17:12 13.07.2018
Այսօր՝ հուլիսի 13-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ Վ․ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ ոստիկանության գնդապետ Ռոմիկ Կիրակոսյանը։ Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով, ոստիկանության գնդապետ Խաչիկ Ավետիսյանը ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնից։ […]
17:04 13.07.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Վահան Հարությունյանը, հուլիսի 12-ին Վարշավայում մասնակցել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթնաժողովին, տեղեկացնում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը: «Այս տարին հոբելյանական է շատ երկրների համար: Ինչպես մենք Հայաստանում, այնպես էլ Լեհաստանի […]
16:20 13.07.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել օտարերկրյա գործարարների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու հնարավորությամբ, տեղեկացնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարարը հանդիպումներ է ունեցել եգիպտական EL SEWEDY METERS խմբի զարգացման գծով տնօրեն Լեոն Տեր-Հակոբյանի, նույն խմբի չեխական գործընկեր ZPA Smart […]
15:48 13.07.2018
ՀՀ դատախազությունը շարունակում է իրականացնել այս տարվա հուլիսի 12-ին ՀՀ դատախազության կոլեգիայի նիստի արդյունքներով ընդունված՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և կալանքի ժամկետը երկարացնելու օրինականության ապահովմանն ուղղված դատախազական հսկողության պրակտիկայի կտրուկ բարեփոխմանը վերաբերող որոշումների կենսագործումը, տեղեկացնում են ՀՀ դատախազությունից: Մասնավորապես քայլեր են ձեռնարկվում, որպեսզի ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար մեղադրվող անձանց նկատմամբ կալանավորումը […]
14:06 13.07.2018
«2018-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտների աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, կազմել է 88.2 մլրդ. դրամ կամ 15․6 տոկոս: Այդ թվում՝ հարկային մասով աճը կազմել է 68.9 մլրդ. դրամ կամ 16․1 տոկոս, իսկ մաքսային մասով՝ 19.3 մլրդ. դրամ կամ 14․4 տոկոս»,- հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Ավել հավաքված […]
13:52 13.07.2018
Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիա ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայրաքաղաք Լոնդոնում վայրէջք կատարելուց հետո խոստովանել է, որ «իրեն անկոչ հյուր է զգում»: Daily Mail պարբերականի դիտարկումներով՝ պատճառը մանուկ Թրամփի տեսքով ահռելի փուչիկն է, որն ԱՄՆ նախագահի այցին ընդառաջ օդ է բարձրացվել: «Ես սիրում էի Լոնդոնը, որտեղ երկար ժամանակ չէի եղել: Բայց եթե նրանք ստիպում են ինձ զգալ […]
13:25 13.07.2018
Հայկական ոգու թռիչք ենք ապրել միասին: Այս խոսքերով սկսեց այսօր մամուլի ասուլիսը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը տարբեր խնդիրներից խոսեց, այդ թվում ապագա ընտրությունների մասին: Հովհաննիսյանը գտնում է, որ խորհրդարանական ըտրությունների անցողիկ շեմը պետք է իջնի: Նա նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանին միասնական ցուցակով ընտրություններին գնալու առաջարկություն է արել, քանի որ գտնում է, թե […]
12:09 13.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Բելգիա այցի շրջանակում հուլիսի 12-ին հանդիպել է տեղի հայկական համայնքի հետ: Համայնքի ներկայացուցիչների հետ ճաշի ժամանակ Փաշինյանն անդրադարձել է ինչպես Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, այնպես էլ Բելգիայում կայացած հանդիպումներին ու այլ երկրների ղեկավարների հետ իր խոսակցություններին:
11:25 13.07.2018
Պաշտոնավարման 46-րդ օրը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց 2018 թ. առաջին կիսամյակում իրականացված քայլերն ու արձանագրված ցուցանիշները՝ շեշտադրում անելով նախորդ երկու ամիսների վրա: Նա նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով փաստացի պետբյուջե հավաքագրված հարկային-մաքսային եկամուտների թիվը կազմում է 649 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի առումով 88,2 մլրդ դրամով ավել: «Եթե հաշվի առնենք վերադարձի՝ […]
11:00 13.07.2018
Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացի Ա.Հ-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել 2 միավոր ԱԿՄ ինքնաձիգ, 2 միավոր ականանետ, 1 նռնականետ, 1 դիպուկահար հրացան և մեծ քանակությամբ այլ զինամթերք (նռնակներ, պայթուցիկ նյութեր, տարբեր տրամաչափի փամփուշտներ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հայտնաբերված զինամթերքի վերաբերյալ ՀՀ […]
10:31 13.07.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով է հանդես եկել՝ կապված պոլիկլինիկաների և ամբուլատորիաների բժիշկների և միջին բուժանձնակազմի աշխատավարձերի հետ։ «Բյուջետային միջոցների ներքին տնտեսումների հաշվին մենք կարողացել ենք հասնել նրան, որ սույն թվականի օգոստոսին բարձրացնելու ենք պոլիկլինիկաների և ամբուլատորիաների բժիշկների և միջին բուժանձնակազմի աշխատավարձը մոտ 15 տոկոսով»,- ասել է Արսեն Թորոսյանը։ Նախարարը հստակեցրել է, որ […]
10:02 13.07.2018
Կառավարության կողմից հաստատվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու, խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: «Ցանկանում եմ իրազեկել, որ կառավարության կողմից հաստատվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու, խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները հաստատելու մասին» […]
09:44 13.07.2018
ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 12-ին՝ ժամը 22:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այգեստանի 9-րդ փողոցի թիվ 67 շենքի մոտակայքում երկու նստարանների վրա մեծ քանակությամբ սնդիկ է թափված. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Տեղեկություն է ստացվել, որ սնդիկը հավաքված է, անհրաժեշտ է իրականացնել տարածքի […]
07:36 13.07.2018
Կահիրեի միջազգային օդանավակայանի մերձակայքում վառելիքի ամբարի պայթյունի հետևանքով տուժել է 12 մարդ։ Այս մասին հայտնում է եգիպտական պետական MENA գործակալությունը։ Պայթյունը տեղի է ունեցել գիշերը՝«Գելիոպոլիս» նավթաքիմիական ընկերության վառելիքի ամբարում։ Պատճառ է հանդիսացել սաստիկ շոգը։ Պայթյունին հաջորդել է հրդեհը։ Հրշեջների ջանքերով կրակը տեղայնացվել է։ Երկրի քաղավիացիայի նախարարության տվյալներով՝ տեղի ունեցածը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա։
00:05 13.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով Ադրբեջանին, նկատել է, որ հարևան երկիրը լուրջ խնդիրներ ունի մարդու իրավունքների, կոռուպցիայի, օրինականության ոլորտներում և փորձում է սահմանային սադրանքների միջոցով սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, գուցե, վախ ունենալով, որ հայկական ժողովրդավարության ալիքը կտարածվի նաև Ադրբեջանում: «Մյուս կողմից՝ չեմ կարծում, որ հայկական ժողովրդավարության ալիքը […]
23:28 12.07.2018
Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում Բելգիայի Թագավարություն կատարած այցի արդյունքներն ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ միջազգային գործընկերները հետևում են և տեղյակ են՝ ինչ է տեղի ունեցել Հայաստանում: «Մենք, իհարկե, մեր միջազգային գործընկերների աջակցությամբ շատ ավելի արագ կարող ենք իրականացնել բարեփոխումները, բայց մենք հայցորդի կամ խնդրարկուի կարգավիճակում չենք: Ըստ էության՝ մենք մեր անելիքները գիտենք, մեր գործընկերները […]
23:18 12.07.2018
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բրյուսելում մոտեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և անձամբ շնորհավորել նրան վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Հուլիսի 12-ին Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին: Վարչապետի խոսքով` երբ նստած էին պատվիրակությունների սրահում, Չավուշօղլուն սրընթաց անցել է նրանց կողքով, ապա մի քանի րոպե հետո վերադառնալով՝ […]
21:02 12.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հուլիսի 12-ին ոչ ֆորմալ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ: Մասնավորապես, վարչապետը հանդիպել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի, Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի, Հունաստանի վարչապետ Ալեքսիս […]
20:42 12.07.2018
Այսօր ազդարարվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկնարկը: Աննա Հակոբյանն իր խոսքում նշեց, որ հիմնադրամի ստեղծման գաղափարն առաջացել է երկու ամիս առաջ, երբ ինքը հանդիպումներ է ունեցել տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ և զգացել, որ հասարակությունն իրենից այլ պահանջ ունի` որպես վարչապետի տիկնոջ: «Ես հասկացա, որ մի կողմում կան մարդիկ, […]
20:26 12.07.2018
«Հալեպում վերջերս հայ զինծառայող չի զոհվել»,- SHANTNEWS.AM-ի հետ զրույցում այսօր տեղեկացրել է սիրիահայ լրագրող Գևորգ Ալմասյանը, որի թվիթերյան գրառումն էին մեջբերել հայկական լրատվամիջոցները՝ նշելով, թե Սիրիայում կառավարական բանակի հայազգի զինծառայող է զոհվել: Մեզ հետ զրույցում Գևորգ Ալմասյանը նշեց, որ թվիթերյան իր գրառման առիթը եղել է այն, որ վերջին օրերին Twitter-ի մի շարք էջերում ԱՄՆ-ում բնակվող […]
20:10 12.07.2018
ՆԱՏՕ-ում Աֆղանստանում վճռական աջակցության առաքելությանը նպաստող պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը: Ելույթի տեքստը ներկայացնենք ամբողջությամբ. «Հարգարժան վարչապետ Միշել, Հարգարժան նախագահ Գանի, Հարգարժան գլխավոր քարտուղար, Հարգելի գործընկերներ, Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Միշելին ջերմ հյուրընկալության համար: Աֆղանստանում խաղաղության և կայունության միջազգային […]
20:05 12.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ է կատարել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում օրվա երկրորդ կեսի օրակարգին: «ՆԱՏՕ-ի գագաթաժողովին՝ օրվա երկրորդ կեսին, ՀՀ վարչապետը հանդես եկավ ելույթով (տեքստը շուտով կհրապարակվի): Ելույթից առաջ և հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ ունեցավ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, Կանադայի […]
18:38 12.07.2018
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսաուղերձով դիմել է հանրությանը՝ տեղեկացնելով «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկնարկի մասին: «Սիրելի՛ բարեկամ, ես այսօր ուզում եմ ներկայացնել «Իմ քայլը» հիմնադրամը, որ ստեղծվել է վերջին երկու ամիսների ընթացքում վարչապետի տիկնոջ կարգավիճակում տարբեր մարդկանց ու խմբերի հետ իմ քննարկումների արդյունքում: «Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունն է դառնալ հարթակ, որի միջոցով լուծումներ կգտնվեն բոլոր […]
17:47 12.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ նոր կառավարության նպատակն է ամրապնդել ժողովրդավարության հաղթանակը, ապահովել երկրում օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, և որ այս ճանապարհին Հայաստանը կարևորում է ԵՄ աջակցությունը և պատրաստ է վերջինիս հետ սերտ համագործակցության: […]
16:30 12.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել կատարած այցի ժամանակ զրուցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Կառավարության լուսանկարչի տեսախցիկը ֆիքսել է այդ կադրերը: Թե ինչի մասին են խոսել Փաշինյանն ու Մերկելը, մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
15:44 12.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների ճանապարհին Լատվիայի հետ փորձի փոխանակումը: «Հուսով ենք, […]
14:23 12.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Աշխատանքային այցի շրջանակներում Փաշինյանը հանդիպել է ԵՄ կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև երկկողմ շփումներ ունեցել մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ: ՀՀ կառավարության կայքը ներկայացրել է բրյուսելյան հանդիպումները ֆոտոշարքի տեսքով:
13:52 12.07.2018
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ճանապարհային երթևեկության տուգանքների համաներման օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 68 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներով: Համաներումից կօգտվի 150.000 վարորդ, կներվի 13․7 միլիոն դրամ տուգանք։ Հիշեցնենք, որ օրենքով նախատեսվում է ներել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտում կատարած անձանց պարտքերը: Սակայն սա ոչ բոլոր իրավախախտումներին է վերաբերում: Օրինակ՝ առանց […]
13:35 12.07.2018
ԱԺ-ում այսօր քննարկում էին մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համաներում իրականացնել վարչական իրավախախտում կատարած վարորդների նկատմամբ։ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Պողոսյանն առաջարկել էր, որ ներվեն ոչ միայն գումարները չվճարածները, այլև բարեխիղճ վճարածները: Կառավարությունը պատգամավորի առաջարկը չէր ընդունել: «Մենք պետք է հավասարություն դնենք այն վարորդների միջև, որոնք […]