TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+26.09 oC

Գլխավոր

«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ի գործով նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 800 միլիոն դրամ. ՊԵԿ

11:00 29.06.2018

«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի դեմ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում կատարված նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 800 միլիոն դրամ, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին: Քրեական գործը հարուցվել է 2018 թվականի մայիսի 2-ին և հունիսի 18-ին ընկերության կողմից անվճարունակության հատկանիշներ կանխամտածված ստեղծելու և հարկն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ […]

̰
Արամ Մանուկյանի հուշարձանը փոխում է մետրոյի կայարանի պատմագեղարվեստական կերպարը. Մշակույթի նախարարություն

10:54 29.06.2018

ՀՀ մշակույթի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ անընդունելի համարելով առանց մշակույթի նախարարության հետ քննարկման և համաձայնեցման Արամ Մանուկյանի արձանի տեղադրման թույլատրումը: Հայտարարությունում ասվում է. «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը համարում է, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը Երևանի կերպարը յուրահատուկ դարձնող ամենասիրված կառույցներից մեկն է և կիսում է հասարակության ու մասնագետների մտահոգությունը՝ կայարանի պատմագեղարվեստական կերպարը փոխելու […]

̰
Գեներալի շները ոռնում են սովից. «Դինգո Թիմ» ՀԿ–ն բաց նամակով դիմել է ոստիկանությանը

10:07 29.06.2018

Կենդանիների պաշտպանության «Դինգո Թիմ» ՀԿ-ն բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանությանը, Էջմիածնի քաղաքապետարանին, խնդրի հետ կապ ունեցող բոլոր պատկան մարմիններին՝ նշելով, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շները մնացել են անտեր ու ոռնում են սովից: «Հարգելի պատկան մարմիններ: Լրատվությունով տարածվում են նյութեր, որ Մանվելի շները մնացել են անտեր ու ոռնում են սովից: Դինգո Թիմը հայտնում է […]

̰
ԵՄ առաջնորդները պայմանավորվել են բարեփոխել ներգաղթյալների բաշխման մասին Դուբլինյան համաձայնագիրը

09:44 29.06.2018

ԵՄ-ն սահմանում է Միջերկրական ծովում փրկված ներգաղթյալների ընդունման նոր կանոններ, ինչպես նաև պարտավորվում բարեփոխել փախստականների բաշխման Դուբլինյան համաձայնագիրը։ ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին լրագրողներին ասել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, փոխանցում է RIA Novosti-ն։ «Այսուհետ Իտալիան մենակ չէ։ Սահմանվում է ներգաղթյալների ընդունման և փրկության ցուցաբերման նոր համընդհանուր սկզբունք և ճանաչվում է  գլխավոր սկզբունքը` Իտալիա ժամանողները […]

̰
Մերկելը մերժել է բնակության համար ԵՄ երկիր ընտրելու փախստականների իրավունքը

08:15 29.06.2018

Եվրոպա ժամանող ներգաղթյալները չպետք է ինքնուրույն ընտրեն հետագա բնակության համար երկիրը։ Նման դիրքորոշում է արտահայտել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։ «Փախստականները չպետք է որոշում ընդունեն այն մասին, թե որ երկրում մնան»,- Մերկելի խոսքերն է մեջբերում TASS գործակալությունը։ Ավելի վաղ ներգաղթյալներին նման իրավունքից զրկելու առաջարկով էր հանդես եկել Շվեդիայի վարչապետ […]

̰
Հայտնի են Մերիլենդում խմբագրատան վրա հարձակվողի ինքնությունն ու արարքի դրդապատճառները

07:23 29.06.2018

ԱՄՆ ոստիկանությունը հայտնել է երեկ Մերիլենդ նահանգում՝ «Capital Gazette» թերթի խմբագրությունում տեղի ունեցած հրաձգության զոհերի անունները՝ Ուենդի Ուինթերս, Ռեբեկ Սմիթ, Ռոբերտ Հայասեն, Ջերել Ֆիշման և Ջոն Մաքնամարա։ Ավելի վաղ լրագրող և գրող Կառլ Հայասենը հայտնել էր, որ թերթի խմբագիրը` իր եղբայր Ռոբերտը, նույնպես զոհերի թվում է։ Բոլոր զոհերը եղել են խմբագրության աշխատակիցներ։ Ոստիկանությունը չի հայտնել կասկածյալի […]

̰
Հայկական հարսանիքն Օմսկի բնակիչներին բաժանել է երկու ճամբարի

23:39 28.06.2018

Օմսկում հայկական հարսանիքը դարձել է քաղաքացիների բուռն քննարկումների թեմա։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հայերի հարսանեկան ավտոշարասյունը փակել փողոցներից մեկի երթևեկությունը։ Հայկական դրոշներով արտասահմանյան մեքենաների վարորդները 1 րոպե կանգ են առել ճանապարհի մեջտեղում՝ խաթարելով երթևեկությունը, որից հետո շարունակել ընթացքը։ Ոմանք դրանում ոչ մի սարսափելի բան չեն տեսել և դժգոհ օգտատերերին […]

̰
Ո՞ր երկրներն ունեն միջուկային զենք և որքա՞ն. զեկույց

21:55 28.06.2018

Մարտական պատրաստականության վիճակում գտնվող միջուկային մարտագլխիկների քանակով աշխարհում առաջատարը Միացյալն Նահանգներն է։ Վաշինգտոնի տրամադրության տակ կա ընդհանուր` 6450 միջուկային մարտագլխիկ, որոնցից 1750 միավորը պատրաստ են արձակման։ 2018 թվականի հունվարի դրությամբ նման թվեր է ներկայացնում «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտ»-ը (SIPRI)։ Իսկ բոլոր, ներառյալ մարտի պատրաստ ու պահեստներում գտնվող, մարտագլխիկների հաշվարկով առաջատարը Ռուսաստանն է՝ 6850 մարտագլխիկ, […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպումը կօգնի լուծել խնդիրները. Զախարովա

21:14 28.06.2018

Ռուսաստանը կողջունի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպումը, որի հաջող անցկացումը անհրաժեշտ է պետությունների միջև առկա խնդիրների լուծման համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է TASS-ը: «Եթե նման հանդիպումը համաձայնեցվի ու կայանա, ապա մենք դրան ցանկանում ենք արդյունավետ արդյունքներ ու լավ մթնոլորտ»,- նշել է […]

̰
Մարիա Զախարովան կոչ է հնչեցրել՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ներին

21:07 28.06.2018

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել: Այս մասին հայտարարել է ՌԴ-ի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Մեկնաբանելով Բաքվում ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությունը՝ Զախարովան ասել է, որ նախ պետք է տվյալ ​​քաղաքական գործչից հստակեցնել, թե ինչ է նկատի ունեցել: Զախարովան շեշտել է, որ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում […]

̰
Ադրբեջանը կրկին թաքուն է կազմակերպել իր խոշոր զորավարժությունը. ԱԳՆ

20:51 28.06.2018

ԵԱՀԿ անդամ պետությունների, այդ թվում և Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրած Վիեննայի փաստաթղթի համաձայն՝ մի քանի պարամետրերով խոշոր համարվող զորավարժություններ անցկացնելիս անցկացնող կողմը պարտավոր է այդ մասին պատշաճ կարգով տեղեկացնել համաձայնագրի մյուս կողմերին։ Բայց Ադրբեջանը փաստաթղթի այդ դրույթները կրկին խախտել է՝ կազմակերպելով զորավարժություն Հայաստանի հետ սահմանին հարող տարածքում։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան […]

̰
Խուզարկություն քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի գրասենյակում

19:48 28.06.2018

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է սկսել քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի՝ Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակում: SHANTNEWS.am-ը դիմեց ՀՀ ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանին՝ պարզելու համար՝ արդյո՞ք այս տեղեկատվությունն իրականությանը համապատասխանում է: Վերջինս նշեց, որ որոշակի գործողություններ իրականացվում են, խոստացավ լրացուցիչ տեղեկատվություն փոխանցել ավելի ուշ:

̰
Արցախում մեկնարկում է միջազգային գիտաժողով՝ 10 երկրների 50 մասնագետների մասնակցությամբ

19:25 28.06.2018

Աշխարհի տարբեր երկրների ճանաչված ֆիզիկոսներն Արցախում կքննարկեն քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի վերջին ձեռքբերումները և զարգացման միտումները: Հունիսի 28-ից հուլիսի 2-ը Ստեփանակերտում տեղի է ունենալու միջազգային գիտաժողով՝ «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի նոր տենդենցներ» խորագրով: Գիտաժողովը նախաձեռնել է ճանաչված ֆիզիկոս, ֆիզիկական գիտությունների թեկնածու, Սաութհեմփթոնի համալսարանի և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսեյ Կավոկինը: Գիտաժողովի համակազմակերպիչներն են Ռուսաստանի […]

̰
«Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանը կասկածվում է ինքնիրավչության մեջ. ՔԿ

19:19 28.06.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի կողմից բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչություն կատարելու վերաբերյալ։ Բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և […]

̰
Արցախի խորհրդարանում տեղի ունեցած վեճի և հայհոյանքի տեսանյութը

18:04 28.06.2018

Արցախի խորհրդարանում այսօր բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ տեղի ունեցած վեճի և հայհոյանքի տեսանյութն է հրապարակվել, որտեղ երևում է, թե ով է սկսել այն և ինչպես է զարգացել: Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստում միջադեպ է տեղի ունեցել «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի և «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ Ժաննա Գալստյանի միջև: Ավելի վաղ տեղեկացրել […]

