09:09 13.04.2022
Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է կես միլիարդը։ Այս մասին հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը՝ ամփոփելով դաշնային և տեղական իշխանությունների, ԶԼՄ-ների և այլ բաց աղբյուրների տվյալները։ COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում հասել է 500 363 741-ի։ Պանդեմիայի մեկնարկից ի վեր մահացել է 6 183 944 մարդ։
14:29 12.04.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի, «Առողջապահական ԾԻԳ» տնօրեն Երվանդ Էլիբեկյանի, նախարարության և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Գյումրու թիվ 1 և թիվ 2 պոլիկլինիկաներ։ 16 հազար ազգաբնակչություն սպասարկող «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի» շենքային պայմանները վատթար վիճակում են, շենքը հիմնանորոգման կարիք ունի։ Հիմնանորոգման կարիք ունի նաև 27000 ազգաբնակչություն սպասարկող «Գյումրու […]
23:32 11.04.2022
ԱՀԿ ղեկավարն ասում է, որ Covid-ի համաճարակը հեռու է ավարտվելուց: Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ բարձր եկամուտ ունեցող երկրների քաղաքացիներն արդեն չորրորդ պատվաստումն են ստանում, մինչդեռ աշխարհի բնակիչների մեկ երրորդը դեռևս պատվաստանյութի ոչ մի չափաբաժին չի ստացել և շատ երկրներում պատվաստումների ծածկույթը ցածր է: Այս մասին երկուշաբթի Ժնևում հայտարարեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր […]
22:16 11.04.2022
Ճապոնիայում հայտնաբերվել է նոր տեսակի «Omicron» XE շտամով վարակվելու առաջի դեպքը: Նոր տեսակի շտամը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է ամենաշատ վարակիչը համաճարակի պատմության մեջ: Այս մասին երկուշաբթի՝ ապրիլի 11-ին, հայտնել է NHK հեռուստաալիքը։ Վիրուսը հայտնաբերվել է 30-ամյա ուղևորի մոտ, ով ԱՄՆ-ից ժամանել է Տոկիոյի մոտ գտնվող Նարիտա օդանավակայան։ Կինը կարանտինային գոտում անցել է թեստը, […]
17:46 11.04.2022
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի առողջապահության և բարեկեցության, քիմիական նյութերի և պարարտանյութերի նախարար Մանսուխ Մանդավիայի հետ՝ Հնդկաստանի կառավարության խնդրանքով։ Օրակարգում եղել է մի շարք ոլորտներում երկու երկրների միջև գործակցության եզրերը` ✅դեղագործություն, ✅բժշկական սարքավորումներ, ✅կրթությունը և մասնագիտական փոխանակում:
16:36 11.04.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆրանսիայի Հանրապետությունում մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) խորհրդի նիստին` որպես Եվրոպական տարածաշրջանը ներկայացնող խորհրդի անդամ: Նիստի ընթացքում ծավալվել են աշխատանքային քննարկումներ, հատուկ ուշադրության է արժանացել երկրների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ Զարգացող երկրների ձայնը միասնական և լսելի դարձնելու նպատակով խորհրդի անդամները, նախագահ Ժոզե Մանուէլ Բարոզուի գլխավորությամբ, առաջարկել են ստեղծել […]
