13:27 22.09.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը` Նունե Սարգսյանը, հարցազրույց է տվել ղազախական հեռուստաընկերությանը, խոսել իր նախասիրությունների, ընտանիքի, Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ հանդիպման, Մեծ Եղեռնի և դրա հետևանքով առաջացած Սփյուռքի, աշխարհահռչակ հայերի՝ Շերի, Շառլ Ազնավուրի ու Քիմ Քարդաշյանի մասին: Առաջին տիկինը պատմել է նաև իր և ամուսնու ծանոթության, ամուսնության և համատեղ կյանքի մասին: «Ամուսնուս ճանաչում եմ 14 […]
13:08 22.09.2018
Հալէպ ժամանած ՀՀ Սփիւռքի նախարար Մխիթար Հայրապետեան, այցելութիւն տուած է Հալէպի նահանգապետարան եւ ընդունուած Հալէպի նահանգապետ Հիւսէյն Տիապին կողմէ։ Հանդիպման ընթացքին քննարկման առարկայ դարձած են Հալէպ քաղաքի յետպատերազմեան ընդհանուր իրավիճակն ու այսօր առկայ դրութիւնը։ Նահանգապետ Տիապ, որ այս առթիւ շնորհաւորած է հայութիւնն ու Հայաստանը երկրի անկախութեան տօնին կապակցութեամբ նշած է, որ հայերը կարեւոր եւ հիմնական […]
12:43 22.09.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Նիկոլ Փաշինյանը նախ՝ համայնքապետերի հետ խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզպետարանում: Վարչապետը նշել է, որ բազմիցս ու տարբեր կողմերից լսել է հակակարկտային կայանների անարդյունավետության մասին, բայց հետո իրեն զեկուցել են, որ շատ դեպքերում դրանք լիցքավորված չեն եղել: Վառ օրինակ է Սուրենավանի դեպքը: Մայիսի […]
12:27 22.09.2018
Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններով պայմանավորված՝ սեպտեմբերի 22-ին և 23-ին մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն: Այս մասին տեղեկացնում են Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
12:23 22.09.2018
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի ընտրություն է: Հատուկ դրա համար արտահերթ նիստ է հրավիրվել: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նիստին ներկա չէ: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը:
12:16 22.09.2018
Ադրբեջանն առայժմ չի կարող մտնել ՀԱՊԿ կազմ, քանի որ դրա համար պայմանավորվածությունը պետք է լինի բոլոր կողմերի համաձայնությամբ, այդ թվում՝ Հայաստանի, բայց Հայաստանը թույլ չի տա նման որոշման կայացումը։ Այս մասին, ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։ Պատգամավորը նշել է, որ ինքը կողմ է […]
12:08 22.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Նա հանդիպել է համայնքների ղեկավարների հետ: Վարչապետը նշել է, որ Հայաստանն ագրարային երկրից պետք է վերածվի արդյունաբերական երկրի: Բայց սա, ըստ վարչապետի, չի նշանակում, որ գյուղատնտեսությունն այսպիսի մոդել ունեցող երկրում տեղ չունի: «Ընդհակառակը, մենք հույս ունենք, որ այս ընթացքում մեր գյուղատնտեսության արդյունավետությունը կաճի: Պետք է ավելի […]
11:49 22.09.2018
«Սանիթեք» ընկերությունը հաղորդագրություն է տարածել` քաղաքացիներին տեղեկացնելով, որ վերջին ամիսներին առաջացած խնդիրները շուտով կվերանան: «Հարգելի՛ քաղաքացիներ, Ցանկանում ենք տեղեկացնել, որ Հայաստան ուղևորված նոր մեքենաները արդեն համալրել են մեր ավտոպարկը և վաղ առավոտվանից միացել են աղբահանության գործին։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերանորոգվել և շահագործման են հանձնվել նաև տեխնիկական խնդիրներ ունեցող մեր մյուս մեքենաները։ Ավտոպարկի թարմացման և […]
11:22 22.09.2018
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ընտրակաշառք տալու (խոստանալու) առերևույթ դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժին նյութեր են ուղարկվել այն մասին, որ Երևանի […]
11:16 22.09.2018
Երևանը սեպտեմբերի 23-ին քաղաքապետ կունենա: Նախընտրական քարոզարշավը սեպտեմբերի 21-ին ավարտվեց, այսօր լռության օր է: ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն` Երևանում ընտրողների թիվը 848.343 է։ Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կհետևեն տեղական և օտարերկրյա դիտորդական կազմակերպություններ: Այդ օրը դիտորդական առաքելություն կիրականացնի 8 կազմակերպություն: Ընտրությունների ընթացքին կհետևի 662 դիտորդ: Դիտորդական ամենամեծ խումբն ունի «Իրազեկ քաղաքացիների […]
11:13 22.09.2018
Իրանի հարավային Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 8-ի, կա 20 վիրավոր: Այս մասին հայտնում է Tesnim-ը: Զոհերը Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել այստեղ անցկացվող ռազմական շքերթի ընթացքում: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, միջոցառման ընթացքում անհայտ անձինք կրակ էին բացել մարդկանց ուղղությամբ: […]
