TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+10.09 oC

Գլխավոր

ԲՀԿ-ն գումար է բաժանել հանրահավաքներին մասնակցելու համար․ FIP-ը ձայնագրություն է հրապարակել

21:58 28.09.2018

Երևանի ավագանու ընտրությունների նախօրեին՝ սեպտեմբերի 22-ին, «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանը և Արթուր Սաքունցը մամուլի ասուլիսով հանդես եկան, որի ընթացքում խոսվեց մի շարք խնդիրների մասին։ Ասուլիսից րոպեներ առաջ Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ձեռք են բերվել հավաստի ապացույցներ` ԲՀԿ-ի հանրավահաքներին մասնակցելու դիմաց գումարներ բաժանելու մասին։ «Մենք հավաստի ապացույցներ ենք ձեռք բերել, որ […]

̰
Արցախի Տիգրանակերտի թանգարանից անհետացել է Միհրդատ Երրորդ Պարթևի արծաթյա դրամը

21:39 28.09.2018

Արցախի «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցում ցուցադրությունից անհետացել է Անտիկ դամբարանադաշտի կարասային թաղման 2010թ. պեղումներից հայտնաբերված,  մ.թ.ա. առաջին դարով թվագրվող Միհրդատ Երրորդ Պարթևի արծաթյա մետաղադրամը: Այս մասին հայտնել է պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը: Գողությունը կատարվել է երեկ՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան։ Մարդկանց բավականին մեծ հոսք է եղել թանգարանում, խմբերի դուրս գալուց հետո աշխատակիցներին հայտնի […]

̰
Ուրցաձորցիները 1 ժամով բացել են միջպետական ճանապարհը

21:26 28.09.2018

Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի 3 գյուղերի մի խումբ բնակիչներ այսօր առավոտից բողոքի ակցիա էին անցկացնում գյուղապետարանի մոտ՝ պահանջելով համայնքը 19 տարի ղեկավարող Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը: Բողոքավորները պնդում են, որ Ռաֆիկ Անդրեասյանը համայնքապետի պաշտոնում բազմաթիվ չարաշահումներ է թույլ տվել, որ գյուղապետարանի նախկին շենքն այժմ Անդրեասյանի առանձնատունն է, որ գյուղապետն ու իր ընտանիքը տնօրինում են համայնքի […]

̰
̰
Երբ մենք համերաշխությունից էինք խոսում, շատերը նույնիսկ չէին հասկանում` ինչ է դա. Սարգիս Ավետիսյան

19:16 28.09.2018

«Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպում եղել է, քննարկվել են տարբեր տեսակի հարցեր՝ կապված երկրի ընդհանուր վիճակի հետ: «Եղել է մի 10 օր առաջ, իմ նախաձեռնությամբ: Ես կուսակցության ղեկավար եմ, և, բնականաբար, մենք ցանկացած ընտրությունների առիթով խոսում ենք, խոսելու ենք ու խոսել ենք միշտ, քննարկում […]

̰
Հայաստանը Ֆրեյզերի համալսարանի տնտեսական ազատության վարկանիշային աղյուսակում 29-րդն է, Ադրբեջանը՝ 106-րդը

19:07 28.09.2018

Կանադայի Ֆրեյզերի համալսարանը հրապարակել է երկրների տնտեսական ազատության վարկանիշային աղյուսակը, որում  Ադրբեջանը զբաղեցրել է 106-րդ տեղը, իսկ Հայաստանը՝ 29-րդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համալսարանը 100-ից ավելի երկրների շրջանում տնտեսական ազատության վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացրել: Վարկանիշային աղյուսակը կազմվել է երկրներում սեփականության իրավունքի, դատարանների անկախության, դրամավարկային քաղաքականության, արտաքին առևտրի ազատության, զբաղվածության մակարդակի, բիզնեսի և այլ ոլորտներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում: Աղյուսակում […]

