TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Գլխավոր

«Նախագահին սխալ եւ սուտ տեղեկութիւն կը ներկայացնեն». Շիրինօղլու դժգոհ է հիւանդանոցի շրջանի քաղաքապետէն

13:40 07.08.2018

Պոլսոյ «Սուրբ Փրկիչ» Ազգային հիւանդանոցի հոգաբարձութեան ատենապետ Պետրոս Շիրինօղլու օրերս հանդիպում ունեցած է Թուրքիոյ նախագահ Ռէճէփ Թայէպ Էրտողանի բանբեր ՝ Իպրահիմ Քալընի հետ։ Այս մասին տեղեկութիւնը կը փոխանցէ Պոլսոյ «Ժամանակ»ը։ Աղբիւրը նաեւ կը գրէ, որ Շիրինօղլու տարբեր թեմաներու կողքին անդրադարձած է Պոլսոյ միակ հայկական ՝«Սուրբ Փրկիչ» հիւանդանոցի կողքը գտնուող տարածքին մասին, որ ներկայիս կը համարուի […]

̰
«Իմ քայլը» հիմնադրամը կֆինանսավորի «Լույս» հիմնադրամին դիմած երիտասարդների ուսումը

13:15 07.08.2018

«Լույս» հիմնադրամն իր գործունեությունը դադարեցրեց, և 24 ուսանող զրկվեց արտերկրում ուսում ստանալու հնարավորությունից։ «Իմ քայլը» հիմնադրամը կֆինանսավորի նրանց ուսումը։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «Իմ քայլը» հիմնադրամի հիմնադիր Աննա Հակոբյանը։ «Դա մի խնդիր էր, որին առնչվեցինք անկախ մեզնից ու չկարողացանք անտեսել։ «Լույս» հիմնադրամը դադարեցրեց գործունեությունը, և տարբեր առաջատար համալսարաններ ընդունված երիտասարդներ մնացին օդում կախված»,-ասաց Հակոբյանը։ […]

̰
«Արթիկ» ՔԿՀ-ում որպես հանձնուք բերված աղցանի միջից հայտնաբերվել է փոշենման զանգված

12:17 07.08.2018

Օգոստոսի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս` ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Լ. Գ.-ի անվամբ քաղաքացի Գ. Մ.-ի կողմից բերված հանձնուքը, որի արդյունքում աղցանի միջից հայտնաբերվել և առգրավվել է դարչնագույն, փոշենման զանգվածով 5 պոլիէթիլենային փաթեթ՝ ընդհանուր 4,6 գրամ քաշով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից: Հայտնաբերված […]

̰
Բուռնաշեթցիները նվաճել են Արարատի գագաթը՝ ճանապարհին հաղթահարելով եղանակային աննախադեպ պայմանները

12:10 07.08.2018

Ինչպես տեղեկացրել էինք, Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղից հայերի 16 հոգանոց մի խումբ ուխտագնացության է մեկնել Արարատ լեռ: Նախաձեռնության հեղինակները բուռնաշեթցիներ, այժմ մոսկվայաբնակ Քոչոյանն ու Կուրղինյանն են, որոնք, ոգևորելով իրենց մյուս համագյուղացիներին, յուրատեսակ ուխտ են կատարում` բիբլիական լեռ բարձրանալով: Ուխտավորներն արդեն տեղեկացրել են, որ հասել են Արարատի գագաթ՝ ճանապարհին հանդիպելով եղանակի հարուցած աննախադեպ դժվարությունների, ինչի պատճառով […]

̰
Հայաստանի ներքին իրավիճակն ազդում է արցախյան բանակցությունների վրա. Կազիմիրով

12:03 07.08.2018

Վերջին շրջանում Հայաստանում կատարվող իրադարձությունները և ուժային կենտրոնների միջև հարաբերությունների սրումն ազդում է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում Երևանի ազդեցության վրա։ Այս մասին իր հոդվածում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսական կողմի նախկին համանախագահ, 1992-1996 թվականներին Արցախյան կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը։ Նրա խոսքերով`Ադրբեջանում թեև կա փող, բայց կա դրա անհավասար բաշխում, ինչի պատճառով […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է պետությանը պատճառված վնասի հերթական դեպքը

11:42 07.08.2018

ՊԵԿ համակարգում շարունակում են բացահայտել նախկին իշխանությունների օրոք արտոնյալ պայմաններում տնտեսական գործունեություն իրականացրած ընկերությունների կողմից հարկերի պակաս հաշվարկման և վճարման դեպքերը: ՊԵԿ լրատվականից տեղեկացնում են, որ հերթական դեպքը վերաբերում է «Դևիդ Տուր» տուրիստական գործակալության սեփականատեր Գրիգոր Բալյանի կողմից ղեկավարած «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊ ընկերությանը, որը հանդիսացել է այսպես կոչված «Կարգո» ընկերություն և սահմանված որոշակի գումարների […]

