20:27 17.04.2022
Սննդաբան Ելենա Սոլոմատինան խորհուրդ է տվել նիհարողներին հետևել «ափսեի կանոններին». Այս մասին հայտնում է News.ru-ն։ Փորձագետը կարծում է, որ արդյունավետ նիհարելու համար ճաշը պետք է հավասարակշռված լինի։ «Ընդհանրապես ափսեն պետք է դասավորել այսպես՝ մի կողմից բանջարեղեն ենք դնում, իսկ մյուս կեսը նորից կիսում ենք։ Մեկի վրա ինչ-որ սպիտակուցային մթերք է, օրինակ՝ միս կամ ձուկ, իսկ […]
19:16 17.04.2022
Դիետոլոգ Ալեքսեյ Կովալկովը խորհուրդ է տվել նիհարելու մտադրություն ունեցողներին քիչ ուտել և բաց թողնել նախաճաշը։ Մասնագետի խոսքերը մեջբերում է Vechernyaya Moskva-ն։ Փորձագետի կարծիքով՝ 3-անգամյա սննդի մեխանիզմը ոչ միշտ է ճիշտ: Եթե ցանկանում եք նիհարել, օրական կերակուրների քանակը պետք է կախված լինի այն կարիքներից ու խնդիրներից, որոնք պետք է կատարվեն օրվա ընթացքում։ Առանց սնվելու ընդմիջումների, ճարպերի […]
15:43 17.04.2022
Հեմատոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռամիլյա Գոլուբենկոյի կարծիքով դառը շոկոլադը թրոմբոզի զարգացումը կանխող քաղցրավենիք է, քանի որ այն պարունակում է թեոբրոմին, որն օգնում է նոսրացնել արյունը։ Նրա խոսքերը փոխանցում է «Doctor Peter» առցանց հրատարակությունը։ Մասնագետն ասել է, որ թեոբրոմինը օրգանիզմի վրա ազդում է այնպես, ինչպես կոֆեինը՝ ընդլայնում է արյան անոթների անցանելիությունը, դարձնում դրանք ավելի առաձգական, իսկ […]
14:53 17.04.2022
Քաղցկեղածին բջիջների ուսումնասիրությունը միկրոռոբոների միջոցով երկար ժամանակ գիտաֆանտաստիկայի ժանրից էր: Շուտով այն կարող է իրականություն դառնալ Կալիֆորնիայի նորաստեղծ ընկերության գիտաշխատողների շնորհիվ, ովքեր ստեղծել են գլխուղեղում տեղադրվող միկրոռոբոտներ: Bionaut Labs ընկերությունը ընդամենը երկու տարվա ընթացքում ծրագրում է իրականացնել առաջին կլինիկական փորձարկումները մարդկանց վրա՝ օգտագործելով միկրոսկոպիկ ռոբոտները: Ճիշտ այնպես, ինչպես բջջային հեռախոսներն այժմ պարունակում են չափազանց հզոր […]
14:30 17.04.2022
Եվրոպական առողջապահական գործակալությունները կոչ են արել լրացուցիչ հետաքննություն անցկացնել Առլոնի Kinder շոկոլադի գործարանում,պայմանավորված՝ Եվրոպայում սալմոնելայի բռնկման հետ: Երկրի հյուսիսում գտնվող Arlon գործարանի բոլոր ապրանքները հետ են կանչվել ապրիլի 8-ին՝ եվրոպական տասը երկրներում հայտնաբերված սալմոնաելայի դեպքերի մեծ քանակի պատճառով: Բելգիայի իշխանությունները կարգադրել են դադարեցնել շոկոլադի արտադրությունը: Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) և Սննդի անվտանգության եվրոպական […]
14:08 17.04.2022
Բժիշկ Վլադիմիր Կատորգինը յուղոտ արգանակն անվանել է խումհարի դեմ լավագույն ժողովրդական միջոցը: Յուղոտ սնունդն օգնում է հաղթահարել ծանր խումհարը, ասում է հոգեբույժ-նարկոլոգ, Նեյրո-Փսի կլինիկայի գլխավոր բժիշկ Վլադիմիր Կատորգինը։ «Նույնիսկ Ռուսաստանում եփում էին շատ յուղոտ գառան արգանակներ, տավարի միս՝ խոտաբույսերով, սոխով, ֆիզիոլոգիապես այս ամենը շատ արդյունավետ է, քանի որ ճարպը օգնում է ալկոհոլի ճիշտ կլանմանը, իսկ […]
13:22 17.04.2022
Իմունոլոգ Լոգինան ալերգիայով տառապողներին խորհուրդ է տվել լոգանք ընդունել բնության գրկում լինելուց հետո։ Երկար թեւեր, արևային ակնոցներ կրելը և սրման ժամանակահատվածում ծաղկող բույսերի գոտում անցկացրած ժամանակի կրճատումը կօգնի մեղմել ծաղկման նկատմամբ ալերգիայի դրսևորումը։ Russia Today-ի հետ զրույցում այսպիսի խորհուրդ է տվել իմունոլոգ-ալերգոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նադեժդա Լոգինան։ Բժիշկը նշեց, որ բժշկական դիմակները չեն պաշտպանում փոշու […]
12:52 17.04.2022
Հոգեբան Սվետլանա Կոլոսովան խորհուրդ է տվել հաճոյախոսություններ ընդունել ուրիշներից՝ ինքդ քեզ սիրելու համար Այս առաջարկությունները նա արել է News.ru-ին տված հարցազրույցում։ Կոլոսովան բացատրել է, որ մարդ հակված է ավելի շատ վստահել ուրիշներին, քան ինքն իրեն, նույնիսկ եթե հարցն իրեն է վերաբերում։ Այդ պատճառով հոգեբանը խորհուրդ է տալիս վստահել հաճոյախոսություններին։ Մասնագետը նշում է, որ մարդը մանկուց […]
11:26 17.04.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ԵՄ առողջապահական գործակալությունը նախազգուշացումներ են տարածել այլ երկրներին՝ Մեծ Բրիտանիայում երեխաների մոտ լյարդի ծանր հիվանդության դեպքերի առեղծվածային աճի հետ կապված: Մեծ Բրիտանիայի հանրային առողջապահական գործակալությունները հունվարից հետաքննում են երեխաների մոտ հեպատիտի՝ լյարդի բորբոքման 74 դեպքերը: Մեծ Բրիտանիայի Առողջապահական անվտանգության գործակալությունը (UKHSA) ապրիլի 12-ին հայտնել է, որ հաստատված դեպքերի 49-ը գտնվում […]
11:14 17.04.2022
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Ապրիլի 17-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 15 նոր դեպք ✓ 2221 թեստավորում ✓ 14 առողջացած ✓ մահվան դեպք չի արձանագրվել Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 762դեպք, որոնցից 410 448 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2012 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8621 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 […]
10:54 17.04.2022
Հոգեբան Էլդար Օսիպովը բացատրել է քնի որակի և հոգեկան առողջության կապը.Քնի որակի խախտումն ազդում է ոչ միայն ֆիզիկական, այլև մարդու հոգեկան աշխարհի վրա։ Այս մասին շաբաթ օրը՝ ապրիլի 16-ին, հինգերորդ ալիքին տված հարցազրույցում ասել է հոգեբան Էլդար Օսիպովը։Հոգեբանության տեսանկյունից երկար քունը մի ախտանիշ է, որը ցույց է տալիս, թե ինչ է կատարվում մարդու հետ, նրա […]
10:33 17.04.2022
Կորոնավիրուսային վարակը կարող է առաջացնել տեսողության խնդիրներ մինչև բացարձակ կուրություն։ Այս մասին զգուշացրել է Ուրալի դաշնային շրջանի գլխավոր թերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր Սերգեյ Տոկարևը։ Նա վկայակոչել է օտարերկրյա գործընկերների նոր ուսումնասիրությունները, որոնցում նշվում է, որ CoViD-19-ին հաջորդող ամիսներին հիվանդների մոտ կարող է զարգանալ ցանցաթաղանթի անոթային թրոմբոզ։ Ռիսկիային են հատկապես, ըստ Տոկարևի, կարճատեսությամբ տառապող մարդիկ. «Նման […]
22:23 16.04.2022
Սննդաբան Լիզա Յանգն առաջարկել է լիարժեք նախաճաշի համադրություններ,որոնք օգնում են իջեցնել արյան շաքարի մակարդակը: Նրա խոսքերը մեջբերում է Eat This, Not That! (ETNT) կայքը: Մասնագետը պարզաբանել է, որ առողջ քունը, ֆիզիկական ակտիվությունն ու սնունդն ազդում են արյան շաքարի մակարդակի վրա։ Օրգանիզմի համար առավելագույն օգուտ ստանալու և գլյուկոզայի մակարդակը նորմալացնելու համար Յանգն առաջարկում է հատուկ ուշադրություն […]
21:41 16.04.2022
Սննդաբան Օլգա Պավլովան հերքել է երեկոյան ժամը վեցից հետո նիհարելու նպատակով չուտելու մասին տարածված կարծիքը,-այդ մասին տեսանյութը հայտնվել է նրա YouTube ալիքում։ Դիետոլոգի կարծիքով՝ ովքեր ցանկանում են քաշ կորցնել, պետք է ընթրեն քնելուց երեք-չորս ժամ առաջ։ Նա բացատրել է, որ ոչ նորմավորված գրաֆիկի դեպքում սխալ է սնվել ըստ ստանդարտների՝ նախաճաշը առավոտյան ութին, ճաշը՝ կեսօրից հետո, […]
21:29 16.04.2022
Նստակյաց ապրելակերպը և կախվածությունները կարող են բացասաբար ազդել առողջության վրա Eat This,Not That-ը հավաքել է հայտնի փորձագետների կարծիքները նստակյաց ապրելակերպի և կախվածությունների մասին, որոնք կարող են բացասաբար ազդել առողջության վրա: Հոգեբաններն ու բժիշկները մանրամասն թվարկել են կյանքը կրճատող սովորությունները։ ԱՄՆ-ի Քլիվլենդի կլինիկայից հայտնի հոգեբան Սքոթ Բիի կարծիքով՝ մարդիկ այնքան են սովորում որոշակի վարքագծի, որ դժվար […]
21:12 16.04.2022
