11:09 22.04.2022
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Ապրիլի 22-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 9 նոր դեպք ✓ 3123 թեստավորում ✓ 18 առողջացած ✓ մահվան դեպք չկա։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 814 դեպք, որոնցից 410 535 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1974 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 […]
21:31 21.04.2022
Ամբողջ աշխարհում մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվում է սիրտ-անոթային հիվանդություններից: Դրա ռիսկի գործոնների, մասնավորապես` դիսլիպիդեմիայի թեմայով այսօր կայացել է «Դիսլիպիդեմիա: ախտորոշման և վարման արդի մոտեցումները» գիտագործնական միջոցառումը: Ողջունելով նախաձեռնությունը` առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը նշել է, որ սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքներն առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են: «Նախարարի հրամանով ստեղծված սիրտ-անոթային հիվանդությունների բուժման, կանխարգելման աշխատանքային […]
19:40 21.04.2022
2021-ի սկզբին «Գյումրի» բժշկական կենտրոնին միավորվեցին Գյումրիի ծննդատունն ու պաթոլոգաանատոմիական դիսպանսերը, իսկ հունիս ամսից՝ ուռուցքաբանական դիսպանսերը և ինֆեկցիոն հիվանդանոցը: Բժշկական կենտրոնում շուտով կգործի քիմիաթերապիայի նոր առանձնացված բաժանմունքը, որը տեղակայված է լինելու կենտրոնի նկուղային հարկաբաժնում։ Առայժմ օնկոլոգիական հիվանդները քիմիաթերապիայի կուրսն անցնում են կենտրոնի թերապևտիկ բաժանմունքում։ Նոր տարածքում առանձին հիվանդասենյակ էլ կհատկացվի շարժողական խնդիրներ ունեցող հիվանդներին։ Քիմիաթերապիայից […]
19:33 21.04.2022
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում ապրիլի 21-ի դրությամբ հասել է 507 միլիոն 44 հազար 649-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 207 հազար 756 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք […]
12:38 21.04.2022
Սիբիրի պետական բժշկական համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են դիաբետի ազդեցությունը ուղեղի ճանաչողական ֆունկցիաների վրա՝ օգտագործելով մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆը: Նրանց խոսքով, տեխնիկան ցույց է տվել իր արդյունավետությունը և այսօր արդեն կարող է ներդրվել կլինիկական պրակտիկայում։ Հետազոտության արդյունքները հրապարակված են Neuroscience and Behavioral Physiology ամսագրում։ Սիբիրի պետական բժշկական համալսարանի գիտնականներն իրենց հետազոտության համար օգտագործել են «տրակտոգրաֆիա»՝ մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի […]
12:19 21.04.2022
«Armed eHealth» բջջային հավելվածում ավելացվել է «Իմ այցերը» բաժինը, որտեղ մուտք գործելով, քաղաքացին կարող է տեսնել, թե պետպատվերի կամ սոցիալական փաթեթի շրջանակում ո՞ր բուժհաստատությունում, ե՞րբ և կոնկրետ ո՞ր բժշկի մոտ ինչպիսի՞ ծառայություն է ստացել, ինչպես նաև՝ պետության կամ ապահովագրական ընկերությունների կողմից դրա համար որքան է վճարվել: Հնարավոր կլինի տեսնել նաև պետպատվերից և սոցիալական փաթեթից դուրս՝ […]
11:03 21.04.2022
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Ապրիլի 21-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 6 նոր դեպք ✓ 3287 թեստավորում ✓ 14 առողջացած ✓ մահվան դեպք չկա։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 805 դեպք, որոնցից 410 517 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1984 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 […]
18:50 20.04.2022
Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում շարունակվում են Covid-19 համավարակի դեմ պատվաստումները: Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանի տեղեկացմամբ՝ 2022 թվականի ապրիլի 19-ի դրությամբ մարզում պատվաստվել է 152 945 քաղաքացի, կամ պատվաստումային գործընթացը մարզում ունի 48,2% ընդգրկվածություն։ Ընդհանուր պատվաստվածների 80 671-ը ստացել է առաջին դեղաչափ, 69 748-ը՝ 2-րդ դեղաչափ և 2526 քաղաքացի ստացել […]
11:03 20.04.2022
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Ապրիլի 20-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 15 նոր դեպք ✓ 2466 թեստավորում ✓ 18 առողջացած ✓ մահվան դեպք չկա Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 799 դեպք, որոնցից 410 503 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1992 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 […]
12:41 19.04.2022
Որոշ մթերքներ միայն կարճաժամկետ հագեցվածություն են առաջացնում, որից հետո քաղցի զգացումը կրկնապատկվում է: Ինչու՞ է այդպես, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում պատմել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Օրգանիզմի կարիքները բավարարելու համար սնունդը պետք է պարունակի բավարար քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, ինչպես նաև վիտամիններ և հանքանյութեր։ Սննդի մեջ այդ տարրերից մեկի կամ մի քանիսի բացակայությունը կամ ցածր պարունակությունը […]
11:30 19.04.2022
Հաշվի առնելով, որ Ալավերդու ԲԿ-ն սպասարկում է 34 բնակավայր, իսկ շտապ օգնության սպասարկման տարածքը հայտնի է բարդ ռելեֆով, հաճախ նաև անանցանելի ճանպարհներով` առողջապահության նախարարությունը նոր և հագեցված ամենագնաց ռեանիմոբիլ է հատկացրել բժշկական կենտրոնին: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Վերջնանպատակը` ✅ հիվանդին հասնել ավելի արագ ✅ կարճ ժամկետում իրականացնել նեղ մասնագիտական բուժօգնություն ✅ ավելացնել […]
11:02 19.04.2022
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Ապրիլի 19-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 14 նոր դեպք ✓ 3332 թեստավորում ✓ 27 առողջացած ✓ մահվան դեպք չկա Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 784 դեպք, որոնցից 410 485 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1995 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 […]
19:59 18.04.2022
Վրաստանում իմունականխարգելման խորհուրդը կքննարկի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորրորդ դեղաչափն ընդունելու հարցը: Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Հաղորդում է aliq.ge-ն։ Գամկրելիձեն նշել է, որ շուտով կկայանա Իմունականխարգելման խորհրդի նիստը, որտեղ կորոշվի, թե ում և որքան ժամանակ անց պետք է տրվի պատվաստանյութի չորրորդ դեղաչափը։ «Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը պատվաստանյութի չորրորդ […]
19:49 18.04.2022
«Պատվաստումը հոգատարություն է» COVID-19-ի դեմ պատվաստումային արշավի շրջանակներում ապրիլի 16-ին «Իջևանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ում իրականացվել է բաց դռների օր տարեցների համար: Տավուշի մարզի 65 տարեկանից բարձր անձինք ոչ միայն անվճար խորհրդատվությունից ու հետազոտություններից օգտվելու, այլև պատվաստվելու հնարավորություն են ունեցել։ Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։ Աշխատանքների կազմակերպմանը տեղում հետևել են առողջապահության փոխնախարարներ Արտակ Ջումայանն ու Արմեն Նազարյանը։ Փոխնախարարները […]
19:25 18.04.2022
Գյումրիի արյան փոխներարկման կայանում դոնորական արյուն հանձնողների թիվը պակասել է, կամավոր արյունատվության համար դիմողներն էլ են քչացել։ Հիմնական պատճառը ոչ միայն արյան խմբերի անհամապատասխանությունն է։ Մարդկանց հրաժարումները պայմանավորված են նաև առողջական խնդիրներով, Քովիդ-19-ի դեմ տարվող պատվաստումային գործընթացներով։ Արյան փոխներարկման կայանը միշտ ապահովված է արյան բոլոր խմբերի բավարար պաշարով, բայց դոնորական արյան քանակի պահեստավորումը պարտադիր գործընթաց […]
14:44 18.04.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ դրական թեստ ունեցողների 93.5%-ը պատվաստված չէ, հոսպիտալացվածների 88.7%-ը պատվաստված չէ, ծանր վիճակում գտնվողների 100%-ը պատվաստված չէ։
12:55 18.04.2022