̰
Գնաճի վերաբերյալ հայտարարություններն ապատեղեկատվություն են. ՏՄՊՊՀ

11:00 07.08.2018

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ անդրադարձել են գնաճի թեմային, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մշտապես վերահսկողություն և գնային մոնիթորինգ է իրականացնում գերիշխող ապրանքային շուկաներում՝ գների փոփոխության հիմնավորվածության, ինչպես նաև հնարավոր մրցակցային խնդիրների հայտնաբերման և կանխարգելման նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։ […]

̰
ԲԴԽ-ի որոշմամբ հաստատվեց սնանկության դատարանի դատավորների թեկնածուների կազմը

10:45 07.08.2018

Օգոստոսի 6-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում անցկացրեց սնանկության դատարան տեղափոխվելու դիմում ներկայացրած դատավորների թեկնածուների հետ: Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից: Այնուհետև, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 22-րդ մասի համաձայն, Բարձրագույն դատական խորհրդի փակ գաղտնի քվեարկությամբ որոշվեց Հանրապետության նախագահին ներկայացնել սնանկության դատարանի դատավորների թեկնածուներին՝ հետևյալ կազմով. 1. Աթաբեկյան Արթուր 2. Ավագյան Գարիկ […]

̰
Նախարարը Լարսում ռուսական կողմի հետ խորհրդակցություն է անցկացրել

10:34 07.08.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի, Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի և ռուս գործընկերների միջև Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում տեղի է ունեցել խորհրդակցություն: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լարսի անցակետում […]

̰
Հայ-թուրքական սահմանը հատելիս ձերբակալվել է Բանգլադեշի քաղաքացի

10:12 07.08.2018

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ուժերը ձերբակալել են հայ-թուրքական սահմանն անօրինական հատած տղամարդու: Ինչպես տեղեկացրին ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության լրատվական ծառայությունից, նախնական ստուգման արդյունքով պարզվել է, որ սահմանախախտը Բանգլադեշի Ազգային Հանրապետության քաղաքացի է: Նա սահմանված կարգով փոխանցվել է ՀՀ իրավապահ ուժերին: Ներկայումս իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար:

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արսեն Չաքարյանի մահվան կապակցությամբ

09:54 07.08.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը Դիմադրության շարժման վերջին մոհիկանի՝ Արսեն Չաքարյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին: Հեռագրում, մասնավորապես, ասված է. ««Մանուշյանի խմբի» այդ աննկուն մարտիկի կյանքի ուղին իր մեջ արտացոլում է 20-րդ դարի մեծ ողբերգությունները և ազատության ու արդարության համար պայքարի ոգին: Ճաշակելով Հայոց ցեղասպանությունը վերապրածի դառը ճակատագիրն ու իր ժողովրդի վիթխարի կորուստների անամոք […]

̰
Ընտրվեցին Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուները

09:04 07.08.2018

Օգոստոսի 6-ին կայացավ Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը: Օրակարգում էր Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմումը և հաստատումը: Այս մասին հայտնում է Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունը։ Խորհրդում տեղի ունեցավ հանդիպում-զրույց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ցուցակում ընդգրկված դատավորի 4 թեկնածուների՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության […]

̰
Հայերը թուրքական մամուլում ամենից հաճախ թիրախավորվող էթնիկ խմբերից են․ զեկույց

08:13 07.08.2018

Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամը հրապարակել է տարբեր էթնիկ և կրոնական խմբերի դեմ թուրքական մամուլում ատելության դրսևորումների վերլուծությանը նվիրված իր հերթական զեկույցը։ Ըստ այդմ՝ 2018թ․ հունվար- ապրիլ ամիսներին թուրքական մամուլում 76 տարբեր խմբերի նկատմամբ ատելություն ու թշնամանք պարունակող 3076 հայտարարություն է արձանագրվել։ Նշված ժամանակահատվածում հրապարակվել է էթնիկ և կրոնական խմբերին թիրախավորող 2265 հոդված և լուր։ […]

̰
Որակի ցուցանիշներից շեղումներով հոսանք ստանալու կամ վթարային անջատման հետևանքով վնասները կփոխհատուցվեն. ՀԷՑ

