TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+15.09 oC

Գլխավոր

Թալիբներն Աֆղանստանում առևանգել են 3 ավտոբուսի` մոտ 150 ուղևորի

10:07 20.08.2018

«Թալիբան» արմատական շարժման գրոհայիններն Աֆղանստանի հյուսիսում առևանգել են 3 ավտոբուսների ուղևորների։ Դեպքը տեղի է ունեցել Կունդուզ նահանգի Խանաբադ բնակավայրի շրջանում՝ Թահար-Քաբուլ մայրուղու վրա։ Առևանգողները դեռևս որևէ պայման չեն առաջադրել։ Xinhua գործակալության հաղորդմամբ՝ առևանգված ուղևորների թիվը կազմում է մոտ 150։ Օգոստոսի 19-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել էր Ղուրբան-բայրամ տոնի առթիվ թալիբների հետ հրադադարի ժամանակավոր ռեժիմ […]

̰
Անկարայում անհայտ անձինք կրակ են բացել ԱՄՆ-ի դեսպանատան ուղղությամբ

09:35 20.08.2018

Անկարայում այսօր վաղ առավոտյան ԱՄՆ-ի դեսպանատան ուղղությամբ կրակոցներ են արձակվել,  հայտնում է CNN Turk-ը։ Հաղորդվում է, որ արձակված փամփուշտներից մեկը դիպել է անցակետի պատուհանին: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Կրակոցներ արձակողները գտնվել են առանց պետհամարանիշի սպիտակ մեքենայում, որով էլ հեռացել են դեպքի վայրից։ Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին։  

̰
Թբիլիսիում վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են տուժել

08:43 20.08.2018

Օգոստոսի 20-ին՝ ժամը 05:14-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Էլիավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes Minivan» մակնիշի և «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ Օլեգ Օմարով, ծնված 1972 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները: «Mersedes CLK» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Մանե Խաչատրյանը (ծնվ. 2011թ.), Արամ Խաչատրյանը (ծնվ. […]

̰
Հորդառատ անձրևի հետևանքով Արմավիրի մի շարք համայնքներում արտակարգ իրավիճակ է ստեղծվել

08:18 20.08.2018

Ժամեր առաջ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել ՀՀ Արմավիրի մարզի Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում. տևական անձրևի հոսքը նշված համայնքներով անցնող ջրատարը չի կարողացել ապահովել, որի հետևանքով ջուրն ամբողջությամբ դուրս է եկել ջրատարից և, ողողելով մշակովի հողատարածքները, խաղողի այգիները, լցվել է բնակելի տների նկուղները և անասնագոմերը: Ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու համար մարզպետ Գագիկ […]

̰
Առավոտյան վարչապետին եմ դիմելու մի շարք հարցադրումներով. Արմեն Աշոտյան

08:11 20.08.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փաստաթուղթ՝ գրելով. «Ծանոթացեք ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի այս շրջաբերականին, որը սահմանափակելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը, մամուլի օպերատիվությունը, խոսքի ազատությունը և աշխատակիցների ազատ արտահայտվելու իրավունքը։ Վաղն առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելու եմ պաշտոնապես հետևյալ հարցադրումներով. 1. Ո՞րն է տվյալ շրջաբերականի իրավական հիմքը։ 2. Ի՞նչ իրավական հիմքով […]

̰
ԿԳ նախարարը կոչ է արել տնօրեններին և աշակերտներին աջակցել ներգաղթած երեխաների ինտեգրմանը

22:23 19.08.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խնդրանք-կոչ ունի՝ ուղղված դպրոցների տնօրեններին և աշակերտներին։ Դա վերաբերում է ներգաղթյալ երեխաների աջակցությանը, որպեսզի ինտեգրումը հեշտ լինի։ Այս մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ։ Նրա խոսքով՝ պետք է այնպես անել, որ այդ երեխաների վերադարձը դյուրին լինի, որ նրանց համար հիասթափություններ չլինեն: Նախարարը կոչ է արել անհրաժեշտության դեպքում, […]

̰
Արայիկ Հարությունյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հարցեր

18:10 19.08.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ողջունելով հյուրին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները դրսևորվում են նաև կրթության և գիտության ոլորտներում և առկա համագործակցության մակարդակը բավարար հիմք է տալիս հետագա համատեղ ծրագրերի տեսլականը քննարկելու համար: «Անշուշտ, մենք հավատարիմ ենք […]

̰
Հակառակորդի գործողություններին զուգահեռ ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում․ Սենոր Հասրաթյան

17:04 19.08.2018

Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը՝ արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը․ «Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող անհաջող նախահարձակ գործողություններին զուգահեռ ընդգծված ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում: Հատկանշական է, որ այդ գործընթացին […]

