TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+22.09 oC

Գլխավոր

Նման զորահանդեսներով հակառակորդը մեզ չի կարող վախեցնել. Դավիթ Բաբայան

18:51 26.06.2018

Այսօր Ադրբեջանում Զինված ուժերի 100-ամյակին նվիրված մեծ զորահանդես է անցկացվել, որի ընթացքում ցուցադրվել են բելառուսական ու իսրայելական արտադրության նոր հեռահար հրթիռներ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր հերթին հանդես է եկել մի շարք բարձրագոչ հայտարարություններով: Մասնավորապես ասել է, որ հակառակորդը պետք է հասկանա, որ չկա այնպիսի ռազմական կամ ռազմավարական օբյեկտ, որն ադրբեջանական բանակը չի կարող ոչնչացնել: […]

̰
ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռ չի արձագանքել Ալիևի հնչեցրած սպառնալիքներին

18:33 26.06.2018

ԵԱՀԿ Մինսկի խմբից դեռևս արձագանք չկա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած սպառնալիքներին: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Ադրբեջանի ռազմական արսենալը մեծացնելու, հայկական կողմի ցանկացած ռազմական կամ ռազմավարական օբյեկտ ոչնչացնելու մասին հոխորտանքներին արձագանքելով՝ Բալայանը հղում կատարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և իր՝ արդեն իսկ հնչեցրած արձագանքներին: Հարցին՝ արդյո՞ք Ալիևի […]

̰
Հայկական հացն աշխարհում ամենահամովն է. լիբանանցի հայտնի ճանապարհորդ-խոհարարն այցելել է Հայաստան

16:56 26.06.2018

Լիբանանցի հայտնի վլոգեր, ճանապարհորդ-խոհարար Անտոնի Ռաֆայելն իր YouTube-յան ալիքում գովասանքով է խոսել Հայաստանի մասին՝ հրապարակելով վերջերս Հայաստան կատարած այցելության տեսանյութը: Վլոգերը, որ հայտնի է հատկապես ազգային խոհանոցների մասին իր հաղորդումներով, Հայաստանում այցելել է նաև մարզեր, եղել է Ջերմուկում, Դիլիջանում, Տաթևում, Գյումրիում և այլուր, նկարահանումներ կատարել տարբեր վայրերում՝ իր հետևորդներին ծանոթացնելով հայկական խոհանոցին: Անտոնի Ռաֆայելի հաղորդումը […]

̰
Անագե զինվորիկների ղեկավարը գրոհում է բոլոր բարձունքները. ՀՀ ԱԳՆ խոսնակը ծաղրել է Ալիևին

16:35 26.06.2018

«Անագե զորքերի գլխավոր գերագույն հրամանատարն ամենաժամանակակից զենքով գրոհում է բոլոր հնարավոր բարձունքները, ինչպես նաև փոստը, հեռագրատունը և այլն: Ադրբեջանի ժողովուրդը ցավով փաստում է՝ խելքը ժառանգաբար չի փոխանցվում»,- այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։ Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցիչն իր գրառմանը կցել է նաև Ադրբեջանի նախագահի հոխորտանքները փոխանցող ադրբեջանական մամուլի գրառումները։ Верховный […]

̰
Ի՞նչ հին ու նոր զինտեխնիկա ցուցադրվեց Ադրբեջանի զորահանդեսի ժամանակ

15:48 26.06.2018

Ադրբեջանում այսօր նշում են իրենց զինված ուժերի 100-ամյակը, և այդ առիթով կազմակերպված զորահանդեսին ցուցադրել են իրենց զինված ուժերի զինտեխնիկան՝ առաջին հերթին հայկական լսարանին վախեցնելու, բայց նաև իրենց հասարակությանը հանգստացնելու համար։ Առիթից օգտվելով՝ որոշ հոխորտանքներ էլ են հնչեցրել, սպառնացել, ինչպես միշտ։ Զորահանդեսի ժամանակ ավելի շատ ցուցադրվել են նախկինում հայտնի դարձած զինատեսակներ։ Հետևյալ 6 լուսանկարներում տարբեր նշանակության […]

̰
Կարեն Կարապետյանը կհրաժարվի ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից. Շարմազանով

15:20 26.06.2018

Կարեն Կարապետյանը հրաժարվելու է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Վերջինիս գնահատմամբ՝ այդ քայլը նորմալ է: «Կարեն Կարապետյանը հասուն քաղաքական գործիչ է, ինքն է որոշում՝ լինե՞լ առաջին տեղակալ, թե՞ չլինել. ես հարգանքով եմ վերաբերվում իր որոշմանը»,- ասաց նա: Հարցին՝ ո՞վ կփոխարինի նրան, Շարմազանովը […]