23:40 06.08.2018

Աննախադեպ շոգի պատճառով մեծացել են էլեկտրաէներգիայի սպառման ծավալները, աճել՝ ընդհանուր վթարայնության աստիճանը: Այս մասին հայտնում են ՀԷՑ-ից։ Սա հատկապես տեսանելի է Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում, ինչով էլ պայմանավորված են վերջին օրերի հոսանքազրկումները, որոնք կրում են զուտ տեխնիկական բնույթ: Ուստի խնդրին որևէ քաղաքական ենթատեքստ տալը, մեղմ ասած, անհեթեթություն է: Հաղորդագրությունում ասվում է, որ  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը […]

̰
ՀԱՄԱՍ-ը Իսրայելի սահմանին հրադադարի ռեժիմին համաձայնություն է տվել

20:59 06.08.2018

ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարությունը հրադադարին համաձայնություն է տվել: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը: Նշվում է, որ հրադադարի ռեժիմին անցնելու ճանապարհին առաջին քայլը կլինի այն, որ Գազայի հատվածում զինյալները կդադարեցնեն Իսրայելի ուղղությամբ հրկիզող խառնուրդներ պարունակող օդապարուկներ և գնդեր նետել: Իսրայելն իր հերթին համաձայնել է հանել Գազայի հատվածում վերջերս ներդրված սահմանափակումները: Այս համաձայնության մասին իրազեկվել են պաղեստինյան վարչակազմի […]

̰
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսը մեկնել է «Վերին Լարսի» անցակետ

18:35 06.08.2018

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը մեկնել է «Վերին Լարսի» անցակետ՝ ստեղծված իրավիճակը տեղում ուսումնասիրելու նպատակով։ Դեսպանությունից նաև հայտնում են, որ «Վերին Լարսի» անցակետում կուտակումներով պայմանավորված իրավիճակի առնչությամբ դեսպանությունում գործում է թեժ գիծ՝ + 7 (495) 628 55 56։

̰
Վթարի է ենթարկվել Ախալքալաքից Ռուսթավի ուղևորվող ավտոբուսը. 11 մարդ հոսպիտալացվել է

17:49 06.08.2018

Շաբաթ երեկոյան Ախալքալաքից Ռուսթավի ուղևորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել, տեղեկացնում է Sputnik-ը: Պատահարի հետևանքով զոհվել է 1992-ին ծնված մի տղամարդ, ևս 11 մարդ տեղափոխվել է այդ տարածքում գտնվող  բուժհաստատություններ: Նշվում է, որ տուժածներից 4 անչափահաս արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, ևս 3 տուժած գտնվում են ծանր վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: SHANTNEWS.AM-ը կապ հաստատեց ԱԳՆ […]

̰
ՀՀ նախագահը մեկնել է կարճատև արձակուրդ

17:46 06.08.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև չվճարվող արձակուրդ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահն իր արձակուրդը կանցկացնի արտերկրում:

̰
Վաչագան Ղազարյանի կնոջը մեղադրանք է առաջադրվել

16:36 06.08.2018

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանի կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին 03.08.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, […]

̰
Հայաստանի ու Ադրբեջանի տանկիստներն անցել են տանկային բիաթլոնի կիսաեզրափակիչ փուլ

16:24 06.08.2018

Հայաստանի տանկիստներն անցել են Մոսկվայում անցկացվող տանկային բիաթլոնի կիսաեզրափակիչ փուլ։ Մասնակից 22 պետություններից այս փուլ են անցել նաև Ռուսաստանը, Վենեսուելան և Մոնղոլիան, որոնց հետ կմրցեն հայկական անձնակազմերը։ Կիսաեզրափակիչ են անցել նաև ադրբեջանցիները։ Նրանք, սակայն, չեն մրցի հայկական անձնակազմերի հետ, քանի որ վիճակահանությամբ հայտնվել են կիսաեզրափակչի մյուս խմբում՝ Իրանի, Չինաստանի ու Ղրղզստանի հետ։ Տանկիստներն այս մրցույթում […]

̰
Սևանա լճի տարածքում իրականացվում է ուժեղացված ծառայություն

15:34 06.08.2018

Օգոստոսի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 23763 ահազանգ: […]

̰
Իմ և Մնացականյանի նպատակն արդյունք գրանցելն է. Մամեդյարով

14:12 06.08.2018

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը RIA Novosti-ին տված հարցազրույցում նշել է, որ Բրյուսելում անցկացված հանդիպումը դարձել է իր և Հայաստանի իր նոր գործընկերոջ առաջին բովանդակալից շփումը: «Մեր նպատակն արդյունք գրանցելն է, և մենք պատրաստ ենք այս ուղղությամբ սուբստանտիվ երկխոսությունն ակտիվորեն շարունակել: Այդ հանդիպումների վայրերն ու ամսաթվերը զուտ տեխնիկական պահեր են, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք […]

̰
Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը միացել է համասեռամոլների դեմ պայքարին