̰
«Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի», սա է ձեր վերջին կարգախոսը և նորը մի՛ փնտրեք․ Սիմոնյանը՝ Շարմազանովին

14:54 19.08.2018

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը՝ ուղղված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթին․ «Ժպիտով կարդացի պ-ն Շարմազանովի արձագանքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ: Տպավորություն էր, որ պ-ն Շարմազանովն ամբողջ տեքստի ընթացքում փորձում էր ի ցույց դնել իր գիտելիքները՝ պատմական օրինակներ բերեց, անուններ թվարկեց, կարծես ցանկանում էր տեքստը գեղեցիկ դարձնել, […]

̰
Մասիսի տներից մեկում քաղաքացին ինքնահրկիզվել է

13:01 19.08.2018

Օգոստոսի 19-ին՝ ժամը 11:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 5-րդ փողոցի տներից մեկում քաղաքացին ինքնահրկիզվել է: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:42-ին, մարվել՝ 11:45-ին: Փրկարարները հյուրասենյակում՝ բազմոցին նստած, հայտնաբերել են Թ. Մ.-ի (ծնված 1956 թ.) այրված դին:

̰
Սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

12:42 19.08.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 19-ին շրջանների մեծ մասում, 20-22-ի երեկոյան ժամերին՝ հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը կնվազի […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Քոֆի Անանի ընտանիքին

12:30 19.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ընտանիքին․ «Խորը վշտով տեղեկացա ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար, Նոբելյան մրցանակի դափնեկիր և խոշորագույն համաշխարհային գործիչ Քոֆի Անանի մահվան մասին: Քոֆի Անանն իր ողջ կյանքն ու գործունեությունը անմնացորդ նվիրեց ավելի արդար և խաղաղ աշխարհ կերտելուն։ Ստանձնելով ՄԱԿ-ի ղեկավարությունը կազմակերպության համար դժվարին ու մարտահրավերներով լի […]

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ

12:18 19.08.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան կապակցությամբ։ Նախագահի հեռագրում մասնավորապես ասվում է․ «Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում անվանի դիվանագետ և հմուտ քաղաքական գործիչ Քոֆի Անանի մահվան կապակցությամբ, ով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնել էր բավականին բարդ ժամանակահատվածում։ Մարդասիրական արժեքներին նրա նվիրվածությունն ու […]

̰
Երևանում անցկացվեց գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնը

11:33 19.08.2018

Մայրաքաղաքի Կարապի լճի հարակից տարածքում գարեջրի բոլոր սիրահարների համար անցկացվել է արդեն ավանդական դարձած Երևանի գարեջրի այս տարի հոբելյանական՝ 5-րդ փառատոնը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին։ Մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի կողմից ամենասիրված և սպասված նախաձեռնություններից մեկն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից՝ «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով։ Երեկոյան Երևան՝ գարեջրային հրավառությամբ, հետաքրքիր մրցույթներով, հայկական […]

̰
Իրանը զբոսաշրջիկների անձնագրերում այլևս նշում չի կատարի երկիր մուտքի մասին

10:13 19.08.2018

Օտարերկրացի զբոսաշրջիկների անձնագրերում այլևս չի դրվի կնիք Իրան կատարած այցի մասին։ Այս մասին հայտարարել է Իրանի մշակույթի, արհեստների և զբոսաշրջության հարցերով կազմակերպության ղեկավար Ալի Ասգար Մունեսանը։ Mehr գործակալության հաղորդմամբ՝ նման միջոցառումները սահմանվում են երկրում զբոսաշրջության զարգացման նպատակով՝ Թեհրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների ֆոնին։ Օրենքի նախագիծն արդեն հավանության է արժանացվել Իրանի արդյունաբերության և առևտրի նախարարության, ԱԳՆ-ի […]

̰
Էրդողանը հայտնել է «Ստամբուլ» ջրանցքի կառուցման պատրաստակամության մասին

09:26 19.08.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է «Ստամբուլ» ջրանցքի նախագծի իրագործման ուղղությամբ տարվող ակտիվ նախապատրաստության մասին։ Թուրքական իշխանությունների մտահղացմամբ՝ այն այլընտրանք կդառնա Բոսֆորին, փոխանցում է Anadolu գործակալությունը։ «Ջրային նոր զարկերակի երկարությունը կկազմի 43 կմ։ Ջրանցքի երկու կողմերում կկառուցվեն երկու նոր քաղաքներ։ Սա Թուրքիայի պատմության մեջ ռազմավարական նշանակության ամենախոշոր նախագիծն է։ Մենք պատրաստ ենք դրա իրականացմանը»,-հայտարարել […]