11:04 11.04.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը ապրիլի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓1 նոր դեպք ✓1921 թեստավորում ✓17 առողջացած ✓1 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 678 դեպք, որոնցից 410 341-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8621 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 000 333 թեստավորում:
10:58 11.04.2022
✔️ԷՈՒՆ-ը ինքնուրույն ուսուցման համար նախատեսված տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ մշակված և ցանցային կայքերում տեղադրված նյութեր են, որոնք համապատասխանում են էլեկտրոնային ուսուցողական նյութերի կրեդիտավորմանը ներկայացվող պահանջներին։ ✔️ԷՈՒՆ-ի շրջանակներում բուժաշխատողներին շնորհվում են ինքնակրթության/ինքնազարգացման կրեդիտներ։ 👉Ավագ բուժաշխատողն առավելագույնը 40 կրեդիտ, իսկ միջին բուժաշխատողը՝ 30 կրեդիտ կարող է հավաքել ԷՈՒՆ-ի շրջանակներում:
23:45 10.04.2022
Սննդաբան Տատյանա Եվստիգնեեւան նկարագրել է քրքումի օգտակար հատկությունները՝ այն անվանելով մաշկի համար ամենաօգտակար համեմունքներից մեկը։ Այս մասին հայտնում է «Medic Forum»-ը։ «Այն ունի հակաբորբոքային, հակասեպտիկ, հակաբակտերիալ և հակատարիքային հատկություններ, որոնք քրքումը դարձնում են ոչ միայն հիանալի դեղամիջոց, այլև մաշկի խնամքի համար ամենահզոր կոսմետիկ միջոցներից մեկը»,- ասել է փորձագետը։ Նա շեշտել է, որ քրքումը պարունակում է […]
20:30 10.04.2022
Բժշկական գիտությունների դոկտոր, բժիշկ Սերգեյ Տոկարևը Ura.ru-ին տված հարցազրույցում անվանել է հատիկավոր սուրճի անսպասելի օգտակար հատկությունները։ Նրա խոսքով՝ առանց կաթի և շաքարի այս ըմպելիքը կօգնի Պարկինսոնի հիվանդության, աթերոսկլերոզի և 2-րդ տիպի շաքարախտի կանխարգելմանը։ Բժիշկն ընդգծել է, որ բնական սուրճն առանց հավելումների և չափավոր չափաբաժիններով (օրական երեքից չորս բաժակից ոչ ավելի) հզոր հակաբորբոքային և հակաօքսիդանտ ազդեցություն […]
20:01 10.04.2022
Հոգեբան Լոուրենս Ռ. Սեմուելը պատմել է, թե ինչպես են մարդու հոգեբանական խնդիրները կապված նրա գնումների հետ։ Psychology Today-ին տված հարցազրույցում նա անվանել է միջոց՝ հաղթահարելու անհարկի գնումների փափագը: Հոգեբանը պնդում է, որ ժամանակակից հասարակության կյանքի համար շատ բաներ պետք չեն, բավական է բավարարել սննդի, հագուստի և բնակարանի հիմնական կարիքները։ Բայց առանց անհրաժեշտության զեղչով ևս մեկ […]
19:30 10.04.2022
Թերապևտ Նադեժդա Կապնինսկայան թվարկել է մագնիսական փոթորիկների վտանգները հիպերտոնիկ հիվանդների համար։ Բժիշկը հատուկ ուշադրություն է դարձրել մետեոզգայունությանը, հաղորդում է «Известия»-ն։ Բժշկի խոսքով՝ մագնիսական փոթորիկներն ու եղանակային փոփոխություններն ավելի հաճախ են լինում գարնանը, քան մյուս եղանակներին, ինչը հանգեցնում է հիպերտոնիկ հիվանդների մոտ քրոնիկ հիվանդությունների սրման։ Գեոմագնիսական ակտիվության բարձրացման ժամանակ նրանց մոտ կարող են խնդիրներ առաջանալ հոդերի […]
19:01 10.04.2022
Ամերիկացի սննդաբաններ Լիզա Յանգը և Տրիստա Բեսթը սթրեսն ու վատ սննդային սովորությունները անվանել են խնդիրներ, որոնք խանգարում են նիհարելուն: Փորձագետների կարծիքը հրապարակել է Eat This, Not That! կայքը: «Երբ փորձում եք նիհարել, ուշադրություն դարձրեք արագ սննդի չափաբաժիններին և անառողջ մթերքներին, ինչպիսիք են շոկոլադը կամ գազավորված ըմպելիքը: Դա պայմանավորված է նրանով, որ շաքարի, աղի և ճարպի […]
17:09 10.04.2022
Որպեսզի հնարավորինս արդյունավետ լինենք ողջ օրվա ընթացքում, մեզ անհրաժեշտ է հանգիստ քուն։ Դուք կարող եք պնդել, թե փորձել եք խորը քնելու մասին բոլոր տեսությունները , սակայն մասնագետներն ասում են, որ խորը քունը առաջին հերթին պայմանավորված է ընթրիքով: Փորձագետներն ասում են, որ պետք չէ ուշ ընթրել: Բացի այդ օգտակար է ընթրիքում սպիտակուցներ ավելացնելը: Sleep Charity-ն նշում […]
16:51 10.04.2022
Հետազոտությունների համաձայն, յուրաքանչյուր 10-րդ բրիտանացին տառապում է անքնությամբ: Քնաբանները անքնությունը բաժանում են երեք հիմնական տեսակի՝ սուր, քրոնիկ և անցողիկ: Անցողիկ անքնությունը տևում է մեկ շաբաթից պակաս և սովորաբար առաջանում է սթրեսից: Մինչդեռ սուր անքնությունը սովորաբար տևում է մի քանի շաբաթ և առաջանում է լուրջ իրադարձության կամ սուգի հետևանքով: Քրոնիկ անքնությունն ավելի հազվադեպ է հանդիպում, երբ […]
14:47 10.04.2022
Կորոնավիրուսով հիվանդանալուց և առողջանանուց հետո շատերը, ըստ վիճակագրության՝ 13-33%-ը առնվազն 16-20 շաբաթվա ընթացքում հոգնածություն և թուլություն է զգում: Բոնդի համալսարանի դոցենտ Նատաշա Յեյթսը պատմում է, թե ինչ է հայտնի այս խնդրի մասին և ինչպես կարող եք օգնել ինքներդ ձեզ The Conversation-ի սյունակում: Հոգնածությունն արտահայտվում է տարբեր ձևերով՝ մկանների թուլություն, հոգնածություն՝ անգամ եթե ոչինչ չեք արել, […]
12:49 10.04.2022
Ինքնասիրահարվածներին նաև անվանում են նարցիսիստներ: Ո՞վքեր են նրանք, ինչո՞վ են վտանգավոր և ինչպե՞ս ճանաչել նարցիսիստին: Հոգեբան Ռոնիա Ֆրեյզերը նկարագրում է նարցիսիստին որպես մեկը, ով հավանաբար կշշմեցնի ձեզ ռոմանտիկ ժեստերով, մինչ ձեր նկատմամաբ հոգեբանական ճնշման սեփական մեթոդները կիրառելը: «Հիմնական ցուցիչներից մեկը «մեծ ինքնասիրության զգացումն է» և սեփական անձի կարևորությունը, համոզմունքը, որ նա առանձնահատուկ է»: Բայց կարող […]
12:28 10.04.2022
Դիետոլոգը երեք հիմնական սխալ է անվանել նիհարելիս, որոնք խանգարում են արդյունքի հասնել ու վնասում են օրգանիզմին: Նրա խոսքերը մեջբերում է Express-ը։ Ըստ վրացի դիետոլոգ Էմմա Լաինգի՝ չափազանց սահմանափակող դիետաները «չեն աշխատում»: Բանն այն է, որ մարդը չի կարող անընդհատ սահմանափակ սնվել, և երբ դիետան ավարտվի, սկսվում է պակասը լրացնելու և չափից շատ ուտելու ժամանակահատվածը: Ավելին, […]
11:14 10.04.2022
Կենսաբանները լեգինսների մեջ հայտնաբերել են «հավերժական քիմիական նյութերի» հետքեր: Թունավոր քիմիկատներ կարելի է գտնել նաև այլ սպորտային հագուստի մեջ, գրում է Eat This, Not That! կայքը: Խոսքը պոլիֆտորալկիլային նյութերի մասին է, որոնք հայտնի են նաև որպես PFAS քիմիկատներ: Դրանք երկար են պահպանվում և օգտագործվում են կենցաղային իրերում: Օրինակ՝ հետազոտված հագուստի 25 տոկոսը զգալի քանակությամբ օրգանական […]
11:04 10.04.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը ապրիլի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓15նոր դեպք ✓2355 թեստավորում ✓14 առողջացած ✓0 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 677 դեպք, որոնցից 410 324-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8620 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 998 412 թեստավորում:
10:48 10.04.2022
Գաստրոէնտերոլոգ, սննդաբան Նուրիա Դիանովան հիշեցրել է մասուրի օգտակար հատկությունների մասին. Այս մասին հաղորդում է «Moscow speaking» ռադիոկայանը։ Դիանովան մասուրն անվանել է «մոռացված հրաշք»։ Նրա խոսքով՝ այն հարուստ է վիտամին C-ով, հակաօքսիդանտներով և անոթների պատերը ամրացնող նյութերով, սննդաբանը խոստովանել է, որ զարմացած է, որ մասուրը հաճախ չի օգտագործվում, թեև մի պարկ չոր մասուր գնելը դժվար և […]
10:21 10.04.2022
Ամերիկացի դիետոլոգ Ջուլի Ափթոնն անվանել է չորս ըմպելիք, որոնք օգնում են նվազեցնել վատ խոլեստերինի մակարդակը։ Փորձագետների առաջարկությունները հրապարակվել են Eat This, Not That! ամսագրում: Բարձր խոլեստերինի դեմ պայքարելու համար Ափթոնը խորհուրդ է տալիս թեյ խմել։ «Թեյն օգտակար է սրտի համար՝ շնորհիվ ֆլավոնոիդների բուսական միացությունների, որոնք օգնում են իջեցնել խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև լավացնում են […]
23:19 09.04.2022
Ավստրալացի սուպերմոդել Էլ Մակֆերսոնը պատմել է առանց ճերմակ առողջ և փայլուն մազեր ունենալու գաղտնիքները,-հրապարակումը հայտնվել է մաշկի խնամքի կոսմետիկայի նրա անձնական ապրանքանիշի բլոգում։ 58-ամյա հայտնի աստղը առանձնացրել է հինգ հիմնական սկզբունք, որոնց հետևում է մազերը խնամելիս։ Առաջին հերթին Մաքֆերսոնը խորհուրդ է տալիս կենտրոնանալ ճիշտ սնվելու և հեղուկի կանոնավոր ընդունման վրա։ Մոդելը պնդում է, որ սննդի […]
22:51 09.04.2022
Սննդաբան և դիետոլոգ Իրինա Պիսարևան անվանել է լավ քնելու համար կատարյալ ընթրիք պատրաստելու կանոնները։ Այս մասին հայտնել է URA.RU հրատարակությունը։ Մասնագետի կարծիքով՝ ճիշտ ընթրիքը չպետք է չափազանց կալորիական լինի։ Բացի այդ, պետք չէ շատ ուշ ընթրել, այլապես սնունդը չի հասցնի մարսվել։ Բայց նաև անհնար է ամբողջությամբ հրաժարվել ընթրիքից, դա վատթարանում է քունը։ «Ավելի լավ է […]
22:13 09.04.2022
Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները ավոկադյի հաճախակի օգտագործմամբ են պայմանավորում սրտի հիվանդությունների ցածր ռիսկը: Դրա համար անհրաժեշտ է շաբաթական երկու կամ ավելի չափաբաժին ավոկադո ուտել,-խորհուրդ են տալիս նրանք: Ավոկադոյի փոխարինումը որոշակի ճարպ պարունակող մթերքներով (կարագ, պանիր կամ վերամշակված միս) նույնպես կանխում է առողջության վատթարացումը։ Այս մասին հաղորդվում է Journal of the American Heart Association ամսագրում հրապարակված […]
21:12 09.04.2022
Սննդաբան Ջեսիկա Սեպելի մեթոդի համաձայն՝ եղունգների վիճակով հնարավոր է որոշել, թե որ վիտամիններն են պակասում օրգանիզմում։ Նրա խոսքերը մեջբերում է Metro-ն։ Սեպելը բացատրել է, որ եղունգների վատ որակը, անհավասար մակերեսը և դանդաղ աճը կարող են վկայել ցինկի պակասի մասին: Փխրուն եղունգները կարող են վկայել երկաթի և սպիտակուցի պակասի մասին։ Եթե եղունգների վրա հայտնվում են սպիտակ […]