18:09 14.09.2018
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ուղղված սպառնալիքների քանակը չի նվազել։ Այդ սպառնալիքները ցիկլերով կրկնվում են՝ գուցե «լուսնի փուլերի», գուցե իրենց հանրային ելույթների հետ կապված։ Այս մասին այսօր ասաց պաշտպաններից Հայկ Ալումյանը։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հայտարարությանն անդրադառնալով՝ նա ասաց, որ իրենք զգացված են այդ հայտարարության համար, սակայն խնդիր են տեսնում դրա մեջ։
«Արտակ Զեյնալյանի կոչի մեջ ուղղակի ուշադրություն գրավեց այն հանգամանքը, որ ինքը խոսում էր միայն վիրավորանքների մասին և չէր խոսում սպառնալիքների մասին, մինչդեռ հենց սպառնալիքները ուղիղ քրեորեն պատժելի են, եթե կատարվում են փաստաբանի նկատմամբ և կապ ունեն նրա գործունեության հետ»,- նշեց Ալումյանը։
Փաստաբանի խոսքերով՝ այդպիսի սպառնալիքների հարցով արդեն իսկ կա քրեական գործ, որով ինքն այսօր հրավիրված էր հարցաքննության։ Ալումյանը հույս հայտնեց, որ քննությունը կպարզի, թե ովքեր են սպառնալիք հնչեցնողները և ում կողմից է նրանց գործունեությունը համակարգվում։ Պաշտպանը խոստացավ քննության կողմից այդ հանգամանքների չպարզման դեպքում ինքնուրույն պարզել մեղավորներին։
10:56 05.07.2025
Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն ՍիմոնյանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության եւ քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության եւ ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով եւ առաջնորդվել արդարությամբ: […] ...
10:53 05.07.2025
Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրըՀուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով։ Այդ յդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, […] ...
10:48 05.07.2025
Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգԱմերիկացի Ջոի Չեստնատը՝ «Ծնոտներ» մականունով, չկարողացավ գերազանցել իր սեփական համաշխարհային ռեկորդը հոթ-դոգ ուտելու մրցույթում՝ տասը րոպեում կուլ տալով ընդամենը 70,5 հոթ-դոգ, բայց այնուամենայնիվ գերազանցեց մրցակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Մրցաշարի բազմամյա չեմպիոն Չեստնաթը չկարողացավ գերազանցել 2021 թվականին սահմանած 76 հոթ-դոգի ռեկորդը: Անցյալ տարվա «Տարվա ուտող» Պատրիկ Բերտոլետին այս տարի կարողացավ ուտել ընդամենը 46.5 հոթ-դոգ […] ...
10:25 05.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:00 05.07.2025
Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվելԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...