09:56 30.06.2018
Հունիսի 29-ին` ժամը 20:30-ի սահմաններում, հիվանդության (նախնական ախտորոշումը` լեղաքարային հիվանդություն, լյարդային անբավարարվածություն) հետևանքով մահացել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1973թ. ծնված Արմեն Շահմարի Աթանեսյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը […]
09:33 30.06.2018
ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 29-ին, ժամը 21:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարին գյուղի «Ֆորդերի սերվիզ» կոչվող տարածքում օձ է նկատվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գյուրզա տեսակի օձին բռնել և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 29-ին, ժամը 15:01-ին […]
07:26 30.06.2018
Ամերիկյան հետախուզությունը հաստատում է, որ Հյուսիսային Կորեան աշխատանք է տանում գաղտնի միջուկային օբյեկտներում։ Վերջին ամիսներին Հյուսիսային Կորեան մեծացրել է միջուկային հրթիռների համար վառելիքի արտադրությունը։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։ Հեռուստաալիքի զրուցակիցները հայտարարում են, որ հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինը փորձում է թաքցնել աշխատանքների իրականացման փաստը, քանի որ հույս ունի ևս մեկ […]
22:37 29.06.2018
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Սերոբ Հարությունյանն ու «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ազատվել են պաշտոններից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարար Արտակ Զեյնալյանը․ «Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Սերոբ Ռազմիկի Հարությունյանն իմ՝ N 298-Ա հրամանով ազատվել է քրեակատարողական ծառայությունից և N 300-Ա հրամանով նույն հիմնարկի […]
21:35 29.06.2018
«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վազգեն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօրվա թեժ իրադարձություններից հետո Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչները որոշել են շարունակել պայքարը՝ անկախ բոլոր շահագրգիռ կողմերի միմյանց հետ փոխադարձ պայմանավորվածություններից։ «Մեր գիտակցության մեջ սա հայրենիքի փրկություն է, միջավայրի փրկություն է, տարածքի ֆիզիկական փրկություն է, որն ավելի բարձր արժեք ունի, քան երկրի […]
20:55 29.06.2018
«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում հայտնաբերվել և առգրավվել են շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր։ Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ նոր քրեական գործ հարուցելու մասին որոշում է կայացվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Պետական […]
20:05 29.06.2018
Զինծառայողների ապահովագրման հիմնադրամը, որի միջոցները ձևավորվում են աշխատողների 1000 դրամական պարտադիր հանգանակություններից, այս պահի դրությամբ կատարել է 537 միլիոն 300 հազար դրամի հատկացումներ, որոնց մեծ մասը եղել են միանվագ հատկացումները։ Այս մասին հայտնում է հիմնադրամի կայքը։ Հատկացված բոլոր միջոցներից մոտ 100 միլիոն դրամը այն գումարն է, որ ամսական վճարումների տեսքով ստացել են զոհված զինծառայողների ընտանիքներն […]
19:58 29.06.2018
Վաղը Մայր Աթոռում նախատեսված հավաքը կայանալու է: Այսօր այս մասին SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանը: Պետրոսյանը նաև նշեց, որ իրենք ենթարկվում են տարբեր ճնշումների, սակայն վճռել են վաղվա հավաք-խաչերթը կայացնել: «Մենք եկեղեցու հետ խնդիր չունենք, մեր խնդիրը Գարեգին Բ-ի հետ է և պահանջում ենք իր հրաժարականը»,- ասաց նա: […]
19:41 29.06.2018
Հանրային խորհրդի նախագահ, «Ազգային ժողովրդավարական միություն» (ԱԺՄ) կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր ղեկավարած քաղաքական ուժի մասնակցությունը չի բացառում, սակայն նշում է՝ դեռ հստակ որոշում չկա: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Մանուկյանը նշեց. «Ես ինչքան կարողանում եմ մամուլից հասկանալ, ընտրությունները գարնանից շուտ չեն լինի, այնպես որ բավական ժամանակ կա՝ մտածելու և որոշում ընդունելու»: Հարցին՝ պատրաստվո՞ւմ […]
19:34 29.06.2018
Վաշինգոնում հունիսի 28-ին կայացել է ժողովրդական և ազգային տոների, սովորույթների և կենցաղի դրվագները ներկայացնող ամենամյա «Սմիթսոնյան ֆոլքլայֆ» փառատոնի բացման պաշտոնական արարողությունը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը: Հեղինակավոր փառատոնը այս տարի ներկայացնում է հայկական և կատալոնական մշակութային ժառանգությունը՝ արվեստներն ու արհեստները: Ամենամյա փառոտոնի պաշտոնական բացմանը ներկա են եղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և նրա տիկինը, Հայաստանի մշակույթի […]
18:54 29.06.2018
