Լռության օր է նաև քվեարկության օրը. Արսեն Բաբայան

08:54 09.12.2018

Լռության օր է նաև քվեարկության օրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: «Ի գիտություն. Լռության օր է նաև քվեարկության օրը։ Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) […]

̰
Այսօր ԱԺ արտահերթ ընտրություններ են

07:50 09.12.2018

Այսօր ԱԺ արտահերթ ընտրություններ են։ Ընտրատեղամասերը կբացվեն 08․00-ին և կփակվեն 20․00-ին։ Հայաստանի 13 ընտրական տարածքների 2010 տեղամասերում, ըստ ընտրողների ռեգիստրի, քվեարկելու իրավունք ունի 2 միլիոն 573 հազար 779 մարդ:  Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ հայտ է ներկայացրել 8 միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ ԵԱՀԿ, ԵԽԽՎ, ԱՊՀ և Եվրոպական խորհրդարանի դիտորդական խմբերը։ Քվեարկության ընթացքը լուսաբանելու […]

̰
«Արսենալ»-ը հաղթեց

21:21 08.12.2018

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը սեփական դաշտում հյուրընկալել էր «Հադերսֆիլդ»-ին: Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով: Երկրորդ խաղակեսում 83-րդ րոպեին Լուկաս Տորեյրան գնդակն ուղարկեց հակառակորդի դարպասը: Հանդիպումն ավարտվեց՝ 1:0: «Զինագործները» շարունակում են անպարտելության շարքը: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, նա փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսի սկզբնամասում: 16-րդ տուրից հետո […]

̰
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ արտահերթ կաշխատեն նաև «Շանթ»-ն ու «Շանթնյուզ»-ը

20:44 08.12.2018

1996 թվականին Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն էր՝ գյումրեցիները քաղաքապետ ու ավագանի էին ընտրում: «Շանթ»-ն այդ ժամանակ ընդամենը երկու տարեկան էր, բայց այն, ինչ արեց այդ օրերին, դժվար հասանելի էր անգամ տասնյակ տարիների կյանք ունեցող հեռուստաընկերությունների համար: 36 ժամ ուղիղ եթերում. սա հայաստանյան հեռուստադաշտի համար աննախադեպ երևույթ էր: Հրատապ, համակողմանի ու ամենակարևորը՝ անաչառ լուսաբանումն ավելի […]

̰
Հետաքրքիր փաստեր ընտրությունների մասին

19:50 08.12.2018

Աշխարհի տարբեր երկրներում ընտրությունների հետ կապված հետաքրքիր ավանդույթներ ու ընթացակարգեր կան: SHANTNEWS.am-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը: Հյուսիսային Կորեայում ընտրություններ անցկացվում են հինգ տարին մեկ, քվեաթերթիկում մեկ թեկնածուի անուն է, Սադամ Հուսեյնը 2002թ. իր նախագահական քարոզչության մեջ օգտագործել է Ուիթնի Հյուսթոնի I Will Always Love You երգը, Մի շարք երկրներում 18 տարեկանը լրացած անձանց համար […]

̰
Գաղափարներ, որոնք վերածվում են գեղեցիկ աքսեսուարների. Միլանի Serapian նորաձևության տան հաջողության գաղտնիքը

19:20 08.12.2018

Դժվար է սահմանել իրական միլանյան նորաձևության ոճը: Այն հիմնված է էլեգանտության վրա և չունի որևէ ավելորդություն, կենտրոնանում է դիզայնի վրա: Այս ամենին զուգահեռ այն ճարտարապետական ազդեցությունն է կրում: Եթե դուք հետևում եք Միլանի ոճին, ապա պետք է ընտրեք նրբաճաշակ իրեր, որոնք չեն «ճչում» որևէ հայտնի ապրանքանիշի պատկանելության մասին: Եվ հենց այդ ոճը նորաձևության գիտակներն առաջինը […]

̰
Հայտնի է «Արսենալ»-ի մեկնարկային կազմը. Մխիթարյանը չի խաղա առաջին րոպեից

18:55 08.12.2018

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 16-րդ տուրի «Արսենալ»-«Հադերսֆիլդ Թաուն» մեկնարկային կազմերը հայտնի են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «զինագործները» խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմով` Լենո, Բելերին, Լիխշտայներ, Մուստաֆի, Սոկրատիս, Կոլասինաչ, Գունդոզի, Տորեյրա, Ջակա, Օբամեյանգ,  Լակազեթ: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների շարքում է: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: 15-րդ  տուրից հետո «Արսենալը» 31 միավորով 5-րդն է:

