Սննդաբանն ասել է՝ ինչպես ուտել և չգիրանալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+17.09 oC

Սննդաբանն ասել է՝ ինչպես ուտել և չգիրանալ

22:23 18.04.2021

Ուտելուց հաճույք ստանալը և ավելորդ քաշ չհավաքելը միանգամայն հնարավոր է. կարևոր է պահպանել մի քանի պարզ կանոն։ Այս մասին Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է բժիշկ-գաստրոէնտերոլոգ և սննդաբան, բ.գ.թ. Իրինա Բերեժնայան:

Քաշի ավելացումը կախված է ոչ միայն սննդամթերքի որակից և քանակից, այլև արտաքին գործոններից: Ավելորդ կիլոգրամներ չհավաքելու համար հարկավոր է փորձել լուռ ուտել և լինել հանգիստ վիճակում, խորհուրդ է տվել Իրինա Բերեժնայան: Նա նշել է, որ, օրինակ, հեռուստացույցի առջև ուտող մարդիկ ավելի արագ են գիրանում, քան նրանք, ովքեր արտաքին խթանիչների պատճառով չեն շեղվում սննդից:

«Մարդը պետք է սնվի հանգիստ վիճակում: Միևնույն ժամանակ, չի կարելի ուտելիս հեռուստացույց դիտել, չի կարելի երաժշտություն լսել: Միայն այսպես մարդը կարող է ընկալել սննդի ամբողջ գեղեցկությունը, ստանալ համային զգացողություններ, վայելել սննդի որակը և հաճույք ստանալ։ Այդ ժամանակ մարդն ավելի դանդաղ է ուտում և այնքան, որքան հարկավոր է»,- ասել է սննդաբանը:

Հարկավոր է նաև հրաժարվել ոտքի վրա կամ քայլելիս, վազելիս ուտելուց, քանի որ նման սովորությունը չափից շատ ուտելու պատճառ է դառնում:

«Երբ մարդն ուտում է կանգնած վիճակում կամ քայլելիս, նա վատ է ծամում սնունդը և կուլ տալիս մեծ կտորներ, ինչն ավելացնում է աղեստամոքսային տրակտի ծանրաբեռնվածությունը: Քայլելիս մարդը նաև չի ունենում հագեցվածության զգացողություն, այդ պատճառով կարող է ուտել շատ ավելի, քան պետք էր»,- բացատրել է Իրինա Բերեժնայան:

Ավելի վաղ ShantNews-ը հայտնել էր՝ որոնք են ոտքի վրա ուտելու վտանգները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP