TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+17.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

6 առավոտյան սովորություն, որոնք «սպանում են» սիրտը

20:59 09.04.2022

Սրտաբան, քնաբան Ալեքսանդր Կազաչենկոն զգուշացրել է, որ առավոտյան մի քանի սովորություններ կարող են զգալիորեն վնասել օրգանիզմը։ Սրտաբանը նշել է, որ  սիրտը «սպանող» այդպիսի սովորությունները վեցն են: Սրտաբանը սրտային հիվանդության պատճառներից մեկն անվանել է առավոտը ճիշտ սկսելու անկարողությունը. Այնպես որ, ըստ բժշկի, կտրուկ արթնացումը ամենամեծ վնասն է հասցնում օրգանիզմին։ Ավելի լավ է հրաժարվել այս սովորությունից և […]

̰
Սննդաբանները 4 լավագույն բանջարեղեն են նշել, որոնք նպաստում են նիհարելուն

20:29 09.04.2022

Սննդաբաններ Քորթնի Դ’Անջելոն և Տրիստա Բեսթը նշել են քաշի կորստի համար չորս հիմնական բանջարեղեն: Դրանք  են սպանախը, բուլղարական կարմիր պղպեղը, բրոկկոլին և գազարը, գրում է Eat This, Not That! կայքը: Ըստ Քորթնի Դ’Անջելոյի՝ սպանախը հարուստ է սննդանյութերով և լավ է աղցանի, տապակելու կամ սպիտակուցային սմուզիին ավելացնելու համար: Երկու մասնագետների կարծիքով՝ սննդակարգում սպանախ ավելացնելը կարող է […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք, 1 մահ

11:07 09.04.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը ապրիլի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓19 նոր դեպք ✓2853 թեստավորում ✓15 առողջացած ✓1 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 662 դեպք, որոնցից 410 310-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8620 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 996 057 թեստավորում:

̰
Հատկապես տարեցները պետք է առավելագույնս պաշտպանված լինեն COVID-19-ի նոր ալիքներից

23:22 08.04.2022

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԵՄ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի իմունականխարգելման ազգային ծրագրի, այդ թվում` COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացի բարելավման նպատակով հետագա համատեղ միջոցառումները: Անդրադարձ է եղել Կոտայքի մարզում մեկնարկած «Պատվաստումը հոգատարություն է» արշավին, որն ուղղված է Հայաստանի մարզերում բնակվող 65 տարեկանից բարձր անձանց իրազեկմանը և պատվաստումները […]

̰
Մեկնարկել է «Պատվաստումը հոգատարություն է» արշավը

18:55 08.04.2022

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ «Պատվաստումը հոգատարություն է» արշավը մեկնարկել է Կոտայքի մարզի Աբովյան բժշկական կենտրոնում, որտեղ ներկա են գտնվել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժիհան Թաուիլան և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի իմունիզացիայի ծրագրի ղեկավար Սիդհարթա Դատան: COVID-19-ի դեմ պատվաստումը կենսական առաջնահերթություն է, քանի որ համավարակը շարունակում է մեծ […]

̰
ԱԱՏՄ-ում տեղի է ունեցել իրազեկման սեմինար

17:14 08.04.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել իրազեկման սեմինար՝ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի իրավական ակտերի և լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների վերաբերյալ։ Սեմինարը վարել է տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը։ Մասնակցել են տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության գլխավոր տեսուչ Լիլիթ Հունանյանը և […]

̰
Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնում մեկնարկել է տարեցների պատվաստման համապետական արշավը

16:56 08.04.2022

Համապետական արշավին ներկա էին առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պատասխանատուները, առողջապահության համաշխարհային կազմակերպության, եվրոմիության ներկայացուցչության, Կարմիր խաչի ընկերության, ինչպես նաև մարզի առողջապահական կազմակերպությունների, համայնքների և վարչական շրջանների ղեկավարներ, այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես է եկել մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը և ընդգծելով […]

̰
Վերանորոգումից հետո բացվել է «Ախուրյանի բժշկական կենտրոնի» վիրաբուժական բաժանմունքը

