07:26 30.06.2018
Ամերիկյան հետախուզությունը հաստատում է, որ Հյուսիսային Կորեան աշխատանք է տանում գաղտնի միջուկային օբյեկտներում։ Վերջին ամիսներին Հյուսիսային Կորեան մեծացրել է միջուկային հրթիռների համար վառելիքի արտադրությունը։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Հեռուստաալիքի զրուցակիցները հայտարարում են, որ հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինը փորձում է թաքցնել աշխատանքների իրականացման փաստը, քանի որ հույս ունի ևս մեկ անգամ ամերիկյան վարչակազմի հետ քննարկել Կորեական թերակղզու միջուկազերծման պայմանները և ակնկալում է այդ հարցում մեծ զիջումներ։ Ավելին, Հյուսիսային Կորեայի իշխանությունները կարևորում են միջուկային զենքի արտադրությունը, որն «անհրաժեշտ է գոյության համար»։
Աղբյուրը նշել է, որ չկան որևէ ապացույցներ առ այն, որ նրանք կրճատել են պաշարները կամ դադարեցրել արտադրությունը։ «Կան ոչ երկիմաստ վկայություններ առ այն, որ նրանք փորձում են խաբել ԱՄՆ-ին»,-ասել է հեռուստաալիքի աղբյուրը։
«Դիտարկվող ակտիվությունն անհամատեղելի է թվում միջուկային զենքի ծրագրերից հրաժարվելու Հյուսիսային Կորեայի մտադրության հետ»,-ասել է աղբյուրը։
12:23 21.08.2025
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի նախագահին12:23 21.08.2025
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի նախագահինՊարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանն (նստավայրը՝ Մոնտեվիդեո) Ասունսիոնում՝ Պալասիո դե Լոպես նախագահական նստավայրում, իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի Հանրապետության նախագահ Սանտիագո Պենյա Պալասիոսին: Հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ դեսպանը կարճատև առանձնազրույց է ունեցել Պարագվայի նախագահի հետ, որին ներկա է գտնվել նաև Արտաքին հարաբերությունների նախարար Ռուբեն Ռամիրես Լեսկանոն: Զրույցի ընթացքում Պարագվայի նախագահն […] ...
12:17 21.08.2025
Հաղթել «Բարսելոնային» ու դառնալ չեմպիոն. Ֆիգուն` «Ռեալի» նպատակների մասինՄադրիդի «Ռեալի» լեգենդ Լուիշ Ֆիգուն խոսել է 2025/26 մրցաշրջանում ակումբի նպատակների մասին, հայտնում է Diario Sport-ը։ «Կարծում եմ` ակումբը նախորդ վատ մրցաշրջանից հետո կփորձի հզորանալ` ամրապնդելով անհրաժեշտ դիրքերը։ Մենք նաև պետք է տեսնենք, թե ինչպես է թիմն արձագանքում Մոդրիչի հեռանալուն։ Իհարկե, «Ռեալի» նպատակը «Բարսելոնային» հաղթելն ու չեմպիոն դառնալն է, ինչպես նաև մյուս տիտղոսները նվաճելը»,- նշել […] ...
11:58 21.08.2025
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:53 21.08.2025
ՃՏՊ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհինՕգոստոսի 21-ին, ժամը 07:12-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ-ին բախվել են «Hyundai» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota» մակնիշի […] ...