TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+24.09 oC

Գլխավոր

Մասնագիտական քննարկումները ոչ իրավաչափ չեմ համարում. Գևորգ Պետրոսյանը` աղմկահարույց հեռախոսազրույցի մասին

13:20 12.09.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանի համոզմամբ` եթե ԱԱԾ, ոստիկանության, նախաքննական մարմնի գործունեությունը փոխհամաձայնեցված չէ, չի կարող ցանկալի արդյունք տալ: Սեպտեմբերի 12-ին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պետրոսյանն անդրադարձավ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը: «Ճշմարտության համար ասենք, որ խոսակցության ոճը մի փոքր ընկերական, կենցաղային էր, բայց ասել, որ նախաքննական մարմնի ղեկավարն իրավունք չուներ ԱԱԾ […]

̰
Սկրիպալների թունավորման մեջ կասկածվող ռուսաստանցիները քաղաքացիական անձինք են. Պուտին

12:52 12.09.2018

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ երկրի իշխանությունները գտել են Ալեքսանդր Պետրովին և Ռուսլան Բոշիրովին:

̰
Հալեպի ՏԻՄ ընտրություններին կմասնակցեն 6 հալեպահայեր

12:10 12.09.2018

Սեպտեմբերի 16-ին Հալեպում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, ընտրվելու է նահանգային խորհուրդ, որը կազմված է լինելու 100 հոգուց, ինչպես նաև ձևավորվելու է 50 հոգուց կազմված քաղաքային խորհուրդ: Shantnews.am-ի տեղեկություններով` ընտրություններին մասնակցելու են նաև վեց հալեպահայեր: Նրանցից երկուսը՝ Մարիա Գաբրիելյանն ու Նորա Գրաջյանը, Բերիո հայոց թեմի թեկնածուներն են, իսկ սիրիական իշխող ԲԱԱՍ կուսակցության ցուցակով ընտրություններին մասնացելու […]

̰
Քննություն է տարվում` պարզելու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի հանգամանքները

11:56 12.09.2018

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական […]

̰
Լենա Նազարյանն ընտրվել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար

11:50 12.09.2018

ԱԺ նիստում այսօր «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հայտարարել է, որ խմբակցության ներսում քննարկումների ժամանակ որոշվել է խմբակցության ղեկավար ընտրել պատգամավոր Լենա Նազարյանին:

̰
Քաղցկեղով հիվանդ կինն առողջ երեխա է ունեցել. հայ բժիշկների հերթական հաղթանակը

11:31 12.09.2018

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի դեպք, երբ քաղցկեղով հիվանդ կինն առողջ երեխա է ունեցել. «Մեր Բժիշկների հերթական հաղթանակը!!! Քաղցկեղը հաղթահարելի է… Քաղցկեղով հիվանդ կինն առողջ երեխա է ունեցել. 26 շաբաթական հղիության ընթացքում 35-ամյա կնոջը բժիշկները կրծքագեղձի երրորդ աստիճանի քաղցկեղ էին ախտորոշել: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրա ու երեխայի […]

̰
Վազաշենում պատահաբար ֆիքսել են գնդակոծության պահը

11:24 12.09.2018

Facebook սոցցանցի օգտատեր Հովիկ Գյոզալյանն իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատահաբար ֆիքսել է Վազաշենի գնդակոծության պահը: «Ուրախ պարում էինք ու մեկ էլ… Այսպիսին է երեխաների անդորրը Վազաշենում»,- տեսանյութին կից գրել է օգտատերը:

̰
Հայաստանի հարցն արտահերթ կքննարկվի ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում. Արփինե Հովհաննիսյանը փաստեր է ներկայացրել

11:08 12.09.2018

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում արտահերթ կքննարկվի Հայաստանի հարցը: «Երեկ ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը և վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը և տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին […]

̰
Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին նախատեսված չէ. ԱԳՆ

10:33 12.09.2018

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում այս պահին նախատեսված չէ: Եթե այդպիսի հանդիպում նախապատրաստվի, դրա վերաբերյալ ազդարարման կոնկրետ համակարգ կա, որի համաձայն՝ ԱԳՆ-ն կտեղեկացնի հանդիպման մասին: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Պատասխանելով ShantNews.am-ի հարցին՝ Բալայանը նշեց, որ բոլոր հանդիպումների ընթացքում ոչ միայն հայկական կողմը, այլև գործընկերները հիշեցնում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի […]

