13:37 11.09.2018
ԱԺ նիստում այսօր ներկայացվել է Վճռաբեկ դատարանի նոր նախագահի թեկնածությունը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել է, որ խորհրդի ընտրությանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը ստացել է 10 անդամներից 7-ի կողմ ձայնը, և նրա թեկնածությունը այժմ պետք է ներկայացվի խորհրդարանին: ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը նշել է, որ Երվանդ Խունդկարյանը […]
13:09 11.09.2018
GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն, հարցում անցկացնելով 810 երևանցիների շրջանում, հետաքրքրվել է, թե արդյոք գիտե՞ն հարցվողները՝ ովքեր են քաղաքապետի թեկնածուները: «ՀՅԴ թեկնածու Միքայել Մանուկյանի անունը հարցվողների միայն 11.9 տոկոսի կողմից է ճիշտ նշվել: Բարձր ցուցանիշ է արձանագրել Զարուհի Փոստանջյանը: Հարցվողների 83.6 տոկոսը ճիշտ նշել է «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածուի անունը: […]
12:55 11.09.2018
Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քրդական բանվորական կուսակցության» (PKK) անդամ լինելու մեղադրանքով ձերբակալված Վանի նախկին քաղաքապետ Բեքիր Քայան, որ քաղաքապետի պաշտոնից հեռացվել է նույն մեղադրանքով, թուրքական դատարանի կողմից դատապարտվել է 8 տարի 9 ամիս բանտարկության: Haberturk-ի փոխանցմամբ՝ նրա հետ դատապարտվել են նաև նախկինում ձերբակալված, PKK-ի անդամ մի խումբ քուրդ գործիչներ՝ 6-9 տարվա ազատազրկման տարբեր ժամկետներով: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ […]
12:52 11.09.2018
GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն սեպտեմբերի 3-9-ը կատարած հարցման ժամանակ փորձել է նաև պարզել, թե հարցմանը մասնակցած երևանցիների քանի տոկոսն է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին: «Հարցվողների 67.3 տոկոսը նշել է, որ միանշանակ մասնակցելու է ընտրություններին, 11.5 տոկոսը նշել է, որ, ավելի շուտ մասնակցելու է ընտրություններին, 4.9 տոկոսը՝ ավելի շուտ չի […]
12:44 11.09.2018
GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն հերթական հարցումն է անցկացրել: Հարցին՝ տեղյա՞կ եք արդյոք, որ նախատեսվում են Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններ, հարցվածներն այսպիսի պատասխան են տվել. «Հարցվողների 34.3 տոկոսը նշել է, որ տեղյակ է և ճիշտ է նշել ամսաթիվը՝ սեպտեմբերի 23-ին, 52.3 տոկոսը նշել է, որ տեղյակ է, որ սեպտեմբերին […]
12:40 11.09.2018
Քաղաքագիտական բովանդակության տեսանկյունից «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հեղափոխություն է համարում 1989-1990 թվականներին տեղի ունեցածը, երբ պետության համակարգն ամբողջությամբ փոխվեց։ Այս մասին պատգամավորը նշեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ Իսկ Նիկոլ Փաշինյանի շարժման և իշխանափոխության մասին Սարգսյանը ասաց հետևյալը. «Իմ համար սա երրորդ հանրապետության շարունակությունն է։ Մենք պիտի գիծ չգծենք, ասենք, որ մինչև այս ինչ […]
12:37 11.09.2018
Սեպտեմբերի 12-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա)։ Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն […]
12:36 11.09.2018
Մամուլում եղած հրապարակումների համաձայն՝ «Ելք» խմբակցությունն այսօր նիստ կգումարի նոր ղեկավարի ընտրության հարցով, և ԱԺ խմբակցության ղեկավարի պաշտոնը կստանձնի ՔՊ անդամ Լենա Նազարյանը: SHANTNEWS.am-ը փորձեց ճշտել`որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը: «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հայտնեց, որ իրենք դեռ քննարկման փուլում են, խոստացավ` երբ նորություն լինի, կհայտարարեն այդ մասին: Հիշեցնենք, որ խմբակցության ղեկավարի պաշտոնը վարչապետ […]