̰
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամին Երուսաղեմում  հայկական խաչ են նվիրել

17:23 28.06.2018

Պաշտոնական այցով Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն այսօր այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար, որտեղ նրան դիմավորել են երկրի իրավատեր երեք համայնքների հոգևոր առաջնորդները: Shantnews.am-ի Երուսաղեմի աղբյուրը տեղեկացնում է, որ Քեմբրիջի դուքսի դիմավորման արարողության ժամանակ Երուսաղեմի հայոց պատրիարքին ներկայացնում էր Սուրբ Աթոռի լուսարարապետ գերաշնորհ Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը: Ս. Հարության տաճարում Արքայազն Ուիլյամն այցելել […]

̰
Դեմոյանի ոչ ադեկվատ երևակայությունը վերագրել է ինձ մի բան, որը երբեք չի եղել. Սուրեն Մանուկյանի արձագանքը

16:27 28.06.2018

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն արձագանքել է նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի՝ իր հասցեին հնչեցրած արտահայտություններին: Aravot.am-ում ներկայացված է Մանուկյանի հրապարակումը, որ ներկայացնում ենք ստորև․ «Միշտ փորձել եմ խուսափել սկանդալներից՝ դրանք համարելով թույլ մարդու զբաղմունք կամ օրհասական վիճակի հասած անօգնական քայլ։ Առավել ևս՝ երբեք չեմ ցանկացել, որ սկանդալները, «շոուները» լինեն Հայոց ցեղասպանության թանգարանի […]

̰
Վեճ ու հայհոյանք Արցախի խորհրդարանում

15:43 28.06.2018

Այսօր՝ հունիսի 28-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստում միջադեպ է տեղի ունեցել  «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի և «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ Ժաննա Գալստյանի միջև: Հայկ Խանումյանը միջադեպից հետո իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ, որով պարզաբանում է, թե ինչ է տեղի ունեցել իր և Ժաննա Գալստյանի միջև, ինչից է ծագել վեճը, որի ժամանակ էլ, […]

̰
Ադրբեջանի բանակը խոշոր հարձակողական զորավարժություն կանցկացնի

14:51 28.06.2018

20 հազար զինծառայողի մասնակցությամբ հերթական խոշոր զորավարժությունն Ադրբեջանի բանակը կանցկացնի հուլիսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում։ Դրանց ընթացքում խաղարկվելու են «պայմանական հակառակորդի» թիրախների ուղղությամբ կրակային հարվածներ հասցնելու և լայնամասշտաբ հարձակողական գործողություններ՝ «օկուպացված տարածքներն ազատելու» նպատակով։ Ադրբեջանի ՊՆ կայքում տեղադրված այս նկարագրությունից, լեռնային-կտրտված տեղանքում զորավարժությունն անցկացնելու մտադրությունից պարզ է դառնում, որ զորավարժությունն ուղղված է հենց Հայաստանի դեմ (Ադրբեջանի […]

̰
Պատգամավոր Աշոտ Արսենյանը լքել է ՀՀԿ-ն

14:45 28.06.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը լքել է Հանրապետական կուսակցությանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, արդեն երկար ժամանակ է, ինչ Ջերմուկի, Գնդեվազի, Կեչուտի բնակիչները փակել են Ամուլսարի հանք տանող ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը։ Ես՝ որպես Վայոց ձորի մարզից ընտրված պատգամավոր, անհանգստանալով ստեղծված իրավիճակից, մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել ճանապարհը փակած քաղաքացիների […]

̰
Ինչպես է ոստիկանապետը ստիպում վարորդին վերցնել իր նետած աղբը

14:29 28.06.2018

Օրեր առաջ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում նկատել է, թե ինչպես է տաքսու ավտոմեքենայի վարորդը աղբը նետում մեքենայից դուրս: SHAMSHYAN.com-ի հրապարակված տեսանյութում երևում է, որ ոստիկանապետը կանգնեցնում է  մեքենան, դուրս  գալիս, մոտենում վարորդին  և ստիպում վերցնել իր նետած աղբը:  

̰
«Շնորհքով ներխուժեցին», «Իրավիճակ է փոխվել», «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի». Հեղափոխության թևավոր խոսքերը

13:59 28.06.2018

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած իշխանափոխությունը հանրությանը պարգևեց նորագույն շրջանի բազմաթիվ թևավոր խոսքեր, որոնք արդեն երկար ժամանակ է օգտագործվում, բայց չեն մաշվում։ ShantNews.am-ը հավաքել է դրանցից մի քանիսն ու ներկայացնում է նաև դրանց նախապատմությունը։

̰
Դեղերի՝ դեղատոմսով դուրսգրման ժամկետը հետաձգվեց մինչև 2019 թ.

