11:23 04.04.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը ապրիլի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓7 նոր դեպք ✓2048 թեստավորում ✓18 առողջացած ✓0 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 581 դեպք, որոնցից 410 124-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8617 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 983 263 թեստավորում:
10:33 04.04.2022
Առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստում քննարկվել են պրենատալ սքրինինգի, բնածին արատների և գենետիկ հիվանդությունների վաղ պրենատալ ախտորոշման մեթոդների բարելավմանն առնչվող հարցեր։ Ներկայացվել են 2015-2021 թվականների ընթացքում ՀՀ-ում իրականացված արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունների վերլուծության արդյունքները, հնչել են առաջարկներ` գինեկոլոգիական հիվանդների վաղ հայտնաբերման համար կիրառվող միջոցառումների և սքրինինգային հետազոտությունների վերաբերյալ։
10:18 04.04.2022
Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ապրիլի 3-ի դրությամբ կատարվել է 2 131 421 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 1 114 714, երկրորդ դեղաչափ` 976 425, բուստեր` 37 414։
23:30 03.04.2022
Գիտնականները հայտարարել են, որ արտիճուկն արդյունավետ է մի շարք վտանգավոր հիվանդությունների կանխարգելման համար։ Նրանք համոզված են, որ այդ բույսի օգտագործումը կարող է օգնել մարդուն ապրել մինչև խորը ծերություն,- հայտնում է Medic Forum-ը։ «Իր հակաքաղցկեղային, խոլեստերինը իջեցնող հատկություններով և միացություններով, որոնք նվազեցնում են տարիքային հիվանդությունների ռիսկը՝ արտիճուկը երկար և առողջ ապրելու գրավական է»- ասում են փորձագետները: […]
22:42 03.04.2022
133 կիլոգրամ կշռող կինը կիսով չափ նիհարել է միայն այն բանի շնորհիվ, որ հրաժարվել է ածխաջրեր պարունակող մթերքից։ Նրա հաջողության գաղտնիքը բացահայտել է Express edition-ը։ Դեզիրե անունով բրիտանուհին ամբողջ կյանքում ավելորդ քաշ է ունեցել։ Երբ հինգ տարեկան էր, կշռում էր 40 կիլոգրամ։ Ութ տարեկանում վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել, ինչն էլ դարձել է […]
20:11 03.04.2022
Տրամադրության կտրուկ փոփոխությունները, սրտի բաբախյունը, ձեռքերի դողը, առատ քրտնարտադրությունը և քաշի կորուստը կարող են լինել վտանգավոր հիվանդության՝ հիպերթիրեոզի (թիրեոտոքսիկոզ) ախտանիշի ցուցիչ, որը վահանաձև գեղձի հորմոնների գերարտադրություն է: Այս մասին «Moscow speaking» ռադիոկայանին ասել է էնդոկրինոլոգ Մարիա Սվիրիդովան։ Բժիշկը նշել է, որ դա բնորոշ է թիրոտոքսիկոզին. «Մարդն անկախ տարիքից հանկարծ սկսում է նիհարել, զգում է, որ […]
19:40 03.04.2022
ՌԴ դիետոլոգների ազգային ասոցիացիայի անդամ Նատալյա Կրուգլովան զգուշացրել է, որ թթու, տապակած և կծու սնունդը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց համար։ Այս մասին հայտնում է «Մոսկվա 24»-ը։ Մասնագետի խոսքով՝ առանձնահատուկ խնամքի կարիք ունեն մարսողական համակարգի հիվանդություններով տառապողները։ Սննդաբանը նրանց խորհուրդ է տվել դատարկ ստամոքսին չուտել թթու սնունդ, այդ թվում՝ բանջարեղեն և մրգեր։ Տապակած և […]
18:43 03.04.2022
Մոսկվայի առողջապահության վարչության գլխավոր էնդոկրինոլոգ Միխայիլ Անցիֆերովը նշել է, որ շաքարախտի առկայության դեպքում պետք է խուսափել մեծ քանակությամբ հեշտությամբ մարսվող, պարզ ածխաջրեր պարունակող մթերքներից, ինչպիսիք են շաքարավազը, մեղրը, մուրաբան, հյութերը, քանի որ դրանք արագ բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը: Վնասակար մթերքներից էնդոկրինոլոգը նշել է նաև կենդանական ճարպեր պարունակող մթերքները՝ բեկոն, ապխտած երշիկեղեն, ճարպոտ միս: […]
14:37 03.04.2022
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 16828-ով՝ հասնելով 17896866-ի։ Այս մասին կիրակի օրը հայտնել են վարակների վերահսկման դաշնային շտաբից: Ռուսաստանում կորոնավիրուսով հոսպիտալացումների թիվն օրական ավելացել է 1981-ով, ինչը 45,1%-ով պակաս է նախորդ օրվա համեմատ։ Հոսպիտալացումների թվի նվազում է գրանցվել 71 մարզում։ Մեկ օր առաջ գրանցվել էր 3605 հոսպիտալացում։ Ապաքինվածների թիվն ավելացել […]
14:17 03.04.2022