10:45 22.09.2018
Իրանի Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ընթացքում ահաբեկչություն է իրականացվել: Այս մասին հայտնում է Press TV-ն: Հաղորդվում է, որ շքերթի ընթացքում անհայտ անձինք կրակ են բացել մարդկանց վրա: Ահաբեկչության հետևանքով մի քանի մարդ է զոհվել, զոհերի թիվը չի հստակեցվում: Աղբյուրը հայտնում է նաև մի շարք վիրավորների մասին: Al Arabiya-ի փոխանցմամբ՝ դեպքից անմիջապես հետո Իրանի նախագահ Հասան […]
01:04 22.09.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրառում է կատարել․ «Անկախության օրն է, DJ-ը վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն է, որը նվագում է Հյուսիսային պողոտայում։ Ձեզ այսուհետ դուր կգան մեր տոնական օրերը ։)» ։ https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10156705366408501?__xts__[0]=68.ARD5Ku1Lfcg1vEN2XjnZamTiMOb8vu1PoVmN1FucXcoKV8u83h1BRXxZ-K7pri1bfLlTRPMR3WkSu6F2psgGEbf4EN7j851Ckh8kXqVMZ5PO7HXUrwUEZv2_otV6KfeYM6CO10UA6i9Tz0uvjUJs7_a7v6QJgjiOFFcnYmNpmRFi1BgsGcDWl8w&__tn__=-R
00:05 22.09.2018
Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ Վարշավայի մշակույթի և գիտության պալատը լուսավորվել է Հայոց եռագույնի գույներով: Լուսանկարին կից գրառում է կատարել․ «Վարշավա, մշակույթի և գիտության պալատ. ի պատիվ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, 21, սեպտեմբերի 2018 թվական»։ Ավելի վաղ Shantnews.am-ը հայտնել էր, որ Լեհաստանում ՀՀ արտակարգ և […]
23:07 21.09.2018
«Յուքոմ» ընկերությունը շնորհավորել է բոլորին Անկախության տոնի կապակցությամբ՝ հավելելով, որ ընկերության ֆիքսված և շարժական ցանցերն այսօր ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման․ «Հարգելի՛ բաժանորդներ։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն այս տոնական օրվա ընթացքում Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերն անդադար պարբերականությամբ ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման թշնամական երկրի հազարավոր աղբյուրներից։ Դրա արդյունքում երկու […]
20:17 21.09.2018
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից, տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից: Նշենք, որ Վարդան Մինասյանը նաև հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնից, որը նույնպես ընդունվել է ՀՖՖ նախագահի կողմից: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ նախագահին և ՀՖՖ Գործկոմին վստահության համար: […]
20:06 21.09.2018
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը քաղաքացիներին են ներկայանում ամենատարբեր ծրագրերով, որոնք խոստանում են կյանքի կոչել ընտրվելու դեպքում: SHANTNEWS.am-ն արդեն ներկայացրել է քվեաթերթիկի առաջին վեց համարների ներքո հանդես եկող ուժերի նախընտրական ծրագրերը, այժմ ներկայացնում ենք երկրորդ մասը: 7. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքն առաջարկում է քաղաքային օրակարգի հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցերը որոշել տեղական հանրաքվեներով, կարևորում […]
19:51 21.09.2018
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների գնդակոծությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ պաշտոնական կայքում հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ: «Լուրջ մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հաճախակի դարձած հայ-ադրբեջանական պետական սահմանի, ինչպես […]
19:49 21.09.2018
Սեպտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի հետ միասին, «Առողջապահության բնագավառում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ» «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանին է հանձնել Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով շնորհված «Վաչագան Բարեպաշտ» մեդալը: Ալեքսանդր […]
19:13 21.09.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ այսօր հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության վարչապետն ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ: Ստորև ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ. Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգարժա՛ն հյուրեր, Շնորհավորում եմ բոլորիս […]
18:33 21.09.2018
