TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+14.09 oC

Գլխավոր

Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԼՂ խնդրի կարգավորման շուրջ զարգացումները

16:57 04.09.2018

Սեպտեմբերի 4-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Ողջունելով հյուրին՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանն արժևորում է ԵԱՀԿ-ն՝ որպես տարածաշրջանային կարևոր հարթակ, և վերջինիս հետ տարբեր բնագավառներում համագործակցությունը նշանակալի տեղ է զբաղեցնում երկրի արտաքին քաղաքական օրակարգում։ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց հայկական […]

̰
Դատախազը չունի ինձ փոխադրելու իրավունք. կողմերը մեկնաբանում են Արթուր Դավթյանի դեմ դատական հայց ներկայացնելու որոշումը

16:50 04.09.2018

ՀՀ գլխավոր դատախազությունը SHANTNEWS.AM-ին պարզաբանում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ ներկայացված դատական հայցի վերաբերյալ: «Դատախազության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգում պարբերաբար իրականացվող փոխատեղումների տրամաբանության ներքո ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Վահագն Մուրադյանը ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի պաշտոնից փոխադրվել է համարժեք՝ ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին»,- ասված է պարզաբանման մեջ: […]

̰
Ներկայիս իշխանությունները Տիգրան Մուկուչյանին հորդորե՞լ են հրաժարական տալ

16:40 04.09.2018

«Հիմնադիր խորհրդարան»-ը պատրաստվում է առաջիկայում բողոքի ակցիա իրականացնել ԿԸՀ շենքի մոտ և պահանջել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը: Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ էլ մի շարք հասարակական կազմակերպություններ էին հայտարարություն տարածել՝ հրաժարական տալու կոչով դիմելով ԿԸՀ և ՀՌԱՀ նախագահներին: Նրանք նշել էին, որ ընտրական գործընթացների և ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության վստահության բարձրացման նպատակով վերոնշյալ հարցերի լուծումը անհրաժեշտ […]

̰
Երբ անհրաժեշտություն լինի, ցուցմունք կտամ Մարտի 1-ի գործով. Նիկոլ Փաշինյան

16:34 04.09.2018

Այսօր՝ ԱԻՆ նախարարության 27-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառման ավարտից հետո լրագրողները հետաքրքրվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, թե արդյոք նա այս օրերին ցուցմունք տվել է Մարտի 1-ի գործով: «Ո՛չ, ցուցմունք չեմ տվել, բայց երբ անհրաժեշտություն լինի, կտամ ցուցմունք»,- ասել է վարչապետը:

̰
«Սանիթեք» ընկերության գրասենյակի առջև աղբ են լցնելու. քաղաքացիները պատրաստվում են ակցիայի

16:30 04.09.2018

Երևան քաղաքի աղբահանության պատշաճ իրականացման պատասխանատու «Սանիթեք» ընկերության դեմ սեպտեմբերի 6-ին բողոքի ակցիա կիրականացվի: Նշված ակցիային մասնակցելու է նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հայտնեց, որ ակցիայի կազմակերպիչները քաղաքացիներն են, իրենք պարզապես միացել են: Նա հիշեցրեց՝ օգոստոսին իրենք ակցիա էին արել, վերջնագիր էին ներկայացրել «Սանիթեք»-ին, որին հաջորդեց քաղաքապետարանի քայլը, այն […]

̰
Կառավարությունում այսօր քննարկել են խաղողի մթերման հետ կապված հարցերը

16:22 04.09.2018

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը կառավարությունում հանդիպել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, քննարկել են խաղողի մթերման վերաբերյալ հարցերը: Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվական կենտրոնից ShantNews-ին փոխանցեցին, որ առանձին զրույց են ունեցել Երևանի կոնյակի գործարանի ղեկավարության հետ: Վերջիններս ներկայացրել են, որ այս տարի խաղողը մթերում են 1 կգ-ի դիմաց 140 դրամով և նշել, որ անցած տարվա համեմատ մթերման […]

̰
Հովիկ Աբրահամյանի ներկայության հարցը պետք է ուղղել Արցախի իշխանություններին. վարչապետն իր՝ Արցախում չլինելու մասին

14:42 04.09.2018

ՀՀ ԱԻՆ 27-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ SHANTNEWS.AM-ը հետաքրքրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանից, թե ինչու Արցախի Անկախության օրն Արցախում չէր, որն էլ տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տվել: «Գիտեք, ես դրանից մի շաբաթ առաջ էի այնտեղ, և Արցախի նախագահն իր խոսքում ասաց, որ սա աննախադեպ իրավիճակ է, երբ Հայաստանի գործող ղեկավարը երեք ամսվա ընթացքում երեք անգամ լինում […]