12:25 28.06.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության հունիսի 28-ի նիստի ժամանակ առաջարկեց մեկ տարով՝ մինչև 2019 թ. հուլիսի 1-ը հետաձգել դեղերի՝ դեղատոմսով դուրսգրման որոշումը: Նա նշեց, որ հաշվի առնելով տարբեր մասնագիտական միությունների, պացիենտների բազմաթիվ դիմումները՝ առաջարկում են որոշման՝ ամբողջական ուժի մեջ մտնելու ժամկետները երկարաձգել մինչև 2019 թ. հուլիսի 1-ը՝ թողնելով բացառությունները՝ թմրամիջոցները, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող […]

̰
Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է Բաղրամյան 26-ի նստավայրից

11:35 28.06.2018

ՀՀ կառավարությունը հունիսի 28-ին ընդունեց «Վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին» նախագիծը: Այն օրակարգի չզեկուցվող հարցերից է: Կառավարության որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր է սահմանվում Մարշալ Բաղրամյան պողոտա 26 և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեները: Հիմնավորման մեջ նշված է, որ նախագիծը մշակելիս ուսումնասիրվել և հաշվի է առնվել «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» […]

̰
Կառավարությունը մերժեց «Ծառուկյան» խմբակցության նախագիծը

11:12 28.06.2018

Կառավարությունը այսօրվա նիստի սկզբում մերժեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամներ Գևորգ Պետրոսյանի, Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Նորա Առուստամյանի, Վահե Էնֆիաջյանի, Հակոբ Նազարյանի, Արթուր Մանուկյանի, Լուիզա Սարգսյանի, Արգամ Աբրահամյանի, Իվետա Տոնոյանի և Շաքե Իսայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Դրանով առաջարկվում էր գործատուին հնարավորություն ընձեռել աշխատողի հետ լուծելու աշխատանքային […]

̰
Վաչագան Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը

10:47 28.06.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 27-ին Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Հունիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Վ. Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման […]

̰
Ալեքսիս Օհանյանը շրջել է Երևանի փողոցներով

10:42 28.06.2018

Reddit սոցցանցի և Initialized Capital ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ով 1 օրով գտնվում է Հայաստանում, Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել Երևանի փողոցներում կատարած զբոսանքից։ «Բազմաթիվ հիշողություններ են արթնանում, երբ նորից քայլում եմ այս փողոցներով: Չեմ կարող հիշել, թե երբ է Երևանի շուրջ այսքան լավ էներգետիկա եղել»,- գրել է Օհանյանը: «Համբերություն` հպարտության նկատմամբ»․ այսպես է […]

̰
ՀՀ նոր իշխանություններին կոչ է արվել խուսափել Վրաստանում թույլ տրված սխալներից

10:09 28.06.2018

Հայաստանում ծավալված հակակոռուպցիոն պայքարին հետևում են փորձագիտական շրջանակները, որոնք գնահատում են նախկին ու ներկա հակակոռուպցիոն պայքարն ու դրանց առանձնահատկությունները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Հայերը դուրս էին եկել պայքարի՝ մեծ հաշվով բողոքելու ընդդեմ երկրում համատարած կոռուպցիայի ու անարդյունավետ տնտեսության»,- արձանագրում է ԱՄՆ-ի 25 կոնգրեսականների կողմից՝ պետքարտուղար Մայք Փոմփեոյին ուղղված նամակը: Հայաստանում համատարած կոռուպցիայի մասին նախկինում ևս […]

̰
Իրանը վերսկսել է ուրանային կոնցենտրատի արտադրությունը

07:49 28.06.2018

Իրանի իշխանությունները հայտարարել են ուրանային կոնցենտրատ արտադրող գործարանի աշխատանքի վերսկսման մասին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը։ Արտադրության վերսկսման մասին որոշումն ընդունել են անձամբ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և նախագահ Հասան Ռոհանին։ Թեհրանը որոշել է այդ կերպ պատասխանել միջուկային գործարքի շրջանակում Վաշինգտոնի կողմից պարտականությունները չկատարելուն։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք […]

̰
Իրանում այրվում է աշխարհի խոշորագույն նավթավերամշակող գործարանը

07:10 28.06.2018

Իրանի հարավ-արևմուտքում՝ Աբադան քաղաքում, հրդեհ է սկսվել աշխարհի խոշորագույն նավթավերամշակող գործարաններից մեկում, որը գործում է 1912 թվականից։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ Հրշեջները փորձում են տեղայնացնել հրդեհը։ Հրդեհի պատճառները պարզվում են։ Միջադեպի հետևանքով տուժել է 6 մարդ, նրանցից 2-ը ծանր այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

̰
BACK_TO_TOP