12:50 06.08.2018

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ կոչ անելով պայքարել համասեռամոլների և աղանդավորների դեմ: «Չգիտեմ՝ ինձ ով կմեղադրի և ինչքան, բայց վայրկյան առաջ պետք ա մեր Սուրբ հողից համատեղ ջանքերով դուրս մղենք (մեղմ եմ ասում) համասեռամոլներին, աղանդավորներին և նրանց պաշտպաններին»,- գրել է պատգամավորը:

̰
Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ Հայկ Ալումյանն այսօր բողոք է ներկայացնելու դատարան

12:22 06.08.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի նոր անդամը՝ փաստաբան Հայկ Ալումյանը, այսօր Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացնելու՝ իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատարանի որոշման դեմ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Հայկ Ալումյանը: Փաստաբանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ իրենք ինտենսիվ աշխատում են, քանի որ կան բաներ, որոնց մասին ասվել է, […]

̰
Ջավախքցի Լարիսան երազում էր Փաշինյանի հետ նկարվել, պարզվեց` նրա տանն է ապրելու

11:37 06.08.2018

Լարիսա Ղարսլյանը Հայաստանում «Թավշյա հեղափոխությունից» մինչ օրս երազում էր վարչապետի հետ լուսանկար ունենալու մասին, նրանց տանն ապրելու մասին նույնիսկ ենթադրել չէր կարող: Օգոստոսի 9-ից նա 10 օրով կհյուրընկալվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տանը: Jnews.ge-ն խոսել է Լարիսա Ղարսլյանի հետ: 18-ամյա աղջնակը, լսելով «Քայլ դեպի տուն» ծրագրի մասին, որոշել է անպայման մասնակցել, սակայն մինչև այսօր տեղյակ […]

̰
Մանրամասներ ՊԲ զինծառայողի մահվան դեպքից․ Մարտակերտի «Խաչեն»-ի ջրամբարում նրա հետ ջրահեղձվել է ևս 1 անձ

10:58 06.08.2018

Օգոստոսի 5-ին՝ ժամը 17:25-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի «Խաչեն»-ի ջրամբարում տեղի է ունեցել ջրահեղձման դեպք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել Ասկերանի և Մարտակերտի ՇԱԻ բաժինների փրկարարները և ՓՈՒՎ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման (ԱԱՀՍ) հերթապահ օպերատիվ  խումբը: Փրկարարական աշխատանքների արդյունքում՝ «Խաչեն»-ի ջրամբարից՝ ջրահեղձման վայրից մոտ 800 […]

̰
Լարսի անցակետում որոշակի դրական փոփոխություն կա․ փոխնախարար

10:49 06.08.2018

Լարսի անցակետում որոշակի դրական փոփոխություն կա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Նա տեղեկացրել է, որ ռուսական հատվածում հերթը նվազել է, բեռնատարների մասով այն կազմում է 4 կմ, մարդատարների մասով՝ 7-8 կմ: «Գիշերը թողունակությունն արագացել է, սակայն, ամեն դեպքում, հերթը դեռ առկա է»,- […]

̰
Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել

10:18 06.08.2018

Օգոստոսի 5-ին` ժամը 17:30-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով` լճում լողանալիս) մահացել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1982թ. ծնված Արմեն Ռաշիդի Հովակիմյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած […]

̰
Ինդոնեզիայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 91-ի

09:44 06.08.2018

Երեկ Ինդոնեզիայի Լոմբոկ կղզին ցնցած 7 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 91-ի, հայտնում է Associated Press գործակալությունը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր 82 զոհի մասին։ Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, հազարավորները՝ տարհանվել։ Հաղորդվում է բազմաթիվ շինությունների ավերվելու մասին։ Երկրաշարժն այնքան ուժգին է եղել, որ ցնցումներն զգացվել են նաև հայտնի զբոսաշրջային Բալի կղզում։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը […]

̰
Հիրոսիման նշում է ատոմային ռմբակոծության 73-րդ տարելիցը

07:45 06.08.2018

Ճապոնական Հիրոսիմա քաղաքն այսօր նշում է ամերիկյան ատոմային ռմբակոծության 73-րդ տարելիցն արարողությամբ, որի ժամանակ հնչեցվել են առանց միջուկային զենքի աշխարհ ստեղծելու կոչեր։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ատոմային պայթյունի զոհերի հիշատակին նվիրված լռության րոպե է հայտարարվել Խաղաղության այգում՝ առավոտյան 8:15-ին (Երևանի ժամանակով ժամը 3:15-ին)՝ հենց այդ ժամին 1945 թվականի օգոստոսի 6-ին Հիրոսիմայի վրա ռումբ […]

̰
BACK_TO_TOP