̰
Գյումրիի ընտրատեղամասերում ընթանում են ընտրությունների նախապատրաստման վերջին աշխատանքները

18:28 08.12.2018

Վաղը կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից առաջ Գյումրիում նախապատրաստական վերջին աշխատանքներն են ընթանում։ Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները տարածքային հանձնաժողովներից ստանում են քվեարկության համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեխնիկական սարքավորումները։ 2017 թվականի համապետական ընտրությունների համեմատ բուն քվեարկության ընթացքը, ըստ պատասխանատուների, փոփոխություն չի կրել, բայց տեղամասային հանձնաժողովներում նոր անձինք են ընդգրկվել, նրանք նաև անցել են դասընթացների փուլ: Գյումրիի […]

̰
Խորհրդարանական ընտրություններն ըստ ԿԸՀ սահմանած ժամանակացույցի

17:03 08.12.2018

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին՝ մինչև ժամը 24.00-ը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի, Հայաստանի բոլոր ընտրական տեղամասերում պետք է ավարտվի քվեարկության սենյակների կահավորման գործընթացը: Իսկ տարածքային ընտրական հանձնաժողովները տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին պետք է տրամադրեն քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ինքնասոսնձվող դրոշմանիշները, հանձնաժողովի և հանձնաժողովի անդամների անհատական կնիքները, ինչպես նաև տեխնիկական սարքավորումները: Խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկությունը կմեկնարկի վաղը՝ […]

̰
Հայ ուսանողուհին Թբիլիսիի փողոցներից մեկում գտել է 37 000 դոլար և վերադարձրել տիրոջը

16:38 08.12.2018

Վրաստանում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Կարինե անունով հայ ուսանողուհին Վրաստանում փողոցից գտնելով 37 000 $, այն վերադարձրել է տիրոջը: «Օրեր առաջ մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որ թբիլիսցի ուսանողուհին, փողոցից գտնելով 37․000 դոլար գումար, այն ոստիկանության միջոցով հանձնել է տիրոջը։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ այդ ազնվագույն քայլի հեղինակը մեր հայրենակցուհի, ծնունդով Ջավախքից Կարինե […]

̰
Հարձակողական զենքերի վաճառքը և մատակարարումը նպաստում են ուժի և դրա սպառնալիքի կիրառմանը. Զոհրաբ Մնացականյան

16:30 08.12.2018

ՀՀ արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ 25-րդ նախարարական նիստին: Նա ելույթում մասնավորապես ասել է. «Պարոն նախագահ, Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր իտալացի գործընկերներին և գործող նախագահ, նախարար Միլանեսին տարվա ընթացքում Կազմակերպությունում ցուցաբերած հմուտ առաջնորդության համար: Պարոն նախագահ, Սա առանձնահատուկ տարի է Հայաստանի համար: […]

̰
Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում․ ոստիկանությունը բացահայտել է հանցագործությունը

16:27 08.12.2018

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 4-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հնչել է հիվանդանոցային երկու ահազանգ։ Ժամը 22-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից հայտնել են, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Երևանում ապրող 35-ամյա մի տղամարդ։ Ժամը 22-ն անց 35-ի սահմաններում էլ Նաիրի բժշկական կենտրոնից հայտնել են, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 27 և 44-ամյա անձինք։ […]

̰
Ոստիկանությունը բացահայտել է 11 միլիոն դրամի յուրացման դեպք

16:21 08.12.2018

Ոստիկանության ծառայողները բացահայտել են 11 միլիոն դրամի յուրացման դեպք: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մեծ թվով կուսակցությունների մասնակցությունը վկայում է ժողովրդավարական ձգտումների մասին. ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի գլխավոր քարտուղար

16:16 08.12.2018

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդիպել է ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ  միջխորհրդարանական վերաժողովի ներկայացուցիչներին: Հանդիպման ավարտին լրագրողները խոսել են ԱՊՀ միջխորհրդարանական վերաժողովի ներկայացուցիչների հետ: «Կարծում եմ՝ թափանցիկ և օրենսդրությանը համապատասխան կանցնեն ընտրությունները: Այսօր նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ ենք հանդիպելու: Այսքան մեծ թվով կուսակցությունների մասնակցությունը խոսում է ժողովրդավարական ձգտումների մասին»,- ասաց ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի գլխավոր […]

̰
BACK_TO_TOP