17:36 18.12.2021
Չնայած պատվաստումների ամբողջ աշխատանքների կազմակերպումը պոլիկլինիկաների և ամբուլատորիաների գործառույթն է, բայց քաղաքացիների հարմարավետության համար Գյումրի բժշկական կենտրոնի ընդունարանում ևս արդեն երկու ամիս է գործում է պատվաստման կետ։ Մարզի միակ բազմապրոֆիլ բուժկենտրոնում դիմելիությունն էլ ցածր չէ։
Պատվաստման ցուցանիշը Հանրապետությունում դրական տեղաշարժով է՝ անցած ամիսների համեմատ, բայց դեռ գոհացուցիչ չէ, այս մասին Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողներին ասել է ՀՀ առողջապահության նախարարաի տեղակալ Արտակ Ջումայանը։
Հաշվի առնելով արտագնա աշխատանքից վերադարձող քաղաքացիների հոսքը, կրկնակի պատվաստման պահանջից խուսափելու համար նախարարի հրամանում կատարվել է փոփոխություն։
«Փոփոխություն արվեց որոշման մեջ, որ արտագնա աշխատանքից վերադարձողները գան, ներկայանան պոլիկլինիկա, ներկայացնեն իրենց սերտիֆիկատները՝ կապ չունի Ռուսաստանում, Ֆրանսիայում, թե որտեղ են պատվաստվել, տվյալները մուտք կարվեն մեր ԱՐՄԵԴ համակարգ և կհաշվառվեն բազայում որպես պատվաստված քաղաքացիներ»,- ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը։
Իսկ ինչ ազդեցություն ունեցավ պարտադիր պատվաստման կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պահանջը աշխատող քաղաքացիների նկատմամբ։ Ըստ փոխնախարարի, այս որոշման արդյունքում Հանրապետությունում կտրուկ ավելացել է պատվաստված քաղաքացիների թիվը, որն էլ նպաստել է վիրուսի տարածումը կանխելուն։
«Արդյունքների մասով կարող եմ ասել հետևյալը, որ մենք մինչ այդ ունեինք 5-7 հազար օրական պատվաստում և մենք հասանք 20-25 հազարի՝ որոշման արդյունքում։ Մենք այսօր ունենք արդեն մեկ միլիոն 600 հազար պատվաստված, որից 600 հազարը երկու դեղաչափ ստացած պացիենտներն են»,- նշել է փոխնախարարը։
Հանրապետությունում չորս տեսակի պատվաստանյութեր են առկա , բուժհաստատություններ պահանջված քանակի դեղաչափերը ժամանակին մատակարարվում են։ Անհրաժեշտության դեպքում 12 տարեկանից բարձր երեխաները ևս կարող են պատվաստվել։
Շուտով շրջանառության կդրվի նաև Հայաստանում արտադրվող «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը։ Ցանկության դեպքում բուստեր, այսինքն՝ խթանիչ դեղաչափով կարող են պատվաստվել Սպուտնիկ պատվաստանյութի երկու դեղաչափերը ստացած քաղաքացիները։ Ամանորի օրերին ևս բուժհաստատություններում թեստավորման ու պատվաստման գործընթացը կշարունակվի, նախատեսվում են նաև շրջիկ խմբերի բակային այցեր։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...