̰
Այս տարի «Ժանգոտ կողպեք» ոչ ոքի չհանձնվեց

18:56 28.09.2018

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» այսօր կայացած ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում «Ոսկե բանալի» շնորհեց e-request.am կայքին: Մրցանակը շնորհվեց արդարադատության նախարարությանը, մասնավորապես` նախարար Արտակ Զեյնալյանին: Հաջորդ մրցանակը տրվեց Բաց կառավարման գործունեության նախաձեռնությանը: Տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ և լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը: Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետևողական լուսաբանած և այն ամենաակտիվ օգտագործած լրատվամիջոց ճանաչվեց Ampop.am-ը: […]

̰
Պետական մարմինները պետք է սեփական նախաձեռնությամբ տեղեկություններ հրապարակեն. Դոյդոյան

17:44 28.09.2018

Տեղեկատվության ազատության միջազգային օրը կայացավ «Հայաստանի ինֆորմացիայի ազատության կենտրոնի» կազմակերպած «Ոսկե բանալի» և «Ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը: «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը տեղեկացրեց, որ մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն տասնվեցերորդ անգամ: Նրա խոսքերով` այսօր որոշ գերատեսչություններում կա համակարգման խնդիր, իսկ արդյունքում քաղաքացիները  չգիտեն, թե լիարժեք տեղեկություն ստանալու համար ում պետք է դիմեն: «Պետական մարմինները պետք […]

̰
Անհատ ձեռներեցը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափի վնաս. ՊԵԿ

17:40 28.09.2018

Պետական եկամուտների կոմիտեի ՕՀՎ մարզային 10-րդ (Գեղարքունիքի) բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Ռուսաստանի Դաշնությունից եզրահան տախտակի ներմուծմամբ և մեծածախ վաճառքով զբաղվող անհատ ձեռներեց Սուրեն Ավետյանը 2018թ-ի ընթացքում գնել է 258 000 լիտր բենզին և դիզելային վառելիք՝ ընդհանուր շուրջ 100 մլն դրամ գումարի չափով: Ձեռք բերած վառելանյութը պահեստավորվել է և ամբողջությամբ օտարվել առանց […]

̰
Հրդեհ Ադրբեջանի ռազմական գործարաններից մեկում. կան տուժածներ

15:53 28.09.2018

Ադրբեջանի Շիրվան քաղաքի ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկում այսօր հրդեհ է բռնկվել։ Երկու մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Նրանք են գործարանի աշխատակիցներ՝ 42-ամյա Վագիֆ Խալիլովը և 46-ամյա Սադիկ Իսմայիլովը, ովքեր ստացել են երրորդ աստիճանի այրվածքներով և հոսպիտալացվել: Հրդեհը եղել է գործարանի 8-րդ բլոկում և սկսվել է զոդման ընթացքում առաջացած կայծից։ Ադրբեջանի հրդեհաշիջման ծառայությանը հաջողվել է մարել կրակը։ […]

̰
Մանկավարժները փակել են Կապան-Գորիս-Երևան միջպետական մայրուղին. պահանջում են տնօրենի հրաժարականը

15:42 28.09.2018

Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի կոլեկտիվը փակել է Կապան-Գորիս-Երևան միջպետական մայրուղին: Նրանք պահանջում են նորանշանակ տնօրեն Շուշան Հովսեփյանի հրաժարականը: Այս մասին տեղեկացանք Goris Today-ի ֆեյսբուքյան էջից: Հիշեցնենք, որ դպրոցի 32 աշխատակիցներ համաձայն չեն տնօրեն Շուշան Հովսեփյանի նշանակման հետ և դիմել են ՀՀ վարչապետին ու ԿԳ նախարարին: https://www.facebook.com/GorisToday/videos/772540602955393/

̰
Շախմատի 43-րդ համաշխարհային օլիմպիադա. Հայաստան-Ադրբեջան

15:05 28.09.2018

Բաթումում անցկացվող շախմատի 43-րդ համաշխարհային օլիմպիադայում ընթանում է 5-րդ տուրը. Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցն Ադրբեջանի թիմն է: Լևոն Արոնյան-Շախրիյար Մամեդյարով Գաբրիել Սարգսյան-Թեյմուր Ռաջաբով Հրանտ Մելքումյան-Արկադի Նայդիչ Հայկ Մարտիրոսյան-Ռաուֆ Մամեդով

