TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+12.09 oC

Գլխավոր

Doing business նոր վարկանիշով Հայաստանը 41-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 25, Վրաստանը՝ 6

18:45 31.10.2018

Աշխարհի բոլոր երկրներում գործարարության զբաղվելու համաթվի այս տարվա հաշվարկով Հայաստանը փոքր-ինչ բարելավել է իր արդյունքը բացարձակ թվով, սակայն հետ է մնացել Հարավային Կովկասի իր հարևաններից։ 2019 թվականի Doing business զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 41-րդ հորիզոնականը։ Ադրբեջանն առաջին անգամ առաջ է անցել Հայաստանից՝ զբաղեցնելով 25-րդ տեղը, իսկ Վրաստանը առաջատարների մեջ է՝ 6-րդ տեղում։ Հայաստանի մյուս հարևաններից […]

̰
«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները փորձել են մուտք գործել Էջմիածնի դիվանատան տարածք

18:28 31.10.2018

Մայր Աթոռից ահազանգել են, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն այսօր կեսօրին փորձել են Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դիվանատան տարածք ներխուժել։ Նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, ներկայացնելով կատարվածը, նշեց. «Մեր շարժման որոշ անդամներ, իմանալով, որ այսօր Գերագույն հոգևոր խորհրդի նիստ է, գնացել և հիշեցրել են խորհրդի անդամներին, որ այս կաթողիկոսը հայ ազգի […]

̰
Բարձր եմ գնահատում, որ Հայաստանի նախագահը որոշեց մասնակցել Մյունխենի համաժողովին. Վոլֆգանգ Իշինգեր

18:02 31.10.2018

Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի Մինսկում մեկնարկած աշխատանքները միավորում են մոտ 70 լիդերների: Այն գործնականում կարևոր հարթակ է գլոբալ անվտանգությանն ու ռազմական խնդիրներին վերաբերող քննարկումների համար՝ փետրվարին կայանալիք Մյունխենի համաժողովին ընդառաջ: Մոտ 70 ղեկավարների առաջին քննարկումները տեղի են ունենում Բելառուսի նախագահական պալատում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Մինսկից: Անվտանգության համաժողովների հիմնական խմբի աշխատանքներին Հայաստանը մասնակցում է […]

̰
Որոշում կայացրեցի Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին. Նիկոլ Փաշինյան

17:09 31.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Որոշում կայացրեցի Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին: Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով: Որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո»: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է […]

̰
Աջափնյակ վարչական շրջանը նոր ղեկավար ունի

16:42 31.10.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Գևորգ Բաբայանը նշանակվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ 1. Գևորգ Բաբայանին՝ 2018 թվականի նոյեմբերի 1-ից նշանակել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար։ 2. […]

̰
Ես դեմ էին այն թիմին, որով ԲՀԿ-ն գնաց ընտրությունների. նախկին ԲՀԿ-ականը՝ կուսակցությունից դուրս գալու մասին

14:36 31.10.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահան Կարապետյանը, որը վերջերս դուրս է եկել «Բարգաված Հայաստան» կուսակցությունից, այսօր SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է իր այդ որոշմանը՝ նշելով, որ որոշ տարաձայնությունների պատճառով է գնացել այդ քայլին: «Քաղաքապետի ընտրությունների գնալուց մեր մեջ տարաձայնություններ առաջացան, որն էլ դեմ էր իմ սկզբունքներին, ես կայացրեցի այդպիսի որոշում»,- ասել է Կարապետյանը: Լրագրողի ճշտող հարցին՝ […]

̰
Նռնակով կառավարության շենք մուտք գործելու փորձ ձեռնարկած տղամարդը կալանավորվել է

14:01 31.10.2018

Նռնակով կառավարության շենք մուտք գործելու փորձ ձեռնարկած 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, […]

̰
Վարչապետի ելույթից հետո Մեղրի անցակետում հսկողությունը խստացվել է. ՊԵԿ պաշտոնյա

