16:42 29.06.2018
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որում նշվում է 2008թ. մարտի 1-ի ոճրագործությամբ իշխանության զավթման հանցագործության բացահայտման անհրաժեշտ քայլերի մասին:
Դրանում, մասնավորապես, ասված է.
«2018թ. Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարությունը հայտարարեց, որ իրավապահ մարմինները չբացահայտված հանցագործություններից առաջնահերթություն են տալու 2018թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարաձությունների լրիվ, բազմակողմանի ու օբյեկտիվ քննությանը, բացահայտելու են սպանությունների հետ կապված հանգամանքները, դրանց անմիջական կատարողներին և հրաման տվողներին, այդ ողբերգության իրական կազմակերպիչներին: Հունիսի 15-ին հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը՝ դիմելով ՀՀ քաղաքացիներին, որպեսզի նախաքննական մարմնին ներկայացնեն իրենց հայտնի տեղեկությունները:
Ողջունելով այս ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը, Հայ ազգային կոնգրեսը հույժ կարևոր է համարում մարտիմեկյան իրադարձությունների համակողմանի քննությունը և ամբողջական բացահայտումը` ՀՀ Հատուկ քննչական ծառայության ուշադրությունը հրավիրելով հետևյալ փաստերի վրա: Մարտի 1-ի դեպքերը հաջորդեցին 2008թ-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները վերանայելու պահանջով ավելի քան տասը օր տևած բողոքի բազմահազարանոց խաղաղ ցույցերին։ Կոնգրեսի համոզմամբ՝ այն այլ բան չէր, քան ընտրակեղծիքների դեմ ընդվզած համաժողովրդական բողոքի ցույցերը զենքի ուժով ճնշելու միջողով իշխանությունը յուրացնելու ամփոփիչ գործողություն, որը նախապես մանրամասն ծրագրված էր վարչախմբի կողմից։ Պետական ամբողջ մեքենան, բոլոր ճյուղերով` գործադիր, օրենսդիր և դատական, ամբողջ իրավապահ համակարգը` ոստիկանությունը, դատախազությունը, ԱԱԾ-ն, ինչպես նաև բանակը, ապօրինաբար ներգրավվեցին ոճրագործության իրականացմանը։
Ուստի Հայ ազգային կոնգրեսը պահանջում է քննության առարկա դարձնել, իրավական գնահատական տալ և պատժել այդ հանցագործությանը մասնակից բոլոր կազմակերպիչներին, պատասխանատուներին և կատարողներին։ Այդ նպատակով քննությամբ հատուկ պետք է ուսումնասիրվեն հետևյալ փաստերրը՝
2008թ. մարտի 1-ին խաղաղ ցուցարարների վրա կրակ բացելու գործողության հրամանի ամբողջ շղթան. կրակողներից կամ հատուկ միջոցներ կիրառողներից մինչև կրակ բացելու հրաման տվողների ամենավերին ատյանը․
Ռոբերտ Քոչարյանի` 2008թ. մարտի 1-ի՝ արտակարգ դրություն հայտարարելու հրամանագրի իրավաչափությունը և սահմանադրականությունը։
Իրադարձություններից դեռևս 7 օր առաջ՝ 24.02.2008թ., ՀՀ ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ Մ. Մարուքյանի կողմից հարուցված՝ «Լևոն Տեր-Պետրոսյանի և մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ» հարուցված թիվ 58200608 քրեական գործի հիմնավորվածությունը և օրինականությունը, 2008թ. մարտի 1-ի առավոտյան Երևանի Ազատության հրապարակում ոստիկանության գործողությունների (հավաքի ցրում, խուզարկություն) օրինականությունը։
ՀՀ ՊՆ 23.02.2008թ՝ բանակը ներքաղաքական գործընթացներին ներգրավելու վերաբերյալ թիվ N0038 գաղտնի հրամանի հիմքերը և սահմանադրականությունը։
ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ հեռախոսային խոսակցությունների վերահսկման, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկման, արտաքին դիտում և ներքին դիտում իրականացնելու վերաբերյալ ՀՀ ԱԱՇ ՍԿՊ և ԱՊԳՎ պետ, գեներալ-մայոր Զ. Նանյանի միջնորդության և դատարանի որոշման օրինականությունը։
2008թ. մարտի 1-ին հարուցված թիվ 62202508 (քննիչ՝ Վ. Հարությունյան) և 62202608 (ՀՔԾ պետ՝ Ա. Միրզոյան)՝ «Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա աջակիցների կողմից իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու» և «Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա աջակիցների կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու» վերաբերյալ քրեական գործերի հիմնավորվածությունը և օրինականությունը:
ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի 2008թ. մարտի 5-ի՝ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցների նկատմամբ փաստացի հետապնդումներ և հալածանքներ սկսելու վերաբերյալ «Քննչական հանձնարարության» օրինականությունը և դրա հետ առնչված՝ հազարավոր անձանց ապօրինաբար բերման ենթարկելու և ձերբակալելու դեպքերը, ըստ էության մարտիմեկյան սպանդը համակարգելու նպատակով Ռոբերտ Քոչարյանի կողմից 2008թ. մարտի 1-ին կառավարությունում ձևավորված անօրինական «օպերատիվ շտաբի» գործունեությունը և կազմը։
Քննության առարկա դարձնել ՀՀ նախագահի հրամանով ստեղծված փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի կողմից ստորագրված թվով 5 զեկույցները.
Համլետ Թադևոսյանի սպանության հանգամանքները (29 ապրիլի 2009թ.),
Հատուկ միջոցների կիրառման հետ կապված փաստերի ուսումնասիրության արդյունքները (19 հուլիսի 2009թ.),
ՀՀ ՈՍ թիվ 1033 զորամասի 2-րդ գումարտակի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները (29 հուլիսի 2009թ.),
Մարտիմեկյան իրադարձություններին օրենքով չնախատեսված զինված միավորումների ստեղծման և ներգրավման վերաբերյալ (24 օգոստոսի 2009թ.),
Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին և մարտի 1-2-ի իրադարձություններին (14 մայիսի 2010թ.),
Հատուկ քննության և նոր փորձաքննության առարկա դարձնել Մարտի 1-ի գիշերը Երևանի Գրիգոր Լուսավորիչ-Մաշտոցի պողոտա հատման վայրում առկա արյան լճակի և մարմնի մասերի տեսանյութերը,
Մարտի 1-ի գործերը քննող դատավորների, դատախազների, քննիչների կայացրած իրավական ակտերի և վճիռների օրինականությունը, նրանց նկատմամբ բարձրագույն իշխանության կողմից գործադրված ճնշումների հանգամանքները,
2008թ. ՀՀ նախագահի ընտրությունների մեկնարկից սկսած ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի մի քանի հազարի հասնող կողմնակիցներին ճնշումների գործադրմամբ աշխատանքից ազատելու, ինչպես նաև տնտեսական բնույթի հետապնդումների ենթարկելու դեպքերը։
Կոնգրեսը նաև կոչ է անում կառավարությանը քննարկել քննությանը միջազգային փորձագետներ ներգրավելու, ինչպես նաև Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցչին ընդգրկելու հարցը:
Նույնաբովանդակ հայտարարություն այսօր ներկայացվել է նաև ՀՀ Հատուկ քննչական ծառայություն»:
09:15 29.07.2025
Սարսափելի վթարից հետո առաջին խաղում Մայքլ Անտոնիոն 2 գոլ է խփել«Վեսթ Հեմի» հարձակվող Մայքլ Անտոնիոն, որը շարունակում է վերականգնվել սարսափելի ավտովթարից հետո, ակումբի մինչև 21 տարեկանների թիմի կազմում մասնակցել է հանդիպման և աչքի ընկել դուբլով։ Այս մասին հայտնում է Goal-ը: Պատահարից հետո իր առաջին ակումբային խաղում Մայքլ Անտոնիոն 2 գոլ է խփել 23 րոպեում: Առաջին գոլից հետո թիմի բոլոր խաղացողները մոտեցել են ֆուտբոլիստին և շնորհավորել […] ...
09:10 29.07.2025
Մերձավոր Արևելքում արդար խաղաղության հասնելը հնարավոր է միայն անկախ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով. Իրաքի ԱԳՆՄերձավոր Արևելքում արդար խաղաղության հասնելը հնարավոր է միայն անկախ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով։ Այս մասին հայտարարել է Իրաքի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Ֆուադ Հուսեյնը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի բարձր մակարդակի միջազգային համաժողովում՝ նվիրված պաղեստինյան հարցի կարգավորմանը։ «Արդար խաղաղության Մերձավոր Արևելքում կարելի է հասնել միայն անկախ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով։ Տարածաշրջանում արդար խաղաղությանը չի կարելի […] ...
09:00 29.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:55 29.07.2025
Սևիկյանը քիչ խաղաժամանակ է ստացել Հունգարիայի առաջնության մեկնարկային խաղումՀունգարիայի առաջնության առաջին տուրում գործող չեմպիոն «Ֆերենցվարոշը» հյուրընկալվելիս 1-1 հաշիվն է գրանցել Բուդապեշտի ՄՏԿ-ի դեմ խաղում: «Ֆերենցվարոշի» կազմում 79-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը, որը Sofascore-ից ստացել է 6,5 գնահատական: Հիշեցնենք, որ «Ֆերենցվարոշը» հուլիսի 30-ին տանը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում կմրցի «Նոայի» դեմ: Աբովյանում կայացած առաջին […] ...
08:50 29.07.2025
Կիմ Չեն Ընի քույրը կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման գաղափարիցՄիացյալ Նահանգները պետք է հրաժարվի ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման գաղափարից, եթե ցանկանում է վերսկսել երկու երկրների միջև ուղիղ երկխոսությունը, այդ թվում՝ բարձր մակարդակի հանդիպումները։ Այս մասին մամուլի համար հայտարարության մեջ նշել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի «Աշխատավորական կուսակցության» Կենտրոնական կոմիտեի բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնը, որի խոսքերը տարածել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ […] ...
08:45 29.07.2025
Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում տեղի կունենան պայթեցման աշխատանքներԽոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ ժամը 10-ից 13.00-ի սահմաններում, նշված ճանապարհի 8-ից 9-րդ կմ հատվածում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ, հայտում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...