13:00 07.10.2018
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հոկտեմբերի 7-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ Զովունիում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննչական բաժնի պետի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջը։ Դեպքի վայրում պարզվել է, որ տուժողը ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն է, ում դին հայտնաբերվել […]
12:51 07.10.2018
Այսօր Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում տեղի ունեցած միջոցառման ընթացքում ՌԴ հերոս, տիեզերագնաց Անտոն Շկապլերովը տիեզերքում ծածանած ՀՀ դրոշը հանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև տիեզերագնացների տեսաուղերձը՝ նվիրված Հայաստանին: Նշենք, որ այսօր Ագարակը տոնում է գյուղի վերածննդի 10-ամյակը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստան է ժամանել տիեզերագնաց, ՌԴ հերոս Անտոն Շկապլերովը: Նա իր […]
12:11 07.10.2018
Շառլ Ազնավուրը մինչև կյանքի վերջին տարիները հետաքրքիր հարցազրույցներ է տվել տարբեր երկրների առաջատար լրատվամիջոցներին: 90-ամյակի շեմին Շառլ Ազնավուրը համերգային շրջագայություններով աշխարհի լավագույն բեմերում էր, միաժամանակ նրա հարցազրույցները շաբաթներ շարունակ չէին իջնում ամենամեծ լսարան ունեցող թերթերի առաջին էջերից ու հեռուստաընկերությունների եթերից: Ռուսական «Կոմերսանտին» 2014-ի սեպտեմբերի 13-ին տված հարցազրույցում Ազնավուրը պատմում էր իր հայկական ծագման, կյանքի դժվարությունների ու բեմական […]
11:04 07.10.2018
Հոկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 04:11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:11-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 20.040 և արևմտյան երկայնության 72.970աշխարհագրական կոորդինատներով (Հայիթի, Տի Պոր-դե-Պե քաղաքից 78 կմ հյուսիս), օջախի 12 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ: Ըստ «France-Presse» լրատվական գործակալության՝ երկրաշարժի […]
10:59 07.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական նշանակալի ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում, որոնք հիմնված են մեր երկրների ժողովուրդների բազմադարյա ամուր եղբայրական կապերի և […]
10:55 07.10.2018
Հոկտեմբերի 7-ին սկսվում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում նախատեսված միջոցառումները: Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Մշտական խորհրդի 105-րդ նիստը։ Օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր, այդ թվում Փարիզում տեղի ունեցած նախորդ նիստի ժամանակ ընդունված ծրագրի հաստատումը: Քննարկման կդրվեն կազմակերպությանն անդամակցելու 4 երկրների հայտերը: Ավարտին կորոշվի նաև հաջորդ նիստի անցկացման ժամկետն ու վայրը։ Հոկտեմբերի […]
09:06 07.10.2018
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանության մեջ կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), հաղորդում է Aysor.am-ը։ Աղբյուրի տեղեկություններով` երկու նախկին գործընկերների մեջ գույքային վեճ է եղել։ Վեճը հարթելու համար նրանք հանդիպել են Նորք-Մարաշում գտնվող «Այգիներ» ռեստորանային համալիրում։ Հանդիպմանը եղել է նաև երրորդ կողմ, որը, ենթադրվում է, պետք է […]
01:30 07.10.2018
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ, հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Հաղորդվում է, որ հոկտեմբերի 6-ին՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցների հետևանքով Էրեբունի […]
00:08 07.10.2018
Քիչ առաջ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Մահացածը ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանն է: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ […]
23:56 06.10.2018
Շառլ Ազնավուրին աշխարհն առաջին հերթին ճանաչում է որպես հանճարեղ երգահան-երգչի: Բայց պակաս տպավորիչ չէ նրա ֆիլմադարանը: Ազնավուրը նկարահանվել է 6 տասնյակից ավելի ֆիլմերում, իսկ անցած տարի Հոլիվուդի փառքի ծառուղում ավելացավ նաև նրա աստղը։ Մանկական դերերից սկսած՝ որոնց անուններն անգամ չէին նշվում լուսագրերում, մինչև գլխավոր դերեր՝ Էդուարդ Սարոյան, Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, «Գլուխը պատին», «Կնամոլները», «Տոբրյուկ տանող […]
22:43 06.10.2018
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ «ՆերՈւԺ» ծրագրին այժմ կարող են մասնակցել նաև հայաստանաբնակ երիտասարդները։ «Ու կրկին լավ լուր․ Սիրելի՜ հայրենակիցներ, ուրախ եմ տեղեկացնել, որ մենք հզորացնում ենք «ՆերՈւԺ» ծրագիրը: Եվ այսպես, շնորհիվ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցության` այժմ ծրագրին կարող են դիմել նաև հայաստանաբնակ երիտասարդները։ Այս […]
22:30 06.10.2018
Հայաստան է ժամանել տիեզերագնաց, ՌԴ հերոս Անտոն Շկապլերովը: Նա իր հետ Հայաստան է բերել ՀՀ դրոշը, որն ավելի քան 190 օր եղել է տիեզերքում՝ միջազգային տիեզերակայանի տարածքում: Տիեզերագնացը բացի ՀՀ եռագույնից, իր գործընկերների հետ տիեզերքում ծածանել է նաև Երևանի դրոշը՝ մայրաքաղաքի 2800-ամյակի կապակցությամբ: Սակայն այդ դրոշը Երևան կհասնի ավելի ուշ՝ Երևանի տոնին ընդառաջ: «Երբ ես […]
22:04 06.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով ստացա աշխարհահռչակ օպերային երգչուհի, անզուգական Մոնսերատ Կաբալյեի մահվան ցավալի լուրը: Անգնահատելի է նրա ավանդը համաշխարհային երգարվեստի բնագավառում: Նա խորհրդանշում է լավագույն սոպրանոյին և լավագույն մարդուն՝ մարմնավորելով արվեստագետի այն առաքինությունները, որոնք կոչված են կյանքը դարձնելու առավել […]
19:20 06.10.2018
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն իր աշխատանքները Երևանում սկսում է հաշված ժամեր անց։ Ֆրանսախոս երկրների ղեկավարներն ու պատվիրակներն այստեղ քննարկելու են ոչ միայն մշակութային, այլև տնտեսական ու քաղաքական թեմաներ։ Մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում մինչև այս ժամն էլ աշխատանքային եռուզեռ է՝ համաժողովների շրջանակներում անցկացվող միջոցառումներին պատրաստվելու համար, իսկ տրանսպորտի համար սա ծանրաբեռնվածություն է, որի գագաթնակետը գագաթնաժողովի օրերն են լինելու։ […]
17:43 06.10.2018
Ֆրանսահայ սիրված երգիչ Շառլ Ազնավուրին հուղարկավորեցին Փարիզի մերձակայքում գտնվող Մոնֆոր-լ’Ամորիում (Իվլին) գտնվող ընտանեկան գերեզմանատանը: Այս մասին հաղորդում է BFMTV-ն: Շառլ Ազնավուրի երկրպագուները սիրելի երգչին հրաժեշտ են տվել նրա Emmenez-moi երգով: Հուղարկավորությանը ներկա են եղել երգչի հարազատները, ինչպես նաև Հայաստանի ղեկավարությունը: Հիշեցնենք, որ սիրված երգչի ընտանիքը ցանկացել է, որ Ազնավուրի հուղարկավորությունը չլուսաբանվի: Նրա վերջին հանգրվանը կլինի ընտանեկան գերեզմանատունը, որ […]
17:28 06.10.2018
Ֆրանսիական Դեսին Շարպիո քաղաքը հաճախ անվանում են «Փոքրիկ Հայաստան»: Իսկ պատճառն այն է, որ քաղաքի բնակչության մոտ 40 տոկոսը հայ է: Բացի այդ, Դեսին Շարպիոյի փոխքաղաքապետն է հայ: Նա Դենիս Ջորկաեֆն է՝ մարզական հայտնի ընտանիքի անդամներից մեկը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ջորկաեֆը հայտնեց, որ ինչպես ամբողջ Ֆրանսիայում, այնպես էլ իրենց քաղաքում սգում են ֆրանսահայ շանսոնյե Շառլ […]
17:10 06.10.2018
Մոնֆոր-լ’Ամորիում հավաքվել են ֆրանսահայ անվանի երգիչ Շառլ Ազնավուրի երկրպագուները՝ վերջին հրաժեշտը տալու և իրենց հարգանքի տուրքը մատուցելու սիրելի երգչին: «Նա իր հետ տանում է մեր կյանքի մի մասը»,- ասում են նրանք: Երկրպագուներն Ազնավուրին հրաժեշտ են տվել` կատարելով նրա Emmenez-moi երգը, ապա ծափահարել են: Հիշեցնենք, որ սիրված երգչի ընտանիքը ցանկացել է, որ Ազնավուրի հուղարկավորությունը չլուսաբանվի: Նրա […]
16:58 06.10.2018
Երեկ Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ Ելիսեյան պալատի երգչախմբի անդամը երգեց «Արևիդ մեռնեմ, սիրուն ջան» երգը, որը, պարզվում է՝ ֆրանսիացի բազմաթիվ երգիչների շրջանում տարածված երգ է: Այս երգը ֆրանսիական Bratsch խմբի կատարմամբ ձայնագրվել է խմբի ալբոմներից մեկում Bratsch-ի հայ հիմնադրի՝ վոկալիստ, կիթառահար Դեն Ղարիբյանի կատարմամբ: Խմբի հիմնադիրները նպատակ են ունեցել ներկայացնել Սև Ծովից մինչև Ատլանտյան օվկիանոս տարածվող […]
16:51 06.10.2018
Ըստ AFG-ի տեղեկությունների՝ Հայաստանի ազգային հավաքականը կարող է գլխավորել Արմեն Գյուլբուդաղյանցը: Shantnews.am-ը կապ հաստատեց ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանի հետ, որը տեղեկացրեց, որ հավաքականի գլխավոր մարզիչ դեռևս նշանակված չէ, դրանք ընդամենը խոսակցություններ են, իսկ ֆուտբոլիստներին հրավեր ուղարկվում է ֆեդերացիայի ֆուտբոլի դեպարտամենտի ազգային հավաքականների բաժնից:
16:05 06.10.2018
«Մենք կարծում ենք` ժամկետը պետք է բխի քայլերից, այլ ոչ թե ամեն ինչ համաձայնեցվի ժամկետին: Մենք դրա հետ կապված վաղուց ունեցել ենք համաձակնություն, և պատահական չէ, որ հենց ծրագրում ամրագրվել էր մինչև մեկ տարվա ընթացքում: Հիմա այդ մեկ տարվա ընթացքը ուրիշ ձև են մեկնաբանում, բայց դա տրամաբանություն է ունեցել, քանի որ նախատեսել ենք, որ պետք […]
15:57 06.10.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ որոշ պարզաբանումներ անելով նախօրեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցում հնչեցված որոշ արտահայտությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ «հեղափոխության առաջին օրվանից, որ Նիկոլ Փաշինյանը Լենինականից մենակ, 2-3 հոգով հասավ Երևան, էդ ո՞նց եղավ, որ երկրորդ օրը թիվն ավելացավ։ Մեքենաներով […]
15:46 06.10.2018
Մարիա դե Մոնսերատ Վիվինա Կոնսեպսիոն Կաբալյեի ձայնը նկատել էին դեռ լիցեյում սովորելու տարիներին: Նրան ուսուցիչները խորհուրդ էին տալիս գնալ Իտալիա և ուժերը փորձել օպերայում, սակայն նա չուներ բավարար ֆինանսական միջոցներ այնտեղ գնալու և ապրելու համար: Այդ ժամանակ բարերար Բելտրանների ընտանիքը հայտնի բարիտոն Ռայմոնդ Տորեսին գրում է երաշխավորագիր: Բելտրան Մատան հոգում է աղջկա ճանապարհորդության բոլոր ծախսերը: […]
14:37 06.10.2018
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված հոգեհանգստյան կարգ: Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Հայաստանում հոկտեմբերի 6-ը հայտարարվել է սգո օր: Պետական կառավարման համակարգի մարմինները, համայնքները, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները խոնարհում են պետական դրոշը: Արտերկրում ՀՀ դեսպանություններում և հյուպատոսություններում բացվում են սգո մատյաններ: Հայաստանյան ռադիոընկերություններն ու հեռուստաընկերությունները չեն ցուցադրի […]
14:28 06.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում Ֆրանսիայի օդանավակայանից լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Վերադառնում ենք Երևան»: Հիշեցնենք, որ Փաշինյանը եռօրյա աշխատանքային այցով գտնվում էր Ֆրանսիայում՝ մասնակցելու աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին:
13:33 06.10.2018
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց: Այս մասին հայտնում են ՊԲ-ից: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մարտական դիրքերի […]
13:12 06.10.2018
Այսօր Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին՝ մատուցված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի կողմից։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը: https://www.facebook.com/photo.php?fbid=2152612284762602&set=a.2045550165468815&type=3&theater
12:56 06.10.2018
Ազգային հարգանքի տուրքի հանդիսավոր արարողությունից հետո սիրված շանսոնյե Շառլ Ազնավուրն իրավունք ուներ առավել համեստ հուղարկավորության` միայն ընտանիքի անդամների մասնակցությամբ: Ֆրանսահայ սիրված երգչի ընտանիքը ցանկացել է, որ Ազնավուրի հուղարկավորությունը չլուսաբանվի: Նրա վերջին հանգրվանը կլինի ընտանեկան գերեզմանատունը, որ հենց ինքն է կառուցել 2009թ.: Այնտեղ են թաղված Ազնավուրի ծնողներն ու որդին` Պատրիկը, որը կյանքից հեռացել է երիտասարդ տարիքում: […]
12:53 06.10.2018
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի ազգային հերոս, նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը` 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է սգո օր: Այսօր հանրապետության տարածքում խոնարհվել են ՀՀ դրոշները: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ շանսոնյեին կհուղարկավորեն Մոնֆոր Լամորի կոմունայի XII դարի վանքի տարածքում, […]
12:29 06.10.2018
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերաբերյալ հոկտեմբերի 4-ին ներկայացված փորձագիտական եզրակացություններին: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Սպառողներին վաճառվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների շուրջ ինչ-որ փորձագետների կողմից 2018 թվականի հոկտեմբերի 4-ին ԶԼՄ-ներով ներկայացված հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, զուրկ են որևէ հիմքից, և բացահայտ ապատեղեկատվություն […]
12:17 06.10.2018
Աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հոկտեմբերին նախատեսված իր բոլոր համերգները նվիրելու է Շառլ Ազնավուրի հիշատակին: Տեղեկացնենք, որ այս ամսվա ընթացքում թավջութակահարը համերգներ է ունենալու Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, Նիդերլանդներում և Իսպանիայում: https://www.facebook.com/Narekcello/photos/a.127878794042812/1080830438747638/?type=3&theater