̰
Չափազանց բարձր են այն չափանիշները, որոնց պարագայում կարելի է գործարկել անցումային արդարադատության համակարգ․ ՄԻՊ

23:01 18.08.2018

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն անցումային արդարադատության մարմիններ ձևավորելու ու դատարանների անկախության վերաբերյալ 1.Անցումային արդարադատության մարմիններ սովորաբար ձևավորվում են այն երկրներում, որտեղ հանցագործությունների, այդ թվում՝ զինված բախումների ու նման այլ իրադարձությունների հետևանքով տեղի են ունենում իրավունքների զանգվածային ու բնույթով անվերահսկելի խախտումներ։ Այդ դեպքում իրավիճակն առանձնանում է նրանով, որ երկրում, որպես կանոն, հանցավորության դեմ պայքարի ու դատական […]

̰
ՀԱԿ-ը Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցի

20:37 18.08.2018

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ինչպես հայտնի է ս.թ. սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երեւանի կառավարման բարձրագույն մարմնի՝ Ավագանու արտահերթ ընտրություններ։ Հայաստանում ընթացող հեղափոխական գործընթացները, սակայն, էապես փոխում են այդ ընտրությունների քաղաքական բովանդակությունն ու նշանակությունը։ Ստեղծված իրավիճակում դրանցով Երեւանի կառավարման խնդիրը չէ, որ լուծվում է։ Մի […]

̰
Այդ հողերը ազատագրելու և պահելու գործում ավելի մեծ ներդրում ունեցող չի եղել, քան Սերժ Սարգսյանը. Միհրան Պողոսյան

20:15 18.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքում հողեր հանձնել-չհանձնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին անդրադարձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը: Նա մասնավորապես իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Չգիտեմ, թե հողերը ազատագրելու և պահելու գործում ի՞նչ ներդրում ունի Փաշինյան Նիկոլը, բայց աշխարհն էլ փուլ գա, միևնույնն է` փաստը մնում է փաստ, որ այդ հողերը ազատագրելու […]

̰
«Հողերի հանձնման մասին խոսակցությունները սին են և մոլորեցնող». Էդվարդ Նալբանդյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

19:48 18.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ, անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանն ու բանակցություններին հայտարարել էր. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է հողերը հանձնել. Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց՝ ուրիշ բանի մասին չեն բանակցել։ Եվ ես դա հիմա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին՝ […]

̰
Երեկ Հանրապետության հրապարակում ուղղակի ոտնակոխ արվեց խոսքի ազատությունը. Արփինե Հովհաննիսյան

18:55 18.08.2018

ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը արձագանքել է երեկ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրվան նվիրված հանրահավաքին և նա նույնպես իր գրառման մեջ ամփոփել է վարչապետի գործունեության 100 օրը: Գրառումը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև «Խոսքի ազատության «տոտալիտար դեմոկրատիան» Համոզված եմ՝ երկրի վարչապետի երեկվա ելույթի վերաբերյալ կարծիքներ եւ հիացական, եւ ոչ այնքան կլինեն շատ։ Երեկվա ելույթն ինձ […]

̰
Զոհրաբ Մնացականյանը իր ցավակցությունն է հայտնել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ

18:35 18.08.2018

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան մասին իր ցավակցությունն է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը իր Twitter-ի միկրոբլոգում. «Խորապես ցավ եմ ապրում՝ իմանալով Քոֆի Անանի մահվան լուրը: Նա մեծ ժառանգություն է թողել ՄԱԿ-ում բազմակողմանի, ակտիվ և պատասխանատու աշխատանքի ընթացքում: Անգնահատելի է նրա ներդրումը՝ ուժեղացնելու ՄԱԿ-ում ցեղասպանությունների դեմ պայքարի մակարդակի բարձրացումը»,- գրել է Զոհրաբ […]

̰
Մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը

14:41 18.08.2018

Կարճատև հիվանդությունից հետո՝ 80 տարեկանում մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը: Այս մասին տեղեկացնում  է The Guardian-ը՝ վկայակոչելով Անանի ընտանիքի և հիմնադրամի հայտարարությունը։ Գանացի դիվանագետը զբաղեցրել է ՄԱԿ-ի յոթերորդ գլխավոր քարտուղարի պաշտոնը, նա պաշտոնավարել է 1997-ից 2006 թվականներին։ Նա Խաղաղության նոբելյան մրցանակի է արժանացել իր մարդասիրական գործունեության համար։  