̰
Ի՞նչ օրակարգով է Փաշինյանը մեկնում ՌԴ

14:24 04.09.2018

Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Նույն օրը Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: Նշվում է նաև, որ այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

̰
ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել

14:18 04.09.2018

Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ և Հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ բաշխել է նաև հինգ քառակուսի մետրը գերազանցող թվով 343 արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը՝ հաշվի առնելով գովազդային վահանակներում քարոզչական […]

̰
Արտակ Զեյնալյանը ՔՀԿ-ների պետերի փոփոխություն է կատարել

14:18 04.09.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ նախօրեին, համապատասխան հրամաններով, քրեակատարողական հիմնարկների պետերի փոփոխություն է իրականացրել: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում նշանակել եմ Վազգեն Առաքելյանին, «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում՝ Լեոնիդ Մկրտչյանին, իսկ «Հրազդան» ՔԿՀ պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել եմ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Արտակ Ղազարյանին:  […]

̰
Կարծում եմ, որ մենք ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, քան սևի. վարչապետն անդրադարձել է Հայկ Մարությանի հայտարարությանը

13:36 04.09.2018

Այսօր ԱԻՆ կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի այն ձևակերպումներին, թե «կան սպիտակ և սև ուժեր․․․ Մեր թիմի դեմ խաղ չկա ․․․»։ «Հայկ Մարությանի ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել։ Ես կարծում եմ, որ ցանկացած մեր հայտարարություն, ցանկացած քաղաքական հայտարարություն պետք է տեղավորվի սիրո և համերաշխության հեղափոխության մեջ։ […]

̰
Կամաց-կամաց սովորեք, ես էլ ինտերվյու չեմ տալու. ԱԱԾ տնօրեն

13:04 04.09.2018

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ում թեկնածությունն առաջադրվել է ՀՖՖ ղեկավարի պաշտոնում, սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին` ինչո՞ւ է ԱԱԾ-ն պասիվացել վերջին օրերին: «ԱԱԾ-ն ոչ թե հանգիստ է, ուղղակի չի հրապարակում արված բացահայտումները: Ես ի սկզբանե ասել եմ` ճիշտ չեմ համարում ԱԱԾ հրապարակային աշխատանքը, բայց ստեղծված իրավիճակից ելնելով` սկզբնական շրջանում հետաքրքրությունը […]

̰
Օգոստոսին «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորների սպասարկման ցուցանիշի պատմական ռեկորդ

12:50 04.09.2018

Օգոստոսին «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է պատմական ռեկորդ.  սպասարկվել է 329.665 ուղևոր: Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 1 մլն 872 հազար 998 մարդ, որը 12.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Այս մասին հաղորդվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում: Ընթացիկ տարվա օգոստոս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է […]

̰
Արթուր Վանեցյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում

12:22 04.09.2018

ՀՀ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց` առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում: Հարցին` արդյո՞ք հնարավոր կլինի համատեղել աշխատանքը ԱԱԾ-ում և ՀՖՖ-ում, նա պատասխանեց` ժամանակը ցույց կտա: «Կտեսնեք, որ չի խանգարի, ո՛չ Ազգային անվտանգությունը կտուժի, ո՛չ էլ Ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքը: Ծրագրերն ընտրությունների օրը` սեպտեմբերի 22-ին կներկայացնեմ: Նախնական ուսումնասիրել եմ, առաջնահերթ եմ համարում […]

̰
Ավանդները բանկային համակարգում ռեկորդ են սահմանել՝ գերազանցելով 2.7 տրլն դրամը

12:18 04.09.2018

ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը (ներառյալ ցպահանջ հաշիվները) 2018 թվականի հուլիսի վերջին կազմել է 2.7 տրլն դրամ։ Այդ թվում՝ ոչ ռեզիդենտներից ստացված ավանդները 574.8 մլրդ դրամ է, ռեզիդենտներից՝ 2 տրլն 125.7 մլրդ դրամ։ Այս մասին հայտմում է b4b.am կայքը՝ վկայակոչելով Կենտրոնական բանկին: 2.7 մլրդ դրամը ռեկորդային ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ։ Ուշագրավն այն է, […]

̰
Սպորտի նախարարի կառավարման 100 օրվա ընթացքում հայ մարզիկները նվաճել են 93 մեդալ

12:17 04.09.2018

ՀՀ սպորտի նախարար Լևոն Վահրադյանն իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփման ժամանակ այսօր հայտարարել է, որ այս շրջանում հայ մարզիկները նվաճել են 93 մեդալ, որից 37-ը՝ ոսկե, 22-ը՝ արծաթե և 34-ը՝ բրոնզե: Նախարարի խոսքով՝ անցկացվել է ՀՀ 38 առաջնություն, մարզաձևերի հավաքական թիմերը մասնակցել են 45 ուսումնամարզական հավաքի և 73 միջազգային մրցաշարի, այդ թվում` Եվրոպայի և աշխարհի […]

̰
Նիկոլ Փաշինյանն ԱԻՆ աշխատողներին մաղթեց քիչ աշխատանք, մեծ բարեկեցություն

12:12 04.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 4-ին մասնակցել է ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին: ԱԻՆ աշխատողներին իրենց օրվա կապակցությամբ շնորհավորելով՝ վարչապետը մաղթեց հնարավորինս քիչ աշխատանք և հնարավորինս մեծ բարեկեցություն: «Ըստ էության՝ ԱԻՆ աշխատողները շատ կարևոր դերակատարում ունեն մեր կյանքում: Իհարկե, մենք չենք կարող հուսալ, որ երկրում արտակարգ իրավիճակներն ընդհանրապես կբացառվեն: Ինչպես վիճակագրությունն է ցույց տալիս, ՀՀ-ում […]

̰
Paypal-ը կարող է Հայաստան գալ

11:47 04.09.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանն իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփման ժամանակ այսօր հայտարարել է, որ նախարարությունն այժմ բանակցություններ է վարում Paypal վճարահաշվարկային համակարգը ՀՀ-ում ներդնելու ուղղությամբ: Paypal ընկերության ղեկավարության հետ այժմ աշխատանքներ են տարվում, որպեսզի Հայաստանում այդ համակարգով վճարումներ կատարելու համապատասխան միջավայր ստեղծվի, նշել է նախարարը: Միաժամանակ Հայաստանը ներառվել է Merchant account […]

̰
Դուք միշտ առաջինն եք օգնության հասնում. Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը ԱԻ աշխատակցի օրվա առթիվ

11:35 04.09.2018

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, տեղեկացնում են ԱԺ լրատվության բաժնից: «Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի հարգելի աշխատողներ և վետերաններ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ: Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո տարիների նպատակամղված աշխատանքի արդյունքում այսօր մենք ունենք արտակարգ իրավիճակներին դիմակայելու ունակ և կայացած համակարգ, […]

̰
Լավրովի հայտարարությունը լուրջ հարց է. Կարեն Քոչարյան

11:24 04.09.2018

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, թե հայկական նոր իշխանությունները չեն պահում իրենց խոստումները, լուրջ խնդիր է: Այս մասին այսօր իր կարծիքը հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա խոսքով` այսպիսի արտահայտությունների կարելի էր սպասել, եթե ուշադրություն դարձվեր ռուսական մամուլին: Քաղտեխնոլոգի խոսքով` կան խոսակցություններ, որ Ռուսաստանում հայ գործարարներին հորդորել են առայժմ գումար չուղարկել Հայաստան, […]

̰
Հպարտ եմ, որ այսպիսի թիմ ունենք. Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորեց ԱԻՆ աշխատակիցների տոնը

11:18 04.09.2018

Սեպտեմբերի 4-ը ԱԻՆ աշխատողի օրն է: Տոնական շքերթին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, դիմելով ներկաներին, շնորհավորեց ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ և նշեց, որ օրը սովորական չէ: «Առանց ԱԻՆ կառավարման համակարգի, փրկարարների, սարքավորումների ու տեխնիկայի, առանց բազմաթիվ իրավական կազմակերպչական, տեղեկատվական անհրաժեշտ բաղադրիչների, Սպիտակի երկրաշարժ ապրած ու փաստացի պատերազմի մեջ հայտնված […]

̰
Ձեռքի ժամացույցի ապակու տակ հայտնաբերվել է սպիտակ, փոշենման զանգված

11:13 04.09.2018

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Հ. Ն.-ին այցելած Ս. Գ.-ին: Վերջինիս ձեռքի ժամացույցի ապակու տակ հայտնաբերել են սպիտակ, փոշենման զանգված: Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