̰
Դսեղում մայրը փորձել է փրկել հոսանքահարվող 14-ամյա տղային. մայրը տեղում մահացել է, որդին հիվանդանոցում է

08:51 12.09.2018

Սեպտեմբերի 11-ին Լոռու մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 16:00-ի սահմաններում Դսեղ գյուղի բնակիչ, 44-ամյա Անիչկա Էվոյանը և նրա որդին՝ 14-ամյա Արմեն Թ.-ն, գյուղի թիվ 42-րդ փողոցով անցնելիս նկատել են ճանապարհին ընկած էլեկտրալար: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ էլեկտրալարը պոկվել և ընկել էր գետնին սեպտեմբերի 10-ին՝ գյուղում ուժեղ քամու և կարկուտի հետևանքով։ Արմեն Թ.ն փորձել է երթևեկելի […]

̰
Իռլանդացիները 30 հազար եվրո են հավաքել վթարից տուժած հայ տղամարդուն օգնելու համար

08:43 12.09.2018

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում 39-ամյա հայազգի Իլաբեկ Ավետյանը վրաերթի է ենթարկվել մոտոցիկլիստի կողմից՝ ստանալով լուրջ վնասվածքներ։ Դեմքի շրջանում ունի մի շարք լուրջ կոտրվածքներ, զրկվել է ձախ աչքից։ Դեպքը տեղի է ունեցել «Դարնդեյլ» այգում, 3 ամիս առաջ, սակայն այն օրերս է հանրային հնչեղություն ստացել։ Բանն այն է, որ այդքան ժամանակ է անցել, սակայն իռլանդական ոստիկանությունը ոչ ոքի չի ձերբակալել։ […]

̰
Անթույլատրելի է ցանկացած հեռախոսային խոսակցության անօրինական գաղտնալսում. ՄԻՊ-ի արձագանքը

07:11 12.09.2018

Ազատությունից զրկելը պետք է լինի ոչ թե տեղեկություն ստանալու նպատակ, այլ ստացած տեղեկությունների արդյունք: Այս մասին ասված է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի սկանդալային ձայնագրության վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունում: «Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մանրամասն ուսումնասիրվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի գաղտնալսված հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Ուսումնասիրվել […]

̰
Ադրբեջանական ԶՈւ-ն գնդակոծել է Բաղանիս գյուղը և միջպետական ավտոճանապարհը

00:17 12.09.2018

Սեպտեմբերի 11-ին ժամը 22։30-ից մոտ 10 րոպե ադրբեջանական զինուժը հրաձգային խոշոր զենքերից գնդակոծել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղը եւ գյուղով անցնող միջպետական ավտոճանապարհը: Այս մասին տեղեկանում ենք aravot.am-ից։ Վնասների մասին տեղելություններ չկան։      

̰
Եթե ես ներգրավվեմ կոռուպցիայի մեջ, ինձ կախաղան կհանեք հրապարակում. Նիկոլ Փաշինյան

21:16 11.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Դավթաշենում հրավիրված հանրահավաքի ժամանակ անդրադարձավ հայտարարություններին, թե լծակներ է կիրառել դատարանների նկատմամբ: Նա ընդգծեց` ժողովուրդը հակառակն է ասում, դժգոհում է, որ ինքը չի միջամտում: Նա խոսեց անցումային արդարադատության մասին։ « «Անցումային արդարադատություն» բառից շատերը վախեցել են, նեղվել են, բայց դրանք քաղաքակիրթ ինստիտուտներ են, որ գործում են սահմանադրությամբ և օրենքով»,- […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը` աղմկահարույց ձայնագրության մասին

20:45 11.09.2018

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների աղմկահարույց հեռախոսազրույցի և մամուլի ասուլիսի հետ: «Ինչպես հայտնի է, այսօր` սեպտեմբերի 11-ին, համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որը ներկայացնում էր ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսազրույցները` «Մարտի 1»-ի գործին վերաբերող հարցերի, մասնավորա­պես` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ […]

̰
Փաշինյանը ԱԱԾ տնօրենին ու ոստիկանության պետին 2 ժամ տվեց` կարգուկանոն հաստատելու համար

