TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

Գլխավոր

10 միլիարդ դրամի ապրանք և սպառազինություն չի մատակարարվել ՊՆ-ին կամ անորակ է եղել․ ԱԱԾ-ի նոր բացահայտումը

19:32 09.08.2018

ՀՀ վարչապետի` կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի կողմից հայտնած տվյալների և տրամադրված փաստաթղթային հիմքերի հիման վրա ՀՀ  ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով յուրացում)։ Քրեական գործով պարզված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործող […]

̰
Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողները նույնպես հատուցում կստանան «1000 դրամների» հիմնադրամից

18:33 09.08.2018

2015-2016 թվականներին զոհված զինծառայողների ընտանիքներն ու հաշմված զինծառայողները նույնպես հատուցում կստանան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից։ Դրա համար հիմնադրամի հոգաբարձուների նիստում հիմա քննարկվում է հատուցում տրամադրելու կարգը։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանն առաջարկում է այս շահառուներին վճարել միայն ամսական վճարումները, քանի որ այս զինծառայողներն ու նրանց ընտանիքները արդեն իսկ որոշ գումարներ ստացել են պետությունից։ Առաջարկվում է ամսական […]

̰
Դավիթ Տոնոյանը նախահարձակ լինելու տրամադրվածություն ունի

18:24 09.08.2018

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանի հետ շփման գծում, առաջնագծում հնարավոր սրումների հավանականությունը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի մեկնաբանում։ Այս մասին ինքը՝ Տոնոյանը, այսօր ասաց լրագրողներին։ Բայց պատասխանեց այն հարցին, թե ինչ կոչ է անում հանրությանը։ «Լավ տրամադրությունով շարժվել դեպի առաջ»,- կարճ պատասխանեց Տոնոյանը։ Արդյո՞ք հայկական կողմում նախահարձակ լինելու տրամադրվածություն կա հարցին, նախարարը ժպիտը դեմքին պատասխանեց. «Ես […]

̰
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ստուգումներ են անցկացնում «Վեոլիա Ջուր» ընկերությունում

18:09 09.08.2018

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այս պահին ստուգումներ են իրականացնում «Վեոլիա Ջուր» ընկերությունում: Այս մասին NEWS.am-ին հայտնել է «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը: «Մենք հակված ենք կարծելու, որ այս ստուգումները կապված են նոր Հայաստանում մեր իշխանության կողմից ամենուր կարգուկանոն հաստատելու, հանցագործությունների դեմ պայքարի, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների հետ: Մենք ամեն ինչ անում […]

̰
Երկրորդ նախագահի կալանքի տակ մնալը բխում է նախաքննության շահերից. ՀՔԾ պետ

17:04 09.08.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ մնալու հանգամանքը բխում է նախաքննության շահերից: Այս մասին օգոստոսի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: «Մենք մեր միջնորդության մեջ նշել ենք, ես էլ եմ նշել՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատության մեջ մնալով, հնարավորություն ունի ազդելու քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա, թաքցնել ապացույցներ՝ այդ ձևով խոչընդոտելով քննությանը»,- ասաց […]

̰
Լրագրողներն այսուհետ չեն կարող մուտք գործել կառավարության նիստերի դահլիճ

15:29 09.08.2018

Կառավարության նիստերը լուսաբանող լրագրողների համար այսուհետ կսահմանափակվի մուտքը նիստերի դահլիճ: Հիշեցնենք՝ լրագրողները նոր կառավարության օրոք հնարավորություն ունեին նիստից առաջ դահլիճին հարող միջանցքներում պաշտոնյաների հետ հարցազրույցներ ունենալ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ փոփոխությունը կատարվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով, իսկ մինչ օրս եթե լրագրողները կարողացել են մուտք գործել այդ […]

̰
«Ազատություն նախագահին» պաստառ՝ Հանրապետության հրապարակում

14:56 09.08.2018

Հաջակցություն Հայաստանի Հանրապետության՝ անազատության մեջ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հանրապետության հրապարակի շենքերից մեկում այսօր ցուցանակ է հայտնվել «Ազատություն նախագահին» գրությամբ: Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր մեկնարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունը: Քոչարյանի պաշտպանները բողոքարկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու որոշումը: ՀՀ […]

̰
Նախնական հաշվարկներով՝ «Երևան» հիմնադրամում կա 1 միլիարդ 807 միլիոն դրամի վատնում. Արթուր Վանեցյան

