TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

Գլխավոր

ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները

11:27 25.09.2018

Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում են հրապարակվել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները: Ցուցակները տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` http://www.elections.am/listsc/ հասցեով: ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն` 1) ընտրություններին մասնակցող կուսակցության, դաշինքի լիազոր ներկայացուցիչը, ավագանու […]

̰
Լևոն Երանոսյանը ՀՔԾ է հրավիրվել քննչական գործողություններ կատարելու համար

11:24 25.09.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ լրատվական ծառայությունից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ Երանոսյանը հրավիրվել է՝ նրա մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու համար: Թե կոնկրետ ինչ գործի շրջանակներում են Երանոսյանին կանչել ՀՔԾ, տեղեկություններ չհաղորդեցին, սակայն նշեցին, որ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

08:04 25.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Հայցադիմումը դատարան մուտքագրվել է սեպտեմբերի 17-ին: Նախկին նախագահը Փաշինյանի դեմ Երևանի ընդհանուր իրավասության դատարան հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին հայց է ներկայացրել: Թե վարչապետի արած ո՞ր արտահայտության համար է Քոչարյանը դիմել դատարան, […]

̰
Լուկա Մոդրիչը՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ․ «The Best FIFA Football Awards» մրցանակաբաշխություն

00:54 25.09.2018

Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Մադրիդի «Ռեալ»-ի և աշխարհի փոխչեմպիոն, Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել։ Նա շրջանցել է Կրիշտիանու Ռոնալդուին և Մոհամեդ Սալահին։ Բրազիլուհի Մարտան 6-րդ անգամ ճանաչվել է կանանց ֆուտբոլում լավագույնը։ Տարվա լավագույն դարպասապահ է ճանաչվել Մադրիդի «Ռեալ»-ի և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան: Լավագույն մարզիչ է ճանաչվել Ֆրանսիայի ընտրանու գլխավոր մարզիչ […]

̰
Ես հանկարծ հասկացա, որ քաջությունը ոչ թե վախի բացակայությունն է, այլ հաղթանակը նրա նկատմամբ․ Փաշինյանը մեջբերել է Նելսոն Մանդելայի խոսքերը

00:44 25.09.2018

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին Միավորված ազգերի կազմակերպությունում մասնակցել է «Թմրանյութերի համաշխարհային խնդրի լուծմանն ուղղված գործունեության գլոբալ կոչ» թեմայով գագաթնաժողովին: Միջոցառման մասնակիցները նախ արարողակարգային լուսանկարահանման են մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որից հետո սկսվել են աշխատանքային քննարկումները: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացմանը, […]

̰
Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին

22:33 24.09.2018

Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին, վերջինիս աջակցած բոլոր քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր երևանցիներին ու ամբողջ ժողովրդին՝ 2018թ-ի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարության մեջ ասվում է. Այս ընտրությունների գլխավոր քաղաքական արդյունքներն են․ 1․ Լավագույնս դրսեւորվեց ժողովրդի բարձր […]

̰
Շնորհավորում եմ «Իմ Քայլը» դաշինքին ազատ և արդար ընտրություններում արժանի և համոզիչ հաղթանակի կապակցությամբ․ Արարատ Զուրաբյան

22:26 24.09.2018

«Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ․ «Երևանցիներ» դաշինքի և իմ անունից  շնորհավորում եմ «Իմ Քայլը» դաշինքին ազատ և արդար ընտրություններում արժանի և համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Այս ընտրությունները ևս մեկ շատ կարևոր քայլ էր ժողովրդավարական, մրցունակ, իրավական, ամուր պետություն կառուցելու ճանապարհին: Մենք բոլորս պետք […]

̰
Հայաստանը՝ Եվրոպայում ամենաարագ աճող զբոսաշրջային երթուղիների շարքում. Bloomberg