20:17 11.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Դավթաշենում կազմակերպված հանրահավաքի ժամանակ նշեց, որ խիտ աշխատանքային գրաֆիկ է ունեցել և տեղի ունեցած իրադարձությունների ոչ բոլոր մանրամասներին է տիրապետում, ուստի ելույթին նախապատրաստվելու հնարավորություն չի ունեցել: Նա խոսեց, իր գնահատմամբ, այսօրվա «թոփ» թեմայի մասին, այն է` գաղտնալսվել են ՀՀ ԱԱԾ տնօրենը և ՀՔԾ պետը: «Ուզում եմ ասել միանշանակ և աներկբա, […]

̰
Մարտի 1-ի գործը զրոյից քննվում է. ՀՔԾ պետ

18:13 11.09.2018

Այս պահին Մարտի 1-ի քրեական գործն ամբողջ ծավալով նորից քննվում է: Այս մասին սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: «Մենք հիմք չենք ընդունում նախորդ գործի որևէ տվյալ: Գործը զրոյից քննվում է, և բացահայտումները այդ քննության արդյունքն են: Անուն առ անուն ունենք բոլոր զինծառայողների տվյալները` ստորագրություններով, որ փող են ստացել, կպարզենք նաև […]

̰
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի զրույցի հրապարակման փաստով հարուցվել է քրգործ. դատախազություն

18:03 11.09.2018

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև կոնկրետ քրեական գործի վերաբերյալ հեռախոսազրույցի հրապարակման դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) և […]

̰
ԱԱԾ-ն Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին տեղեկություններ կհրապարակի

17:44 11.09.2018

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց` 2-2.5 ամիս առաջ իր հարցազրույցներից մեկում կիսահումորային հայտարարություն է արել, որ իրենց փորձում են վնասազերծել: «Պարզ է, չէ՞, որ վնասազերծում են հանցագործներին: Դա վերաբերում էր նրան, որ մարդիկ, ովքեր պատրաստվում էին ինչ-որ գործողություններ անել, հասկանային, որ տեղյակ էինք, և չփորձեին ինչ-որ բան անել: Կար հստակ […]

̰
Վոլգոգրադի բնակիչը վաճառքի է հանել Վազգեն I-ի համրիչները

17:25 11.09.2018

Վոլգոգրադի բնակիչ Ալեքսանդր Նովիկովը վաճառքի է հանել Վազգեն I կաթողիկոսի նվիրած հախճապակե, ձեռագործ, XIX-րդ դարի համրիչները: Այս մասին տեղեկացնում է Rusarminfo-ն: Նովիկովը նշել է, որ 1988 թ-ի մայիսից ծառայել է խորհրդային բանակում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտում: Երբ հայերի և ադրբեջանցիների միջև լարվածությունն ուժեղացել է, կաթողիկոսն այցելել է էթնիկ բնակչությամբ, խառը կառուցվածքով գյուղերից մեկը, որպեսզի ելույթ […]

̰
Մարտի 1-ի գործով ի՞նչ դատավարական կարգավիճակ ունի Լևոն Տեր-Պետրոսյանը. պարզաբանում է ՀՔԾ պետը

17:13 11.09.2018

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանից լրագրողները հետաքրքրվեցին`Մարտի 1-ի գործով ի՞նչ կարգավիճակ ունի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Սեյրան Օհանյանն այդ երեկո հրապարակավ հանդես եկավ և միտք հնչեցրեց, որ բանակը մասնակցելու է այդ արտակարգ դրության ռեժիմի ապահովմանը: Քաղաքացիների կողմից այդ ռեժիմի ցանկացած խախտում արժանանալու է համարժեք կոշտ վերաբերմունքի: Սա մենք նույնպես գնահատում ենք որպես հանցավոր […]

̰
ՀՔԾ պետի բացահայտումը Մարտի 1-ի գործով

16:46 11.09.2018

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Մարտի 1-ի գործով որոշ մանրամասների: Նրա խոսքերով` ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները մշուշոտ են, և իրենք այս ուղղությամբ բավական աշխատանքներ են կատարել: «Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, այդ մասին ունենք հստակ ապացույցներ, այսինքն` ինչի […]

̰
Ես կառչած չեմ այս պաշտոնից. ԱԱԾ տնօրենը` իր հրաժարականի մասին

16:28 11.09.2018

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ հարցին, թե ինչպե՞ս կարող էր իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսվել և հրապարակվել: «Այդ հարցը ամենաշատն է ինձ հետաքրքրում այս պարագայում, դա շատ վատ է»,- ասաց նա: Վանեցյանը նշեց, թե դա անվտանգության ցուցիչ չէ, ապա հավելեց. «Գիտեք` ինչ տպավորություն է. երկու կառույց կա` […]

̰
Բանակը մարտի 1-ին կրակել է մարդկանց, բնակարանների ուղղությամբ․ ՀՔԾ պետ

16:20 11.09.2018

Հատուկ քննչական ծառայության պետը ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ իրենք արդեն ունեն ապացույցներ, որ բանակը մասնակցել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին ու կրակել է մարդկանց, շենքերի, պատշգամբների վրա այն բանից հետո, երբ շենքերից մեկի պատշգամբից այրվող շիշ են նետել։ Այս մասին Սասուն Խաչատրյանը նշեց իր և ԱԱԾ պետի խոսակցության՝ այսօր հրապարակված ձայնագրության վերաբերյալ ասուլիսի ժամանակ։ […]

̰
Հրաժարական կտամ հանրային պահանջի դեպքում․ ՀՔԾ պետ

16:15 11.09.2018

Հատուկ քննչական ծառայության պետը պատրաստ է հրաժարական տալ այն բանից հետո, երբ դրա վերաբերյալ հանրային պահանջ լինի։ Այս մասին Սասուն Խաչատրյանը հայտարարեց ԱԱԾ պետի հետ խոսակցության ձայնագրության հրապարակումը պարզաբանելու նպատակով հրավիրված ասուլիսի ժամանակ։ Նա համարում է, որ այս ձայնագրության հրապարակումն ուղղված է իրենց կառույցները թուլացնելուն և արվում է նախկին իշխանությունների կողմից։ Սասուն Խաչատրյանի խոսքերով՝ դա […]

̰
Նման քննարկում եղել է. Արթուր Վանեցյանը` հրապարակված ձայնագրության մասին

16:00 11.09.2018

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հանդես են գալիս մամուլի ասուլիսով, որտեղ անդրադառնում են իրենց` այսօր հրապարակված ձայնագրությանը: ԱԱԾ տնօրենը հաստատեց, որ այդ խոսակցությունը իրենց մասնակցությամբ է, նշեց` շատ տարօրինակ է, որ գաղտնալսվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը: «Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն, կպարզվի ձայնագրման […]

̰
Ոմանք ուզում են ճողոպրել պատասխանատվությունից, ես դա թույլ չեմ տալու. վարչապետի արձագանքը

15:08 11.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով ՀՔԾ և ԱԱԾ պետերի հեռախոսազրույցների` համացանցում ակտիվորեն տարածվող ձայնագրության մասին, նշել է, որ ԱԱԾ պետին հանձնարարել է հանդես գալ մամուլի ասուլիսով և պարզաբանումներ ներկայացնել: Նա հույս է հայտնել, որ իր ուղիղ եթերը գոնե ինչ-որ առումով կմրցակցի այդ ձայնագրության հետ «պոպուլյարության» առումով: Նա նշել է, որ այս պատմության […]

̰
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրությունը

15:05 11.09.2018

Համացանցում հրապարակվել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը: Վերջիններս զրույցի ընթացքում մի շարք անուններ են շրջանառում, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Ձայնագրությունում նշվում է` իբր վարչապետը «հանձնարարել է կալանավորել» ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: https://www.youtube.com/watch?v=AZOc3HxZLLA

̰
Բոլորդ ձայնագրություն եք լսում. Փաշինյանն ուղիղ եթերում է

14:45 11.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անդրադառնում է համացանցում ակտիվորեն տարածվող ձայնագրությանը, որտեղ ԱԱԾ և ՀՔԾ պետերի զրույցն է:   https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/887653191433064/

̰
Հակահեղափոխականներն են հանրապետականները և Ռոբերտ Քոչարյանը․ Էդմոն Մարուքյան

14:10 11.09.2018

Հայաստանում հակահեղափոխական ուժերը նախկին իշխանությունների ներկայացուցիչներն էին, այսինքն՝ Հանրապետական կուսակցությունը, և այժմ նրանց միացել է Ռոբերտ Քոչարյանը։ Սակայն այս ուժերը Երևանի ավագանու ընտրություններին չեն մասնակցում։ Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ «Ինչ վերաբերում է մեզ, որ եկել, հարցնում եք, ապա ես կարծում եմ՝ ոչ ոք չի մոռացել, […]

̰
BACK_TO_TOP