TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

Գլխավոր

Օձը ներխուժել է Արարատի դպրոցներից մեկի դասասենյակ

10:29 25.08.2018

Օգոստոսի 25-ին՝ ժամը 08:55-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Ուրծի լեռներով մինչև Սուրբ Կարապետ եկեղեցի այրվել է մոտ 200 հա խոտածածկ տարածք

09:19 25.08.2018

Օգոստոսի 24-ին`ժամը 14:29-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ  Արարատի մարզի Շաղափ գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շաղափ գյուղի «Փառքի տարածք» կոչվող հատվածից 500 մ դեպի վերև՝ Լանջանիստ գյուղի վարչական տարածքում` Ուրծի […]

̰
Փաշինյանի ու Մերկելի զբոսանքը երեկոյան Երևանում

00:44 25.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա տիկին Աննա Հակոբյանը, նախագահ Արմեն Սարգսյանն ու այլ բարձրաստիճան այրեր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ զբոսանք են կատարել երեկոյան Երևանում։ Զբոսանքից տեսանյութ է հրապարակվել Հայաստանի կառավարության Youtube-ի պաշտոնական ալիքում։ Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը լուսանկար էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ պատկերված է Հյուսիսային պողոտայում Մերկելի հետ շրջելիս։ Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը Հայաստան […]

̰
Մերկելը Փաշինյանին հրավիրել է Գերմանիա

00:01 25.08.2018

Ավարտվեց ՀՀ վարչապետի անունից տրվող պետական ճաշը` ի պատիվ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի։ Կանցլերը, ի պատասխան վարչապետի խոսքին, շատ կարևոր շեշտադրումներ կատարեց հայ-գերմանական հարաբերությունների զարգացման իմաստով և ՀՀ վարչապետին պատասխան այցով հրավիրեց Գերմանիա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Էդմոն Մարուքյանը՝ հիշեցնելով, որ նման բարձր մակարդակի այց՝ Գերմանիայի կանցլերի հրավերով, դեռևս չի եղել։ https://www.facebook.com/marukyan.edmon/photos/a.902917169780011/2121931867878529/?type=3&theater&ifg=1

̰
Հայ տղան, ում մայրը չի զանգահարի կես ժամը մեկ, հազվագյուտ օրինակ է․ Lenta.ru

23:56 24.08.2018

Ռուսական Lenta.ru առցանց պարբերականը հրապարակել է հոդված իր թղթակցի՝ Ադրբեջան, Հայաստան և Վրաստան կատարած ուղևորության և անծանոթների հետ հանդիպումների մասին։ Ուսումնասիրելով իրավիճակը Հայաստանում՝ թղթակից Ալյոնա Պետրովա-Վոդկինան եկել է եզրահանգման, որ հայ երիտասարդները սերտորեն կապված են իրենց մայրերի հետ, ովքեր կենցաղային աշխատանքներ են կատարում նույնիսկ չափահաս որդիների փոխարեն։ «Ընդհանրապես, հայ տղաներն ու նրանց մայրերն առանձին հետազոտության […]

̰
Ջիգարխանյանը պատմել է ազգանունը փոխելու առաջարկի մասին

23:07 24.08.2018

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը պատմել է դժվարությունների մասին, որոնց ստիպված է եղել բախվել Մոսկվայում կյանքի առաջին տարիներին՝ Երևանից տեղափոխվելուց հետո։ «Երբ 50 տարի առաջ Երևանից Մոսկվա տեղափոխվեցի, իմ ընկերներից մեկը խորհուրդ տվեց ինձ փոխել ազգանունս` կամ բարեհնչության համար, կամ էլի ուրիշ բանի համար։ Եվ այսպիսի տարբերակ մտածեցի. ջիգյար հայերեն նշանակում է լյարդ և ընկերս […]

̰
Հյուսիսային պողոտայում ենք. Նիկոլ Փաշինյանը՝ Անգելա Մերկելի հետ

21:33 24.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ պատկերված է այսօր պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, իր կնոջ՝ Աննա Հակոբյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը Հայաստան է ժամանել Վրաստանից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի և Անգելա Մերկելի գլխավորությամբ Երևանում կայացել են […]

̰
Փոփոխություններ Վարչական օրենսգրքում. նպատակն ընտրատեղամասերում «ամենաթողությանը» վերջ տալն է