Կայացել է առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստ, որի ընթացքում ներկայացվել են 2015-2021 թվականների ընթացքում ՀՀ-ում իրականացված արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինիգ հետազոտությունների վերլուծության արդյունքները, հնչել են առաջարկներ` գինեկոլոգիական հիվանդների վաղ հայտնաբերման համար կիրառվող միջոցառումների և սքրինինգ հետազոտությունների վերաբերյալ։ Քննարկվել են պրենատալ սքրինիգի, բնածին արատների և գենետիկ հիվանդությունների վաղ պրենատալ ախտորոշման մեթոդների բարելավմանն առնչվող […]
11:38 03.04.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը ապրիլի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓22 նոր դեպք ✓1784 թեստավորում ✓26 առողջացած ✓1 մահվան դեպք:
22:43 02.04.2022
Առողջ ապրելակերպի փորձագետ Եկատերինա Դավիդովան Moslenta-ին տված հարցազրույցում նշել է օրգանիզմի համար շաքարավազի ամենաանվտանգ փոխարինողը։ «Այսօր աշխարհում ավելի ու ավելի շատ մարդիկ հավատարիմ են առողջ սննդակարգին: Շաքարավազի կրճատումը խելամիտ սպառմանն ու առողջ ապրելակերպին անցնելու անբաժանելի մասն է: Այնուամենայնիվ, նման սահմանափակումները հաճախ դժվար է ընկալում մեր օրգանիզմը»,- ասել է նա: Մասնագետը բացատրել է, որ կարևոր է […]
19:45 02.04.2022
Կորոնավիրուսով վարակված անձանց թվաքանակն ամբողջ աշխարհում հասել է 489 միլիոն 612 հազար 899-ի։ Աշխարհում վիրուսի տարածման սկզբից մինչ օրս մահացել է 6 միլիոն 148 հազար 487 մարդ։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել է Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանը։ Ավելի քան 20 միլիոն վարակման դեպք ունեցող երկրներն են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան:
12:59 02.04.2022
Այսօր աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է 2007 թվականի դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի 76-րդ լիագումար նիստի ժամանակ, Քաթարի թագավորության առաջարկով, որոշում է կայացվել ապրիլի 2-ը նշել որպես Աուտիզմի իրազեկման օր: Աուտիզմը կամ աուտիստիկ սպեկտորի խանգարումը ազդում է զարգացման երեք ոլորտների վրա` սոցիալական փոխհարաբերությունների, կոմունիկացիայի եւ վարքի, որն արտահայտվում է մինչև երեխայի 3 տարեկանը: Հիվանդության պատճառներն ամբողջ աշխարհում […]
12:12 02.04.2022
ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի նախկին օգնականը ևս մեկ տարեդարձ է նշել և բացահայտել գաղտնիքը, որն օգնել է նրան ապրել մինչև 109 տարի։ Այս մասին հայտնում է KLAS-TV-ն։ Պաուլինա Կուկը նշել է իր հոբելյանը Նևադայի Հենդերսոն քաղաքում գտնվող Poets Walk Memory Care-ում: Հաստատության աշխատակիցները երեկույթ են կազմակերպել, որին ներկա են եղել նրա ընկերներն ու հարազատները։ Լրագրողները […]
11:05 02.04.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը ապրիլի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓12 նոր դեպք ✓2145 թեստավորում ✓38 առողջացած ✓0 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 522 դեպք, որոնցից 410 080-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8616 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 979 431 թեստավորում:
10:48 02.04.2022
Թերապևտ Նադեժդա Չերնիշովան անվանել է առողջության վրա եղանակի փոփոխությունների հետևանքները։ Այս մասին հայտնում է RT-ն։ Բժիշկը նշել է, որ առողջ մարդու օրգանիզմը կարող է հարմարվել անգամ եղանակի կտրուկ փոփոխություններին։ Նրա խոսքով, խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ սրտանոթային համակարգը ժամանակ չի ունենում վերականգնվելու համար։ «Ուստի այս բոլոր խնդիրները վերաբերում են քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց կամ […]
19:50 01.04.2022
Հոգեկան առողջության ոլորտի շարունակական զարգացում, հասանելի, մատչելի, արդիական, բարձր որակի ծառայությունների տրամադրում. այս ամենն ապահովելու համար առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ` ստեղծվել է 40-ից ավելի կազմակերպությունների «Հոգեկան առողջություն» կոալիցիա, որոնց անդամների միջև կնքվել է գործակցության հուշագիր: Նպատակը` Հայաստանում COVID-19 համավարակով և հետպատերազմյան շրջանում հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված` մարտահրավերներին դիմակայելն է և հոգեկան առողջության ծառայություններն […]
19:27 01.04.2022