12:28 11.09.2018
ԱԺ նիստում այսօր կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի և Տաջիկստանի միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների և կոչումների փոխճանաչման համաձայնագիրը: Նախարարի խոսքով՝ համաձայնագրով ճանաչվում են կրթության բոլոր մակարդակների դիպլոմները և վկայագրերը: Դա կարևոր է մեզ համար, որպեսզի Կենտրոնական Ասիայի պետությունների հետ կրթական ոլորտի համագործակցությունը խորանա և բարձրագույն կրթությունը միջազգայնացվի: Արայիկ Հարությունյանի ելույթի […]
12:09 11.09.2018
Թուրքական «Յենի շաֆաք» պարբերականի հոդվածագիր, շարիաթի՝ իսլամական իրավունքի դոկտոր Հայրեթթին Քարամանի նոր հոդվածը բուռն քննարկումների թեմա է դարձել հակաիշխանական շրջանակներում, ինչպես նաև Թուրքիայից դուրս: Իշխանամետ «Յենի շաֆաքում» տպագրած իր հերթական հոդվածում նա մեղադրանքներ է ուղղել հայերին և հրեաներին, մասնավորապես նշելով, թե հրեաները կարողացել են ֆաշիստական բռնություններն օգտագործել իրենց շահերի համար՝ հանդես գալով իբրև հալածյալներ: Հոդվածագիրը […]
11:58 11.09.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է իր ներկայացրած «Կալանքի մեկ օրվա հաշվարկի նախագծի» վերաբերյալ։ Մարուքյանը նշել է, որ քանի դեռ համաներման մասին որևէ խոսք չկա, և իրենք շարունակում են համաներում պահանջել, ապա սա մի մարդասիրական դրսևորում է: Խմբակցության անդամը հայտնել է, որ ՀՀ-ում դեռ 2003 թ. ընդունված քրեական օրենսգրքով եղել […]
11:50 11.09.2018
GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցն այսօր ներկայացրել է «Քաղաքապետի 12 երանգները» խորագրով հետազոտության արդյունքները: Ուսումնասիրությունները կատարվել են մինչև քարոզարշավի մեկնարկը: «Հարցվողների 63.3 տոկոսն ասել է, որ մասնակցելու է ընտրություններին»,- ասել է Գայանե Դաջունցը: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե որքանով են քաղաքացիները տեղյակ՝ որ քաղաքական ուժերն […]
11:32 11.09.2018
Այսօր Հայաստանի ողջ տարածքում մեկնարկում է «Շանթ-2018» զորավարժությունը, որի նպատակն է ստուգել, թե որքանով են պատրաստված պետական մարմինները պատերազմական իրավիճակին, ինչպես նաև մարզել նույն մարմինները՝ խաղաղ վիճակից պատերազմական իրավիճակի անցկացնելու պայմանների համար։ Խնդիրն այն է, որ պատերազմի դեպքում ռազմական գործողություններից զատ, անհրաժեշտ է իրականացնել նաև տնտեսության, արտաքին քաղաքականության, ինֆորմացիոն մոբիլիզացիա ու դրան մասնակից դարձնել բոլոր […]
10:59 11.09.2018
Արգենտինայի Կորդովա քաղաքի իշխանությունները որոշում են ընդունել հայկական անվանումներով փողոցներում տեղադրել երկլեզու՝ հայերեն և իսպաներեն ցուցանակներ: «Նախաձեռնության հեղինակ է դարձել քաղաքային խորհրդի անդամ, ծագումով հայ Լուկաս Փալյանը: Նախաձեռնությունը նվիրված է Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակին»,- ասվում է արգենտինական քաղաքի հայ համայնքի ֆեյսբուքյան էջում: Երկլեզու ցուցանակների տեղադրման առնչությամբ Արգենտինայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի հայ համայնքի անդամները քաղաքապետ Ռամոն […]
08:25 11.09.2018
Ավստրալական Network 7-ով հեռարձակվող Little Big Shots ծրագրին մասնակցած հայուհին ցնցել է ժյուրիին, հաղորդավարին, դահլիճում գտնվողներին և հեռուստադիտողներին։ Քրիստինան հանդես է եկել երաժշտական անզուգական կատարմամբ՝ հիթային Despacito-ն վերարտադրելով հայկական ավանդական քանոնի օգնությամբ։Այս մասին հայտնում է Armenia Media-ն ֆեյսբուքյան էջում։
07:11 11.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է ԱՄՆ-ում արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից օրեր անց։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։ «Քանի որ ահաբեկչական սպառնալիքը պահպանվում է, արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր 2001 թվականի սեպտեմբերի 14-ին, ինչպես նաև իշխանությունների լիազորությունները, որոնք սահմանվել էին խնդրի լուծման համար, […]
21:54 10.09.2018
Սեպտեմբերի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, ով Երևանում է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակության կազմում: Ողջունելով իր վրաց գործընկերոջը՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի հետ հարաբերությունները՝ հիմնված դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման […]
21:08 10.09.2018
Սեպտեմբերի 10-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի զբոսաշրջության, պաշտոնական լեզուների և Ֆրանկոֆոնիայի նախարար Մելանի Ժոլիի հետ: Զրուցակիցները մանրամասն անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, նախատեսվող միջոցառումներին, օրակարգին և մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերին: Նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի իշխանությունների հանձնառությունը՝ բարձր մակարդակով անցկացնելու այս կարևոր միջոցառումը: Ներկայացնելով կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության […]
20:14 10.09.2018
«Այսուհետ ոչ ոք միանձնյա որոշումներ չի կայացնելու»,- հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը և ներկայացրեց դաշինքի ծրագրային դրույթներից առաջինը: Թեկնածուն նշեց, որ Երևանի բոլոր հանրային հնչեղություն ստացած հարցերը լուծելու են հենց Երևանի քաղաքացիները հանրաքվեի միջոցով: «Հանրաքվեները լինելու են երկու տեսակի՝ առաջինը՝ թվային, այսինքն՝ քաղաքապետարանի կայքում լինելու է հատուկ […]
20:09 10.09.2018
Այսօր՝ ժամը 17։00-ի միջակայքում, ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզի Թումանյան, Քարինջ, Դսեղ բնակավայրերում: Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հայտնեց, որ կարկուտից մեծապես տուժել են ցանքատարածություններն ու պտղատու այգիները:
19:38 10.09.2018
Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը սկսեց Էրեբունի համայնքում հանրահավաքով, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանրահավաքի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցով և շեշտեց, որ այս ընտրություններում ժողովուրդը կվերահաստատի ամիսներ առաջ ձեռք բերած սեփական իշխանությունը: Վարչապետը նաև շեշտեց, որ Հայկ Մարությանը ամենաշատն է համապատասխանում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների գաղափարախոսությանը: «Հայաստանում […]
19:12 10.09.2018
Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված «Դաշնակցություն» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը տվեց Արամ Մանուկյանի արձանի մոտից։ Ավագանու ցուցակով առաջին տեղը զբաղեցնող Միքայել Մանուկյանն իր ելույթում նշեց, որ տեղը պատահական ընտրված չէ։ Ինչպես Արամ Մանուկյանը կարողացավ 1918-ին համախմբել երևանցիներին, այնպես էլ իրենք երևանցիներին համախմբելու։ «Մենք շատ գործ ունենք անելու և քիչ ժամանակ։ Մենք լինելու ենք բոլոր վարչական շրջաններում, ներկայացնելու […]
19:05 10.09.2018