19:57 24.09.2018

Bloomberg միջազգային գործակալության Luxury Travel միջազգային գործակալությունը կազմել է եվրոպական զբոսաշրջիկների շրջանում ամենահանրաճանաչ 10 երկրների  ցանկը՝ հիմնվելով Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2017թ. տվյալների վրա: Անցած տարվա ընթացքում զբոսաշրջային ամենաշատ հոսքի աճ գրանցած եվրոպական 10 երկրների ցանկում է նաև Հայաստանը (աճը` 18․65%), որը զբաղեցրել աղյուսակի 10-րդ հորիզոնականը: «Հայաստանն ունի հմայիչ մայրաքաղաք, և այո՛, հայերի ամենահայտնի ժառանգներից են Քարդաշյանները: Ծանոթություններ տեղական […]

̰
Քվեարկությունը տեղի ունեցավ առանց լարվածության ու խաղաղ մթնոլորտում. Պաշտպանի ամփոփիչ դիրքորոշումներն ընտրությունների վերաբերյալ

19:45 24.09.2018

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը  դիրքորոշումներ է ներկայացրել նախօրեին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ, այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից: Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքն է կազմում ընտրական իրավունքի երաշխավորումը: Այս իրավունքի շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու կառավարման համակարգը: Որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման հնարավորությունը, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային […]

̰
Ես նույնիսկ ցավի մեջ երբեք չեմ հանձնվում. Շառլ Ազնավուր

19:00 24.09.2018

Ֆրանսահայ մեծանուն երգիչ, շանսոնյե Շառլ Ազնավուրը հարցազրույց է տվել Paris Match-ին: Հարցազրույցում երգիչը խոսել է բեմի ու հանդիսատեսի նկատմամբ սիրո և երբեք չկոտրվելու ու չհանձնվելու մասին: – Դուք, առողջական վիճակով պայմանավորված, ստիպված եք եղել մի շարք համերգներ չեղարկել: Ինչպե՞ս եք Ձեզ զգում: – Ես նույնիսկ ցավի մեջ երբեք չեմ հանձնվում, իսկ ամենից կարևորն այն է, որ […]

̰
Նյու Յորքում անակնկալ հանդիպել են ՀՀ և Կանադայի վարչապետները

18:50 24.09.2018

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը Facebook-ում լուսանկար է հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ջերմորեն ողջունում են միմյանց: Լուսանկարում երևում է նաև ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը: Լուսանկարին կից Արման Եղոյանը գրել է. «Անակնկալ հանդիպում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացմանը»: Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ […]

̰
Երևանի բնակիչները, անսալով վարչապետի կոչերին, ընտրեցին Հայկ Մարությանին. «Երկիր Ծիրանի»

18:31 24.09.2018

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հանդես է եկել 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ, տեղեկացնում է «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը: Հայտարարության մեջ ասված է. «Սիրելի հայրենակիցներ Երևանի բնակիչները` անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերին՝ «հանուն Ազգային ժողովի լուծարման և հեղափոխության վերջնական հաղթանակի», ընտրողների 43.66%-ից 81.05% բացարձակ մեծամասնությունը ընտրեցին Հայկ Մարությանին որպես Երևանի քաղաքապետ: Սիրելի երևանցիներ, […]

̰
ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունն ապօրինի գործող ակումբներ է բացահայտել

18:07 24.09.2018

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 17-րդ բաժնի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կոտայքի մարզում բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ լրատվական ծառայությունը: Մասնավորապես` Հրազդան քաղաքում առանց հարկային մարմիններում հաշվառման գործունեություն է իրականացրել «Ռեդ» գիշերային ակումբը: Իսկ Աբովյան քաղաքում հարկային դաշտից դուրս է գործել «Գեղարդ» դիսկո ակումբը: ՕՀՎ 17-րդ բաժինը […]

̰
Արտակ Զեյնալյանը հրաժարվելու է ավագանու մանդատից. Դավիթ Խաժակյան

17:24 24.09.2018

«Լույս» դաշինքի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Արտակ Զեյնալյանը հրաժարվելու է ավագանու մանդատից: ShantNews.am-ի հետ զրույցում ասաց «Լույս» դաշինքից Դավիթ Խաժակյանը: «Մենք դեռևս չենք ավարտել այդ հարցի քննարկումը, բայց օրվա մեջ կարծում եմ՝ կհստակեցնենք, բայց Արտակ Զեյնալյանը ավագանում չի լինի»,- մանրամասնել է Դավիթ Խաժակյանը: Խոսելով ընտրությունների մասին՝ նա նշեց, որ ամեն ինչ շատ լավ ու […]