14:00 31.10.2018

Մեղրի մաքսային սահմանակետում ուժեղացվել է հսկողությունը: Այս մասին հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը: Նրա խոսքերով՝ վարչապետի ելույթից հետո Պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից ստացվել է հանձնարարական և հաջորդ առավոտյան կազմվել է օպերատիվ խումբ: Օպերատիվ հետախուզության բաժնից ներգրավվել են աշխատակիցներ, շնագիտական կենտրոնի բաժնի պետը կինոլոգների և […]

̰
Համաներման մասին նախագիծն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն

13:48 31.10.2018

Հայաստանում համաներում անցկացնելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում ընդունվեց բոլոր խմբակցությունների պատգամավորների միաձայն քվեարկությամբ՝ 72 կողմ ձայներով։ Այս համաներման արդյունքում նախատեսվում է միանգամից ազատել 270 դատապարտյալի, սակայն նրանց թիվն ավելի մեծ կլինի, քանի որ մի մասն էլ դուրս կգա պատժաչափի կրճատման արդյունքում։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել է, թե որ դատապարտյալների խմբերը կազատվեն պատժից և որոնց […]

̰
Արտակ Բեգլարյանը ընտրվեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

13:40 31.10.2018

Արցախում ԱԺ 8-րդ նստաշրջանում գաղտնի քվեարկությամբ Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը։ Հիշեցնենք, նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը դիմում էր ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին, իսկ ԱԺ «Հայրենիք» խմբակցությունը թափուր պաշտոնի համար ներկայացրել էր Արտակ Բեգլարյանի թեկնածությունը: «Նախորդ երկու պաշտպանների օրոք բավականին մեծ աշխատանք է կատարվել և՛ մարդու իրավունքների մշակույթի բարելավման, […]

̰
Ամեն մեկը թող իրենից խոսի. Արմեն Ռուստամյանի արձագանքը՝ Նաիրա Զոհրաբյանի հնչեցրած տեսակետին

13:32 31.10.2018

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ներսում քննարկումներ են ընթանում, թե ինչ ցուցակով են մասնակցելու առաջիկա ընտրություններին: Այս մասին ԱԺ-ում՝  լրագրողների հետ զրույցում, նշել է Արմեն Ռուստամյանը: Հարցին՝ իսկ արդեն որոշվե՞լ է, թե ով է գլխավորելու ՀՅԴ ցուցակը, Ռուստամյանը պատասխանել է՝ ոչ: Լրագրողները հետաքրքրվել են նաև, թե ՀՅԴ ցուցակում կարո՞ղ են այնպիսի մարդիկ լինել, որոնք կապ չունեն […]

̰
Համաներման ընդունման պահին 270 անձ անմիջապես կազատվի, բայց նրանց թիվն ընթացքում կավելանա․ Կոստանյան

13:22 31.10.2018

Համաներման մասին նախագծի՝ Ազգային ժողովում քննարկման ընթացքում հարակից զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը և հայտարարեց, որ համաներման օրենքի ընդունման պահին անմիջապես կազատվի 270 անձ, սակայն ազատվողների թիվը ավելի ու ավելի կավելանա հաջորդիվ։ «Ինչո՞ւ։ Որովհետև համաներման մյուս կետերով, երբ պատժի կրման ժամկետները կրճատվում են, օրինակ՝ 6 ամսով, այդ հաշվառմամբ ևս […]

̰
Շաբաթական մեկ անգամ հանրությունը կտեղեկացվի համաներման ընթացքի մասին

12:56 31.10.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Կարինե Պողոսյանը համաներման մասին քննարկման ժամանակ հիմնական զեկուցողին առաջարկել է որոշակի պարբերականությամբ ներկայացնել համաներման ընթացքի և արդյունքների մասին, ինչին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն արձագանքել է, որ առնվազն շաբաթական մեկ անգամ ինքը հաշվետվություն կտա: Պատգամավորը նաև հետաքրքրվել է, թե նախորդ համաներումների ժամանակ եղե՞լ են արդյոք չարաշահումներ կամ հանցագործության կրկնություններ:

