TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+32.09 oC

Գլխավոր

«Ահազանգող ծնողի երեխայի նկատմամբ ճնշում բանեցնող սպան կպատժվի օրենքի ողջ խստությամբ». Փաշինյան

07:12 26.06.2018

Զինվորը պետք  է լինի կուշտ, ունենա հագուստ և ծառայության պատշաճ պայմաններ. մենք այս խնդրի լուծմանը հասնելու ենք, ուրիշ տարբերակ չկա։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օգտատերերից մեկի կողմից հնչեցվել է այսպիսի հարց․ «Եղբայրս ծառայում է Հադրութում, Ձեր հրամանով արգելված է որևէ սնունդ, հիգիենայի պարագա տանել, բայց նրանց ոչինչ չեն […]

̰
«Փոքր ու միջին բիզնեսին չենք նեղացնի»․ վարչապետ

00:12 26.06.2018

Մեր քաղաքականությունը պետք է լինի փոքր ու միջին բիզնեսը պաշտպանելը, որ չկլանվի մեծերի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես որոշակի համակրանք ունեմ որոշ գաղափարների առումով, բայց առայժմ ձեռնպահ կմնամ դրանք այս պահին բարձրաձայնելուց։ Կեցցե՛ փոքր և միջին բիզնեսը»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ այս շաբաթ քննարկում է ունենալու։ […]

̰
«Ունենք հրադադարի ռեժիմի խախտման՝ վերջին տարիների համար աննախադեպ ցածր մակարդակ». Փաշինյան

23:58 25.06.2018

Միջին վիճակագրական տվյալներով՝ մենք ունենք հրադադարի ռեժիմի խախտման՝ վերջին տարիների համար աննախադեպ ցածր մակարդակ, չնայած դրան, ցավոք սրտի, զոհեր ունեցանք: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում, պատասխանելով օգտատերերի հարցերին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Առաջնագծում կան ադրբեջանական զորքերի որոշակի կուտակումներ, որոնք երբեմն ավելի մեծանում են, երբեմն՝ նվազում, բայց ունենք զորքերի շարժ Նախիջևանի ուղղությամբ»,- ասել է […]

̰
Ամուլսարի հարցով աշխատանքային խումբ կձևավորվի. Տիգրան Ավինյան

23:41 25.06.2018

Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով կձևավորվի աշխատանքային խումբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ կոչ անելով դադարեցնել անհնազանդության գործողությունները։ «Հաշվի առնելով Ամուլսարում ստեղծված իրավիճակը և դրա լուծման գործընթացում քաղաքացիական հասարակության լայնամասշտաբ ներգրավվածություն ապահովելու խնդիրը՝ սեղմ ժամկետներում ձևավորվելու է աշխատանքային խումբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար պարոն Արթուր Գրիգորյանի […]

̰
Վաչագան Ղազարյանի ձեռքի պայուսակում եղել է 120.000 դոլար և 436 մլն դրամ. ԱԱԾ

23:14 25.06.2018

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկած օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում հունիսի 25-ին՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող  «Յունիբանկ» ՓԲԸ-ի մուտքի մոտից, ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, այն է` ապօրինի հարստանալը, ՀՀ ԱԱԾ-ը վարչական շենք բերման ենթարկեց ԱԱԾ կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր […]

̰
«Բոլորին հրավիրում ենք ՀՀ-ում ներդրումներ անելու». Ն.Փաշինյան

22:34 25.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանից՝ Կրասնոդարից, Ռոստովից, Ստավրոպոլից, Նովոռոսիյսկից և այլ քաղաքներից ժամանած հայազգի մի քանի տասնյակ գործարարների: «Ուրախ եմ հանդիպելու և ձեր կողմից ցուցաբերված հետաքրքրության համար, հույս ունեմ, որ ձեր հետաքրքրությունն իր հետ կբերի կոնկրետ արդյունքներ: Կարծում եմ՝ կարիք չկա ներկայացնելու այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, քանի որ տեղյակ եմ, […]

̰
Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է

22:20 25.06.2018

ՀՀ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը: Ղազարյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների կատարման՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու […]

̰
Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել

21:47 25.06.2018

ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, որը հունիսի 25-ինոստիկանության կողմից բերման էր ենթարկվել, ազատ է արձակվել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Այո՛, հաստատում եմ, որ Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել: Հստակ ժամը նշել չեմ կարող, բայց, ըստ գործող կարգի, նա ազատ է արձակվել […]

̰
«Իմ Հայաստանը» ֆոտոմրցույթի ժյուրին ընտրել է լավագույն լուսանկարները

21:08 25.06.2018

Լուսանկարը՝ Ներսես Մատինյանի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան մեկ ամիս առաջ հայտարարել էր «Իմ Հայաստանը» խորագրով ֆոտոմրցույթ, որի արդյունքներն ամփոփվել են այսօր: Մեկ ամսվա ընթացքում ֆոտոմրցույթին 200-ից ավելի լուսանկարներ են ներկայացվել,  հիմնականում` բնապատկերներ: Մրցույթն անցկացվել է երեք փուլով, որի ընթացքում պրոֆեսինալ ժյուրին ընտրել է լավագույն լուսանկարները: «Այսօր մենք ներկայացրել ենք 20 լավագույն լուսանկարները, որոնցից ժյուրին […]

̰
Թուրքիայի ընտրություններից մենք դուրս եկանք բարձր ճակատով. Սելինա Դողան

20:35 25.06.2018

«Այս ընտրություններից մենք շատ ավելի ուժեղ դուրս եկանք»,- SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ, հայազգի Սելինա Դողանը։ Դողանը, մեկնաբանելով երեկ Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունները, նկատեց, որ «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամներն ու գաղափարակիցները գոհ են գրանցված արդյունքներից։ «Բոլորդ գիտեք, թե ինչ դժվարին պայմանների մեջ ենք գործում, ու եթե հաշվի առնենք այդ պայմանները, պետք է […]

̰
ՊՆ-ն սահմանում է՝ ովքեր են ծառայելու պատվո պահակախմբում, երգի-պարի համույթներում, նվագախմբերում, ՏՏ զորքերում

19:09 25.06.2018

ՀՀ պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել հայտարարված շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակումը կենտրոնացված ձևով և վիճակահանությամբ իրականացնելու մասին։ Որոշմամբ սահմանվում են նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում, երգի և պարի համույթում, գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում, […]

̰
Փաշինյանն Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար է նշանակել

18:59 25.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշումներից մեկով Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գասպարյանը։ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Դիանա Մնացականի Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- նշվում է վարչապետի որոշման մեջ:

̰
Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքից հայտնաբերվել է նաև հասցեատիրոջը չհասած ծաղկեպսակ. ԱԱԾ

18:56 25.06.2018

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, դեռևս 2018թ. հունիսի 16-ին Էջմիածին քաղաքում խուզարկություններ էին անցկացրել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Իրականացված խուզարկության արդյունքում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներից հայտնաբերել էին մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, ինչպես նաև քաղաքացիների կողմից […]

̰
Մեկ փամփուշտը, մեկ բինտը, մեկ ամենագնացը կարող էին փրկել որևէ մեկի կյանքը. Ապրիլյան պատերազմի զոհերի ծնողների հայտարարությունը

18:56 25.06.2018

Ապրիլյան պատերազմի մասնակիցների ծնողները հայտարարությամբ են հանդես եկել՝ արձագանքելով ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումներին: «Հունիսի 16-ին ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված գողությունը, որը կատարվել է Մանվել Գրիգորյանի և իր շրջապատի կողմից, մեզ խորը ցավ պատճառեց՝ մեր վիշտն ավելի բորբոքելով: Մենք՝ Ապրիլյան պատերազմի նահատակների ծնողներս, մեր ցասումն ու վրդովմունքն ենք հայտնում այս առիթով: Պահպանելով անմեղության […]

̰
14-ամյա Հայկի որոնումները Վաղարշյան փողոցում ավարտվեցին անարդյունք

18:50 25.06.2018

«911» ծառայությանը հունիսի 25-ին՝ ժամը 13:34-ին,  տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի «Կրպակ» սուպերմարկետի մոտ նկատվել է կորած Հ. Հ.-ն (2004 թ.): Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները հունիսի 25-ին Երևանի Վաղարշյան փողոցում արդյունք չեն տվել: Այս մասին «Արմենպրես»-ը […]

̰
Ադրբեջանի ընտրություններին խախտվել են խոսքի ու մամուլի ազատությունը. զեկույց

18:34 25.06.2018

Ընտրական գործընթացն աչքի էր ընկնում մրցակցությամբ խակ լինելով, խախտվում էին հիմնարար իրավունքներ, մասնավորապես՝ խոսքի, արտահայտվելու, մամուլի ազատությունները, այդ թվում և ցանցում աշխատող լրագրողների մասով։ Ապրիլի 11-ին Ադրբեջանում կայացած ընտրությունների մասին այսպիսի գնահատական է այսօր ԵԽԽՎ-ում հնչեցրել կառույցի դիտորդը, որ նշանակվել էր որպես Ադրբեջանի ընտրությունների դիտորդ-զեկուցող։ «Ընտրությունների օրը մեծաթիվ խախտումներ են եղել, ներառյալ թափանցիկության բացակայությունը, հաճախ […]

̰
Ալեքսանդր Սարգսյանը բերման է ենթարկվել

18:29 25.06.2018

Համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որում բերման է ենթարկվում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը: Այս լուրն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Ալեքսանդր Սարգսյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք կրելու կասկածանքով, Երևանի Սայաթ-Նովա փողոցից»,- ասել է նա: Հիշեցնենք, որ այսօր Ազգային անվտանգության ծառայությունը […]

̰
Ամենաերիտասարդ նախարարի «ամենահամեստ» ունեցվածքը. ի՞նչ ունի սփյուռքի նախարարը

18:27 25.06.2018

Նոր ձևավորված կառավարության անդամներն արդեն հրապարակել են իրենց եկամուտներն ու ֆինանսական միջոցները։ SHANTNEWS.am-ը որոշեց ներկայացնել ամենաերիտասարդ նախարարի՝ 28-ամյա Մխիթար Հայրապետյանի հայտարարագրի տվյալները: Այսպիսով, Հայրապետյանը որևէ անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել: ՀՀ սփյուռքի նախարարը որպես դրամական միջոց ներկայացրել է ընդամենը 4.500 եվրո։ Ըստ հայտարարգրի՝ հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը Մխիթար Հայրապետյանը որևէ եկամուտ […]

̰
ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վաչագան Ղազարյանին

17:44 25.06.2018

Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել ՀՀ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանին, որը բոլորին հայտնի է «Սերժի Վաչո» անունով: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս լուրը հաստատեց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը: «Հաստատում եմ տարածված լուրը: Ավելի ուշ կհաղորդենք մանրամասները»,- ասաց նա:

̰
Մանվել Գրիգորյանի կնոջը ևս կձերբակալեն

17:42 25.06.2018

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում է կայացվել: Այս լուրը հաստատել են ՀՔԾ մամուլի ծառայությունից: Այլ մանրամասներ, սակայն, չեն հրապարակվում: Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 25-ին, Մանվել Գրիգորյանի վերաբերյալ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՔԾ պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի որոշմամբ ապացույցների բավարար համակցության հիման վրա հունիսի 22-ին Մանվել Գրիգորյանի […]

̰
Վահան Շիրխանյանն ազատվեց կալանքից

17:38 25.06.2018

Երևանի ընդհանուր իրավսության դատարանի Կենտրոն-Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում դատարանը Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ  բավարարեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը: Հիշենենք` ամբաստանյալի համար երաշխավորել են ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը: Պետական մեղադրողը չառարկեց միջնորդության դեմ: Պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ […]

̰
Լեո Մեսսիի նմանակ տորթը, արգենտինացիների հիասթափություններն ու հայերի արկածները ԱԱ-2018-ում

16:02 25.06.2018

Լեոնել Մեսսիի ծննդյան 31-րդ տարեդարձը շատ ճոխ էին որոշել նշել մերձմոսկովյան Բրոննիցիի բնակիչները: Բանն այն է, որ  հենց Բրոննիցիում է հանգրվանել ու մարզվում Արգենտինայի հավաքականը: Մեսսիի ծննդյան օրը այստեղ  հսկայական տորթ էին պատրաստել: Նմանակ տորթը նաև հոբելյարի հասակի բարձրության էր:  Իր ծննդյան տարեդարձի միջոցառումներին Մեսսին, սակայն, չի մասնակցել: Ոչ միայն Արգենտինայի հավաքականը, այլև թիմի ուժեղագույն […]

̰
Ընտրախախտումներ, բախումներ, զոհեր. Թուրքիայում ընտրությունները հարթ չեն ընթացել

15:54 25.06.2018

Էրդողանը նախազգուշացրել է, որ որևէ մեկը չփորձի կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները:

̰
Ոստիկանության 6-րդ վարչությունը կրկին խուզարկություն է իրականացրել «Էլլիպս»-ում

15:43 25.06.2018

Ոստիկանության 6-րդ վարչությունը կրկին խուզարկություն է իրականացրել «Էլլիպս» ընկերությունում: SHANTNEWS.am-ի հարցին՝ ի՞նչ նպատակով է կրկին խուզարկվում  ընկերությունը, ոստիկանությունից մեզ որևէ մանրամասներ չհայտնեցին. միայն ասացին՝ սպասեք պաշտոնական հաղորդագրությանը: Հիշեցնենք, որ ոստիկանության 6-րդ վարչությունը վերջերս հատուկ գործողություններ է իրականացրել «Էլլիպս» և «Սեքյուրիթի Դրիմ» ընկերություններում: Ըստ «Սեքյուրիթի Դրիմ»-ի ներկայացրած հաշվետվությունների՝ նախնական տվյալներով պարզվել է, որ արագության վերահսկման մշտադիտարկման համակարգերի […]

̰
Մասիսի քաղաքապետը մեղադրվում է խուլիգանության մեջ

13:44 25.06.2018

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին երկրորդ մեղադրանքն է առաջադրվել: Այս մասին SHANTNEWS.am-ին փոխանցեց քաղաքապետի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը: Դավիթ Համբարձումյանը  մեղադրվում է  խուլիգանություն համար, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով: Համբարձումյանին մեղադրանք առաջադրվել է ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի գործով: «Միանշանակ, Դավիթ Համբարձումյանը որևէ առնչություն չունի մեղսագրվող արարքի հետ՝ թե՛ նոր առաջադրված […]

̰
Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

12:19 25.06.2018

Մանվել Գրիգորյանի վերաբերյալ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՔԾ պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի որոշմամբ ապացույցների բավարար համակցության հիման վրա հունիսի 22-ին Մանվել Գրիգորյանի որդին` Կարեն Գրիգորյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ: Հունիսի 23-ին Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Մանվել Գրիգորյանի և մի շարք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբով, յուրացման եղանակով իրենց վստահված […]

̰
Քաղաքապետարանի մոտ ակտիվիստների ակցիան դադարեցվել է

11:46 25.06.2018

Այսօր առավոտվանից ակտիվիստները  փակել էին Երևանի քաղաքապետարանի մուտքերը: Նրանց բողոքի ակցիայի պատճառը երեկ համացանցում հրապարակված տեսանյութն է, որտեղ ներկայացված է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքը և այս տարիներին կատարած բանկային փոխանցումները: Դրանք, ըստ տեսանյութի, եղել են այնպիսի կազմակերպությունների հաշվին, որոնք կապ ունեն Մարգարյանի հետ փոխկապակցված անձանց հետ: Ակտիվիստների խոսքով` քաղաքապետարանը փակել էին որպես հանցագործության վայր: Ժամը […]

̰
̰
Սերժ Թանկյանը կոչ է արել Թրամփի դեմ «հայկական ոճով խաղաղ հեղափոխություն» իրականացնել

10:24 25.06.2018

«System of a Down» ռոք խմբի հանրահայտ մենակատար Սերժ Թանկյանն «Instagram»-ի իր էջում հրապարակել է «Time» ամսագրի շապիկի լուսանկարը, որում պատկերված է ծնողներից բաժանված, լացող հոնդուրասցի փոքրիկն ու նրան անտարբերությամբ նայող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Երբեմն նկարը խոսում է ամենի մասին: ԱՄՆ-ը բացարձակ հետադիմության մեջ է: Հայկական ոճով խաղաղ հեղափոխության ժամանակն է, այդպես չէ՞»,- գրել […]

̰
Սրտի ստենտավորման արժեքը կարող է նվազել մոտ 100 հազար դրամով. ՏՄՊՊՀ

10:15 25.06.2018

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կատարել է լայնածավալ  ուսումնասիրություն՝ սրտի ստենտավորման վիրահատության գնագոյացման վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին հանձնաժողովից, նկատի ունենալով այս ծառայության համար հիվանդանոցների կողմից սահմանված բավականին բարձր գինը, որը դրա կարիքն ունեցող հիվանդների մեծ մասի համար անմատչելի է, հանձնաժողովը կարևորել է այս տեսակի վիրահատության գնագոյացման ուսումնասիրությունը: ՀՀ մրցակցային մարմնի կողմից կատարված հաշվարկները  փաստում են, որ […]

̰
BACK_TO_TOP