ՀՀ վարչապետի նստավայրում՝ Բաղրամյան 26-ում, սեպտեմբերի 21-ին կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց ՀՀ քաղաքացիներին: Շնորհավորելով տոնական օրվա առթիվ` վարչապետը խոսեց կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի, անկախ դատական համակարգի, խոսքի ազատության, Մարդու իրավունքների պաշտպանվածության կարևորության մասին: Նա նշեց` անհրաժեշտ է նոր խթան հաղորդել տնտեսությանը, որի հենասյունը կլինի ազատ և արդար քաղաքացին, ով […]
18:16 21.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին` ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ ՀՀ քաղաքացիներին ուղղված իր ելույթն ավարտեց խորհրդանշական իրադարձության ազդարարմամբ: «ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով Բաղրամյան 26-ի դռները կբացվեն՝ ի նշան այն բանի, որ Հայաստանի իշխանությունն այլևս մեկուսացված չի լինի ժողովրդից: ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են ազատորեն մուտք գործել վարչապետի, հետագայում` […]
17:57 21.09.2018
Հայաստանի Հանրապետության վարչապետի նստավայրում` Բաղրամյան 26-ում, մեկնարկել է ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելությունը: Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է տոնական ընդունելությունից մի հատված: Ընդունելությանը մասնակցում են բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ, մշակույթի գործիչներ և այլք: Նշենք, որ վարչապետն այսօր ուղերձով դիմելու է ՀՀ քաղաքացիներին: Ն
17:32 21.09.2018
Ադրբեջանի նախագահն իր այսօրվա ելույթում հայտարարել է, թե Ադրբեջանի կազմից դուրս Արցախին որևէ կարգավիճակի տրամադրումը։ Իլհամ Ալիևի ելույթի այս հատվածը փոխանցելիս ադրբեջանական մամուլն այն կապակցում է այն հայտարարության հետ, թե իբր Արցախը «պատմական ադրբեջանական տարածք է»։ Այս հայտարարությունները, սակայն, հակասում են Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բնույթին, կողմերի ընդունված սկզբունքներին ու միջազգային նորմերին։ Խնդիրն այն է, […]
15:38 21.09.2018
27 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը ձայների բացարձակ մեծամասնությամբ քվեարկեց անկախ Հայաստան կերտելու որոշման օգտին: ՀԱԿ փոխնախագահ, անկախության հռչակագիրը Ազգային ժողովում կարդացած Արամ Մանուկյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում շնորհավորել է ՀՀ Անկախության 27 ամյակը: «Այսօր մեր ժողովրդի լավագույն օրն է: Լավագույնն է, որովհետև այն պատմական է. մեր սերունդը իրականացրել է մեզ նախորդող սերունդների իղձը, մենք […]
15:23 21.09.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ։ «Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Անկախության 27-րդ տարեդարձը մենք դիմավորում ենք յուրահատուկ իրավիճակում: Այս տարվա մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը, դրանից սկիզբ առած տարատեսակ գործընթացներն ու ծավալվող իրադարձությունները նոր փորձություն են մեր պետականության համար: Այն արժեքները, որոնց […]
14:41 21.09.2018
Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում ուկրաինական «Վորսկլա»-ի նկատմամբ 4։2 հաշվով տոնած հաղթանակը: «Կարևոր հաղթանակ էր: Առաջին կեսը մի քիչ ծանր ստացվեց մեզ համար, բայց լավ է, որ կարողացանք մինչև ընդմիջում գոլ խփել: Երկրորդ խաղակեսում մեզ համար ավելի հեշտացավ, երբ «Վորսկլա»-ն սկսեց ավելի շատ […]
14:24 21.09.2018
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի հնչեցրած քննադատությանը: «Պարոն Աշոտյանը պնդում է, թե պատգամավորների նկատմամբ կառավարության կողմից անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվում «հերթական անգամ», քանի որ անհատական հրավերներ բոլոր պատգամավորները չեն ստացել, այլ փոխարենը՝ խմբակցությունների ղեկավարների միջոցով են հրավիրվել: Պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան […]
14:22 21.09.2018
Վետերանների միություն կատարած այցից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել է լրագրողների հետ՝ անդրադառնալով քարոզարշավի ընթացքին: «Ցանկացած ժողովրդավարական երկրում քարոզչության ընթացքում կրքեր են բորբոքվում, բանավեճեր են լինում: Կարևորն այն է, որ մենք բոլորս օրինականության սահմաններում ենք մնացել»,- ասել է վարչապետը: Փաշինյանը նշել է, որ տեղյակ է՝ ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը մտահոգություններ է արտահայտել համացանցում […]