Սննդաբան Մելենդես Կլինգերը երիկամների հիվանդություն ունեցող մարդկանց խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ բանան ուտելուց։ Նրա խոսքով՝ այդ պտուղը կարող է վատթարացնել երիկամների խնդիր ունեցող մարդկանց ինքնազգացողությունը, հայտնում է Medic Forum-ը: Ովքեր չունեն քրոնիկ խանգարումներ, բանանը շատ առողջարար նախուտեստ է օրգանիզմի համար, սակայն առողջական խնդիրները կարող են վատթարանալ երիկամների հիվանդություն ունեցող մարդկանց մոտ, հատկապես, եթե այն […]
11:28 18.04.2022
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում քաղաքացիներին տրամադրվող բուժօգնությունը շարունակվում է նաև «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայում: Կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանի կողմից կատարվել է պորտային ճողվածքի, արգանդի արտանկում. անմիզակապության, գլխի գագաթային շրջանի աթերոմայի, ծոծրակային շրջանի աթերոմայի վիրահատություն: Վիրահատական բուժում ստացած բոլոր հիվանդների վիճակը […]
11:08 18.04.2022
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Ապրիլի 18-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 8 նոր դեպք ✓ 1679 թեստավորում ✓ 10 առողջացած ✓ 1 մահվան դեպք Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422770 դեպք, որոնցից 410458 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2008 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր […]
10:17 18.04.2022
Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ապրիլի 17-ի դրությամբ կատարվել է ❗️2 152 657 պատվաստում, որից` ✅ առաջին դեղաչափ` 1120804, ✅ երկրորդ դեղաչափ` 987513, ✅ բուստեր` 41187:
23:16 17.04.2022
Բժիշկ Նատալի Կոմովան և Կալիֆոռնիայի բժշկական կենտրոնի ավագ գիտաշխատող Դանա Էլիս Հաննեսը ասում են, որ ջուրն ու կարմիր գինին օգնում են մարդկանց ապրել մինչև 100 տարեկան: Այս մասին գրում է Eat This, Not This! կայքը: Ըստ Կոմովայի՝ ամենից հաճախ աշխարհի ամենախիտ բնակեցվսծ տարածքների ՝«կապույտ գոտիների» բնակիչներն են շատ ջուր խմում և ապրում մինչև 100 տարի: […]
23:00 17.04.2022
Սննդաբան Ալեքսեյ Կովալկովը պատմել է, թե որ մթերքներ են առաջացնում դեպրեսիա և ինչպես պայքարել դրա դեմ։ Այս մասին հայտնում է «Pravda.Ru» հրատարակությունը։ Փորձագետի խոսքով՝ ֆասթֆուդը, միսը, երշիկեղենը վտանգավոր են, քանի որ հանգեցնում են դեպրեսիվ վիճակի։ Նա բացատրել է, որ այդ մսամթերքի մեջ պարունակվող սպիտակուցը դժվար է մարսելը: «Հետևաբար խորովածը սկզբում կարող է հաճելի լինել, իսկ […]
22:35 17.04.2022
Սննդաբանները չորս մթերք են անվանել, որոնց օգտագործումը քնկոտություն է առաջացնում։ Նրանց առաջարկությունները հրապարակված են Eat This, Not That! կայքում: «Գազավորված և այլ քաղցր ըմպելիքները արյան շաքարի ակնթարթային բարձրացում են առաջացնում, որին հաջորդում է շաքարի մակարդակի արագ անկումը: Շաքարի մակարդակի այս տատանումները կարող են բացասական ազդեցություն ունենալ էներգիայի վրա»,- ասում է սննդաբան Լիզա Յանգը։ Նա խորհուրդ […]
22:20 17.04.2022
«Մեդիցինա» կլինիկայի նյարդաբան Գալինա Չուդինսկայան ասում է, որ մղձավանջները Պարկինսոնի հիվանդության առաջին ախտանշաններն են.նրա խոսքերը մեջբերում է «Գազետա.ռու»-ն։ Մասնագետը պարզաբանել է, որ հիվանդությունն առաջանում է նեյրոնների աստիճանական ոչնչացմամբ և մահով, որոնք արտադրում են նեյրոհաղորդիչ դոֆամին։ Դոֆամինի արտադրության բացակայությունը հանգեցնում է գլխուղեղի կեղևի վրա բազալային գանգլիաների արգելակմանը: Պարկինսոնի հիվանդությունը, պարզաբանել է մասնագետը, սկսվում է 50 տարեկանից […]
21:40 17.04.2022
Թունաբան Միխայիլ Կուտուշովը զգուշացրել , որ որոշ գույների բորբոսներ մահացու վտանգավոր են: Մասնագետի խոսքերը մեջբերում է «Doctor Peter» հրատարակությունը։ Թունաբանը պնդում է, որ ամենաթունավոր տեսակները դեղին ու սև բորբոսներն են: Առաջինն առաջացնում է ուժեղ միկոտոքսին, որը հանգեցնում է թոքերի լուրջ վնասների և մահացու վտանգավոր է: Իսկ երկրորդը ապրում է հացի վրա, արտադրում է ալկալոիդ ֆումիգոկլավին, […]