15:35 22.09.2018
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի` այսօր՝ սեպտեմբերի 22-ին, մինչև ժամը 24.00-ն տեղամասային ընտրական հանձնաժողովներում պետք է ավարտվի քվեարկության սենյակների կահավորման գործընթացը, իսկ տարածքային ընտրական հանձնաժողովները տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին պետք է հանձնեն քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ինքնասոսնձվող դրոշմանիշները, հանձնաժողովների կնիքները և տեխնիկական սարքավորումները:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել 4 դաշինք և 8 կուսակցություն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցով` սեպտեմբերի 23-ին առավոտյան ժամը 7-ին տեղամասային ընտրական բոլոր հանձնաժողովները նիստեր կգումարեն:
Ժամը 08.00-ին կբացվեն տեղամասային ընտրական հանձնաժողովի դռները ու կտրվի քվեարկության մեկնարկը: Քվեարկության ավարտի ժամ է սահմանվում ժ. 20.00-ն:
Տեղամասային ընտրական հանձնաժողովները փակվելուց և քվեարկության ավարտ հայտարարելուց հետո հանձնաժողովները 12 ժամվա ընթացքում, այսինքն՝ մինչև սեպտեմբերի 24-ի առավոտյան ժամը 8.00-ն պետք է կազմեն ու հրապարակեն քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, իսկ մինչև ժամը 10.00-ն տարածքային ընտրական հանձնաժողովներին ներկայացնեն ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկը, ընտրողների ցուցակների փաթեթը, չօգտագործված քվեաթերթիկներն ու ծրարները, արդյունքների արձանագրման 2-րդ օրինակը՝ գրանցամատյանը, կնիքներն ու տեխնիկական սարքավորումները:
Սեպտեմբերի 24-ին՝ մինչև ժամը 16.00-ն, Տարածքային ընտրական հանձնաժողովները պետք է ավարտեն քվեարկության արդյունքների արձանագրությունների տվյալները համակարգիչ մուտքագրելու գործընթացը: Նույն օրը՝ մինչև ժամը 20.00-ն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ամփոփի քվեարկության նախնական արդյունքները, վավերացնի այն արձանագրությամբ, ավարտի քվեարկության նախնական արդյունքների աղյուսակավորումը և այդ ամենը տեղադրի իր պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ:
Կուսակցությունները, դաշինքները թեկնածուները, վստահված անձինք, ընտրական հանձնաժողովների անդամները ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում տարածքային հանձնաժողովներին կարող են ներկայացնել՝ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 12.00-ից մինչև 18.00-ն կամ սեպտեմբերի 25-ին՝ ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն: Նույն սուբյեկտները, ինչպես նաև քվեարկությանը չմասնակցած ընտրողը այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում կարող են ներկայացնել համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով սեպտեմբերի 24-ին՝ ժամը 12.00-ից սկսած, մինչև սեպտեմբերի 26-ի առավոտյան ժամը 11-ը: Թեկնածուն, վստահված անձը, հանձնաժողովի անդամը՝սեպտեմբերի 24-ի՝ ժամը 12-ից մինչև 18.00-ն, ինչպես նաև սեպտեմբերի 25-ին առավոտյան 9-ից մինչև ժամը 11.00-ն տարածքային ընտրական հանձնաժողովներին ընտրատեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում ներկայացնելու իրավասություն ունեն:
Եթե վերահաշվարկի վերաբերյալ դիմումներ կան, ապա Տարածքային ընտրական հանձնաժողովներում այդ գործընթացը սկսվում է սեպտեմբերի 25-ից՝ ժամը 14.00-ից մինչև սեպտեմբերի 28-ի ժամը 14.00-ն:
Սեպտեմբերի 28-ի մինչև ժամը 18.00-ն կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները ԿԸՀ կարող են ներկայացնել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում: Քվեարկության ավարտից 7 օր անց, այսինքն՝ սեպտեմբերի 30-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ամփոփի ընտրությունների վերջնական արդյունքները, քվեարկության արդյունքների աղյուսակավորումը տեղադրի կայքում, ու վերջնական որոշում կայացնի՝ ընտրությունների կայացման կամ դրանք անվավեր ճանաչելու վերաբերյալ:
Նորընտիր ավագանու առաջին նիստը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի պահանջի համաձայն գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ հաջորդ երկուշաբթի օրը, այսինքն տեսականորեն դա լինելու է հոկտեմբերի 1-ին:
17:03 01.07.2025
52-ամյա կինը գողացած հեռախոսը ներկայացրել է ոստիկանությունՀունիսի 27-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի սննդի կետերից մեկում գողացել են իր բջջային հեռախոսը։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է Երևանի բնակիչ 52-ամյա կինը։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հունիսի 29-ին գողոնով հանդերձ եկել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին։ […] ...
16:55 01.07.2025
Թուրքիայում կփակվեն կենդանիների բոլոր շուկաներըԹուրքիայի իշխանությունները հրամայել են փակել երկրի բոլոր անասնապահական շուկաները՝ դաբաղ հիվանդության դեպքերի աճի պատճառով, երեքշաբթի օրը հաղորդել է IHA լրատվական գործակալությունը։ Ըստ լրատվամիջոցի՝ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարությանը կից սննդամթերքի վերահսկողության գլխավոր վարչությունը շտապ հաղորդագրություն է ուղարկել բոլոր 81 նահանգի իր ստորաբաժանումներին՝ կապված Կուրբան Բայրամից հետո (նշվել է հունիսի սկզբին) նկատված դաբաղի վարակի աճի հետ։ […] ...
16:50 01.07.2025
Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրողներիԵրևան քաղաքի պարեկները հունիսի 26-ին՝ կեսգիշերն անց, Նոր Նորքի 2-րդ զանգվածի զբոսայգիներից մեկում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու Նոր Նորքի բաժին են տեղափոխել 28-ամյա և 33-ամյա երկու երիտասարդի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 7 փաթեթ՝ ընդհանուր 12 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: Հետագայում պարզվել է, որ 33 տարեկան տղամարդը Երևանի տարբեր […] ...
16:43 01.07.2025
Հրդեհի ահազանգ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճանՀուլիսի 1-ին՝ ժամը 15:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […] ...
16:38 01.07.2025
Այգեշատի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում, իսկ տանը՝ թմրանյութ պահումՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այգեշատ գյուղի 36-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և պահում է կանեփի չորացած մանրացված զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 28-ին կատարված զննությամբ այգեշատցու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի 10 բույս, իսկ տանը՝ ընդհանուր 18 գրամ կանեփանման չորացված-մանրացված զանգվածով փաթեթներ: 36-ամյա […] ...
16:33 01.07.2025
Վարչապետը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել է ծառայության ծառայողներին տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: «Արդեն երկու տարի Պետական պահպանության ծառայությունը գործում է որպես Վարչապետի ենթակա մարմին, և, ըստ էության, դա կառույցի ինստիտուցիոնալ զարգացման մի հերթական փուլն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը […] ...