Պատվաստանյութերն արդյունավետ են նաև բրիտանական շտամի դեպքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.99 oC

Պատվաստանյութերն արդյունավետ են նաև բրիտանական շտամի դեպքում

14:35 13.04.2021

Գիտնականները չեն գտել ապացույցներ այն մասին, որ կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվելու դեպքում  հիվանդությունն ավելի ծանր ընթացք է ունենում և ավելի հաճախ է մահացու ելք գրանցվում, հայտնում է գիտական Lancet ամսագիրը:

Մեծ Բրիտանիայի մասնագետները COVID-19-ով հիվանդների անալիզների համեմատական վերլուծություն կատարելուց  հետո չեն հայտնաբերել ոչ մի հաստատում, որ հիվանդության ծանր ընթացքը կամ մահացությունը կապ ունեն շտամի  հետ:

Մեծ Բրիտանիայում հայտնաբերված շտամները չեն հանգեցնում COVID-19-ի ախտանշանների փոփոխության կամ հիվանդության տևողության վրա:

Հետազոտությունների հիման վրա  գիտնականները պարզել են, որ եղած պատվաստանյութերն արդյունավետ կլինեն նաև բրիտանական շտամի դեպքում: Սակայն գիտնականները վստահ են, որ բրիտանական շտամն ավելի արագ է տարածվում: Հիշեցնենք, որ մարտի 10-ին գիտնականները հետազոտել էին նոր շտամը և պարզել, որ այն կրկնակի մահացու է: Մուտացված շտամը հայտնաբերվել էր դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայում: Այն 70 տոկոսով ավելի արագ է տարածվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԻՊ-ի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ

20:11 27.06.2025

ՄԻՊ-ի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ՝ հունիսի 27-ին տարբեր վայրերից ձերբակալված անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերին տեղում ծանոթանալու նպատակով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Այցի արդյունքները կամփոփվեն, գրավոր պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից և ըստ անհրաժեշտության` ՄԻՊ աշխատակազմը հանդես կգա հրապարակային»,-ասված է […] ...

SHANTNEWS

20:00 27.06.2025

SHANTNEWS

Կումանն ու Լապորտան հաշտվել են

19:54 27.06.2025

Կումանն ու Լապորտան հաշտվել են

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան և նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հաշտվել են։ Այն մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Նիդերլանդցի մասնագետը կազմակերպել է իր անունը կրող գոլֆի մրցաշար և հյուր է հրավիրել «Բարսելոնայի» նախագահին: Միջոցառման ժամանակ մարզիչը հայտարարել է, որ հաշտվել է Լապորտայի հետ: ...

Գլխավոր դատախազության վարչական շենքում բացվել է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան

19:46 27.06.2025

Գլխավոր դատախազության վարչական շենքում բացվել է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարմիր ժապավենի կտրման արարողությամբ այսօր ազդարարեցին Գլխավոր դատախազության վարչական շենքում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի պաշտոնական բացման մասին: Իրավաբանական լաբորատորիայի ձևավորման հիմքը Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումն է, ինչպես նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի, ՀՀ գլխավոր […] ...

Նոր սերունդ՝ նոր հնչողություն. կստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ

19:40 27.06.2025

Նոր սերունդ՝ նոր հնչողություն. կստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հենքի վրա կստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ: Նախագծի նպատակը համայնքային մնայուն կառույցի հիմնումն է, որը կդառնա Երևանի մշակութային դեսպանը համաշխարհային բեմում: Նախագծի մանրամասներն ու զարգացման ծրագրերը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին է ներկայացրել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նախաձեռնությունը կդառնա կամուրջ կրթական համակարգի և պրոֆեսիոնալ երաժշտական […] ...

Խաչանովի առաջին մրցակիցը «Ուիմբլդոնում»

19:30 27.06.2025

Խաչանովի առաջին մրցակիցը «Ուիմբլդոնում»

Մեծ Բրիտանիայում կայացել է թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի վիճակահանությունը: Աշխարհի 19-րդ ռակետ Կարեն Խաչանովի առաջին մրցակիցն է ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդը: 30-ամյա ամերիկացու հետ Կարենը հանդիպել է 5 անգամ և հաղթել բոլոր մրցավեճերում: Այդ խաղերից մեկը 2021 թվականի «Ուիմբլդոնում» էր, երբ Խաչանովը հասավ քառորդ եզրափակիչ: Թենիսիստների նախորդ հանդիպումը կայացել է հունիսի […] ...

BACK_TO_TOP