Երևանի Էրեբունի վարչական շրջանում նախատեսվող «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքը տեղի է ունենալու ցանկացած եղանակի դեպքում: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ընթացքում: «Քիչ առաջ Էրեբունի համայնքում տեղատարափ անձրև էր տեղում, որն արդեն դադարել է: Քանի որ ասացին, որ Էրեբունիում լուրեր են տարածվում, թե ժ. 18:30-ին նախատեսված «Իմ քայլը» դաշինքի […]
18:56 10.09.2018
«Հարգելի՛ լրագրողներ, ես ձեզ ասել եմ, որ նման հարց առօրյայում չկա, քանի որ մեզ ո՛չ դիմել են, ո՛չ ասել: Չեմ իմանում` ինչն է ձեզ հետաքրքրում, ամեն անգամ ես ասում եմ, որ օրակարգում այդպիսի հարց չկա՝ տարբեր վերլուծություններ, տարբեր հեքիաթներ: Հիմա ասեմ՝ ամենակարևորը իմ ընդունել, սատարելը չի: Ժողովուրդը պետք է սատարի իրեն: Եթե ժողովուրդը ընդունեց իրեն, […]
18:34 10.09.2018
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի առաջին օրը` սեպտեմբերի 10-ին, ԲՀԿ-ն իր քարոզարշավը սկսեց Նուբարաշեն համայնքից: «Երևանը միայն կենտրոնից չի սկսում: Մենք պետք է գնանք ծայրամասերը, վերջավորությունները, որ տեսնենք, որ Երևանը միայն կենտրոնը չէ»,- ասել է Գագիկ Ծառուկյանը: Իսկ ինչ վերաբերում է քարոզարշավին ակտիվ մասնակցելուն, ապա Գագիկ Ծառուկյանը նշեց. «Մասնակցելու եմ և՛ այնպես, և՛ այնպես, և՛ այնպես»:
18:23 10.09.2018
Մոսկվայում Բաքվի պատվերով ձերբակալվել ու մեկ ամսով կալանավորվել է թալիշ գործիչ, Ադրբեջանում թալիշական շարժման ղեկավարներից Ֆահրադդին Աբոսզոդան։ Այս մասին տեղեկացնում է հայաստանցի լրագրող Անտոն Եվստրատովը։ Աբոսզոդան մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հոդվածներով, որոնք վերաբերում են ազգային թշնամանք հրահրելուն։ Սա, ըստ Եվստրատովի, պատասխանն է թալիշ գործչի հասարակական ու քաղաքական գործունեությանը, որի ընթացքում նա փորձել է բարձրացնել […]
17:38 10.09.2018
Պաշտպանության նախարարությունը ծրագիր է սկսել, որով զինծառայողներին թույլատրվելու է բջջային հեռախոսներ ունենալ ու օգտագործել զորամասերում, սակայն դա պետք է կատարվի հատուկ կարգով։ Ծրագրի մասին հայտարարությունից հետո, սակայն, որոշ խնդիրներ էին առաջացել՝ զինծառայողների մի մասին արգելել էին հեռախոս պահել, մյուս մասից վերցրել էին հեռախոսները։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակն այսօր պարզաբանեց, որ նման խնդիրներ կան, որովհետև առայժմ […]
17:30 10.09.2018
Այսօր մոտ երկու ժամ Անի համայնքի բնակիչները փակ են պահել Գյումրի-Երևան մայրուղին, ինչի պատճառով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, և մեքենաների մեծ կուտակումներ են առաջացել Մարալիկ քաղաքի մոտակայքում։ Ցուցարարները մոտ մեկ ամիս է՝ պահանջում են խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականն ու իրականացնում տարաբնույթ ակցիաներ։ Ցուցարարներին ճանապարհը բացելու և երթևեկությունը վերականգնելու պահանջ են ներկայացրել Գյումրիի և […]
17:06 10.09.2018
Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումից: «Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանդիպեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ»,- ասված է լուսանկարներին կից մեկնաբանության մեջ: Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Վրաստանի վարչապետը:
16:27 10.09.2018
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը: Հայկ Սարգսյանն ազատ է արձակվել 50 մլն դրամ գրավի դիմաց: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում սեպտեմբերի 10-ին հրապարակվել է Հայկ Սարգսյանի կալանքը փոխելու, […]