̰
Երևանի կենտրոնում 20-ամյա օտարերկրացին բանկոմատից 15 մլն դրամ է հափշտակել. ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

12:57 18.08.2018

Երևանի կենտրոնում օտարերկրացին բանկոմատից 15 մլն դրամ է հափշտակել: Այս տեղեկությունը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: «Ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայի մոտ տեղակայված բանկոմատներից մեկից մի երիտասարդ մեծ գումարներ է հանում: Րոպեներ անց ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտայից գողություն […]

̰
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին. ԿԸՀ

10:41 18.08.2018

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 23-ին: Նման որոշում է այսօր ընդունվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում։  Լրագրողների հետ զրույցում ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն ասել է, որ հետաքրքիր ընտրություններ են սպասվում։ «Կուսակցությունները կարող են մինչև օգոստոսի 29-ը ԿԸՀ ներկայացնել մասնակցության փաստաթղթերը, իսկ գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 3-ն է»,-ասել է նա: Քարոզարշավի մասով Սմբատյանը նշել է, որ արտահերթ ընտրությունների […]

̰
Վանում քուրդ գրոհայինների թաքստոց է հայտնաբերվել

08:10 18.08.2018

Վանի նահանգում ուժայինները շարունակում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ ռազմական գործողություններ իրականացնել: Դրանցից մեկի ընթացքում Վանի Բաշքալեի շրջանում քուրդ գրոհային է սպանվել: Վանի նահանգային ժանդարմերիայի աշխատակիցների կողմից կանխարգելիչ գործողությունների արդյունքում բացահայտվել է PKK-ի մեկ թաքստոց: Հետախուզական աշխատանքների ժամանակ առգրավվել է AK-47 տեսակի 1 ինքնաձիգ, 2 մարտական գլխիկ,  2 նռնակ, AK-47-ի 3 փամփշտակալ, […]

̰
Հանրահավաքից հետո վարչապետը միացել է դստեր ծննդյան միջոցառմանը

23:55 17.08.2018

Ինչպես այսօր ավելի վաղ հայտնել էինք,  վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Արփին, դարձավ 3 տարեկան։ Արփիի մայրը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես է աղջնակն ընտանիքի անդամների ջերմ շրջապատում փչում ծննդյան տորթի մոմերը։ «Արփիի ծնունդը ևս մեկ անգամ նշեցինք, այս անգամ հայրիկի հետ»,- գրել է Աննա Հակոբյանը։

̰
Փաշինյանը լուսանկար է հրապարակել Հանրապետության բազմամարդ հրապարակից

23:40 17.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաք է անցկացրել՝ ամփոփելով վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրն ու խոսելով անելիքներից, միջոցառման ավարտին ֆեյսբուքյան իր էջում բազմամարդ հրապարակից լուսանկար է հրապարակել, որն արվել է թռչնի թռիչքի բարձրությունից։ «Հզոր, հաղթական, անպարտելի ժողովուրդ»․ ահա այսպես է լուսանկարը մակագրել Փաշինյանը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2132824060371311/?type=3&theater

̰
Այն մարդիկ, ովքեր ինձ բերման ենթարկեցին Արցախի պողոտայից, հիմա իմ անվտանգությունն են պահպանում. Փաշինյան

20:53 17.08.2018

Այսօր լրացել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության 100 օրը, այդ առիթով վարչապետը ծավալուն ելույթ է ունեցել Հանրապետության հրապարակում: Վարչապետը ելույթի ընթացքում պարզաբանել է, թե ինչու է երթն սկսել հենց Արցախի փողոցից. «Բոլորդ հիշում եք, որ ինձ բերման ենթարկեցին Արցախի փողոցից, իսկ այսօր այն մարդիկ, ովքեր ինձ բերման ենթարկեցին, հիմա իմ անվտանգությունն են պահպանում»: Վարչապետը հանրահավաքը […]

̰
Կձեռնարկենք սահմանադրական փոփոխություններ, որ խորհրդարանն ինքը կարողանա նախաձեռնել իր լուծարման գործընթացը. Փաշինյան

20:49 17.08.2018

Այսօր լրացել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության 100 օրը, այդ առիթով վարչապետը ծավալուն ելույթ է ունեցել Հանրապետության հրապարակում: «Մարտի 1-ի գործն ամբողջապես բացահայտված է, չկա տարբերակ, որ ոճրագործներից որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից: Հիմա սահմանադրական հնարավորությունների համաձայն՝ ես պետք է հրաժարական տամ և երկու անգամ վարչապետ պետք է չընտրվի, որպեսզի լինեն նոր խորհրդարանական ընտրություններ: Խորհրդարանական այլ […]

̰
BACK_TO_TOP