̰
Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 11-12-ը կլինի Հայաստանում

15:04 28.09.2018

Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում գլխավոր հյուրերի թվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է, ով Հայաստանում կլինի հոկտեմբերի 11-12-ին: Այս մասին «Արմենպրես»–ի հարցին ի պատասխան՝ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը: Նրա խոսքով՝ Մակրոնին կուղեկցի Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը, ինչպես նաև տարբեր ոլորտներ ներկայացնող մի շարք անձինք: Հոկտեմբերի 7-12-ը Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ/Organisation […]

̰
Պուտինը խոսել է Փաշինյանի հետ, բայց չի քննարկել Երևան այցը. խոսնակ

14:57 28.09.2018

Դուշանբեում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարճ զրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Խոսնակը վստահեցրել է, որ Փաշինյանի հետ զրույցի ընթացքում Պուտինը չի քննարկել Հայաստան հնարավոր այցի հետ կապված հարցեր։ «Ոչ, (խոսել են) այլ` օպերատիվ, ընթացիկ հարցերի մասին», […]

̰
ԱՊՀ-ի ներուժը տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղությամբ ամենևին էլ սպառված չէ. Նիկոլ Փաշինյան

14:50 28.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Մոլդովայի նախագահները և Թուրքմենստանի փոխվարչապետը: Նախ՝ տեղի է ունեցել խորհրդի նեղ կազմով նիստը, այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով: Գագաթնաժողովում ամփոփվել են ԱՊՀ շրջանակում ընթացիկ տարվա ընթացքում համագործակցության արդյունքները և քննարկվել […]

̰
Իսկ ո՞վ է ասել, որ հանկարծ չի կարող պատահել այնպես, որ ՔՊ-ն ու Հանրապետականը միասին գնան ընտրության. Իսագուլյան

14:33 28.09.2018

Քաղաքական որոշ ուժերի ղեկավարներ, մամուլի հրապարակումների համաձայն, բանակցություններ են սկսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նրանցից մեկից` «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանից SHANTNEWS.am-ը հետաքրքրվեց` եղե՞լ է նման հանդիպում, ի՞նչ հարցեր են քննարկվել: «Այդ հանդիպումները նորություն չեն, դա միակը չէ, ես շատ հաճախ եմ հանդիպում իր հետ»,- ասաց Իսագուլյանը: Հարցին` ո՞ւմ նախաձեռնությամբ է եղել այդ […]

̰
Իմ ու Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցավ խոսակցություն. Նիկոլ Փաշինյան

14:33 28.09.2018

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց իր և Իլհամ Ալիևի հանդիպման մասին: Այս մասին ավելի վաղ տեղեկացրել էր նաև Shantnews.am-ի մեր թղթակիցը: «Դուշանբեում իմ ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցավ խոսակցություն: Մանրամասները կպատմեմ Երևան վերադառնալուց հետո»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ այժմ ՀՀ վարչապետը գտնվում է Տաջիկստանի մայրաքաղաք […]

̰
Հուսով ենք՝ Խաչատուրովի հեռացումը չի ազդի ՀԱՊԿ գործունեության վրա. ՌԴ ԱԳՆ տեղակալ

14:22 28.09.2018

Ռուսաստանը հույս ունի, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովի հետկանչը չի ազդի կազմակերպության բնականոն գործունեության վրա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։ «Ռուսական կողմը, ինչպես և մյուս անդամ-պետությունները, շահագրգռված է, որ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը նվազագույն ազդեցություն ունենա ՀԱՊԿ գործունեության ներդաշնակության ու արդյունավետության վրա»,- հայտարարել է […]

̰
Պուտինն ու Փաշինյանը հնարավորություն են ունեցել մի քանի բառ փոխանակել Դուշանբեում

13:38 28.09.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ուշացումով մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպումը: ԱՊՀ նախագահությունը Տաջիկստանից փոխանցվեց Թուրքմենստանին: SHANTNEWS.AM-ի թղթակիցը Դուշանբեից հայտնում է, որ հանդիպման շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն են ունեցել մի քանի բառ փոխանակել իրար հետ: Ավելի վաղ, հիշեցնենք, որ Դուշանբեում, երբ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումից առաջ բոլոր ղեկավարները հավաքվել […]