̰
Փաշինյան-Պուտին հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին․ Պեսկով

07:11 04.09.2018

Հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 8-ին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Մոսկվայում: Այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Իզվեստիա»-ն։ Նշվում է, որ սա վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի երրորդ հանդիպումն է ՌԴ նախագահի հետ: Առաջին անգամ Պուտինն ու Փաշինյանը հանդիպել են մայիսի 14-ին, Սոչիում՝ ԵԱՏՄ […]

̰
Պետք է պատրաստ լինենք, կարևոր խաղ է. Օզբիլիսը՝ Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման մասին

23:58 03.09.2018

«Պետք է պատրաստ լինենք, կարևոր խաղ է»,- անդրադառնալով Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպմանն` ասել է  ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Նա նշել է, որ հավաքականի հաղթանակի շանսերը մեծ են: Նշենք, որ  Հայաստանի ազգային հավաքականն այսօր Ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում անցկացրել է փակ մարզում: Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին:  

̰
Մեկնարկել է Թուրքիա-Ադրբեջան համատեղ օդային զորավարժությունը

23:50 03.09.2018

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի անձնակազմը մի քանի ինքնաթիռներով մեկնել է Թուրքիա` մասնակցելու երկու երկրների օդուժերի «ԹուրԱզ Բազե-2018» համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնում է թուրքական մամուլը։ Մինչև սեպտեմբերի 14-ն անցկացվելիք զորավարժությունը` թուրքական օդուժի հետ վարժանքներին մասնակցելու են ադրբեջանցիների երկու «МиГ-29» կործանիչ և երեք «Су-25» գրոհիչ ինքնաթիռ։ «TurAz Şahini» զորավարժությունը, որին մասնակցելու են երկու երկրների օդաչուները, ավանդական է […]

̰
Զինվորական անորակ վարտիքների մատակարարման փաստով ՌՈ-ում հարուցվել է քրեական գործ

22:15 03.09.2018

Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության և ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն` զորքերում իրականացվող աշխատանքների շրջանակում N զորամասում հայտնաբերվել էին զինվորական վարտիքներ, որոնք բացարձակապես չէին համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին և որոնց կրումը հարիր չէր զինծառայողներին: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր 10000 […]

̰
Ավտովթարի հետևանքով Արցախում զինծառայող է մահացել

22:00 03.09.2018

Սեպտեմբերի 3-ին` ժամը 14:45-ի սահմաններում տեղի ունեցած ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով, մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1990թ. ծնված Վազգեն Գագիկի Խաչատրյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության ՊՆ-ն։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

̰
Սուպերմարկետներին կարգելվի վաճառել իրենց կողմից արտադրված և ներմուծված որոշ ապրանքներ. նախագիծ

20:00 03.09.2018

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է համապատասխան նախագիծ, որի ընդունման դեպքում սուպերմարկետներին կարգելվի զբաղվել իրենց կողմից արտադրված և ներմուծված որոշ ապրանքների մանրածախ վաճառքով: «Մեծածախ-մանրածախ շղթայի կանոնակարգման տեսանկյունից կարևորվում է մեծածախ վաճառողների սահմանափակումը մանրածախ շուկայում գործունեություն իրականացնելու մասով, քանի որ մեծածախ վաճառողները մանրածախ շուկայում ձեռք են բերում մրցակցային առավելություն։ Այս համատեքստում առաջնային խնդիր է սոցիալական […]

̰
Արագածոտնի մարզպետը կասկածվում է առանձնապես խոշոր չափի գումար յուրացնելու մեջ

18:59 03.09.2018

Օգոստոսի 23-ին ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության աշխատակիցները տեղեկություններ էին ստացել, որ 2015 թ․ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի՝ շուրջ 30․000․000 դրամ արժեքով ջրագծի կառուցման ընթացքում չարաշահումներ են եղել, հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2015 թ․ սեպտեմբերի 19-ին Արագածոտնի մարզպետարանի և «Գրէդշին» ՍՊ ընկերության միջև կնքվել […]

̰
Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական ցուցակները

18:49 03.09.2018

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը տեղադրել է Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները։ Ցուցակները տրամադրվել են նաև տեղամասային կենտրոնների տարածքները տիրապետողներին՝ տեսանելի վայրում փակցնելու համար։ Ցուցակները կարելի է նաև ներբեռնել: Նշվում է, որ ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ, ինչպես […]

̰
BACK_TO_TOP