̰
Կնեսետն օրակարգից հանել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը

15:18 26.06.2018

Իսրայելի խորհրդարանը երեքշաբթի օրը քննարկելու էր Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, սակայն ավելի վաղ հայտնել են, որ հետաձգել են քննարկումը խորհրդարանի ընդդիմադիր ուժերի պատճառով: Անցած ամիս Կնեսետն ընդունել էր ձախ կուսակցության անդամ Թամար Զանդբերգի՝ թեմայի շուրջ բանավեճեր կազմակերպելու և Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկը: Թուրքիան այս հարցի վերաբերյալ իր կոշտ դիրքորոշումն […]

̰
Իսպանիայում բերման են ենթարկել հայկական մաֆիայի 100 ներկայացուցչի

15:13 26.06.2018

Իսպանական ոստիկանության ազգային և տարածքային ուժերը բերման են ենթարկել հայկական մաֆիան ներկայացնող մոտ 100 մարդու, որոնք ենթադրաբար կասկածվում են տարբեր տեսակի հանցագործություններին մասնակցություն ունենալու մեջ: Նրանք կասկածվում են թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելու, թմրանյութեր և զենքեր վաճառելու, փողեր լվանալու մեջ: Հետաքննությանը մոտ կանգնած ոստիկանության աղբյուրները հաղորդել են, որ նրանց բերման ենթարկելու գործողությունները կատարվել են Բարսելոն քաղաքին […]

̰
Երևանի Ավագանու նիստը Տարոն Մարգարյանը չի վարում

11:15 26.06.2018

Մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը:  Ի տարբերություն նախորդ նիստերի` այս անգամ այն վարում է քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: Օրակարգում ընդգրկված է 8 հարց: Մինչ օրակարգային հարցերին անցնելը` ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն Արեյանից հետաքրքրվեց, թե ինչու նիստը քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի անցկացնում: Ի պատասխան Խաժակյանի հարցմանը` փոխքաղաքապետը տեղեկացրեց, թե Տարոն Մարգարյանն առողջական խնդիրների […]

̰
ՄԻՊ-ը ԿԳ նախարարի հետ քննարկել է սոցիալապես անապահով աշակերտներին անվճար դասագիրք տրամադրելու հարցը

10:44 26.06.2018

Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի համար վճարվող գումարների առնչությամբ ներկայացրել է պետությանն ուղղված կարևոր դիրքորոշումներ: ՄԻՊ-ից հայտնում են, որ,  մասնավորապես, դատարանը նշել է, որ պետությունը պարտավոր է երաշխավորել սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների համար դասագրքերի հասանելիությունն ապահովող որոշակի, թափանցիկ և հավասարության վրա հիմնված ընթացակարգեր: Դատարանը նշել է նաև, որ սոցիալապես […]

̰
«Ահազանգող ծնողի երեխայի նկատմամբ ճնշում բանեցնող սպան կպատժվի օրենքի ողջ խստությամբ». Փաշինյան

07:12 26.06.2018

Զինվորը պետք  է լինի կուշտ, ունենա հագուստ և ծառայության պատշաճ պայմաններ. մենք այս խնդրի լուծմանը հասնելու ենք, ուրիշ տարբերակ չկա։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օգտատերերից մեկի կողմից հնչեցվել է այսպիսի հարց․ «Եղբայրս ծառայում է Հադրութում, Ձեր հրամանով արգելված է որևէ սնունդ, հիգիենայի պարագա տանել, բայց նրանց ոչինչ չեն […]

̰
«Փոքր ու միջին բիզնեսին չենք նեղացնի»․ վարչապետ

00:12 26.06.2018

Մեր քաղաքականությունը պետք է լինի փոքր ու միջին բիզնեսը պաշտպանելը, որ չկլանվի մեծերի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես որոշակի համակրանք ունեմ որոշ գաղափարների առումով, բայց առայժմ ձեռնպահ կմնամ դրանք այս պահին բարձրաձայնելուց։ Կեցցե՛ փոքր և միջին բիզնեսը»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ այս շաբաթ քննարկում է ունենալու։ […]

̰
«Ունենք հրադադարի ռեժիմի խախտման՝ վերջին տարիների համար աննախադեպ ցածր մակարդակ». Փաշինյան

23:58 25.06.2018

Միջին վիճակագրական տվյալներով՝ մենք ունենք հրադադարի ռեժիմի խախտման՝ վերջին տարիների համար աննախադեպ ցածր մակարդակ, չնայած դրան, ցավոք սրտի, զոհեր ունեցանք: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում, պատասխանելով օգտատերերի հարցերին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Առաջնագծում կան ադրբեջանական զորքերի որոշակի կուտակումներ, որոնք երբեմն ավելի մեծանում են, երբեմն՝ նվազում, բայց ունենք զորքերի շարժ Նախիջևանի ուղղությամբ»,- ասել է […]