̰
Ինչո՞վ է աննախադեպ այս համաներումը. Հրաչյա Հակոբյանի հարցը Արտակ Զեյնալյանին

12:54 31.10.2018

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանն ԱԺ-ում համաներում հայտարարելու նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին խնդրեց պարզաբանել, թե ինչով է աննախադեպ այս համաներումը: ««Աննախադեպ» եզրույթը, հավանաբար, վերնագրերից եք ընթերցել: Դա իմ հայտարարությունների տված գնահատականն է: Սակայն Դուք դա կարող եք արտահայտել: Առկա է տեղեկանք, համեմատական վերլուծություն՝ 2009, 2011, 2013 թվականների համաներման […]

̰
Այս տարվա 10 ամիսներին կանխվել է մաքսային իրավախախտման 126 փորձ

12:26 31.10.2018

«Պետական եկամուտների կոմիտեի Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կանխվել է մաքսային իրավախախտման 126 փորձ, որոնցից 70-ով հարուցվել է քրեական գործ»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, հայտարարել է ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը: Մասնավորապես, հայտնաբերվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության մի քանի խոշոր խմբաքանակ: «Մաքսանենգները փորձել […]

̰
Համաներումը տարբեր կերպ ու տարբեր չափով կազդի 6500 անձի վրա․ Զեյնալյան

12:20 31.10.2018

Համաներման արդյունքում պատժից ազատվողների շեմը 3 տարվա ազատազրկում ունեցողներից բարձրացվել է մինչև 4 տարվա, 5 տարվանը՝ 6 տարվա։ Այս մասին ասաց Ազգային ժողովում նախագիծը ներկայացնող արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Նրա խոսքով՝ դրա արդյունքում ազատվողների թիվը կլինի ավելի շատ, քան իր հնչեցրած թվերն են: «Քրեակատարողական հիմնարկներում պահվող 2888 անձանցից պատժից կազատվի շուրջ 270-ը՝ դատապարտյալների շուրջ […]

̰
Ինչպե՞ս են համաներման ենթարկվողները հատուցելու տուժողների վնասները

12:12 31.10.2018

ԱԺ-ում ընթացող համաներման մասին օրինագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Սարգսյանը հարց է տվել հիմնական զեկուցող արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին, թե ինչպե՞ս պետք է հատուցվեն համաներման ենթարկվող անձանց կողմից տուժածների վնասները: Արտակ Զեյնալյանն ասել է, որ եթե չկա վնասի հատուցման հայց, ապա դա կատարման ենթակա չէ: Այն դեպքում, երբ անձը պատիժը կրել է, […]

̰
Ցմահ ազատազրկվածների նկատմամբ համաներում չի լինի․ Զեյնալյան

12:07 31.10.2018

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր Ազգային ժողովում համաներման մասին նախագիծը ներկայացնելիս հայտարարեց, որ ցմահ ազատազրկվածների վրա չի տարածվելու համաներումը։ Նա նշեց նաև այն մյուս խմբերը, որոնց նկատմամբ չի գործի համաներման որևէ կետ։ Համաներումը, ըստ Զեյնալյանի, չի տարածվի նաև մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն օրենքով համաներում կիրառելն […]

̰
Իրենք միայն և միայն ընդունակ են հայերի մեջ թշնամի որոնել. Արտաշես Գեղամյանը՝ իշխանությունների մասին

12:05 31.10.2018

ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը տրամաբանական չի համարում արտահերթ ընտրությունների անցկացումը, քանի որ, ըստ նրա, դրա համար հիմքեր չկային: Գեղամյանի համոզմամբ՝ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կլիներ, երբ խորհրդարանը խոչընդոտեր կառավարության աշխատանքները, ինչը, ըստ նրա, չի եղել: «Մենք այստեղ ունենք ճիշտ հակառակ պատկերը. միահամուռ ուժերով ցանկացած օրինագիծ խորհրդարանի կողմից ընդունվել է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գեղամյանը: […]

̰
Հայաստանցիները գոհ են ԱԱԾ-ի աշխատանքից. հարցում

11:48 31.10.2018

GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց սեպտեմբերին արված հետազոտության տվյալները: 1106 հարցում է արվել, հարցումն արվել է սեպտեմբերի երեքից տասնմեկը: Հարցվածների տարիքը 18-ից բարձր է: Ըստ այդ հետազոտության` հարցին՝ ո՞ր երկրների հետ ճիշտ կլիներ միավորվել, 40.9 տոկոսն ասել է՝ ՌԴ-ի, 30 տոկոսը կարծում է, որ պետք չէ […]

̰
Գնում ենք նոր ընտրությունների, կորցնելու մասին դեռ վաղ է խոսել. ՀՀԿ խմբակցության  ղեկավար

11:42 31.10.2018

Գնում ենք նոր ընտրությունների, կորցնելու մասին դեռ վաղ է խոսել: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց լրագրողի այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ն ԱԺ-ում կորցրել է իր ազդեցությունը, պատգամավորներին, ու առաջիկայում նոր ընտրություններ են սպասվում: «Դուք պետք է հետևեք զարգացումներին, հանրությունը ընտրությունների ժամանակ պետք է իր կարծիքը հայտնի»,- ասաց Բաղդասարյանը: Լրագրողի հարցին՝ […]

̰
Ովքե՞ր կազատվեն այս համաներումով․ պաշտոնական նախագիծը ներկայացնում է Զեյնալյանը

11:36 31.10.2018

Ազգային ժողովում Արտակ Զեյնալյանը ներկայացնում է, թե անձանց որ խմբերն են համաներվելու ու ազատվելու պատժից։ Հրապարակվող այս նախագիծը տարբերվում է նախկինում հրապարակված տարբերակից․ Առաջին խումբ առավելագույնը 4 տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց, այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված […]

̰
Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է Եվրոպայի առաջնության լավագույն մարզիկ

11:34 31.10.2018

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է Եվրոպայի երիտասարդների առաջնության լավագույն մարզիկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում կայացած Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Մարտիրոսյանը դարձել էր չեմպիոն: Կազմակերպիչները տղամարդկանց պայքարում լավագույնը ճանաչել են հայ մարզիկին: Լեհաստանի Զամոսկ քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 34 մեդալ (13 […]

̰
Նոր առաջադրման իմաստը չեմ հասկանում. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանի առաջադրման մասին

11:28 31.10.2018

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անիմաստ է համարում Նիկոլ Փաշինյանին կրկին՝ որպես վարչապետի թեկնածու առաջադրելը: Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է այդպես կարծում, Բաղդասարյանը պատասխանել է՝ քանի որ Սահմանադրությունն այդպիսի պահանջ չունի: «Պարզապես սահմանադրական վեճ չլինելու պատճառով ընդունելի է, և մենք էլ էինք հորդորել՝ առաջադրվել պետք է առաջինի ժամանակ, բայց հիմա մենք դրա կարիքը […]

̰
Համաներումը քրեակատարողական հիմնարկների բեռնաթափման համար չէ․ Զեյնալյանը ներկայացրեց դատապարտյալների թվերը

11:22 31.10.2018

Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկներում միասին վերցրած կա 2888 դատապարտյալ, իսկ մահճակալների տեղերը 5306 են։ Առանձին վերցրած «Նուբարաշեն» հիմնարկում կա 644 կալանավոր և դատապարտյալ, մինչդեռ տեղերի քանակը 780 է։ «Վարդաշենում» էլ կա 155 դատապարտյալ ու կալանավոր, իսկ տեղերի քանակը 339 է։ Այս մասին տվյալներն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ «Սա ներկայացնում […]

̰
Տիգրան Ավինյանը «ստվերային այգիների» քարտեզ է հրապարակել

11:17 31.10.2018

Ոռոգման ջրի արդար բաշխման ու ոռոգման համակարգի սպասարկման կարևոր խոչընդոտներից մեկը «ստվերային այգիներն» են, որոնք, փաստացի, ջուր են օգտագործում, բայց չունեն պայմանագրեր և, ըստ այդմ, չեն վճարում օրինական վճարները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ «Ձեզ եմ ներկայացնում փաստացի ոռոգվող հողատարածքների քարտեզի մի հատված, որը ստացվել է արբանյակային պատկերների վերլուծության […]

̰
ԱԺ-ում սկսվել է համաներման մասին նախագծի քննարկումը․ ներկա են բոլոր խմբակցությունները

11:08 31.10.2018

61 պատգամավորների մասնակցությամբ այսօր Ազգային ժողովում մեկնարկել է համաներում հայտարարելու մասին նախագծի քննարկումը։ Մասնակցում են բոլոր խմբակցությունների պատգամավորները, և օրակարգի հաստատումն իրականացվեց միաձայն։ Երկու ընթերցումների միջև ժամանակը շատ չի լինի, նախատեսվում է առաջին ընթերցմամբ նախագծի ընդունումից հետո երկրորդ ընթերցմամբ քննարկումը անցկացնել 24 ժամվա ընթացքում։ Այս մասին զեկուցեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Այս որոշումը […]

̰
ԱԺ-ի մոտ անցկացվել է բողոքի ակցիա՝ համաներումը ցմահ ազատազրկվածների վրա տարածելու պահանջով

10:33 31.10.2018

Այսօր դարձյալ ԱԺ-ի մոտ են հավաքվել ցմահ դատապարտյալների հարազատներն ու ընկերները՝ պահանջով, որ համաներում տարածվի ցմահ ազատազրկվածների վրա։ Ինչպես հայտնի է, անցած նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, խոսելով բողոքի ակցիայի մասնակիցների հետ, խոստացել էր, որ հարցը կքննարկի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ։ Պատասխանի համար խոստացված 10 օրը դեռ չի լրացել: Ցմահ դատապարտյալների հարազատներն ու […]

̰
Վենետիկում ջրհեղեղը վնասել է Սուրբ Մարկոսի տաճարի խճահատակը

08:16 31.10.2018

Վենետիկում ջրհեղեղը վնասել է Սուրբ Մարկոսի տաճարի խճահատակը, սյուները, իսպանացի նկարիչ Խուան Միրոյի երկու գոբելենները և այլ աշխատանքներ։ Այս մասին հայտնում է իտալական ANSA գործակալությունը։ Նշվում է, որ Վենետիկում առավելագույն բարձրությունը, որին հասել է ջուրը, 156 սմ է։ Երեկ SHANTNEWS․am-ը հայտնել էր, որ տեղատարափ անձրևների պատճառով Վենետիկի տարածքի 75 տոկոսը ջրի տակ է անցել։

̰
Իտալիայում հրդեհը հարյուրավոր մեքենաներ է ոչնչացրել

07:57 31.10.2018

Հրդեհը, որը բռնկվել էր տեղատարափ անձրևներից առաջացած կարճ միացման հետևանքով, ոչնչացրել է Maserati մեքենաների խոշոր խմբաքանակը։ Հրդեհը բռնկվել էր իտալական Սավոնա քաղաքի նավահանգստում՝ ոչնչացնելով հարյուրավոր մեքենաներ։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն։ Նշվում է, որ ջրի հոսքերը հեղեղել են ավտոմոբիլային երկու կայանատեղիները՝ առաջացնելով կարճ միացում։ Դա հանգեցրել է մարտկոցների պայթյունի և հրդեհի, որի դեմ պայքարել […]

̰
BACK_TO_TOP