11:22 27.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում և Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում 2018թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 24-ի դրությամբ, ստացվել է 30 հաղորդում-ահազանգ՝ սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ 27.09.2018 թվականի դրությամբ Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների վարույթում […]
11:00 27.09.2018
Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Աղասի Դերենիկի Մկրտչյանը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի […]
09:51 27.09.2018
Նյու Յորքում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Հանդիպման մեկնարկի մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն իր թվիթերյան էջում: Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
00:49 27.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Նյու Յորքից թռչում ենք Փարիզ»: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2161811340805916/?type=3&theater
23:29 26.09.2018
Հայաստանի շախմատի հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել համաշխարհային օլիմպիադայում: 3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Թուրքիայի թիմի հետ և առավելության հասել 2.5:1.5 հաշվով: Հայաստանի հավաքականից միակ հաղթանակը տոնել է Հրանտ Մելքումյանը, որը սպիտակներով հաղթել է Էմրե Չանին: Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Մուստաֆա Յիլմազի հետ: Սևերով հանդես եկող Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը համապատասխանաբար […]
21:58 26.09.2018
Այսօր ՝ սեպտեմբերի 26-ին`ժամը 20:00-ի սահմաններում, Գյումրիում ինքնասպանության դեպք է կանխվել: Մոտ 30–ամյա երիտասարդ տղա փորձել է իրեն ցած նետել Շիրակի մարզպետարանի հարևանությամբ գտնվող շենքերից մեկի պատշգամբից: Տարածքով անցնելիս է եղել Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, ով փորձել է երիտասարդ տղային համոզել իջնել պատշգամբից: SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Շիրակի մարզպետը փոխանցել է, որ իրեն հաջողվել է […]
20:08 26.09.2018
Վարկային ու դրամաշնորհային ծրագրով Գյումրիի փողոցների վերակառուցման աշխատանքները մի մասում դանդաղել են, որոշ հատվածներում՝ դադարեցվել: Պատճառները նույնն են, իսկ հետևանքները դեռ չեն վերացվել: Նախագծային թերություններից բացի՝ մեղքի բաժին ունեն նաև շինարարները: Որոշ հատվածներում անորակ աշխատանքի պատճառով կրկնակի աշխատանք է կատարվելու: Բայց, ընդհաուր առմամբ, ծրագիրը ժամկետներից շեղվում է հիմնականում պատվիրատուի, հանրային ծառայությունների օպերատորների և նախագծողի չհամաձայնեցված […]
19:51 26.09.2018
Պորոշենկոն նշել է, որ ռուսական հեռուստաընկերություններին հարցազրույց չի տալիս, քանի որ նրանք կեղծ լուրեր են տարածում:
18:22 26.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարներին տրված ընդունելությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է վարչապետի խոսնակ Արման Եղոյանը: Վերջինս նաև լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը և ՀՀ […]
17:52 26.09.2018
Այս տարի Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան քիչ հավանական է, ու թեև այդպիսի հնարավորություն քննարկվել է, բայց պետք է կենտրոնանալ հաջորդ տարի այդպիսի այցելություն կազմակերպելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ուշակովը նշել է, որ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը այս տարի դեռ կկարողանան հանդիպել Դուշանբեում ԱՊՀ […]
17:26 26.09.2018
Ռուսաստանի նախագահի` Ադրբեջան այցը հետաձգվել է մինչև հնարավոր վերջին պահը։ Վլադիմիր Պուտինը Բաքու է մեկնելու վաղն առավոտյան, որտեղից ցերեկը թռչելու է Տաջիկստան` ընդամենը մի քանի ժամ անցկացնելով Ադրբեջանում: Այս մասին այսօր տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նույն օրը՝ երեկոյան, ծրագրված է Պուտինի այցը Դուշանբե, որտեղ պետք է նախապատրաստվել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը։ […]
17:17 26.09.2018
Կոտայքի մարզի Հացավան համայնքի բնակիչները սեպտեմբերի 26-ին բողոքի ակցիա իրականացրին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում գյուղացիները նշում էին, որ իրենք ունեն ֆոնդային հողեր, որոնք նախատեսված են հատուկ նպատակով` առանձնացող ընտանիքների կողմից տուն կառուցելու համար, սակայն այդ ամենն այլևս գոյություն չունի, քանի որ հողերն անցել են գյուղապետին: Գյուղացիները ճանապարհ էին փակել, որ այդ խնդրին լուծում տրվի, գյուղը զարգանա, իսկ եթե […]
16:50 26.09.2018
Այսօր մի խումբ վարորդներ և ավտոներկրողներ հավաքվել էին Ավտովարորդների պաշտպանության լիգայի գրասենյակում և պատրաստվում էին ավտոմեքենաներով բողոքի ակցիա իրականացնել ու հանդիպել ՊԵԿ նախագահին իրենց խնդիրները բարձրաձայնելու համար: Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ այժմ աջ ղեկերով մեքենաների ձախ ղեկի ձևափոխման համար վարորդները հանսում են Վրաստան, որտեղ էլ շատ վատ են […]
16:18 26.09.2018
Լոնդոնի «Արսենալ»-ն այսօր Անգլիայի Լիգայի գավաթի 3-րդ փուլում կխաղա «Բրենտֆորդ»-ի հետ: Սեպտեմբերի 25-ին լոնդոնցիները հանդիպումից առաջ վերջին մարզումն են անցկացրել, որին մասնակցել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը, որն ապաքինվում է ոտնաթաթի վնասվածքից, մարզման մասնակցել է ընդհանուր խմբի հետ: «Արսենալ»-«Բրենտֆորդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
16:03 26.09.2018
Անի համայնքի բնակիչներն այսօր մի քանի ժամ փակել էին Գյումրի- Արմավիր մայրուղին՝ պահանջելով համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի ու նրա թիմակիցների հրաժարականը։ Այս կերպ ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնել նաև այն համայնքների վարչական ղեկավարներին, ովքեր օրեր առաջ, ի պաշտպանություն Արտակ Գևորգյանի, գնացել էին Շիրակի մարզպետարան ու գոհունակություն հայտնել նրա աշխատանքից։ Ոստիկանների միջամտությունից հետո Լուսաղբյուր գյուղի մոտ […]
15:26 26.09.2018
Հայկական համացանցային որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, այն մասին որ Ջիաննի դե Բիազիի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև բանակցություններն ավարտվել են, և նա պետք է որոշում կայացնի մոտ օրերս: ՀՖՖ-ից SHANTNEWS.am-ին տեղեկացրեցին, որ բանակցությունները դեռևս ընթանում են իտալացի մասնագետի հետ: Ֆեդերացիայից տեղեկացրեցին նաև, որ Բիազին միակ թեկնածուն է, որի հետ իրենք բանակցություններ են վարում: Նշենք, […]
15:22 26.09.2018
Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած և կալանավորված 16-ամյա Ումութ Օզմենն արդեն ազատության մեջ է: Նա այսօր շրջել է Երևանում, շփվել մարդկանց հետ, լուսանկարվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա տղայի գործը կարճվել է: Ինչպես հայտնի է, 16-ամյա թուրք տղային տուն տանելու համար սեպտեմբերի 24-ին Հայաստան է ժամանել տղայի հայրը: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն […]
14:06 26.09.2018
ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել ԱԺ-ն ցրելու մասին վարչապետի հայտարարությանը` նշելով, որ քաղաքական բնույթի հարցերի չի անդրադառնում: Կոստանյանն ասաց, որ կազմելու են հրավիրման ենթակա անձանց ցուցակը, յուրաքանչյուր փաստաթղթի ուսումնասիրման դեպքում լրացուցիչ անձանց հրավիրելու անհրաժեշտություն է առաջանալու: Կոստանյանն ընդգծեց` խոսքը հեռախոսային խոսակցության գաղտնիության ապահովման և դրա համար պատասխանատու սուբյեկտների […]
13:56 26.09.2018
Հաշվի առնելով Սարի թաղում 2016 թվականին տեղի ունեցած դեպքերի առթիվ քննվող քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների և հանրության շրջանում տարածված հակասական մեկնաբանությունները` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն անհրաժեշտ է համարում հայտնել, որ տվյալ քրեական գործով վարույթը չի կարճվել, այլ կասեցվել է, ինչն ամենևին չի ենթադրում, որ քրեական գործով կատարվող քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները […]
13:34 26.09.2018
ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխանակումներն ազգային արժույթով իրականացնելուն անցնելու համար դեռ ժամանակ է պետք, որպեսզի պատրաստ լինի իրավական բազան, ինչպես նաև հենց երկրները պատրաստ լինեն դրան։ ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքերով՝ նպաստավոր պայմաններ կստեղծվեն 2025 թվականին։ «Կարծում եմ, որ այն բանից հետո, երբ մեզ մոտ տեղի կունենա ֆինանսական շուկաների ներդաշնակեցում, 2025 թվականին դա կստեղծի […]
13:33 26.09.2018
«Գաղտնալսումների հարցով» ԱԺ քննիչ հանձնաժողովի երկրորդ` սեպտեմբերի 26-ի նիստում քննարկման էին դրված հանձնաժողովի աշխատանքի կարևոր մի շարք կետեր: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նշեց, որ մի բան հստակ է` նիստում պետք է քննարկեն այն անձանց շրջանակը, որոնց պետք է կանչեն, նաև այն փաստաթղթերը, որ պետք է պահանջեն և ուսումնասիրեն, ինչի արդյունքում էլ կկարողանան հստակեցնել գործողությունների հաջորդականությունը […]
13:24 26.09.2018
Ադրբեջանում հայատյացության փաստերի վերաբերյալ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցը հրապարակելուց հետո Արցախի մարդու իրավունքների պաշտպանը որոշել է հրաժարական տալ այդ պաշտոնից՝ պետական համակարգից իրավապաշտպանության ոլորտ տեղափոխվելու և այնտեղ աշխատանքը շարունակելու համար։ «Այդ գործն ավարտին հասցնելուց հետո արդեն ինձ իրավունք եմ վերապահում ի կատար ածելու դեռևս մեկ-երկու ամիս առաջ կայացրած անձնական որոշումս, այն է՝ հրաժարական […]
13:10 26.09.2018
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը տարբեր երկրների ղեկավարներից շարունակում է շնորհավորական հեռագրեր ստանալ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր շնորհավորական ուղերձում մասնավորապես նշել է, որ 2018 թվականը կարևոր և իրադարձություններով հարուստ տարի է եղել Հայաստանի համար: «Ձեզ և ողջ հայ ժողովրդին մաղթում եմ ամենայն հաջողություններ պետական և հասարակական ոլորտներում ընթացող […]
12:28 26.09.2018
«Գաղտնալսումների հարցով» ԱԺ քննիչ հանձնաժողովի սեպտեմբերի 26-ի նիստում «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ: Որոշումն անցավ միաձայն: Հատկանշական է, որ ինքը` Սիմոնյանը, Հայաստանում չէ և ներկա չէր նիստին: Սիմոնյանը մասնագիտությամբ իրավաբան է, ինչն էլ հենց ընտրության ժամանակ հաշվի առավ հանձնաժողովը: Նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն առաջարկեց հնարավորություն ստեղծել, որ Մարդու իրավունքների […]
12:03 26.09.2018
Բրիտանիայի մայրաքաղաքի միջով անցնող Թեմզա գետի ջրերում իսկական սպիտակ կետ են տեսել։ Այս բացառիկ իրադարձությունը վավերագրել է բրիտանացի էկոլոգ Դեյվ Էնդրյուսը։ Նա իր թվիթերյան գրառման մեջ տեղադրել է տեսանյութ, որում երևում է կետի լողը գետում։ Can't believe I'm writing this, no joke – BELUGA in the Thames off Coalhouse Fort @RareBirdAlertUK pic.twitter.com/6VtrJ1PVc6 — Dave A […]
11:40 26.09.2018
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է շտապօգնության նոր մեքենաների ձեռքբերման մասին: «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը նվիրաբերվել է շտապօգնության 200 մեքենա, այդ թվում՝ շտապ օգնության ռեանիմոբիլներ, շտապ օգնության գծային մեքենաներ, որոնցից 49-ը այսօր ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին: Շտապ […]
11:34 26.09.2018
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Սիրիա մեկնող հայկական ռազմական միավորները այնտեղ լինելու են հայկական դրոշի տակ` սիրիական կառավարության հրավերով` միջազգային նորմերին համապատասխան: ԱԳՆ խոսնակը նշել է, որ հայկական միավորումը որևէ ռազմական գործողության չի մասնակցելու, այլ կատարելու է հումանիտար առաքելություն, և դա համաձայնեցվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
11:32 26.09.2018
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, մամուլի ասուլիսի ժամանակ այսօր պատասխանելով Shantnews.am-ի հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք ՀՀ ԱԳՆ-ն քաղաքական ապաստան տրամադրել այն գործիչներին, որոնք հետապնդումների են ենթարկվում Ադրբեջանի կողմից` հայամետ դիրքորոշում արտահայտելու համար, ասել է, որ հայկական կողմը պատրաստ է ամենայն լրջությամբ քննարկել այն գործիչներին քաղաքական ապաստան տրամադրելու հարցը, ովքեր դրա համար կդիմեն ՀՀ-ին: […]