14:11 09.08.2018

Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը օգոստոսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Երևան» հիմնադրամում հայտնաբերված խախտումներին: Նա նշեց, որ արդեն իսկ կա նախնական, այսպես կոչված, «մակերեսային» հաշվարկ՝ իրականացված ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից: Վանեցյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ «Երևան» հիմնադրամում հայտնաբերվել է 1 միլիարդ 807 միլիոն դրամի վատնում:  

̰
Փաշինյանին ծանր վախճան է սպասվում, եթե այսկերպ շարունակի․ Պարույր Հայրիկյան

13:01 09.08.2018

ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը խանդավառված է Նիկոլ Փաշինյանի իրականացրած իշխանափոխությամբ, ժամանակին միացել է այդ շարժմանը, բայց նաև բնական ու անհրաժեշտ է համարում քննադատությունը։ Հայրիկյանի խոսքերով՝ Փաշինյանի իշխանությունը պետք է արագ փոփոխություններ իրականացներ, մինչդեռ նրա քաղաքականությունը «կիսատ-պռատական է», նրա համակիրները պնդում են՝ Փաշինյանն է ու վերջ։ Հենց այդ պատճառով, ըստ Հայրիկյանի, Փաշինյանին ծանր վախճան է սպասվում, […]

̰
Կառավարությունը տնտեսական քաղաքականության մեջ որևէ որոշում կայացնելիս 7 չափում է, 1 կտրում. Նիկոլ Փաշինյան

12:52 09.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 9-ի նիստում անդրադարձավ բիզնես-ոլորտի ներկայացուցիչների շրջանում առկա որոշ մտահոգություններին և վարվող ներդրումային քաղաքականությանը: «Վերջին շրջանում կան ահազանգեր, կարծիքներ, որ մեր որոշ շեշտադրումներից տնտեսվարողները որոշակիորեն լարվում են: Խոսքն այն մասին է, որ մենք այս որոշումները մանրամասնորեն քննարկում ենք, խոսում ենք մոնիթորինգից: Ես կարծում եմ՝ հակառակը, մենք այս քննարկումներով դրական ուղերձ ենք […]

̰
Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոքի քննությունը

12:22 09.08.2018

Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ մեկնարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունը: Քոչարյանի պաշտպանները բողոքարկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու որոշումը: ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

̰
«1000 դրամների» օրենքի նախագիծը կտարածվի նաև 2015-ի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա. ՊՆ նախարար

12:16 09.08.2018

ՀՀ կառավարության որոշմամբ՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում իրականացված փոփոխությունների արդյունքում օրենքի շահառուներ կդառնան 2015 թվականի հունվարից 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներն ու նրանց ընտանիքները: Կառավարության օգոստոսի 9-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս օրենսդրական կարգավորումը կտարածվի նաև 2015թ. հունվարի 1-ից հետո տեղի […]

̰
Երկրի մթնոլորտում հսկայական անոմալիա է բացահայտվել

12:02 09.08.2018

ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները Երկրի իոնոսֆերայում (իոնոլորտ) հսկայական անցք են հայտնաբերել, որը առաջացել է ստրատոսֆերայի (վերնոլորտ) շերտերի անսպասելի տաքացումից: Ստրատոսֆերայի շերտերի տաքացումներ,  որպես կանոն, տեղի են ունենում ձմռանը, Երկրի հյուսիսային և հարավային բևեռների հատվածում: Դրանց պատճառը մթնոլորտի գրավիտացիոն ալիքներն են: Դրանք առաջանում են  տրոպոսֆերայում (ներքնոլորտ), այսինքն՝ մթնոլորտի ամենաներքևի շերտերում, սակայն լեռնային բարձրունքներին բախվելիս կարող են շատ […]

̰
Արթուր Վանեցյանն այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիր

10:59 09.08.2018

Օգոստոսի 8-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այցելել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիր: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից, այցի նպատակն էր տեղում ծանոթանալ աշխատանքային ընթացքին, ղեկավար կազմի հետ քննարկել նախորդ վեց ամիսների կատարված աշխատանքները: Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ներկայացրել է կիսամյակային հաշվետվությունը, անդրադարձել առկա խնդիրներին: Հաշվետվությունը […]

̰
Այրում-Նոյեմբերյան-Երևան օրինական երթուղին երկար դադարից հետո գործելու է

10:51 09.08.2018

Երկար դադարից հետո այսուհետև գործելու է Այրում-Նոյեմբերյան-Երևան օրինական երթուղին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը: «Երթուղին սպասարկելու են «Ford Transit» մակնիշի նոր և հարմարավետ մեքենաները, գումարած անվճար WiFi: Երթուղու ժամանակացույցը հետևյալն է՝ Այրումից` ժամը 07:20, Նոյեմբերյանից` 08:00, Երևանից` 15:00»,- նշել է նախարարի տեղակալն՝ ընդգծելով, որ […]

̰
Մերի Մարգարյանի գործով մեղադրվող 2 բժշկի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան

10:17 09.08.2018

Երևան քաղաքի դատախազության դատախազի որոշմամբ՝ հաստատվել է  ծննդկան Մերի Մարգարյանին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ մեղադրվող երկու բժիշկների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Նախաքննությամբ հիմնավորված է համարվել, որ Տիգրան Սարգսյանը, հանդիսանալով «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հերթապահ մանկաբարձ-գինեկելոգ, 2015 թվականի հուլիսի 26-ին բարձր […]

̰
Ովքեր են պատմության ամենաազդեցիկ կանայք․ BBC History Magazine

08:41 09.08.2018

Տասը տարբեր ոլորտների փորձագետների կարծիքների հիման վրա «BBC History Magazine»-ը հրապարակել է  համաշխարհային պատմության ամենաազդեցիկ կանանց վարկանշային աղյուսակը, որի առաջատարն է դարձել ֆիզիկոս ու քիմիկոս Մարիա Սկլոդովսկայա-Կյուրին (1867-1934): Նա առաջին մարդն է, որ երկու անգամ Նոբելյան մրցանակ է նվաճել։ Նա դարձել է նաև առաջին կինը, որ Փարիզի համալսարանի պրոֆեսորի կոչում է ստացել։ Աղյուսակում նրան հաջորդում […]

̰
Կոլումբիան ճանաչել է Պաղեստինի անկախությունը

07:14 09.08.2018

Կոլումբիան ճանաչել է Պաղեստինը որպես անկախ պետություն։ Այս մասին ասվում է Բոգոտայում պաղեստինյան դեսպանության կայքում։ «Պաղեստինի դեսպանատունը պատիվ ունի հայտնելու, որ Կոլումբիայի Հանրապետության կառավարությունը որոշել է ճանաչել Պաղեստինը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն։ Այդ որոշումը ողջունվում է պաղեստինցի ժողովրդի և նրա կառավարության կողմից»,- ասվում է դիվանագիտական ներկայացուցչության տարածած մամուլի հաղորդագրությունում։ Դիվանագետները հավելել են, որ […]

̰
42 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը բախվել է կայանած մեքենային և կողաշրջվել

22:09 08.08.2018

Օգոստոսի 8-ին` ժամը 15:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 42 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. […]

̰
Ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը. ԱԱԾ

19:38 08.08.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում […]

̰
Հրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը կանցկացվի հոկտեմբերի 21- ին

19:31 08.08.2018

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կոտայքի մարզի Հրազդան և Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունները տեղի կունենա հոկտեմբերի 21-ին: Այդ մասին որոշման նախագծերն ընդգրկված է կառավարության օգոստոսի 9-ի նիստի օրակարգում: Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել 2018 թվականի հուլիսի 2-ին, իսկ Կարմրաշեն համայնքի ղեկավար Արտաշես Մելիքյանը՝ հունիսի 20-ին։

̰
Ասմա Ալ Ասատ քաղցկեղէն բուժում կը ստանայ

19:00 08.08.2018

Սուրիոյ առաջին տիկին Ասմա Ալ Ասատ կուրծքի քաղցկեղէն բուժուելու շրջան մը սկսած է։ Այս մասին այսօր լուր տարածած է Սուրիոյ նախագահութեան Twitter-ի պաշտօնական էջը։ Աղբիւրը նաեւ տեղադրած է Նախագահ Պաշար Ասատի ու անոր կնոջ՝ Ասմա Ասատի պատկերը, ուր ան կ՚երեւի  հիւանդանոցային պայմաններու մէջ։ Նկարին կից տեղադրուած է նաեւ գրառում մը ՝ «Կամքով, ուժով եւ ինքնավստահութեամբ. Մեր […]

̰
Պէյրութահայ Նարեկ Փանոսեան նուաճած է Էլպրուս գագաթը

17:39 08.08.2018

Լիբանանահայ Նարեկ Փանոսեան օրերս նուաճած է Ռուսաստանի բարձրագոյն՝ Էլպրուս լեռան գագաթը։ Այս մասին կը գրէ Պէյրութի «Ազդակ» օրաթերթը նշելով նաեւ, որ Փանոսեան անդամ է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան ՝ ՀՄԸՄ-ին։ Նշենք, որ 5642 մեթր բարձրութիւն ունեցող էլպրուս լեռը կը համարուի Եւրոպական ցամաքի բարձրագոյն գագաթը։ Նարեկի գրանցած նուաճումը, որպէս երիտասարդ լեռնագնաց (ալպինիստ) առաջին է իր տեսակին […]

̰
Առողջական մի շարք խնդիրներ ունեցող քաղաքացին համարվել է ծառայության համար պիտանի. Պետական վերահսկողական ծառայություն

17:37 08.08.2018

Պետական վերահսկողական ծառայությունը նոր բացահայտում է արել: Պարզվում է, որ Արամ Դավոյանն այս տարվա գարնանային զորակոչի նախազորակոչային հետազոտություն է անցել բժշկական հանձնաժողովի կողմից ու համարվել ծառայության համար պիտանի՝ այն դեպքում, երբ առողջական մի շարք խնդիրներ է ունեցել: Արամն ի ծնե գլխուղեղի ֆունկցիայի խանգարում ունի: Այն արտահայտվում է տկարամտությամբ, գիտակցելու ու հասկանալու ունակության խանգարմամբ, խոսակցական ակտը […]

̰
Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը Տավուշի մարզ կմեկնի

17:14 08.08.2018

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը կմեկնի Տավուշի մարզ: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Ուրբաթ օրը մեկնում եմ Տավուշի մարզ: Նախ կայցելեմ Բերդ, ապա Նոյեմբերյան, շաբաթ օրը կլինեմ Իջևանում և Դիլիջանում»,- գրել է վարչապետը:  

̰
Հակառակորդի դիրքերից մեկում ուժգին պայթյուն է որոտացել, հնչել են կրակոցներ. ՊԲ

17:11 08.08.2018

Օգոստոսի 8-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հակառակորդի մարտական դիրքերից մեկում տեղի է ունեցել ուժգին պայթյուն, որին հետևել է մարդկային վայնասուն, իսկ այնուհետև մոտ 10 կրակոց:  Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Միջադեպից հինգ րոպե անց մարտական դիրքին են մոտեցել շտապ օգնության 1 և ռազմական այլ […]

̰
Արծվաշենի անկումից անցել է 26 տարի

16:57 08.08.2018

Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Արծվաշեն գյուղը 1992 թվականի օգոստոսի 8-ից բռնազավթված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Արծվաշենը ՀՀ միակ բնակավայրն է, որ շարունակում է բռնազավթված մնալ արդեն 26 տարի: Համաձայն Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ այն գտնվում է Գետաբեկի շրջանում, համաձայն Հայաստանի վարչատարածքային բաժանման՝ Գեղարքունիքի մարզում։ Նախքան Ճամբարակի (նախկին Կրասնոսելսկի շրջան) ձևավորումը, Արծվաշենը Դիլիջանի շրջանի կազմում է […]

̰
Ես երկրպագում եմ Փաշինյանին. Միխեիլ Սաակաշվիլի

16:50 08.08.2018

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է նաև հայաստանյան վերջին զարգացումներին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը: «Ես երկրպագում եմ Փաշինյանին և կարծում եմ, որ նա ամեն ինչ ճիշտ է անում: Միակ բանը, որ նա պետք է փոխի, համակարգն է: Քանի դեռ նրա հրամանները հին իրավապահներն են կատարում, նրանք պատերազմ կնախապատրաստեն […]

̰
ԱԻՆ-ը արգելել է 12 ԱԳԼՃԿ-ների  շահագործումը

16:48 08.08.2018

Վերջին տարիներին հանրապետությունում ավելացել է գազով գործող ավտոմեքենաներում և ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) տեղի ունեցած պայթյունների ու հրդեհների քանակը, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում առաջանում են ԱԳԼՃԿ-ների շահագործման ժամանակ հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների խախտման, ինչպես նաև հրդեհային անվտանգության կանոնների պահանջների անտեսման հետևանքով: Հրդեհների և տեխնածին վթարների […]

̰
Հայաստանը չկարողացավ անցնել Տանկային բիաթլոնի եզրափակիչ

16:25 08.08.2018

Մոսկվայի «Ալաբինո» զորավարժարանում այսօր անցկացվեց տանկային բիաթլոնի երկրորդ կիսաեզրափակիչ մրցույթը, որին մասնակցում էին Հայաստանը, Ռուսաստանը, Մոնղոլիան և Վենեսուելան։ Հաղթողի գլխավոր հավակնորդն էր Ռուսաստանը, քանի որ մինչ այս ռուսաստանցի տանկիստները չեմպիոն էին դարձել տանկային բիաթլոնի բոլոր նախորդ մրցումներում։ Հայաստանի տանկիստները բավական հաջող սկսեցին մրցությունը, սակայն չխոցված թիրախների պատճառով որոշակի ժամանակ կորցրին տուգանային շրջաններն անցնելիս։ Հետո հայկական […]

̰
BACK_TO_TOP