Բժիշկ և քնի մասնագետ Թիմ Բոնդը նշել է հինգ րոպեում քնելու հեշտ միջոց և խորհուրդ տվել՝ ինչպես վերականգնել քնի ռեժիմը։ Նրա խոսքերը մեջբերում է Daily Mirror-ը։ Նրանց, ովքեր երկար ժամանակ շուռումուռ են գալիս անկողնում և չեն կարողանում քնել, Բոնդը խորհուրդ է տվել պարզ վարժություն կատարել։ Հարկավոր է նստել կամ պառկել անկողնու վրա, դանդաղ թուլացնել մարմնի […]
20:42 16.04.2022
Սննդաբան Իրինա Պիսարևան նախազգուշացրել է ռաֆինացված, զտված ալյուրից պատրաստված հացի՝ անօգուտ լինելու մասին մասին։ Նրա խոսքերը մեջբերում է News.ru-ն։ Ըստ Պիսարևայի՝ զտված ալյուրից պատրաստված հացը չի պարունակում սննդանյութեր և վիտամիններ, քանի որ ալյուրը այդպիսի մշակման ընթացքում զրկվում է բոլոր կարևոր միկրոէլեմենտներից։ Դիետոլոգն առաջարկել է օգտագործել ամբողջական հացահատիկի և եգիպտացորենի ալյուրից կամ թթխմորով պատրաստված այլընտրանքներ՝ առանց […]
20:29 16.04.2022
Բժիշկ Ռիտու Սալուջա-Շարման նշել է որովայնի ճարպից ազատվելու տարբերակները։ Գրում է Eat This, Not That պարբերականը: Մասնագետի խոսքով` որովայնի խոռոչում կուտակված ճարպը ծածկում է որովայնի խոռոչի օրգանները։ Շատ դժվար է դրանից ազատվել, բայց հնարավոր է՝ նվազեցնելով մարմնի ճարպի ընդհանուր տոկոսը: Սալուջա-Շարման խորհուրդ է տվել ճարպերի դեմ պայքարել առողջ սննդակարգով։ Պետք է ավելի շատ միրգ ու […]
16:48 16.04.2022
Կոտայքից մեկնարկած «Պատվաստումը հոգատարություն է» COVID-19-ի դեմ պատվաստումային արշավի հերթական կանգառը Իջևանում է, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Տավուշի մարզի 65 տարեկանից բարձր անձինք հնարավորություն ունեն պատվաստվել իրենց բնակությանն ավելի մոտ գտնվող պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում և համայնքային կենտրոններում՝ շրջիկ բժշկական թիմերի միջոցով: Առողջապահության փոխնախարարներ Արտակ Ջումայանն ու Արմեն Նազարյանը մեկնել են Իջևան` հետևելու աշխատանքների կազմակերպմանը։ Փոխնախարարները […]
14:19 16.04.2022
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են գրասենյակի և տեսչական մարմնի ղեկավար կազմը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրում […]
11:07 16.04.2022
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Ապրիլի 16-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 18 նոր դեպք ✓ 2631 թեստավորում ✓ 14 առողջացած ✓ մահվան դեպք չի արձանագրվել Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 747 դեպք, որոնցից 410 434 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2011 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8621 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է […]
17:25 15.04.2022
Նորածինների լսողության սքրինինգը Հայաստանում մեկնարկել է 2008 թվականից, իսկ 2018 թվականից այն արդեն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում: Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է բժշկական կազմակերպությունների տնօրենների, մոր և մանկան առողջության պահպանման ոլորտի պատասխանատուների, քիթ-կոկորդ-ականջաբանության առաջատար մասնագետների, առցանց ձևաչափով քննարկմանն է միացել նաև արտերկրից մասնագետ: Ծանրալսության ախտորոշումը և բուժումը, չնայած ականջի միկրովիրաբուժության հաջողություններին, ժամանակակից […]
11:05 15.04.2022
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Ապրիլի 15-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 8 նոր դեպք ✓ 3171 թեստավորում ✓ 27 առողջացած ✓ մահվան դեպք չի արձանագրվել Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 729 դեպք, որոնցից 410 420 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2008 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8621 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է […]
16:55 14.04.2022
Շտապ անհրաժեշտ են արյան դոնորներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը: «Արյան պաշարները մշտապես պետք է թարմացվեն և լինեն բավարար քանակի։ Կատարեք այդ մարդասիրական քայլը` դարձեք արյան դոնոր։ Արյունատվության համար խնդրում ենք մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ անձնագրով։ Երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09։00-ից մինչև 12։30-ը։ Հեռ. 010-28-38-23»
13:26 14.04.2022
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է ինսուլինի տեղական արտադրություն հիմնելու որոշման մասին և գրառում արել Twitter-ում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Քոջան նշել է, որ Թուրքիայի դեղերի և բժշկական սարքերի ընկերությունը (TİTCK) կոչ է արել երկրի ընկերություններին ինսուլինի տեղական արտադրություն հիմնել, որը կենսական նշանակություն կունենա շաքարախտով հիվանդների համար։ «Թուրքիայում կարտադրվի ինսուլին։ Քրոնիկ հիվանդություն համարվող շաքարային դիաբետի համար […]
11:02 14.04.2022
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Ապրիլի 14-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 10 նոր դեպք ✓ 2130 թեստավորում ✓ 6 առողջացած ✓ մահվան դեպք չի արձանագրվել Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 721 դեպք, որոնցից 410 393 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2027 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8621 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է […]
23:37 13.04.2022
2021թ. ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակվել է համավարակի մարտահրավերը: Կառավարությունն այս մարտահրավերին դիմակայելու եւ դրա ազդեցությունը հնարավորինս մեղմելու համար վարել է հավասարակշռված քաղաքականություն՝ մի կողմից զսպելով վարակի տարածումը, կանխարգելելով հիվանդությունը պատվաստումներով եւ ապահովելով մեր քաղաքացիների համար բարձրորակ բժշկական օգնություն, մյուս կողմից՝ չգնալով տնտեսական գործունեության սահմանափակումների՝ զերծ է մնացել լոքդաուններից. Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի […]
21:31 13.04.2022
2020թ. 44-օրյա պատերազմի եւ կորոնավիրուսային հիվանդության համավարակի տնտեսական եւ սոցիալական հետեւանքների չեզոքացման, տնտեսական ակտիվությունը վերականգնելու եւ զարգացման հիմքերը կայունացնելու անհրաժեշտությունը բարդ մարտահրավերներ էին ստեղծել Կառավարության 2021թ. մակրոտնտեսական, այդ թվում՝ հարկաբյուջետային քաղաքականության համար. ապրիլի 13-ին Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի ընթացքում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: «Մակրոտնտեսական կայունության […]
19:45 13.04.2022
ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» են այցելել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը՝ ծանոթանալու իրականացված բարեփոխումներին: Կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի ուղեկցությամբ Լենա Նանուշյանն ու Վարդուհի Գրիգորյանը շրջել են հիմնանորոգված, վերազինված և կահավորված բաժանմունքներով։ Ներկայացվել են վերջին երկու տարում կենտրոնում իրականացված բարեփոխումները։ Այնուհետև հանդիպում-քննարկում է տեղի ունեցել կենտրոնի […]
11:04 13.04.2022
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Ապրիլի 13-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 20 նոր դեպք ✓ 2540 թեստավորում ✓ 22 առողջացած ✓ մահվան դեպք չի արձանագրվել Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422711 դեպք, որոնցից 410387 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2023 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8621 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի […]