18:00 08.10.2018
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են «Հետք» էլեկտրոնային թերթում 2018թ. օգոստոսի 24-ին հրապարակված «Սուրիկ Խաչատրյանն իր առանձնատունը 8 տարի կառուցել է առանց շինթույլտվության» վերտառությամբ հրապարակման մեջ նշված հանգամանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Այդ նպատակով Երևանի քաղաքապետարանից և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից պահանջել էին անհրաժեշտ փաստաթղթեր և համապատասխան տեղեկատվություն: […]
17:57 08.10.2018
ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը («Յուվեցի Կարո») դեպքի օրը հրազենային 4 վնասվածք է ստացել, մեկը՝ ձախ կրծքավանդակի, մյուսները՝ ձախ թիկունքի, պարանոցի հատվածներում: Հրազենային 4 վնասվածքի վերաբերյալ Armtimes.com-ի տեղեկությունը հաստատել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում […]
16:53 08.10.2018
Սիրիայի հոգևոր առաջնոր, շեյխ Ահմադ Բադր ադ-Դին Հասսունը Սիրիայի և աշխարհի մյուս թեժ կետերին վերաբերող թեմայի շուրջ ռուսական ԶԼՄ-երին տված հարցազրույցում խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի մասին: Նա նշել է, որ շրջաններ կան, որտեղ վաղուց պետք է լուծված լիներ տարածքային պատկանելիության հարցը, և այդպիսի օրինակներից մեկը Ղարաբաղն է: «Չեմ հասկանում, թե ինչն է այստեղ վիճելի: […]
15:45 08.10.2018
Հանրապետական պատգամավոր Ալիկ Սարգսյանը լքում է խմբակցությունը: Այս մասին պատգամավորը հայտնեց SHANTNEWS.am-ի հետ զրույցում: Սարգսյանը նշեց, որ արդեն մեկ շաբաթ է՝ ինքը խորհրդարան չի գնում և շուտով մանդատը վայր կդնի: Հարցին՝ ի՞նչն է մանդատը վայր դնելու պատճառը, Սարգսյանը չպատասխանեց՝ ասելով, որ այս պահին գտնվում է հիվանդանոցում, քանի որ ընկերը վիրահատվում է:
15:44 08.10.2018
«Հիմա, եթե բանակցային պրոցես կազմակերպողները փոխեն իրենց ձևակերպումը, այսինքն՝ ձևակերպումը լինի հետևյալ ձևով. «մենք բանակցում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհային քարտեզը որոշելու համար», ոչ թե «մենք բանակցում ենք դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալու համար»… Եթե այդ կոնտեքստը փոխվի ու բանակցությունների ընթացքում բոլոր քաղաքական ուժերով մենք գանք ընդհանուր համաձայնության և բերեն այդ փաստարկները՝ ինչու դեկտեմբերին, հնարավոր է՝ […]
15:40 08.10.2018
«Իմ խորին համոզմամբ՝ անկախ կուսակցական և քաղաքական պատկանելությունից և դիրքորոշումների տարբերություններից, մի կարևոր սկզբունք կա՝ այսօր կա իշխանություն, եթե այդ իշխանությունը ձախողեց, ապա ձախողում է ամբողջ երկիրը, ձախողում է մեզանից յուրաքանչյուրը և յուրաքանչյուրիս երեխայի ապագան»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը: Պատգամավորը ողջամիտ չի համարում, որ որևէ մեկը, անկախ կուսակցական շահերի […]
15:06 08.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին` արդյո՞ք Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը կատարել է իր խոստումը՝ ԱՀ նախագահի խորհրդական, «Մարտիկ» հիմնադրամի նախագահ Արթուր Աղաբեկյանին մեղադրանքի առաջադրումից հետո դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք արել մեղադրանքում նշված գումարը: «Մենք որևէ գործով երբեք չենք արգելել պատճառած վնասը վերականգնել, հակառակը, դա ողջունելի է: […]
15:03 08.10.2018
Մայիսին արտահերթ խորհրդարանական ընտրությունների տեղի ունենալու դեպքում Հանրապետական խմբակցությունը վստահեցրել էր, որ որևէ այլ թեկնածուի չի առաջադրելու և չի աջակցելու։ Սակայն պատրաստվո՞ւմ է նույնի վերաբերյալ երաշխիքներ տալ, եթե ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին։ Այս հարցն այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում տվեցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։ Պատգամավորը, նախ, բացատրեց, թե ինչ պայմաններում են իրենք երաշխիք տվել մայիսին […]
14:58 08.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին ներկայացնելուց հետո նախարարությունից հեռանալիս նախարարից հետաքրքրվել է, թե գազի գնի վերանայման վերաբերյալ բանակցությունները ինչ փուլում են և ինչ է արվել այդ ուղղությամբ։ Նախարարը տեղեկացնում է, որ մի հանդիպում արդեն եղել է, իսկ Փաշինյանը տեղեկացնում է, որ հնարավոր է` նոյեմբերին հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր […]
14:56 08.10.2018
Հանրապետական խմբակցությունում տեղյակ են և՛ Դաշնակցության, և՛ «Ծառուկյան» խմբակցությունների դիրքորոշումների մասին, որոնք վերաբերում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն։ Այս մասին հայտնի դարձավ Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքերից։ Բաղդասարյանը նշեց, որ իրենք չեն մեկնաբանում այդ ուժերի դիրքորոշումները, սակայն հետևում են դրանց, իսկ իրենց պաշտոնական դիրքորոշման մասին Բաղդասարյանը նշեց. «Մենք քննարկում չունենք դեկտեմբեր […]
14:47 08.10.2018
Ազգային ժողովում այսօրվա ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց, թե ինչ հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և ինչ պայմաններում է ընդունվել Ազգային ժողովի կանոնակարգում փոփոխություն կատարելու օրինագծի քվեարկությունը։ Բաղդասարյանի խոսքերով՝ հոկտեմբերի 1-ի երեկոյան Փաշինյանի հետ զրույցի ընթացքում իրենք խոսել են մայիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, սակայն հաջորդ օրվա իրենց […]
13:46 08.10.2018
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Քննչական կոմիտեն առայժմ մանրամասներ չի հաղորդում: ՀՀ ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանը հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այս գործի վերաբերյալ տեղեկատվությունն առայժմ այնքան է, որքան հանրությանը հայտնի է, ապա խոստացավ` քննությունը կընթանա, կիրազեկեն: Անդրադառնալով այն հանգամանքին, որ Կարապետյանի սպանության մեջ կասկածվող նախկին […]
13:38 08.10.2018
Եթե իմ որոշումով լիներ, հիմա արդեն պետք է հրաժարական տված լինեի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իր հրաժարականի մասին հարցին: Վարչապետը նշել է՝ դեռ ինքը չի որոշել՝ երբ է հրաժարական տալու: «Եթե իմ որոշումով լիներ, հիմա արդեն պետք է հրաժարական տված լինեի, բայց քանի որ հանրության շրջանում բուռն արձագանք […]
13:20 08.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսման գործին: Նա նշեց, որ գաղտնալսման փաստով դատախազության կողմից հարուցվել է քրգործ, փոխանցվել Քննչական կոմիտեի վարույթ, կատարվել և կատարվում են բազմածավալ քննչական և դատավարական գործողություններ, սակայն գործի առանձնահատկություններից ելնելով` այս փուլում ճիշտ չէր լինի խոսել կատարվող գործողությունների մասին: […]
13:10 08.10.2018
Քաղաքական ուժերի հետ երկխոսությունը հնարավոր է, բայց թե ինչի շուրջ, Լենա Նազարյանը չգիտի։ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենց պահանջը այն է, որ վարչապետի հրաժարականի դեպքում խմբակցությունները թեկնածու չառաջադրեն, իսկ թե իրենց կողմից ինչ զիջումների են պատրաստ, չհայտնեց։ «Իրենք իրենց կողմից կարող են այլ բան առաջարկել և շարունակենք խոսել։ Ես կարծում […]
12:58 08.10.2018
«Շատ կարևոր եմ համարում, որ հիմա քաղաքական ուժերը շատ ավելի պարզ խոսեն, հայտնեն՝ արդյո՞ք նրանք պատրաստվում են թեկնածու առաջադրել, եթե վարչապետը հրաժարական տա, արդյո՞ք միանշանակ կողմ են, որ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին»,– այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։ Նրա խոսքով՝ սրանք կարևոր նախապայմաններ են բանակցային աշխատանքները […]
12:55 08.10.2018
Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության մարզային 15-րդ (Վայոց ձորի) բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ քաղաքացի Գ.Ս.-ն, 2018թ. ապրիլից առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, իրականացրել է շինանյութի մանրածախ առևտուր: Ինչպես տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է, որ ապօրինի գործունեության ընթացքում ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 7 միլիոն 76 […]
12:50 08.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է շարունակել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով բանակցությունները քաղաքական ուժերի հետ: Նա հայտնեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ Ֆրանսիայում անդրադարձել են երկրում ստեղծված իրավիճակին, ապա նշեց, որ քննարկումը կշարունակեն, երբ նախագահը վերադառնա: Արմեն Սարգսյանը Երևան կվերադառնա հոկտեմբերի 9-ին: Հարցին` նախագահը կստորագրի՞ արդյոք […]
12:40 08.10.2018
«Վարչապետի՝ Արմավիր կատարած այցի ժամանակ բացահայտվեց, որ ամենևին էլ այնպես չէ, որ շոգի պատճառով լոլիկ չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր մեկ ամսում խնդրի լուծման տարբերակ գտնել, բայց տարբերակը չկա դեռ: Բերբերյանն ասել է, որ ցեցի դեմ պայքարի հարցում ոչ […]
12:03 08.10.2018
«Երևանի ավագանու ընտրությունները խորքի մեջ Երևանի ավագանու ընտրություններ չեն եղել, այլ եղել է հարցադրում՝ արդյո՞ք կողմ եք՝ խորհրդարանը արագ լուծարվի, թե՞ ոչ»,— այս մասին Ազգային ժողովի այսօրվա ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը։ Պատգամավորը, սակայն, նշեց, որ ավելի լավ կլիներ, որ իրենք ավելի շուտ իմանային իրականությունը, և թեկնածուները չպատրաստեին Երևանի […]