̰
Այդ փաստարկները, մեղմ ասած, ծիծաղելի են. վարչապետը՝ ընտրությունների մասնակցության մասին հնչող կարծիքների մասին

16:54 24.09.2018

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության վերաբերյալ քննարկումներին: «Հիմա շատերը փորձում են ասել, թե ահա երևանցիների մեծամասնությունը չի մասնակցել և սրանից անել քաղաքական հետևություններ: Սրա հետ կապված՝ ուզում եմ ասել, որ այդ փաստարկները, մեղմ ասած, ծիծաղելի են, քանի որ նախորդ տարվա Երևանի ավագանու ընտրություններին ավելի քիչ մարդ է […]

̰
Երևանի ավագանու ընտրությունները քաղաքացիների կամքի անվերապահ արտահայտությունն են. ՀՅԴ

16:14 24.09.2018

ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Համաժողովրդական շարժումով պայմանավորված՝ ներքաղաքական նոր իրողություններն իրենց ազդեցությունը թողեցին Երևանի ավագանու ընտրությունների թե՛ քարոզարշավի և թե՛ արդյունքների վրա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական բարձր վարկանիշը և նրա անմիջական մասնակցությունը քարոզարշավին, ըստ էության, վճռորոշ նշանակություն ունեցան և կանխորոշեցին սեպտեմբերի 23-ին կայացած […]

̰
Արա Բաբլոյանը շնորհավորել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին

16:05 24.09.2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձով դիմել է Երևանի ավագանու ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին: «Սիրելի՛ երևանցիներ, թեև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները դեռ պաշտոնապես ամփոփված չեն, սակայն նախնական արդյունքների հիման վրա կարող ենք արձանագրել, որ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունները, ընդհանուր առմամբ, անցել են լավ կազմակերպված: Շնորհավորում եմ «Իմ քայլը» կուսակցությունների […]

̰
Առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով դատախազությունում նյութեր են նախապատրաստվում

15:48 24.09.2018

2018 թվականի սեպտեմբերի 24-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբում ուսումնասիրվել  է 23.09.2018թ. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում կատարված ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի 73  հրապարակում, Երևան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված 3 ահազանգ, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 4 գրառում, վարչական վարույթ է ձեռնարկվել 1 դեպքով, արձանագրվել է քաղաքացու կողմից […]

̰
Հայկակ Արշամյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն

15:05 24.09.2018

Հայկակ Արշամյանը 3 տարի ժամկետով ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն: Այս մասին  SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հայտնել է հիմնադրամի մամուլի պատասխանատու Անուշ Մարտիրոսյանը: Նա տեղեկացրեց, որ հայտարարվել է բաց մրցույթ, եղել է 42 դիմորդ, ընտրող հանձնաժողովը բաղկացած է եղել 5 անձից, որի նախագահը եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր […]

̰
ՀՀ-ում չկան օրենքի առաջ արտոնյալներ ու նսեմացածներ. Նիկոլ Փաշինյան

15:00 24.09.2018

Հայաստանի Հանրապետությունում այսօր տիրում է բոլորովին այլ տրամադրություն, բոլորովին այլ մթնոլորտ է մեր երկրում: Նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ Նյու Յորք քաղաքում հայկական համայնքի անդամների հետ հանդիպման ընթացքում: «Երկու օր առաջ Երևանում նշվեց Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձը, և հույս ունեմ՝ ուրիշները նույնպես վկայել են, որ այդպիսի տոնական մթնոլորտ անկախության տոնակատարություններին, Հայաստանի […]

̰
Վարչապետը գազի գնի գոյացումն ուսումնասիրող աշխատանքային խումբ է ստեղծել

14:38 24.09.2018

Հայաստանի Հանրապետությունում բնական գազի գնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների և գործոնների ամբողջական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով Հայաստանի վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում են կառավարության անդամներ ու «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչներ։ Այդ կազմում են մասնավորապես․ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենը։ Հանձնաժողովի […]

