19:47 21.02.2021
Գիտնականների պարզ խորհուրդներին հետևելով՝ հնարավոր է ինքնուրույն երկարացնել երիտասարդությունը և ավելացնել կյանքի տևողությունը: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ ռադիո Sputnik–ին տված հարցազրույցում իր խորհուրդներով կիսվել է գերոնտոլոգ (ծերաբույժ), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Վլադիմիր Խավինսոնը:
Առաջին հերթին երկարակեցության գաղտնիքը ճիշտ սննդի մեջ է, նշել է գիտնականը: Ըստ նրա՝ այն մարդը, ով ցանկանում է հնարավորինս երկար երիտասարդ զգալ իրեն, պետք է սահմանափակի իր սննդակարգի կալորիականությունը և անպայման սննդակարգում ներառի մրգեր և բանջարեղեն:
Ճիշտ սնունդը հարկավոր է լրացնել ակտիվ կենսակերպով․ հիպոդինամիայի վերացումը կարևոր պայման է երիտասարդության և առողջության պահպանման համար, կարծում է գերոնտոլոգը։
Նրանք, ովքեր ձգտում են երկարակեցության, պետք է ամբողջովին հրաժարվեն նիկոտինից: Հարկավոր է նաև խուսափել մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելուց:
«Թունդ խմիչքների պարբերաբար ընդունումը հանգեցնում է վաղաժամ ծերացման արագացմանը: Ալկոհոլը թույն է լյարդի, ուղեղի բջիջների և սրտի համար: Փոքր չափաբաժիններով օրգանիզմը հաղթահարում է դա, բայց մեծ չափաբաժիններով` ոչ», – ընդգծել է գերոնտոլոգը:
Խավինսոնը նշել է, որ յուրաքանչյուր մարդ կարող է որոշումներ կայացնել, որոնք կփոխեն առօրյա սովորությունները, և այդ ժամանակ նա հնարավորություն կունենա ինքնուրույն երկարացնել իր երիտասարդությունն ու կյանքի տևողությունը:
19:53 20.08.2025
Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնիցՍահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:47 20.08.2025
Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱՀունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...
19:39 20.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ ՇուլյոկինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...
19:32 20.08.2025
Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլըOգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: ...
19:21 20.08.2025
Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համարՊենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի […] ...