16:55 08.04.2022

Վերանորոգումից հետո այսօր բացվել է «Ախուրյանի բժշկական կենտրոնի» վիրաբուժական բաժանմունքը։ Աշխատանքներն իրականացվել են հիվանդանոցի միջոցների հաշվին։ Ներքին հարդարման աշխատանքներից զատ արդիականացվել է ջեռուցման համակարգն ու խմելու ջրի ցանցը։ «Շատ կարևոր է, երբ տեսանելի է աշխատանք ու սրտացավ մոտեցում։ Կենտրոնը բավական մրցունակ հաստատություն է դարձել։ Մեզ համար աշխատանքային կարևոր պայման պետք է լինի հիվանդանոցային ծառայությունների որակի […]

̰
Սոցիալական ցանցերը երեխաների մոտ թերարժեքության զգացում են առաջացնում. հոգեբան

12:50 08.04.2022

Հոգեբան Ժակլին Հալփերնն ասել է, որ երեխաների կողմից սոցիալական ցանցերի կիրառումը հանգեցնում է կազմվածքի և գեղեցկության անառողջ չափանիշների ձևավորման։ DailyMail-ին տված հարցազրույցում նա զգուշացրել է սոցիալական մեդիայի վտանգի մասին և ասել, որ այն նպաստում է դեռահասների մոտ սնվելու խանգարումների և թերարժեքության զգացումների առաջացմանը։ Հոգեբանը նշում է, որ սոցիալական ցանցերից հաճախակի օգտվող երեխաների մոտ նվազում է […]

̰
̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք, մահ չկա

11:05 08.04.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը ապրիլի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓14 նոր դեպք ✓2046 թեստավորում ✓25 առողջացած ✓0 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 643 դեպք, որոնցից 410 295-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8619 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 993 204 թեստավորում:

̰
Կփոփոխվեն COVID-19 կանխարգելմանն ուղղված որոշ սահմանափակումներ. կկրճատվի ինքնամեկուսացման ժամկետը

21:38 07.04.2022

Կառավարությունն ընդունել է որոշում, որով ակնկալվում է պահպանել ՀՀ-ում ստեղծված կորոնավիրուսային հիվանդության կայուն իրավիճակը և նվազեցնել վարակված անձանց մուտքը հանրապետություն։ Ըստ այդմ նախատեսվում է ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների, ՀՀ տարածք մուտք գործելուց հետո, մեկուսացման ժամկետը սահմանել 10 օրացուցային օր՝ նախկին 14 օրվա փոխարեն: Միաժամանակ սահմանվում է, որ մեկուսացման ժամանակահատվածում […]

̰
Նախատեսվում է թղթային դեղատոմսերը  փոխարինել էլեկտրոնայինով․ հակաբիոտիկների վաճառքը կվերահսկվի

20:52 07.04.2022

  Նախատեսվում է դեղատոմսերի թղթային տարբերակը փոխարինել էլեկտրոնայինով: Նախագծի հեղինակներն այս կերպ փորձում են ոչ միայն հեշտացնել դեղերի դուրս գրման գործընթացը, այլև վերահսկել հատկապես հակաբիոտիկների անհարկի կիրառումը քաղաքացիների շրջանում: Պոլիկլինիկաների դեղատան աշխատակիցները պահեստավորված դեղորայքը հիվանդներին տրամադրում են միայն դեղատոմսերով, որոնք գրում և կնիքներով հաստատում են պոլիկլինիկայի բժիշկները: Դեղատոմսերը գրանցվում ու հաշվառվում են, օրական պոլիկլինիկայի դեղատնից […]

̰
Եթե որևէ արտառոց բան տեղի չունենա, ԱՀԿ-ն այս տարի համաճարակի ավարտի մասին կհայտարարի․ Գամկրելիձե

20:47 07.04.2022

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն «Ռուսթավի 2»-ին տված հարցազրույցում ասել է, որ «եթե որևէ արտառոց բան տեղի չունենա կորոնավիրուսի կենսաբանության և էվոլյուցիայի մեջ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ամենայն հավանականությամբ, այս տարի համաճարակի ավարտի մասին կհայտարարի»։ Փախանցում է aliq.ge-ն։ Ըստ Գամկրելիձեի՝ 2020 թվականի սեպտեմբերից հետո առաջին անգամ այսօր Վրաստանում կորոնավիրուսից մահվան դեպք չի […]

̰
Կառավարությունը 3.8 մլրդ դրամ է հատկացրել առողջապահական հաստատությունների կառուցման, վերակառուցման նպատակին

18:45 07.04.2022

Կառավարությունը 3.8 մլրդ դրամ է հատկացրել առողջապահական կազմակերպությունների կառուցման, վերակառուցման համար սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար: «Ամբողջ ծրագրի իրականացման արդյունքում ունենալու ենք 50 նոր վերակառուցվող բժշկական կենտրոններ, որոնք համապատասխանելու են բոլոր միջազգային չափանիշներին»,- տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

̰
Այսօր Առողջության համաշխարհային օրն է

12:16 07.04.2022

Ապրիլի 7-ը նշվում է Առողջության համաշխարհային օր, որի շրջանակում առողջապահության նախարարությունը, Միավորված ազգերի կազմակերպությունն (ՄԱԿ) ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ են անում միավորել ջանքերն առողջ մոլորակ ունենալու և պաշտպանելու համար: ✅ Յուրաքանչյուր տարի ավելի քան 13 միլիոն մահ` ողջ աշխարհում, այդ թվում՝ 1,4 միլիոնը՝ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում առաջանում է շրջակա միջավայրի այնպիսի գործոնների հետևանքով, […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք, մահ չկա

11:07 07.04.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը ապրիլի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓19 նոր դեպք ✓2683 թեստավորում ✓18 առողջացած ✓0 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 629 դեպք, որոնցից 410 270-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8619 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 991 158 թեստավորում:

̰
Առողջապահության փոխնախարարն այցելել է Ալավերդու բժշկական կենտրոն

18:38 06.04.2022

Մարզային բժշկական կենտրոնների համաչափ զարգացումն առողջապահության նախարարության առաջնահերթություններից են: Բժշկական ծառայությունների որակի, մատչելիության և հասանելիության ապահովմանն են ուղղված նաև ոլորտի պատասխանատուների մարզային այցերը: Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը եղել է Ալավերդու բժշկական կենտրոնում: Քննարկվել են մամոգրաֆիայի ազգային ծրագրի իրականացման մեխանիզմները, արդյունավետությունը, կանանց մասնակցության բարձրացման անհրաժեշտությունը, իրազեկմանն ուղղված հետագա քայլերը, Լոռու մարզում ծրագրի իրականացման արդյունքները: Վանաձորում կրծքագեղձի […]

̰
Հոգեբանը տագնապը հաղթահարելու երեք վտանգավոր միջոց է անվանել

18:30 06.04.2022

Կլինիկական հոգեբան Ջուլի Սմիթը բացատրել է, թե ինչու անհանգստությունը նվազեցնելուն շատ մեթոդներ չեն օգնում, այլ միայն սրում են իրավիճակը: Իր TikTok-ի էջում նա մանրամասնել է անհանգստության դեմ պայքարի երեք վտանգավոր եղանակ: Սմիթի խոսքերով` տեխնիկաներից շատերը, որոնք առաջին հայացքից կարող են թվալ, թե բարելավում են վիճակը սթրեսի և ավելորդ անհանգստության ժամանակ, ընդհակառակը, անօգուտ են կամ նույնիսկ […]

̰
Երկրում ունենք մահացության մտահոգիչ միտումներ․ Արմեն Մուրադյան

15:51 06.04.2022

«Հերացի» վերլուծականն ուսումնասիրել է Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալները, որոնք վկայում են, որ 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում գրանցվել է մահվան 6030 դեպք, որը 11%-ով ավելին է 2021 և 21%-ով՝ 2020 թվականների նույն ժամանակահատվածի ցուցանիշներից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Թեև այս տարվա առաջին երկու ամիսներին ընթանում էր նոր […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 16 նոր դեպք

11:02 06.04.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը ապրիլի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓16 նոր դեպք ✓2479 թեստավորում ✓23 առողջացած ✓0 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 610 դեպք, որոնցից 410 252-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8619 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 988 475 թեստավորում:

̰
ԱՀԿ-ն հայտնել է մեկ շաբաթում աշխարհում COVID-19-ից մահացության 43%-ով նվազման մասին

10:41 06.04.2022

Անցած շաբաթ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 10 351 818 մարդ, մահացել՝ 26 285-ը։ Մահվան ելքով դեպքերի թիվը նվազել է 43 տոկոսով՝ համեմատած նախորդ 7-օրյա ժամանակահատվածի հետ, իսկ վարակման դեպքերի թիվը նվազել է 16 տոկոսով։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, փոխանցում է TASS-ը։ Վարակման դեպքերի թվի նվազում է դիտվել ԱՀԿ-ի բոլոր՝ 6 տարածաշրջաններում՝ Աֆրիկայում […]