̰
Շնորհակալ եմ վստահության համար. Հայկ Մարության

14:24 24.09.2018

Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել Ձեզ, որպեսզի մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը: Այս մասին գրել է երեկ Երևանի ավագանու ընտրություններում ձայների առավելագույն քվե ստացած «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում: Գրառումը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հայրենակիցներ ջան, սիրելի երևանցիներ ջան, հարազատներ ջան: […]

̰
Երևանի ավագանու ընտրություններին ընտրողների մասնակցության թիվը վկայում է բարձր ակտիվության մասին. Տիգրան Մուկուչյան

13:48 24.09.2018

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից առաջ կան գործառույթներ, որոնք պետք է իրականացվեն: ԿԸՀ նախագահը հայտնեց, որ ավագանու անդամների մանդատների բաշխումն իրականացվում է այն կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցությունների […]

̰
Կարծում եմ՝ կունենանք լավ մարզիչ, որը հաղթանակներ կբերի. Արթուր Վանեցյան

13:10 24.09.2018

«Իրականում 4-5 մարզիչներ կան, որոնց հետ ակտիվ բանակցություններ ենք վարում և կարծում եմ՝ կունենանք լավ մարզիչ հավաքականի համար, որը հաղթանակներ կբերի»,- սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ պետ, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Այլ մանրամասներ բացահայտել նա չցանկացավ:

̰
Հեղափոխությունը ստացավ մանդատ, ավելին, ժողովրդից հրաման՝ ցրելու ԱԺ-ն. Լևոն Զուրաբյան

13:06 24.09.2018

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարություն է տարածել, որտեղ շնորհավորել է Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի տարած հաղթանակի առնչությամբ: «Սա իրականում հանրաքվե էր Հայաստանում ժողովրդավարական հեղափոխության շարունակման հարցով։ Ժողովրդի պատգամը անվիճելի է. շարունակել ժողովրդավարական հեղափոխությունը և կազմաքանդել գողապետության մնացորդները (բոլոր խոսակցությունները ցածր մասնակցության մասին էժան և դատարկ քարոզչություն են. ընտրողների ցուցակները առնվազն […]

̰
ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը

12:55 24.09.2018

Սեպտեմբերի 24-ին անցկացվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողի արտահերթ նիստը: Նիստի հրավիրումը պայմանավորված է եղել ընտրական օրենսգրքի պահանջներով: 75-րդ հոդվածի համաձայն՝ ստացված քվեարկության արդյունքերի հիման վրա, քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, ամփոփվում են ավագանու ընտրության նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացվում  և հրապարակվում ԿԸՀ կայքում: Այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը և ներկայացրեց քվեարկության արդյունքների […]

̰
Մինչև ամբողջ աշխարհի հայկական հետքը չվավերագրեմ, չեմ մեռնի. Ստեփան Փարթամյան

12:46 24.09.2018

Հայտնի մշակութային գործիչ, սփյուռքահայ հաղորդավար, վավերագրող, հրատարակիչ և հրապարակախոս Ստեփան Փարթամյանն այս օրերին իր հերթական արշավն է կատարում տարբեր երկրներում՝ վավերագրելով հայկական հետքը: Shantnews-ի հետ զրույցում նա հաստատում է, որ մնացել է այն համոզմանը, թե ամբողջ երկրագունդը հայերին է պատկանում, և հայերն ի վիճակի են իշխել աշխարհին, միայն թե լրջորեն գիտակցեն դա: «Ես շրջում եմ […]

̰
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները. Գագիկ Ծառուկյան

12:20 24.09.2018

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընդունում է երեկ կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքը և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին: Ես […]

̰
Վրաստանից Հայաստան գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

11:57 24.09.2018

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին սեպտեմբերի 24-ից մինչև սեպտեմբերի 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից տեղեկացրեցին, որ գազի մատակարարումը դադարեցվում է Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով: Հանրապետության գազամատակարարումը դադարեցվել է ժամը 07:00-ից: […]

̰
Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս

10:29 24.09.2018

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Տաճատ Վարդապետյանը, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հրավերով սեպտեմբերի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Մինսկ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Պատվիրակությունը կմասնակցի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի […]

̰
BACK_TO_TOP