19:10 11.06.2025
ՀՀ ԱԺ առողջապահության եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 11-ին շարունակվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է Առողջապահության նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականի ցուցանիշները: 2024 թվականին նախարարության կողմից ծախսվել է 153,8 մլրդ դրամ, կատարողականը եղել է 91,4 տոկոս: Նախարարությունն իրականացրել է 12 ծրագիր, 56 միջոցառում: 2024 թվականի ընթացքում նախարարության կողմից իրականացվել են 11,3 մլրդ դրամի վերաբաշխումներ, 21 մլրդ 328 մլն դրամի գնումներ, որոնցից 10 մլրդ 130 մլն դրամը՝ մեկ անձից գնման եղանակով:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասն ներկայացրել է նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը: Նա նշել է, որ նախորդ տարի առաջնահերթություն են եղել կանխարգելման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Ըստ զեկուցողի՝ անցյալ տարվա պիլոտային որոշակի ծրագրերի մասով արդեն բավարար ցուցանիշներով դրական արդյունքներ են գրանցվել:
Նախարարը նշել է, որ հավելյալ 6 անուն հիվանդությունների ուղղությամբ ավելացվել է դեղորայքային ապահովումը:
Անհետաձգելի բժշկական օգնության ծախսերը, ըստ Անահիտ Ավանեսյանի, կազմել են շուրջ 5,9 մլրդ դրամ եւ նախորդ տարվա համեմատ աճել 8,4 տոկոսով:
Նախարարի խոսքով 2024 թվականին Ուռուցքաբանական եւ արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծրագրի շրջանակում արձանագրվել է սպասարկման դեպքերի եւ բյուջետային միջոցների ծախսերի աճ: Փոխպատվաստման ծառայությունների գծով պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակում 2024 թվականին արձանագրվել է օրգանների փոխպատվաստման 26 դեպք՝ կանխատեսված եւ նախորդ տարվա 24-ի դիմաց, ոսկրածուծի պատվաստման 57 դեպք` կանխատեսված 56-ի եւ 2023 թվականի 43-ի դիմաց:
Վահե Հովհաննիսյանն ու Անահիտ Ավանեսյանը պատասխանել են պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ տարեկան հաշվետվության վերաբերյալ:
23:59 12.06.2025
Օղակաձև այգին ազատվում է կանաչ գոտում կառուցված շինություններիցՕղակաձև այգում՝ Ավետիք Իսահակյանի արձանի ետնամասում ապամոնտաժվել է կանաչ գոտում կառուցված շինությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այս տարածքը կրկին դառնում է այգու մաս՝ բաց ու հասանելի բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 12.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստՀունիսի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել է Կուսակցության կանոնադրության փոփոխության նախագիծը, ինչպես նաև հանրային կարևորության այլ հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:48 12.06.2025
«Սևան» գաղութի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «ISUZU» բեռնատարը. վերջինը կողաշրջվել է, «Mercedes»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշինՀունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Սևան» գաղութի մոտ բախվել են 19-ամյա Մայիս Ե.-ի վարած «Mercedes» մակնիշի և 26-ամյա Միսակ Մ.-ի վարած «ISUZU» մակնիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է և հայտնել ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին: […] ...
23:39 12.06.2025
Հայ շախմատիստների արդյունքները «Delhi International Open 2025» միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջՀնդկաստանում ընթացող «Delhi International Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը 2 խաղափուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Նախավերջին խաղափուլից առաջ հայ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուէլ Պետրոսյանը 8 հնարավորից ունեն 6.5 միավոր և գտնվում են համապատասխանաբար 4-րդ և 6-րդ հորիզոնականներում: Նախավերջին խաղափուլը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 8:30-ին: Խաղերին կարող եք […] ...
23:30 12.06.2025
ԵՄ գործընկերների հետ քննարկեցինք տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր․ Արման ԵղոյանԱԺ-ում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ԱԺ գործընկերների` Հայկ Կոնջորյանի և Տաթևիկ Գասպարյանի հետ Եվրոպական միության խորհրդարանում հանդիպել են ԵՄ գործընկերների հետ, քննարկել ՀՀ֊ԵՄ հարաբերություններին, դրանցում ԵՄ անդամ երկրների դերին, ինչպես նաև` տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր։ «Մասնավորապես հանդիպեցինք՝ Անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի (SEDE) նախագահ […] ...
23:26 12.06.2025
ԱԳ փոխնախարարը ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման դեմ ուղղված Հայաստանի ջանքերըՀունիսի 12-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Իրացնելով օվկիանոսի, կլիմայի և կենսաբազմազանության փոխկապակցվածությունը» խորագրով պանելային քննարկմանը: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման հասցեագրմանն ուղղված միջազգային ջանքերի ներդրման վերաբերյալ Հայաստանի […] ...