̰
Շարժական մամոգրաֆը շուտով կլինի Տավուշի մարզում

23:15 05.04.2022

Անվճար մամոգրաֆիկ հետազոտությունների իրականացման կազմակերպչական աշխատանքները վերահսկելու նպատակով փոխնախարար Արմեն Նազարյանն այցելել է Տավուշի մարզ: Փոխնախարարը ընդգծել է, որ մարզի բուժհաստատությունները պետք է բարձր պատասխանատվություն ցուցաբերեն ծրագրի իրագործման հարցում և ապահովեն Տավուշի մարզի 50-69 տարեկան կանանց բարձր ներգրավվածությունը: Արմեն Նազարյանը կարևորել է մամոգրաֆիկ հետազոտությունների անհրաժեշտությունը հիվանդության վաղ հայտնաբերման և բուժման տեսանկյունից: Շարժական մամոգրաֆն, ըստ սահմանված […]

̰
Առողջապահության փոխնախարարն այցելել է Ալավերդու բժշկական կենտրոն

17:52 05.04.2022

Մարզային բժշկական կենտրոնների համաչափ զարգացումն առողջապահության նախարարության առաջնահերթություններից է: Բժշկական ծառայությունների որակի, մատչելիության և հասանելիության ապահովմանն է ուղղված նաև ոլորտի պատասխանատուների մարզային այցերը: Լոռու մարզ ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը եղել է Ալավերդու բժշկական կենտրոնում: Քննարկվել են մամոգրաֆիայի ազգային ծրագրի իրականացման մեխանիզմները, արդյունավետությունը, կանանց մասնակցության բարձրացման անհրաժեշտությունը, իրազեկմանն ուղղված հետագա քայլերը, Լոռու մարզում ծրագրի իրականացման […]

̰
̰
Ձկների օգուտն ու վնասը՝ ըստ բժիշկ Մյասնիկովի

12:55 05.04.2022

Սրտաբան Ալեքսանդր Մյասնիկովն իր «Ամենակարևորի մասին» հաղորդման մեջ քննարկել է ձկների պոտենցիալ օգուտներն ու վնասները։ Ի վերջո, այդ ձկներն առաջարկվում են տարբեր դիետաներում որպես չափազանց օգտակար և գրեթե կենսական նշանակություն ունեցող մթերք։ Ձկների հետ կապված հիմնական վտանգը համարվում է սնդիկի կուտակումը։ «Այո, իսկապես, խոշոր ծովային ձկները, գիշատիչ ձկները, հատկապես թյունոսը, սաղմոնը, կուտակում են մեծ քանակությամբ […]

̰
Կաթ՝ չիայի սերմերով. ինչու՞ է դա օգտակար

12:42 05.04.2022

Եթե ​​սիրում եք կաթ և յոգուրտներ, աշխատեք դրանք «դատարկ» չօգտագործել։ Օրինակ՝ ավելացնել մի գդալ չիայի սերմեր։ Ինչու՞ է օգտակար սննդակարգը չիայի սերմերով հարստացնելը: «Չիայի սերմերը պարունակում են 18% սպիտակուց, 30% ճարպ, ցածր ածխաջրեր (մոտ 7-8 գ 100 գ մթերքի մեջ), և 100 գ սննդային մանրաթելերը գերազանցում են անհրաժեշտ օրական չափաբաժինը: Հետաքրքիր է չիայի ճարպաթթուների բաղադրությունը։ […]

̰
Օքսֆորդի գիտնականները դեմենցիայի դեմ դեղամիջոց են գտել

12:00 05.04.2022

Նախկինում հիվանդությունը ենթակա չէր արդյունավետ բուժման, բեկումնային է դարձել նյութի հայտնաբերումը, որն, ըստ էության, առաջացնում է դեմենցիա: Գիտնականները նախկինում չէին կարողանում գտնել այս նյութը, այդ պատճառով էլ չէր հաջողվում  հաղթահարել դեմենցիան: Այս ուսումնասիրությունների հիման վրա դեղամիջոց է մշակվել, որը ոչնչացնում է վնասակար նյութը և կանխում հիվանդության առաջացումը, գրում է Daily Mail-ը։ Մինչ այժմ դեղամիջոցը փորձարկվել […]

̰ ̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք, մահացել է 2 քաղաքացի

11:09 05.04.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը ապրիլի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓13 նոր դեպք ✓2733 թեստավորում ✓105 առողջացած ✓2 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 594 դեպք, որոնցից 410 229-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8619 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 985 996 թեստավորում:

̰
BACK_TO_TOP