ԱՀ առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19)-ի դեմ «Պֆայզեր» BNT162b2/Comirnaty (Pfizer-BioNTech) պատվաստանյութը ներկրվել է Արցախ: Այս մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը: «COVID-19-ի դեմ «Պֆայզեր» պատվաստանյութի ձեռքբերված խմբաքանակը տրամադրվել է ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնին: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «Պֆայզեր» BNT162b2/Comirnaty (Pfizer-BioNTech) պատվաստանյութով պատվաստումային գործընթացի կազմակերպումը ապահովվում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով […]
11:11 01.04.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը ապրիլի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓21 նոր դեպք ✓2063 թեստավորում ✓55 առողջացած ✓3 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 540 դեպք, որոնցից 410 042-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8616 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 977 286 թեստավորում:
09:07 01.04.2022
Հարավային Կորեայի դատախազությունը պաշտոնական մեղադրանքներ է ներկայացրել երկրի բնակչուհուն, որը դարձել է «օմիկրոն» շտամով վարակվելու հաստատված դեպքի առաջին հիվանդը: Ինչպես ուրբաթ հայտնել է Yonhap գործակալությունը, իրավաբանական գործողության համար հիմք է հանդիսացել կեղծ տեղեկությունների տրամադրումը։ Իրավապահ մարմինները կնոջը չեն ձերբակալել, նրան կասկածում են ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի մասին օրենքը խախտելու մեջ։ Գործը փոխանցվել է Ինչհոն քաղաքի […]
08:36 01.04.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի և Արագ արձագանքման բժշկական թիմերի (EMT) քարտուղարության հետ ավարտել են նախապատրաստական քննարկումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2022 թվականի աշնանը համաշխարհային համբավ վայելող Արագ արձագանքման բժշկական թիմերի բարձր մակարդակի 5-րդ գլոբալ հանդիպումն անցկացնել Հայաստանում: Հիշեցնենք, որ ԱԱԲԹ թվով 3-րդ հանդիպումը կայացել է 2016 թվականին Հոնկոնգում, 4-րդը՝ 2019 […]
21:27 31.03.2022
COVID-19-ը կլինի մարդկության պատմության վերջին համաճարակը, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը՝ ելույթ ունենալով Դուբայում Համաշխարհային կառավարության գագաթնաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ակնհայտ է, որ կորոնավիրուսը լինելու է մարդկության պատմության վերջին համաճարակը։ Այս պատուհասը դարձել է ավելին, քան պարզապես առողջական ճգնաժամ։ Կորոնավիրուսը խլել է ավելի քան վեց միլիոն մարդու կյանք։ Առողջապահական համակարգերը խաթարվել […]
20:51 31.03.2022
Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 140 հազար 204-ի, վերջին 24 ժամում երկրում մահացել է 46 քաղաքացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Երկրում վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսի 2487 նոր դեպք, որից 355-ը հոսպիտալացվել է: Իրանում գրանցված ընդհանուր 7 մլն 162 հազար 220 դեպքից 6 մլն 873 հազար 642-ը առողջացել կամ դուրս […]
11:04 31.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓21 նոր դեպք ✓2024 թեստավորում ✓108 առողջացած ✓2 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 519 դեպք, որոնցից 409 987-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8613 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 975 223 թեստավորում:
21:17 30.03.2022
Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հինգ անձինք շարունակում են ստացիոնար բուժում ստանալ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բժշկական հաստատություններում, տեղեկացրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում են կազդուրման փուլում, առաջիկա օրերին դուրս են գրվելու բուժհաստատություններից։ Երևան տեղափոխված […]
11:10 30.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓14 նոր դեպք ✓1998 թեստավորում ✓26 առողջացած ✓0 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 498 դեպք, որոնցից 409 879-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8611 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 973 199 թեստավորում:
09:14 30.03.2022
Անցած շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդությամբ է վարակվել ավելի քան 10 մլն մարդ (10 805 132), մահացել՝ 45 711-ը։ Մահվան ելքով դեպքերի թիվը, համեմատած նախորդ 7-օրյա ժամանակահատվածի հետ, աճել է 43%-ով, իսկ վարակման դեպքերի թիվը նվազել է 14%-ով։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է Ամերիկյան տարածաշրջանի որոշ երկրներում COVID-19-ից մահվան […]