21:30 24.08.2018

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովն առաջիկա օրերին խորհրդարանին կներկայացնի օրենսդրական մի փաթեթ, որով փոփոխություններ է նախատեսվում նաև «Վարչական իրավախախտումների» մասին օրենքում: Փոփոխությունների գլխավոր նպատակն է վերջ տալ, այսպես կոչված, «ամենաթողությանը» ընտրական տեղամասերում: Ավելի քան 2 տասնամյակ հայաստանյան գրեթե բոլոր ընտրություններում՝ անկախ նրանից՝ դրանք համապետակա՞ն, թե՞ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, տեղամասային ընտրական հանձնաժողովներում […]

̰
Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. «դաժան» նախագիծ ընտրակեղծարարների համար

20:35 24.08.2018

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը, հաշվի առնելով, որ առաջիկայում տեղի են ունենալու Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, որոշել է «Ընտրական օրենսգրքի» մշակվող նախագծից առավել շուտ խորհրդարանին ներկայացնել «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ, որի ընդունման դեպքում, հանձնաժողովի համոզմամբ, ընտրական գործընթացն առավել վերահսկելի կդառնա, հնարավոր կլինի նվազեցնել շատ արատավոր երևույթների ռիսկայնությունը: «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և […]

̰
Վերջին ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստան եկողների թիվն ավելի շատ է. վարչապետ

20:20 24.08.2018

Անգելա Մերկելի հետ տեղի ունեցած համատեղ ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի հեղափոխությունից հետո վերջին ամիսների վիճակագրությունը ցույց էր տալիս, որ Հայաստան եկողների թիվն ավելի շատ է: «Հայաստանի քաղաքական իրադարձությունները պետք է խրախուսեն ոչ թե արտագաղթը, այլ հայրենադարձությունը և, իհարկե, քաղաքական գործընթացների հաջողությունը կերաշխավորի նաև այդ գործընթացը»,- ասել է նա: Նիկոլ Փաշինյանը […]

̰
Ամենամոտ ապագայում, ֆորմալ առումով, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև բանակցություններ դժվար թե տեղի ունենան. Գերմանիայի կանցլեր

19:55 24.08.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին՝ ԵՏՄ-ԵՄ միջև հնարավոր համագործակցության պարագայում ինչպես է պատկերացնում Հայաստանի դերակատարումը, նշեց հետևյալը. «Հայաստանը կարող է լինել օրինակ, թե ինչպես կարելի է լավ համագործակցություն իրականացնել ՌԴ-ի հետ, միաժամանակ լավ համագործակցել ԵՄ-ի հետ: Իհարկե, այստեղ հնարավորությունները շատ չեն. ԵԱՏՄ-ն ազատ առևտրի գոտի է […]

̰
Ադրբեջանի «սև ցուցակ»-ում հայտնված գերմանացի պատգամավորի աշխատանքը կիրականացվի մեկ այլ պատգամավորի միջոցով. Մերկել

19:38 24.08.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարցին՝ ինչպե՞ս է բացատրում այն հանգամանքը, որ Բունդեսթագի պատգամավորներից մեկին Ադրբեջանը մուտքի արտոնագիր չի տվել: Կանցլերը նշեց, որ այս հարցի առնչությամբ արդեն արտահայտվել է: «Մենք որոշել ենք, որ համապատասխան պարոնի աշխատանքը Բունդեսթագի մեկ այլ պատգամավորի միջոցով կիրականացվի: Խոսքը Հարավային Կովկասում խորհրդարանական համագործակցության […]

̰
Մենք հետևել ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին. Անգելա Մերկել

19:28 24.08.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ խոսեց երկկողմ հանդիպման արդյունքների մասին: «Ուրախ եմ առաջին անգամ որպես դաշնային կանցլեր հյուրընկալվել ձեր երկրում: Շնորհակալ եմ ջերմ և հյուրընկալ վերաբերմունքի համար, որ ցուցաբերվեց ինձ: Ուրախ եմ ձեր երկրում գտնվել ոչ միայն 100-ամյա ժողովրդավարությունը՝ Առաջին հանրապետությունը տոնելու շրջանակներում, այլև նոր փոփոխությունների ժամանակ»,- ասաց […]

̰
Ուրախ եմ արձանագրել, որ Գերմանիան լիարժեք կերպով աջակցում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին. վարչապետ

19:11 24.08.2018

Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման  խնդրին: «Ես ուրախ եմ արձանագրել, որ Գերմանիան լիարժեք կերպով աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, Անգելա Մերկելը վստահ է, որ Արցախի հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով և տարածաշրջանում պետք է խաղաղություն հաստատվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