̰
Լավ քնեցի՞ր, հանգստացա՞ր․ Ռահմոնը վաղ առավոտյան ընդունել է Փաշինյանին

13:09 28.09.2018

Այսօր վաղ առավոտյան Տաջիկստանի  նախագահ Էմոմալի Ռահմոնն ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Քանի որ Հայաստանի վարչապետը երեկոյան էր հասել Դուշանբե, և գիշերն էլ երկրների ղեկավարները միասին մասնակցել էին ընթրիքի, Ռահմոնը Փաշինյանից հետաքրքրվել է՝ հասցրե՞ց հանգստանալ։ – Հանգստացա՞ր,- հարցրել է Ռահմոնը։ – Այո՛, իհա՛րկե,- պատասխանել է Փաշինյանը։ – Լավ քնեցի՞ր։ – Այո՛, շատ լավ։

̰
Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կմրցեն Հայաստանի և Ադրբեջանի ընտրանիները

13:08 28.09.2018

Բաթումում ընթացող շախմատի 43-րդ Համաշխարհային օլիմպիադայում այսօր տղամարդկանց Հայաստանի հավաքականը 5-րդ տուրի շրջանակներում կմրցի Ադրբեջանի ընտրանու հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին: Չորս տուրերից հետո Հայաստանի ընտրանին կիսում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը Իսրայելի, Ֆրանսիայի, Ադրբեջանի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Չեխիայի և Ուկրաինայի հավաքականների հետ: Հայաստանի կանանց հավաքականն այսօր ուժերը կչափի Չինաստանի ընտրանու հետ:

̰
Սասուն Միքայելյանի որդին առաջադրվել է որպես Հրազդանի քաղաքապետի թեկնածու

13:03 28.09.2018

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ինքն իրեն առաջադրել է Հրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում, որոնք տեղի կուենան հոկտեմբերին։ Այդ ընտրությունները միակը չեն․ հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզի մի քանի համայնքներում նույնպես ընտրություններ կանցկացվեն: Ժամկետները, այդ թվում և Հրազդանի քաղաքապետի ընտրությունների համար, հետևյալն են․ թեկնածուների առաջադրում՝ սեպտեմբերի 26-30 […]

̰
Ուշացումով մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպումը

12:54 28.09.2018

Դուշանբեում վաղ առավոտից փակ են կենտրոնական փողոցները: ԱՊՀ երկրների ղեկավարները Տաջիկստանում են՝ բարձր մակարդակի հանդիպումներում քննարկելու երկրների ընդհանուր անվտանգության բարձրացմանն ուղղված ծրագրերն ու խնդիրները: SHANTNEWS.AM-ի թղթակից Վահագն Հակոբյանի հաղորդմամբ՝ ԱՊՀ 10 երկրների ղեկավարները նախ՝ նեղ կազմով են հանդիպում ունեցել, իսկ ներկայումս՝ ավելի քան 1 ժամ ուշացումից հետո մեկնարկել է ընդլայնված կազմով հանդիպումը, որտեղ քննարկվելու է […]

̰
Փաշինյանը մի քանի բառ է փոխանակել Ալիևի հետ

12:28 28.09.2018

Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումից առաջ բոլոր ղեկավարները հավաքվել են միասին լուսանկարվելու համար։ Սովորույթի համաձայն՝ ղեկավարները կանգնել են այբբենական կարգով, և Ադրբեջանի նախագահը կանգնել է Հայաստանի վարչապետի կողքին։ Լուսանկարվելուց հետո Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կողք կողքի են քայլել, ինչի ընթացքում Փաշինյանը խոսեցրել է Ալիևին։ Կարճատև խոսակցության բովանդակությունը հրապարակված տեսանյութից հնարավոր չէ պարզել։  

̰
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել արծաթե նոր հուշադրամներ

12:26 28.09.2018

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը սեպտեմբերի 25-ից շրջանառության մեջ է դրել «Հայկական գորգ» շարքի «Վիշապագորգ», «Արևագորգ», «Արծվագորգ», «Խորանագորգ», «Խաչխորան գորգ», «Մեղվաբուն գորգ», «Կենաց ծառ գորգ», «Վահանով (վահանակիր) գորգ», «Որոտան գորգ», «Պռոշաբերդ գորգ» արծաթե հուշադրամները: Ինչպես  տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից,  հուշադրամների դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը և Ծաղկախաչ գորգի զարդանախշ (15-րդ դար, Վասպուրական): Հուշադրամների […]

̰
Տարածաշրջանում նույնիսկ փոքր միջադեպը անվերահսկելի հետևանքների կարող է բերել․ Վրաստանի վարչապետ

12:20 28.09.2018

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից ելույթ ունենալիս Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հիշեցրել է ռուս-վրացական պատերազմի, դրա հետևանքով նախկինում Վրաստանի վերահսկողության տակ եղած տարածքների անջատման, դրանց հետագա ռազմականացման ու այդ տարածքներում մարդու իրավունքների ոտնահարումների մասին։ Սրանով Բախտաձեն սլաքներն ուղղել է Ռուսաստանի դեմ ու մեղադրել Մոսկվային այդ երկրամասերն օկուպացնելու մեջ։ Վրաստանի վարչապետը խոսել է նաև այս տարածքներում վերջերս […]

̰
Սպասվում է կոշտ և հետաքրքիր պայքար. Հայկ Բալանյան

12:09 28.09.2018

Փորձագետները կանխատեսում են Հայաստանում մինչև տարեվերջ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում, քաղաքական ուժերի շրջանակներում այս հեռանկարը ոչ բոլորին է ոգևորել: Կկայանա՞ն արդյոք ընտրություններն այս տարի, ո՞ր ուժերը կմասնակցեն, ի՞նչ պայքար է կանխատեսվում: Այս և այլ հարցերի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցեց քաղաքագետ Հայկ Բալանյանի հետ: – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց խորհրդարանը ցրելու հարցով բանակցություններ սկսելու մտադրության մասին: Հայտարարությունը […]

̰
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանին ու Ադրբեջանին զգուշացրել են լարվածության վտանգների մասին

11:21 28.09.2018

Սեպտեմբերի 25-ից 27-ը ՄԱԿ ԳԱ շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ առանձին և համատեղ հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որում մտահոգություն են արտահայտում վերջին շրջանում տարածաշրջանի լարվածության և մարդկային կորուստների վերաբերյալ։ Համանախագահները, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և պարզաբանումներ ներկայացրել […]

̰
Դուշանբեում մեկնարկում է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետը

09:07 28.09.2018

Քիչ հետո Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կմեկնարկի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: SHANTNEWS.am-ի թղթակիցը Դուշանբեից հաղորդում է, որ պետությունների ղեկավարներն իրենց մասնաշենքերից ոտքով կանցնեն դեպի Ազգերի պալատ: Նախատեսվում է արարողակարգային համատեղ տեսալուսանկարահանում, որից հետո 10 երկրների ղեկավարները նախ նեղ, ապա ընդլայնված կազմով կնստեն կլոր սեղանի շուրջ` ընդհանուր խնդիրներին […]

̰
Բաղդադում սպանել են 1972 թվականից ի վեր առաջին «Միսս Իրաք»-ին

08:05 28.09.2018

1972 թվականից ի վեր Իրաքի գեղեցկության առաջին թագուհի Տարա Ֆարեսն սպանվել է Բաղդադում՝ իր սպորտային մեքենայի մեջ։ Այս մասին հայտնել է Բաղդադի առողջապահական ծառայության տնօրեն Էր-Ռասաֆա Ղասեմ Աբդել Հադին։ 22-ամյա մոդելի մարմինը շեյխ Զեյիդի հիվանդանոց էին տեղափոխել հրազենային 3 վնասվածքով։ Փամփուշտներից 2-ը վնասել էին աղջկա գլուխը, մյուսը՝ կրծքավանդակը։ ՆԳՆ-ից հայտնում են, որ փաստի առթիվ հետաքննություն […]

̰
BACK_TO_TOP