TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+35.09 oC

Գլխավոր

Պետք է զինկոմիսարիատներն օպտիմալացնենք, որ առաջնագծում կանգնածի աշխատավարձը բարձրացնենք․ Փաշինյան

14:52 29.11.2018

Հայաստանի իշխանությունները մտադիր են օպտիմալացնել կառավարման համակարգը, քանի որ այն ուռճացված է, և դրա պատճառով դանդաղում է նաև այդ համակարգի գործունեությունը։ Այս մասին Վարդենիսում՝ քարոզչական ճառի ժամանակ, ասաց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։ Նա խոսեց աշխատավարձերի ու թոշակների այն բարձրացումների մասին, որ արդեն եղել են կամ դեռ պետք է լինեն։ «Էսօր մեր […]

̰
Չի կարող որևէ մեկն ինձ ավելի ծանր և դաժան քննադատել, քան ես ինքս․ Փաշինյան

14:42 29.11.2018

«Ինձ, որ ասում են՝ Ձեզ քննադատում են սրա համար, նրա համար, ես ասում եմ՝ բացառված է, որ որևէ մեկն ինձ կարողանա ավելի շատ և ավելի ուժեղ քննադատել, քան ես ինքս ինձ եմ քննադատում։ Չի կարող որևէ մեկն ինձ ավելի ծանր և դաժան քննադատել, քան ես ինքս ինձ եմ քննադատում»,- Վարդենիսում՝ քարոզարշավի ժամանակ, հայտարարեց «Իմ քայլը» […]

̰
Գյուղատնտեսական ապահովագրությունը շուտով կիրականանա. Գեղամ Գևորգյան

14:16 29.11.2018

Հունվար-փետրվարից Հայաստանում կներդրվի գյուղատնտեսական ապահովագրության համակարգը: Դա նշանակում է, որ գյուղացիների ներդրումները բնական աղետներից, կարկուտից կապահովագրվեն: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: «Պետությունը կլուծի այս խնդիրը, և ապահովագրական ընկերությունները կկարողանան ավելի մեծ ծավալով փոխհատուցում կատարել: Ապահովագրական համակարգի ներդրումը նոր լուծում է, 100 տոկոսով կհատուցվեն գյուղացու կատարած ծախսերը: […]

̰
Բնական աղետներից տուժած գյուղացիական տնտեսություններին կառավարությունը որպես փոխհատուցում կվճարի 487 մլն դրամ

14:00 29.11.2018

2018 թվականին բնական աղետներից տուժած գյուղացիական տնտեսություններին կառավարությունը որպես փոխհատուցում կվճարի 487 միլիոն դրամ: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: Նա նշել է, որ 2018 թվականի բնական աղետներից ընդհանուր առմամբ վնասվել է 14 650 հեկտար գյուղատնտեսական տարածք: Ընդհանուր վնասի չափը կազմել է 13 միլիարդ 386 միլիոն դրամ: Փոխհատուցում, սակայն, […]

̰
Այսօր Թուրքիայում անվստահության մեծ մթնոլորտ կա. Արա Գոչունյան

13:33 29.11.2018

Թուրք-ամերիկյան լարվածությունը շարունակվում է: Ամերիկացի վերլուծաբանները բացահայտ քննադատում են թուրքական իշխանությունների քաղաքականությունը, իսկ այս առումով վերջին աղմկահարույց հայտարարությունը հնչել է արևելագետ Սթիվեն Քուքի կողմից: Վերջինս, Թուրքիայի ընդհանուր իրավիճակի մասին խոսելով, գրել է, թե ինքը զզվում է Թուրքիայից: SHANTNEWS-ի տաղավարում Պոլսո «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը խոսում է Թուրքիայի այսօրվա իրավիճակի մասին՝ այն անվանելով «հետցնցումային»: Անհանգի՞ստ […]

̰
Կառավարությունը հաստատեց 2018թ. զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշումը

13:16 29.11.2018

Կառավարությունը որոշել է հայտարարել 2018 թվականի դեկտեմբեր-2019 թվականի հունվար ամիսներին Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թվականի […]

̰
ԱԺ ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 575 հազար 939 է. ոստիկանություն

13:14 29.11.2018

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը: «Ի կատարումն ՀՀ Ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ`  քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը լիազոր մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ […]

̰
Դուք լավ իշխանություն չեք եղել, ո՞նց կարող եք լինել լավ ընդդիմություն. Էդմոն Մարուքյան

12:36 29.11.2018

ԱԺ պատգամավորի թեկնածու Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով  խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին: «Մենք հանդիպումներ ենք ունենում քաղաքացիների հետ, ասում ենք՝ ուր ենք հասել և ուր է գնալու Հայաստանը: Ինչպե՞ս վարվենք, որ այլևս երբեք Ազգային ժողով ցրելու կարիք չունենանք: Մենք հաջողակ մարդկանց թիմ ենք, մենք բոլորս մեր ոլորտներում հաջողությունների հասած մարդիկ ենք: Մենք […]

̰
Սուրեն Շահվերդյանը նշանակվել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար

12:26 29.11.2018

Բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն այսօր նշանակվել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ռեժիսոր Դավիթ Հակոբյանը: Սուրեն Շահվերդյանը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի որդին է։ SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սուրեն Շահվերդյանը պայքարում էր Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվելու համար:

̰
25 500 դրամից ցածր կենսաթոշակ ու նպաստ ստացողներ այլևս չեն լինի

12:20 29.11.2018

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել երկու օրենսդրական նախագծերի, որոնցով սահմանվում է աշխատանքային կենսաթոշակների և բոլոր տեսակի նպաստների նվազագույն նոր չափը, որը բարձր է պարենային ծայրահեղ աղքատության գծից: Ըստ այս օրինագծերի՝ այսուհետ նվազագույն կենսաթոշակի և նպաստների չափը կկազմի 25 500 դրամ: Որոշ խմբերի թոշակառուների ու նպաստառուների պարագայում ավելացումը կազմել է մինչև 10 000 դրամ: […]

̰
Այլ կուսակցությունների ներկայացուցիչներին ասեմ, որ մեր գաղափարական պայքարը Փաշինյանի հետ է և խորհուրդ կտամ ոտի տակ չընկնել. Շարմազանով

12:08 29.11.2018

ՀՀԿ-ական պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով խոսել է ներքաղաքական խնդիրների մասին. «Վարչակարգի պարագլուխ Փաշինյանը ամեն ինչ անում է, որպեսզի այս քարոզարշավը դասական իմաստով չկայանա, և ուշադրությունը շեղում են խնդիրներից, իսկ որևէ գաղափարական բանավեճ մերժվում է: Մենք բոլոր մեր հակադարձողներին տալու ենք շատ կոշտ պատասխան: Մենք առաջարկեցինք Փաշինյանին գնալ բանավեճի մեր ներկայացուցչի հետ, […]

̰
Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրգործի շրջանակում 40 անուն գույք կվերադարձվի համայնքներին

11:50 29.11.2018

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ հայտնել է, որ կարևոր լուր ունի հայտնելու իր համաքաղաքացիներին: «Հավանաբար, ձեզանից շատերը լրատվամիջոցներից տեղեկացել են, որ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայությունը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ 40 անուն գույք համայնքներին վերադարձնելու առաջարկությամբ: Հայտնում եմ ձեզ, որ […]

̰
Սթափվե՛ք, հարգելինե՛րս, զբաղվե՛ք ձեր աշխատանքով․ Փաշինյանը Բակո Սահակյանին հորդորում է կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին

11:45 29.11.2018

«Ես ընդհանրապես վերջին օրերին, անկեղծ ասած, լավ չեմ հասկանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը։ Բացարձակապես չեմ հասկանում։ Էդ ինչի՞ են ակտիվացել, և ինչի՞ են տարբեր մեկնաբանություններ անում, և ինչի՞ են փորձում որևէ ձևով խառնվել և իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում»,- Ճամբարակում քարոզչական ելույթի ժամանակ քիչ առաջ ասաց «Իմ քայլը» դաշինքի […]

̰
Զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն. Արծրուն Հովհաննիսյան

11:24 29.11.2018

Զինված ուժերի զինծառայողներին, այդ թվում նաև ժամկետային զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն: Հաշվի առնելով զորամասերի տեղակայման վայրերը՝ նրանք ընտրելու են մոտակա ընտրատեղամասերում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակը։ «Նման պնդումներն ավելի քան վիրավորական են մեր ժամկետային զինծառայողների հասուն գիտակցության և ինքնուրույնության նկատմամբ, որոնք վերջին տարիներին մի քանի անգամ, տարբեր էքստրեմալ […]

̰
Առերևույթ յուրացման դեպքեր՝ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում. հարուցվել է քրեական գործ

10:56 29.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում առերևույթ հայտնաբերված առանձնապես խոշոր չափերի յուրացումների դեպքերի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2018թ. նոյեմբերի 14-ին Արարատի մարզի դատախազությունից ստացվել են Արարատի մարզպետի՝ 03.08.2018թ. թիվ 207 կարգադրության համաձայն «Մասիսի բժշկական կենտրոն» […]