̰
Մեր քննարկման ընթացքում ես հասկացա, որ Գերմանիայի համար ընդունելի է մեր արտաքին քաղաքականության օրակարգը. Նիկոլ Փաշինյան

19:03 24.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հետ տված համատեղ ասուլիսի ընթացքում ասել է, որ մտադիր է զարգացնել հարաբերությունները ԵՄ երկրների, մասնավորապես Գերմանիայի հետ: «Մեր քննարկման ընթացքում ես հասկացա, որ Գերմանիայի համար ընդունելի է մեր արտաքին քաղաքականության օրակարգը, և սա է եղել առանցքայինը»,- ասել է վարչապետը: Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանն ունի ԵՄ-ի […]

̰
Անգելա Մերկելի հետ ձևավորել ենք գործողությունների համատեղ օրակարգ. Նիկոլ Փաշինյան

18:54 24.08.2018

Տարածաշրջանային այցի շրջանակում  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Նիկոլ Փաշինյանի հետ հանդես է եկել համատեղ ասուլիսով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա Անգելա Մերկելի առաջին այցն է Հայաստան: Վարչապետն ասաց, որ Անգելա Մերկելի հետ քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգային հարցեր: Նա նշել է, որ ուրախ է, որ երկու երկրների տեսակետները համընկնում են շատ հարցերում: […]

̰
Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Անգելա Մերկելին

18:00 24.08.2018

Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը լուսանկար է հրապարակել նախագահական նստավայրում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դիմավորման արարողությունից: «Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ, հյուրընկալել ենք Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և նրա պատվիրակությանը»,- գրել է նա: Հանդիպումից լուսանկարներ են հրապարակվել նաև Twitter-ում:   Präsident #Armenien‘s ?? Armen #Sargsyan und Kanzlerin #Deutschland‘s ?? Angela #Merkel waren […]

̰
Անգելա Մերկելը Instagram-ի Story-ի բաժնում տեսանյութ է հրապարակել Հայաստանից

17:55 24.08.2018

Առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Instagram-ի էջի Story բաժնում տեսանյութ է հրապարակվել Հայաստանից: «Հաջորդ կանգառը՝ Հայաստան: Ընդունելություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից»,- ասվում է տեսանյութի մեկնաբանությունում: Այսօր Մերկելը ժամանել է Հայաստան և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղեկցությամբ այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այցի շրջանակում կկայանան հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ: Օգոստոսի 25-ին Անգելա Մերկելը կմեկնի […]

̰
Կալիֆոռնիայի պաշտոնատար անձանց պատվիրակությունը կժամանի Հայաստան

17:13 24.08.2018

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի պաշտոնատար անձանց պատվիրակությունը Հայաստան կժամանի ազդեցիկ քաղաքական գործիչների և ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակով։ Այցը կազմակերպում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի արևմտյան թևը:Այն նախատեսված է սեպտեմբերի 4-13-ը։ Պատվիրակության կազմում են ներառվել Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, Սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոն, Կալիֆոռնիայի ասամբլեայի անդամ Օթամ Բուրկեն, Էվան Լոուն։ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները այցելել […]

̰
Անգելա Մերկելի հայաստանյան այցը՝ լուսանկարներով

16:27 24.08.2018

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը: Սա Հայաստանի անկախությունից ի վեր Գերմանիայի կանցլերի առաջին այցն է Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում Անգելա Մերկելին դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ԳԴՀ կանցլերն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ […]

̰
Անգելա Մերկելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է

14:51 24.08.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրան ուղեկցում են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:

̰
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանեց Հայաստան

14:15 24.08.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկօրյա այցով ժամանել է Հայաստան: Սա իշխանափոխությունից հետո Մերկելի առաջին այցն է Հայաստան: Նրան ծաղկեփնջով դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հնչեցին երկու երկրների օրհներգերը: Օդանավակայանում են նաև ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Գերմանիայի կանցլերին դիմավորելու է եկել նաև Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը: ՀՀ վարչապետ Նիկոլ […]

̰
«Ելք»-ի պատգամավորները շրջանառության մեջ են դրել մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ տուժածներին փոխհատուցելու մասին օրինագիծ

14:13 24.08.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ ինքը և ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ են դրել «2008 թվականի մարտի 1, 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: «Այս տարվա փետրվարին ԱԺ-ում տեղի ունեցած «2008 թվականի Մարտի 1, […]

̰
Ռազմական ոստիկանությունը բացահայտել է փաստաթղթերի կեղծմամբ դիզվառելիքի յուրացման դեպք

12:46 24.08.2018

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի X հենակետում 2017թ. հունիս ամսից մինչ օրս անձնակազմի կերակրի պատրաստման համար հենակետի ՎՔՆ պահեստից յուրաքանչյուր օր դուրս է գրվել X լիտր դիզվառելիք, մինչդեռ կերակուրը պատրաստվել է այլ եղանակով: Այս մասին հայտնում  են ՀՀ ռազմական ոստիկանությունից: Վերը նշված ժամանակահատվածում կեղծ […]

̰
«Արսենալ»-ը շարժվում է ճիշտ ուղղությամբ. Հենրիխ Մխիթարյան

12:35 24.08.2018

Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել, որ չնայած Պրեմիեր լիգայի առաջին երկու տուրերում կրած պարտությանը, թիմը շարժվում է ճիշտ ուղղությամբ,: «Ես իմ ամենամեծ քննադատն եմ, ուստի լրացուցիչ քննադատության կարիք չունեմ: Լավ գիտեմ՝ ինչ եմ տալիս թիմին և ինչ է տալիս թիմն ինձ: Մենք նոր գլխավոր մարզիչ ունենք: Փորձում ենք հարմարվել նրա փիլիսոփայությանը և […]

̰
«Օրինաց երկիր»-ը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

11:43 24.08.2018

Օգոստոսի 23-ին տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը: Նիստում միաձայն որոշում է կայացվել սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցության մասին` «Մենք ենք ու մեր Երևանը» կարգախոսով, տեղեկացնում են կուսակցության լրատվական ծառայությունից: Քաղաքական խորհրդի որոշմամբ` ընտրական ցուցակը կգլխավորի ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

̰
Միայն ձերբակալություններով հնարավոր չէ հասնել երկարաժամկետ զարգացման. ամերիկացի վերլուծաբան

11:27 24.08.2018

Փորձագիտական շրջանակներն ընդհանուր առմամբ դրական են գնահատում Նիկոլ Փաշինյանի կառավարության 100 օրը: Մատնանշվում են նաև որոշ բացթողումներ, գրում է «Ամերիկայի ձայնը»: «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկիի կարծիքով՝ այսօր Հայաստանում պահպանվում է հեղափոխական էյֆորիան: Նոր իշխանությունները հաճախ դիմում են խորհրդանշական քայլերի, որոնց մի մասը, ըստ փորձագետի, կարևոր են, սակայն անհրաժեշտ են խնդիրների երկարաժամկետ լուծումներ: «Կառավարության 100 […]

̰
Ուրեկիում հայ ընտանիքին փրկել են խեղդվելուց

10:50 24.08.2018

Վրացական Ուրեկի հանգստավայրում փրկարարները ծովից դուրս են բերել խեղդվող 5 զբոսաշրջիկների, որոնցից 3-ը՝ ՀՀ քաղաքացիներ։ Փրկարարներն ափ են դուրս բերել հայ ամուսիններին և նրանց 15-ամյա դստերը, ովքեր լողալով հեռացել էին ափից և չեն կարողացել վերադառնալ։ Մյուս երկու զբոսաշրջիկները, որոնց համար օգնություն է պահանջվել, եղել են ՌԴ քաղաքացիներ։ Այս մասին հայտնում են Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման […]

̰
Արտակ Զեյնալյանն ԱՄՆ դեսպանի հետ այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

10:40 24.08.2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը օգոստոսի 23-ին այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, ծանոթացել կին դատապարտյալների պահման պայմաններին և ԱՄՆ աջակցությամբ ՔԿՀ-ում իրականացվող մասնագիտական ուսուցման ու վերականգնողական մի շարք ծրագրերի արդյունքներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախարարն ու դեսպանը արդարադատության փոխնախարար […]

̰
ՊԵԿ-ը խուզարկություն է կատարել «Մարաթուկ» ընկերությունում․ ղեկավարն անպատշաճ վարք է դրսևորել

10:22 24.08.2018

«Մարաթուկ» տուրիստական ընկերությունում խուզարկություն է իրականացվել դատարանի որոշման հիման վրա: Այս մասին հայտարարություն է տարածել ՊԵԿ-ը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հարուցված քրեական գործի շրջանակում, ընկերություն նախապես խուզարկության է գնացել 6 աշխատակից՝ հետաքննիչներ և օպերատիվ հետախուզության վարչության ներկայացուցիչներ: Նրանք ներս են մտել, սահմանված կարգի համաձայն ներկայացել և հետաքրքրվել են, թե որտեղ է գտնվում ընկերության տնօրենը: […]

̰
BACK_TO_TOP