11:36 08.10.2018
Ֆրանսահայ սիրված երգիչ Շառլ Ազնավուրի դուստրը` Սեդա Ազնավուրը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` շնորհակալություն հայտնելով բոլորին` դժվար պահին իրենց կողքին լինելու, զորակցություն հայտնելու համար: «Շատ շնորհակալություն, որ մեր պապային այսչափ սեր տվիք և սիրեցիք: Մեր մեջ կը մնա տարիներով-տարիներով»,- գրել է նա: https://www.facebook.com/Aznavourdaughter/posts/2639577092723019?__xts__[0]=68.ARA8QQnINSOOu8uzVmAS4I0kD1oPggb-J5OgAxmHKXZI69_H3xDLMWw5Zs67o7mcRbW2_5nwmEo1xEq8uZg_kr1NkPh5YentakRsK2dVmX5hnXo0hOQOMxX8mbdv9rrItYaGlLyp3jtzDErHIfeDRGmwNo_KmtRXbeeOvXWNeDEq6g20oVcujg&__tn__=-R
11:24 08.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին: «Կարծում եմ՝ հանգամանքների վերաբերյալ մանրամասնելու անհրաժեշտություն չկա, որովհետև ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային, ձեր աչքերի առաջ՝ հանկարծահաս երեկոյան քաղաքական ճգնաժամի արդյունքում: Ես հույս ունեմ, որ քաղաքական իրավիճակը մենք կհաղթահարենք և դեկտեմբերին կունենանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ հետագայի մասին […]
11:23 08.10.2018
Այսօր մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախարարական համաժողովը: Միջոցառմանը մասնակցում են Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Աշխատանքներին անցնելուց առաջ նախարարը խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը՝ նշելով, որ նա մեծ ֆրանսիացի էր, մեծ հայ ու մեծ աշխարհաքաղաքացի, որի մահվան վիշտը […]
10:00 08.10.2018
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը դեռևս 2009 թվականին հանրությանն իրազեկել էր, որ բացահայտվել են «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանի և Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցության անդամների կողմից մի շարք աղմկահարույց, առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու դեպքեր, այդ թվում` 2008 թվականի հոկտեմբերին ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն […]
22:56 07.10.2018
Հոկտեմբերի 13-ին և 16-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Ազգերի Լիգայի մրցաշարի հերթական հանդիպումները՝ հանդիպելով համապատասխանաբար Ջիբրալթարի և ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ: ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ` հոկտեմբերի 9-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, սկսվելու է նախապատրաստական հավաքը, որին մասնակցելու համար Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է հետևյալ 25 ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» […]
21:01 07.10.2018
Հոկտեմբերի 13-ին և 16-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի հերթական տուրերի հանդիպումները՝ Երևանում մրցելով համապատասխանաբար Ջիբրալթարի և ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն այսօր հաստատել է Արմեն Գյուլբուդաղյանցին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Մարզչական շտաբում ընդգրկվել են Սուրեն Չախալյանը, Աշոտ Ավետիսյանը, Ռոման […]
19:15 07.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էջմիածին քաղաքի 2703-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Կառավարության ղեկավարը նախ շրջայց է կատարել քաղաքի հրապարակում, ծանոթացել տաղավարներում ներկայացված արվեստի գործերին, զրուցել էջմիածինցիների հետ և շնորհավորել նրանց քաղաքի տարեդարձի առթիվ: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը կատարել է մոմավառություն և այցելել «Մաչանենց տուն» արվեստի դպրոց: Այստեղ վարչապետին են ներկայացրել դպրոցի գործունեությունը: Դպրոցն ունի գեղանկաչության, խեցեգործության, […]
17:29 07.10.2018
Կուսակցական ընկերներիս հետ երկար քննարկել ենք փոփոխվող Հայաստանում մեր տեսլականը ու պատկերացումները, ունեցել ենք քաղաքագիտական ու պրակտիկ քաղաքական հետաքրքիր զրույց, բայց ցավոք, առկա են գաղափարական նուրբ, բայց չափազանց կարևոր տարբերություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վիկտոր Ենգիբարյանը՝ տեղեկացնելով «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցնելու մասին։ «Սիրելի՛ ընկերներ, Տեղեկացնում եմ, որ սույնով, դադարեցնում եմ իմ […]
14:50 07.10.2018
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են հնչել։ Րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել նաև Երևանի տարբեր բժշկական կենտրոններից։ Հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հրազենային վիրավորումով երկու տղամարդ։ Հոսպիտալացված տղամարդկանցից մեկը` Կարո Կարապետյանը, մահացել է։ Դեպքի […]