899 կիլոմետր երկարությամբ ճանապարհները, որ ձգվում են Թուրքիայի արևելյան նահանգներով ու Հայաստանի, Իրանի սահմանների երկայնքով, ասֆալտապատվել ու կարգի են բերվել, համապատասխանեցվել եվրոպական ստանդարտներին։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։ Ասֆալտապատման աշխատանքները հիմա էլ շարունակվում են։ Մասնագետներն ընդգծում են, որ աշխատանքները կատարվում են հիմնականում լեռնային տեղանքում, Իգդիր քաղաքի հարակից տարածքներում։ Հատկանշական է, որ ճանապարհների կարգի […]
18:22 29.06.2018
Ամուլսարի հանքի տարածքում և Ջերմուկում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այնտեղ գտնվող ակտիվիստներից Վազգեն Գալստյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հանքի աշխատողները միջպետական ճանապարհները բացել են, իսկ դեպի հանք բարձրացող ճանապարհները շարունակում են փակ մնալ: Ակտիվիստը ավելի վաղ գրել էր, որ Ամուլսարի հանքի աշխատակիցներին ղեկավարությունը կեսօրից հետո զանգել և աշխատակիցներին կանչել է […]
17:03 29.06.2018
Հայոց ցեղասապանության թանագարան-ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ կապված Հայկ Դեմոյան-Արայիկ Հարությունյան հակասությունների հետ: Հայտարարույթունը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակազմը մտահոգությամբ հետևում է հաստատության շուրջ ստեղծված իրավիճակին: Լիահույս ենք, որ յուրաքանչյուր հայ գիտակցում է հաստատության առանձնահատուկ նշանակությունը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համազգային, պետական նշանակության ապաքաղաքական կառույց է: Ուստի, նկատի ունենալով վերջին օրերին մամուլում և հատկապես սոցցանցերում […]
17:01 29.06.2018
Զորահանդեսի ընթացքում Ադրբեջանի բանակը ներկայացրեց որոշ նոր ձեռքբերումներ ու զինատեսակներ, բայց չցուցադրեց այնպիսիները, որոնց մասին նախկինում հայտարարություններ էր անում, թե գնել է կամ գնելու է։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ադրբեջանի բանակի մասնագետ Տարոն Հովհաննիսյանը մանրամասնեց, թե ինչ «բլեֆների» վրա է բռնվել Բաքուն։ «Չտեսանք բազմաթիվ սպառազինություն, որոնց մասին իրենք տարիներ շարունակ հայտարարում էին, ենթադրենք՝ իսրայելական արտադրության «Երկաթե […]
16:42 29.06.2018
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որում նշվում է 2008թ. մարտի 1-ի ոճրագործությամբ իշխանության զավթման հանցագործության բացահայտման անհրաժեշտ քայլերի մասին: Դրանում, մասնավորապես, ասված է. «2018թ. Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարությունը հայտարարեց, որ իրավապահ մարմինները չբացահայտված հանցագործություններից առաջնահերթություն են տալու 2018թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարաձությունների լրիվ, բազմակողմանի ու օբյեկտիվ քննությանը, բացահայտելու են […]
16:37 29.06.2018
Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությունը առայժմ միայն համագործակցության մտադրությունների մասին արձանագրություն է ստորագրել գերմանական Rheinmetall խոշոր ռազմարդյունաբերական ընկերության հետ, բայց դա չի նշանակում, որ մի օր կողմերը չեն կարող ավելի սերտորեն աշխատել զենք մշակելու, արտադրելու ուղղությամբ։ Ադրբեջանի աղմկահարույց գործարքի մասին այսպիսի կարծիք SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։ Այս պահին գերմանական կողմը հետևում է հակամարտության կողմերին […]
16:30 29.06.2018
Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ ներկայումս իրենք չեն ցանկանում որևէ մեկնաբանություն տալ՝ կապված ԱԺ արդեն նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործի հետ: «Նախաքննության շահերից ելնելով՝ չեմ ցանկանում խոսել և մեկնաբանել»,- մեզ հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը: Մեր այն հարցին, թե Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով ի՞նչ նորություններ […]
15:49 29.06.2018
Աշնանային նստաշրջանից սկսած Արցախի խորհրդարանի լիագումար նիստերը հեռարձակվելու են ուղիղ եթերի ռեժիմով։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Անուշ Ղավալյանի Facebook-ի էջից: «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 28-ի լիագումար նիստում հայտարարել էր, որ աշնանային նստաշրջանից սկսած լիագումար նիստերը հեռարձակվելու են ուղիղ եթերի ռեժիմով»: https://www.facebook.com/aghavalyan/posts/1845853238768340
15:46 29.06.2018
Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հաստատել է քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևսկոյի ձերբակալման լուրը: Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱԱԾ մամուլի քարտուղարությունից: Թե ինչի համար են ձերբակալել Կանևսկոյին, ծառայության լրատվության բաժնից մանրամասներ չներկայացրեցին: Ասացին՝ ավելի ուշ այդ մասին հաղորդագրություն կհրապարակեն: Երեկ հայտնել էինք` ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է սկսել քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի՝ Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակում:
15:27 29.06.2018
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանել է նախօրեին Բաքվում կայացած զորահանդեսը: «Միամտություն կլիներ կարծել, թե Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի զինված ուժերի զինանոցի համալրման մասին տեղեկությունները հայթայթում է Բաքվի կազմակերպած զորահանդեսներից։ Բնականաբար՝ մենք գիտենք ինչ զինատեսակներ ունի հակառակորդը, սպառազինության որ տեսակների վրա է կատարում հիմնական շեշտադրումները, ինչ է […]
15:10 29.06.2018
ՀՀ ոստիկանությունն իրավասություն չունի թույլտվություն տալու «Դինգո Թիմ» ՀԿ-ին, որպեսզի վերջինս զբաղվի Մանվել Գրիգորյանի կենդանիների խնամքի և հետագա որդեգրման հարցերով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Դինգո Թիմ» ՀԿ-ն բաց նամակ էր գրել պատկան մարմիներին, այդ թվում՝ ոստիկանությանը՝ խնդրելով թույլտվություն տալ Մանվել Գրիգորյանի կենդանիների խնամքը և հետագա որդեգրումը ստանձնելու համար:
14:40 29.06.2018
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը 2018 թվականի հունիսի 29-ին միաձայն քվեարկությամբ վավերացվեց նաև Լեհաստանի Սենատի կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը: Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» […]
14:24 29.06.2018
ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում հայ պատգամավորները իրենց ելույթներում հիմնականում անդրադարձել են երկու թեմաների` Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրադրությունը տեղի ունեցած փոփոխություններից հետո և արցախաադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից լարվածության ստեղծումը: Այս մասին իր տեսակապի ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Հիմնականում խոսել ենք Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից և դրան հաջորդող քաղաքական գործընթացներից` Ընտրական օրենսգրքի […]
14:11 29.06.2018
Ամուլսարի տարածքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: «Լիդիան Արմենիայի» աշխատակիցները փակել էին միջպետական ճանապարհը: Այնտեղ գտնվող ակտիվիստներից Վազգեն Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հանքի աշխատողները փակել են դեպի Ջերմուկ բարձրացող ճանապարհը։ «Փաստացի, հանքի աշխատողները փակել են միայն դեպի Ջերմուկ բարձրացող ճանապարհը։ Ջերմուկի բնակիչներից մի քանի հոգի իջել էին նկարահանելու դեպքերը և այս պահին […]
13:53 29.06.2018
Հունիսի 28-ին Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որի ընթացքում խաղարկվել են ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական բնույթի գործողություններ: Ըստ զորավարժության սցենարի՝ հարձակման անցած հակառակորդի ուժերի դեմ մարտի մեջ են մտել առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի զինծառայողները: Կազմակերպելով զբաղեցրած շրջանի պաշտպանությունը և թույլ չտալով մխրճված հակառակորդի […]
13:51 29.06.2018
Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետը ուղերձով դիմել է Էջմիածին ուխտի գնալ պատրաստվողներին: Ամենայն Հայոց կաթողիկոսը հորդորում է հունիսի 30-ին ի զորակցություն Հայոց հայրապետի Ս. Էջմիածին ուխտի գնալ պատրաստվող հավատացյալներին զերծ մնալ իրենց նախաձեռնությունից։ Այդ օրը Մայրավանք մեկնելու մասին է հայտարարել կաթողիկոսի հրաժարականը պահանջող «մի խումբ» և սադրանքներից ու հավատացյալների զգացմունքները վիրավորելու հավանականությունից խուսափելու համար Վեհափառ […]
13:20 29.06.2018
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ներկայացնում է վեհաժողովում իր արած հայտարարությունը: Զոհրաբյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովում բարձրացրել եմ համաշխարհային մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացման հարցը և խոսել եմ Ջուղայի հայկական պատմական գերեզմանոցի ոչնչացման մասին, քանզի հողին հավասարեցնելով Ջուղայի բացառիկ խաչքարերը, 9-ից 12-րդ դարերի Ամենափրկիչ […]
11:25 29.06.2018
SHANTNEWS.AM-ի տեղեկություններով՝ ԱԱԾ աշխատակիցները երեկ ձերբակալել են քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին: Երեկ հայտնել էինք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է սկսել քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի՝ Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակում: ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը հայտնել էր, որ «որոշակի գործողություններ են իրականացվել»: Այս պահին հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում է ձերբակալվել քրեական հեղինակությունը: