18:15 22.03.2021
Գյումրիում տեղի է ունեցել բժիշկների հայ-ֆրանսիական համատեղ կոնֆերանս, որին մասնակցել են օրթոպեդիայի և վնասվածքաբանության ոլորտի առաջատար մասնագետները։ Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են այն նորագույն մեթոդները, որոնց ներդրմամբ հնարավոր է տեղում կազմակերպել պատերազմում ծանր վիրավորումներ ստացած զինծառայողների ու կամավորականների բուժումն ու վերականգնումը։
«Հոկտեմբերից սկսած, Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ մենք արդեն Հայաստան ենք ուղարկել 24 բժիշկների, նաև նորագույն բժշկական սարքավորումներ ու դեղորայք, որպեսզի մեր բժշկական խմբերը տեղում պատերազմի օրերին ինքնուրույն աշխատելու հնարավորություն ունենային։ Հիմա եկել ենք բժիշկների նոր խմբով, որ մեր գիտելիքներն ու փորձը փոխանցենք տեղի մասնագետներին»,- Shantnews-ի հետ զրույցում ասել է Փարիզի համալսարանական հիվանդանոցի արտաքին կապերի վարչության տնօրեն Վաբեր Ֆլորենսը։
Ֆրանսիացի վնասվածքաբաններն ու օրթոպեդներն այցելությունների ընթացքում հետազոտել են պատերազմում ծանր վիրավորումներ ստացած հարյուրավոր զինվորների, որոնց վնասվածքները խորն են ու բարդ, երկարատև բուժում են պահանջում։ Մասնագետները լուրջ հետազոտություններ են անցկացրել հատկապես ֆոսֆորային զենքերից ստացված այրվածքներով վիրավորներին։
«Մեր խումբն առաջինն էր, որ Այրվածքաբանության կենտրոնի բժիշկների հետ միասին առաջին քայլն արեց, լուրջ փորձն արեց ապացուցողական՝ ցույց տալու, որ այս այրվածքները ուղղակի կապ ունեն ֆոսֆորի օգտագործման հետ։ Ցավոք, դժվար էր բավականին ժամանակ անց ուղղակի ապացույցներ գտնելը, բայց կան ակնհայտություններ, որոնք ապացուցելու կարիք այլևս չկա, մենք այդ ակնհայտություններն ի ցույց դրեցինք աշխարհին»,- Shantnews-ին ասել է ֆրանսահայ վիրաբույժ Լևոն Խաչատրյանը։
Հայրենիքի պաշտպանի և Գյումրիի վերականգնողական կենտրոններում իրենց բուժումն են ստանում բազմաթիվ վիրավոր զինվորներ։ Բազմաթիվ խոր բեկորային վնասվածքներ ստացած տղաների կյանքերը փրկելու համար պատերազմի թեժ օրերին նաև անդամահատումներ շատ կատարվեցին։ Բուժմանը զուգահեռ կատարվում են պրոթեզավորումներ։
«Ցավոք, երբեմն անհրաժեշտ է լինում ավելի հարմարավետ պրոթեզ պատրաստելու համար կրկնակի ամպուտացիաներ կատարել, կրկին վիրահատել հիվանդին։ Փորձը ցույց է տալիս, որ ստորին վերջույթների ավելի կատարելագործված պրոթեզներ պատրաստելն հիմա հեշտ է, քան ձեռքերինը, որոնք զարգացած պրոթեզներ չեն ու, ցավոք, ավելի էսթետիկական բնույթ են կրում»,- նշել է ֆրանսիացի օրթոպեդ-վիրաբույժ Վերոնիկ Մօլինան։
Մեկ շաբաթվա ընթացքում Գյումրիում ֆրանսիացի օրթոպեդները իրականացնելու են նաև վիրահատություններ, որոնք պատերազմի մասնակիցների ու նրանց ընտանիքների անդամների համար լինելու են անվճար։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:20 07.08.2025
Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցիԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...
15:11 07.08.2025
Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակովՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...
14:51 07.08.2025
Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումըՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...
14:43 07.08.2025
Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառովԻսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...
14:35 07.08.2025
Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեցՕգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...