̰
ԿԸՀ-ն հրապարակել է Վրաստանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները

01:10 29.11.2018

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։ 1181 ընտրատեղամասերի արդյունքների համաձայն, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է 262 հազար 826 ձայն (57%), միավորված ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 195 հազար 305 ձայն (43%): ԿԸՀ-ի փոխանցմամբ՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների ակտիվությունը կազմել է 56.23% […]

̰
Հերմինե Նաղդալյանը դուրս է գալիս ընտրապայքարից

21:48 28.11.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ համապետական և թիվ 12 տարածքային ցուցակում առաջադրված պատգամավորի թեկնածու Հերմինե Նաղդալյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ դուրս է գալիս ընտրապայքարից: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․ «Հարգելի հայրենակիցներ,  մոտ 30 տարի ծավալում  եմ  հասարակական, քաղաքական և պետական գործունեություն: Եղել եմ Հայաստանի ձեռնարկատերերի Միության նախագահ, 1995  թվականին ընտրվել եմ Ազգային Ժողովի  պատգամավոր […]

̰
Մեր այսօրվա խնդիրն է՝ առկա դրական մեծ էներգիան վերածել դրական արդյունքների․ նախագահ Արմեն Սարգսյան

21:33 28.11.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Բունդեսթագ, հանդիպել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն ողջունել է նախագահ Արմեն Սարգսյանի առաջին պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: «Ինձ համար մեծ պատիվ է այս պատմական շենքում ներկայացնել իմ երկիրը»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Գերմանիայի հետ […]

̰
21-րդ դարը Հայաստանի ժամանակն է․ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ նախագահ Սարգսյան

21:22 28.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակում հյուրընկալվել է «Բերթելսման» հիմնադրամում: Այն հայտնի վերլուծական կենտրոն՝ թինք-թանք է, որն ուսումնասիրություններ է կատարում և լուծումներ է առաջարկում համաշխարհային տնտեսական, քաղաքական ու սոցիալական լուրջ մարտահրավերներին դիմակայելու համար։ Նախագահ Սարգսյանը հանդես է եկել «Հայաստանը 2018 թվականին և տարածաշրջանը» խորագրով ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի մրցակցային առավելությունները և նշելով […]

̰
Ժամեր անց հայտնի կդառնա Վրաստանի նոր նախագահի անունը

20:02 28.11.2018

Վրաստանում այսօր անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Վրաստանի ԿԸՀ-ի տեղեկություններով՝ ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 47.31 տոկոսը կամ 1 363 493 ընտրող: Քվեարկությունն անցնում է բավական լարված մթնոլորտում: Ընտրակեղծիքների մասին ահազանգում են թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները: Միացյալ ընդդիմության վստահված անձինք ընտրատեղամասերի մոտ արձանագրել են խմբված մարդկանց, որոնք փորձում են վերահսկել ընտրողներին, երբեմն […]

̰
Որքա՞ն դրամական միջոցներ են հայտարարագրել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը

19:34 28.11.2018

Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել հայտարարագրեր իրենց գույքի և եկամուտների մասին: SHANTNEWS.am-ն առանձնացրել է` ի՞նչ դրամական միջոցներ են հայտարարագրել ընտրապայքարին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները: Այսպիսով, ՀՀԿ-ն հայտարարագրել է 25 696 178 դրամ, ՀՅԴ-ն` 6 634 490 դրամ, «Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցությունը […]

̰
Գեղարքունիքի մարզում ոստիկանները հայտնաբերել են հրազեն ու կասկածելի վնասվածքներով մեքենա

19:20 28.11.2018

Նոյեմբերի 28-ին ոստիկանության ձեռնարկած միջոցառումներով կանգնեցվել է Մարտունի քաղաքի ուղղությամբ ընթացող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են եղել կասկածելի վնասվածքներ։ Մեքենայում գտնվողներից մեկը դիմել է փախուստի, մյուսը տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին։ Հայտնաբերվել և առգրավվել է ատրճանակ, նախնական տվյալներով, «Վալտեր» տեսակի՝ լիցքավորված երեք փամփուշտով, որոնցից մեկը՝ փամփշտանոցում, երկուսը՝ փամփշտատուփում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ փախուստի […]

̰
Ձնահյուսի տակ մնացած երիտասարդի որոնումները դեռևս արդյունք չեն տվել. ԱԻՆ

19:08 28.11.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994թ.) մնացել է ձնահյուսի տակ: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր՝ նոյեմբերի 28-ին՝ ժամը 06:55-ին ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների […]

̰
Նոյեմբերի 28-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 535 դատապարտյալ

18:58 28.11.2018

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել. «Նուբարաշեն» ՔԿՀ – 52 «Արթիկ» ՔԿՀ – 45 «Վանաձոր» ՔԿՀ – 16 «Վարդաշեն» ՔԿՀ – […]

̰
Իմ թիմին զգուշացրել եմ՝ եթե որևէ մեկի հասցեին վատ բան ասեն, կուսակցությունից կհեռացվեն. Ծառուկյան

18:39 28.11.2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակել է Տավուշի մարզում: Իջևանում բնակիչների հետ հանդիպմանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ հարկավոր է ոչ թե մարդկանց խնդրել, որ գան Հայաստանում ներդրում անեն, այլ պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ նրանք խնդրեն Հայաստանում ներդրում անելու համար: «Մեր ժողովրդի ժպիտը չպետք է կորցնենք։ Իրենք հույսով-հավատով սպասում են, որ լավ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց

18:36 28.11.2018

ՀՀ վերաքննիչ դատարանում որոշում կայացվեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ: Ռուբեն Մխիթարյանը կշարունակի քննել գործը: Փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանի որոշումը գնահատում են որպես «ակնհայտ անօրինական»: «Որոշումը մեզ տրամադրվել է, դեռ չենք ուսումնասիրել, բավական երկար որոշում է` մի քանի թերթի վրա. կծանոթանանք, […]

̰
Արյան հետ կապված հանցագործություններում չի կարող լինել որևէ կոմպրոմիս. Փաշինյան

18:18 28.11.2018

«Ես կարող եմ մի այսպիսի նախնական կարծիք հայտնել այն մասին, որ երկրում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք կարելի է բաժանել 2 մասի՝ պայմանական՝ ասենք արյան հետ կապված հանցագործություններ և արյան հետ չկապված հանցագործություններ: Իմ մոտեցումն այն է, որ արյան հետ կապված հանցագործությունները որևէ պարագայում չի կարելի ներել: Եթե մարդը մահացել է, նրան սպանել են, նրան […]

̰
Նա դիմել էր ինձ ԱԱԾ-ում աշխատանքի անցնելու համար. Վանեցյանը՝ գործադիրի շենք նռնակով մուտք գործելու փորձ ձեռնարկած մարդու մասին

17:30 28.11.2018

ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում խոսել է հոկտեմբերի 27-ին գործադիրի շենք նռնակով մուտք գործելու փորձ ձեռնարկած 43-ամյա տղամարդու մասին: «Այդ քաղաքացին Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ է, նախկին ազատամարտիկ, որը հաշվառված է հոգեբուժական կլինիկայում: Քննության ընթացքում նա ասել է, որ «աշխատանք  էի ուզում, աշխատանք չեն տալիս, ուզում էի այդկերպ ուշադրություն հրավիրեի իմ վրա»: Ինքը դիմել է նաև […]

̰
«Գոլդեն Փելիս» հյուրանոցը հավանաբար կհանեն աճուրդի ու ստացված գումարը կուղղեն բյուջե. Փաշինյան

17:30 28.11.2018

«Այսօրվա դրությամբ տարբեր քրեական գործերով մոտավորապես 64 մլրդ դրամի վերաբերյալ չարաշահումների ու յուրացումների մասին քրեական գործեր են հարուցված: Բայց նաև այդ ընթացքում հնչում են շեշտադրումներ, թե ինչու, այսպես կոչված, թալանված գումարների վերադարձը այն արագությամբ տեղի չի ունենում, ինչպես մենք բոլորս կուզեինք»,- այս մասին Իջևանում քարոզարշավի ժամանակ ասել է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ […]

̰
ԸՕ իրավական ընթացակարգը լիարժեք ստեղծում է հնարավորություն՝ պարզելու ցուցակներում կա՞ն անճշտություններ, թե՞ ոչ. ոստիկանություն

17:26 28.11.2018

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական շտաբի և լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանի հայտարարությունը, համաձայն որի՝ Երևան քաղաքի Արզումանյան 28 շենքի՝ Յավրոյանի անվան դպրոցի ընտրացուցակներում կան երկրից բացակայողներ և մահացած մարդիկ։ Ըստ Հայկ Գրիգորյանի` ահազանգը ստացել են տեղի բնակիչներից։ ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես բնակչության պետական ռեգիստրում […]

̰
BACK_TO_TOP