̰
Ամուլսարի հարցով աշխատանքային խումբ կձևավորվի. Տիգրան Ավինյան

23:41 25.06.2018

Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով կձևավորվի աշխատանքային խումբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ կոչ անելով դադարեցնել անհնազանդության գործողությունները։ «Հաշվի առնելով Ամուլսարում ստեղծված իրավիճակը և դրա լուծման գործընթացում քաղաքացիական հասարակության լայնամասշտաբ ներգրավվածություն ապահովելու խնդիրը՝ սեղմ ժամկետներում ձևավորվելու է աշխատանքային խումբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար պարոն Արթուր Գրիգորյանի […]

̰
Վաչագան Ղազարյանի ձեռքի պայուսակում եղել է 120.000 դոլար և 436 մլն դրամ. ԱԱԾ

23:14 25.06.2018

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկած օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում հունիսի 25-ին՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող  «Յունիբանկ» ՓԲԸ-ի մուտքի մոտից, ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, այն է` ապօրինի հարստանալը, ՀՀ ԱԱԾ-ը վարչական շենք բերման ենթարկեց ԱԱԾ կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր […]

̰
«Բոլորին հրավիրում ենք ՀՀ-ում ներդրումներ անելու». Ն.Փաշինյան

22:34 25.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանից՝ Կրասնոդարից, Ռոստովից, Ստավրոպոլից, Նովոռոսիյսկից և այլ քաղաքներից ժամանած հայազգի մի քանի տասնյակ գործարարների: «Ուրախ եմ հանդիպելու և ձեր կողմից ցուցաբերված հետաքրքրության համար, հույս ունեմ, որ ձեր հետաքրքրությունն իր հետ կբերի կոնկրետ արդյունքներ: Կարծում եմ՝ կարիք չկա ներկայացնելու այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, քանի որ տեղյակ եմ, […]

̰
Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է

22:20 25.06.2018

ՀՀ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը: Ղազարյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների կատարման՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու […]

̰
Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել

21:47 25.06.2018

ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, որը հունիսի 25-ինոստիկանության կողմից բերման էր ենթարկվել, ազատ է արձակվել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Այո՛, հաստատում եմ, որ Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել: Հստակ ժամը նշել չեմ կարող, բայց, ըստ գործող կարգի, նա ազատ է արձակվել […]

̰
«Իմ Հայաստանը» ֆոտոմրցույթի ժյուրին ընտրել է լավագույն լուսանկարները

21:08 25.06.2018

Լուսանկարը՝ Ներսես Մատինյանի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան մեկ ամիս առաջ հայտարարել էր «Իմ Հայաստանը» խորագրով ֆոտոմրցույթ, որի արդյունքներն ամփոփվել են այսօր: Մեկ ամսվա ընթացքում ֆոտոմրցույթին 200-ից ավելի լուսանկարներ են ներկայացվել,  հիմնականում` բնապատկերներ: Մրցույթն անցկացվել է երեք փուլով, որի ընթացքում պրոֆեսինալ ժյուրին ընտրել է լավագույն լուսանկարները: «Այսօր մենք ներկայացրել ենք 20 լավագույն լուսանկարները, որոնցից ժյուրին […]

̰
Թուրքիայի ընտրություններից մենք դուրս եկանք բարձր ճակատով. Սելինա Դողան

20:35 25.06.2018

«Այս ընտրություններից մենք շատ ավելի ուժեղ դուրս եկանք»,- SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ, հայազգի Սելինա Դողանը։ Դողանը, մեկնաբանելով երեկ Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունները, նկատեց, որ «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամներն ու գաղափարակիցները գոհ են գրանցված արդյունքներից։ «Բոլորդ գիտեք, թե ինչ դժվարին պայմանների մեջ ենք գործում, ու եթե հաշվի առնենք այդ պայմանները, պետք է […]

̰
ՊՆ-ն սահմանում է՝ ովքեր են ծառայելու պատվո պահակախմբում, երգի-պարի համույթներում, նվագախմբերում, ՏՏ զորքերում

19:09 25.06.2018

ՀՀ պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել հայտարարված շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակումը կենտրոնացված ձևով և վիճակահանությամբ իրականացնելու մասին։ Որոշմամբ սահմանվում են նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում, երգի և պարի համույթում, գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում, […]

̰
Փաշինյանն Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար է նշանակել

18:59 25.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշումներից մեկով Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գասպարյանը։ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Դիանա Մնացականի Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- նշվում է վարչապետի որոշման մեջ:

̰
Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքից հայտնաբերվել է նաև հասցեատիրոջը չհասած ծաղկեպսակ. ԱԱԾ

18:56 25.06.2018

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, դեռևս 2018թ. հունիսի 16-ին Էջմիածին քաղաքում խուզարկություններ էին անցկացրել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Իրականացված խուզարկության արդյունքում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներից հայտնաբերել էին մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, ինչպես նաև քաղաքացիների կողմից […]

̰
Մեկ փամփուշտը, մեկ բինտը, մեկ ամենագնացը կարող էին փրկել որևէ մեկի կյանքը. Ապրիլյան պատերազմի զոհերի ծնողների հայտարարությունը

18:56 25.06.2018

Ապրիլյան պատերազմի մասնակիցների ծնողները հայտարարությամբ են հանդես եկել՝ արձագանքելով ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումներին: «Հունիսի 16-ին ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված գողությունը, որը կատարվել է Մանվել Գրիգորյանի և իր շրջապատի կողմից, մեզ խորը ցավ պատճառեց՝ մեր վիշտն ավելի բորբոքելով: Մենք՝ Ապրիլյան պատերազմի նահատակների ծնողներս, մեր ցասումն ու վրդովմունքն ենք հայտնում այս առիթով: Պահպանելով անմեղության […]

̰
14-ամյա Հայկի որոնումները Վաղարշյան փողոցում ավարտվեցին անարդյունք

18:50 25.06.2018

«911» ծառայությանը հունիսի 25-ին՝ ժամը 13:34-ին,  տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի «Կրպակ» սուպերմարկետի մոտ նկատվել է կորած Հ. Հ.-ն (2004 թ.): Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները հունիսի 25-ին Երևանի Վաղարշյան փողոցում արդյունք չեն տվել: Այս մասին «Արմենպրես»-ը […]

̰
Ադրբեջանի ընտրություններին խախտվել են խոսքի ու մամուլի ազատությունը. զեկույց

18:34 25.06.2018

Ընտրական գործընթացն աչքի էր ընկնում մրցակցությամբ խակ լինելով, խախտվում էին հիմնարար իրավունքներ, մասնավորապես՝ խոսքի, արտահայտվելու, մամուլի ազատությունները, այդ թվում և ցանցում աշխատող լրագրողների մասով։ Ապրիլի 11-ին Ադրբեջանում կայացած ընտրությունների մասին այսպիսի գնահատական է այսօր ԵԽԽՎ-ում հնչեցրել կառույցի դիտորդը, որ նշանակվել էր որպես Ադրբեջանի ընտրությունների դիտորդ-զեկուցող։ «Ընտրությունների օրը մեծաթիվ խախտումներ են եղել, ներառյալ թափանցիկության բացակայությունը, հաճախ […]

̰
Ալեքսանդր Սարգսյանը բերման է ենթարկվել

18:29 25.06.2018

Համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որում բերման է ենթարկվում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը: Այս լուրն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Ալեքսանդր Սարգսյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք կրելու կասկածանքով, Երևանի Սայաթ-Նովա փողոցից»,- ասել է նա: Հիշեցնենք, որ այսօր Ազգային անվտանգության ծառայությունը […]

̰
Ամենաերիտասարդ նախարարի «ամենահամեստ» ունեցվածքը. ի՞նչ ունի սփյուռքի նախարարը

18:27 25.06.2018

Նոր ձևավորված կառավարության անդամներն արդեն հրապարակել են իրենց եկամուտներն ու ֆինանսական միջոցները։ SHANTNEWS.am-ը որոշեց ներկայացնել ամենաերիտասարդ նախարարի՝ 28-ամյա Մխիթար Հայրապետյանի հայտարարագրի տվյալները: Այսպիսով, Հայրապետյանը որևէ անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել: ՀՀ սփյուռքի նախարարը որպես դրամական միջոց ներկայացրել է ընդամենը 4.500 եվրո։ Ըստ հայտարարգրի՝ հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը Մխիթար Հայրապետյանը որևէ եկամուտ […]

̰
ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վաչագան Ղազարյանին

17:44 25.06.2018

Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել ՀՀ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանին, որը բոլորին հայտնի է «Սերժի Վաչո» անունով: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս լուրը հաստատեց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը: «Հաստատում եմ տարածված լուրը: Ավելի ուշ կհաղորդենք մանրամասները»,- ասաց նա:

̰
Մանվել Գրիգորյանի կնոջը ևս կձերբակալեն

17:42 25.06.2018

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում է կայացվել: Այս լուրը հաստատել են ՀՔԾ մամուլի ծառայությունից: Այլ մանրամասներ, սակայն, չեն հրապարակվում: Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 25-ին, Մանվել Գրիգորյանի վերաբերյալ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՔԾ պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի որոշմամբ ապացույցների բավարար համակցության հիման վրա հունիսի 22-ին Մանվել Գրիգորյանի […]

̰
BACK_TO_TOP