17:28 18.11.2020
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-20-ը հայտարարվել է շաքարային դիաբետով (ՇԴ) հիվանդների կուրության և տեսողության խանգարումների կանխարգելման շաբաթ:
«Դիաբետը դատավճիռ չէ, այն կանխարգելվող և բուժվող հիվանդություն է:
1991 թվականից Դիաբետի միջազգային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ նոյեմբերի 14-ն աշխարհում նշվում է որպես Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր: Այս տարի ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում նոյեմբերի 14-20-ը հայտարարվել է շաքարային դիաբետով (ՇԴ) հիվանդների կուրության և տեսողության խանգարումների կանխարգելման շաբաթ: Այն նպատակ ունի հասարակության ուշադրությունը բևեռել շաքարային դիաբետի հիմնախնդիրներին և բարձրացնել բնակչության իրազեկվածությունը հիվանդության վերաբերյալ:
Ինչպես Հայաստանի, անպես էլ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների առողջապահության համակարգերի գերակա խնդիրներից են` բարելավել ՇԴ հիվանդների բուժման արդյունավետությունը, կանխել բարդությունների առաջացումը, ներդնել դիաբետիկ ռետինոպաթիայի սքրինինգային ծրագրեր` կանխելով ՇԴ հիվանդների տեսողության խանգարումը և կորուստը:
Նոյեմբերի 18-ին ԱԿՀ կողմից կազմակերպված դիաբետիկ ռետինոպաթիաների սքրինինգների իրականացման վերաբերյալ համաժողովին ներկայացվել է Հայաստանի փորձը:
ԱՀԿ կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն` աշխարհում.
COVID-19 տվյալները փաստում են, որ հիվանդության ընթացքը և այդ հիվանդությունից մահացածների գերակշռող մասի մոտ առկա են եղել ուղեկցող հիվանդություններ` սրտանոթային հիվանդություններ և ՇԴ:
Համավարակի պայմաններում ՇԴ հիվանդներն ավելի վտանգված են այդ հիվանդության ծանր ընթացքի` բարդությունների առաջացման և ելքի տեսակետից և խուսափում են դիմել բժշկական հաստատություններ գանգատների դեպքում, ինչն անթույլատրելի է, ավելին` անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի»:
17:58 01.07.2025
Հրդեհ՝ Նոր Հաճն քաղաքումՀուլիսի 1-ին՝ ժամը 12:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի տանիքում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչություններից հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և օպերատիվ խումբ: Պարզվել է, […] ...
17:55 01.07.2025
58-ամյա բաղրամյանցու տանը թմրանյութ է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բաղրամյան գյուղի 58-ամյա բնակիչը տանը պահում է կանեփից պատրաստած զանգվածներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 27-ին կատարված զննությամբ 58-ամյա բաղրամյանցին ներկայացրել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր շուրջ 13 գրամ զանգվածով 5 փաթեթ։ Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
17:50 01.07.2025
Վազանցի հետ կապված վեճ ու դանակահարություն Մուշավանում. մեղադրանքը՝ սպանության փորձՀունիսի 22-ի գիշերը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում էր ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Հայտնել էին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մուշավան թաղամասում դանակահարված 37-ամյա տղամարդու: Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների […] ...
17:44 01.07.2025
Քննարկվել է հսկիչ նշաններով դրոշմավորման համակարգի զարգացմանն առնչվող նախաձեռնությունըՆախաձեռնությունը հիմնականում վերաբերում է հսկիչ նշաններով դրոշմավորման կամ QR կոդերով դրոշմավորման համակարգի զարգացմանը. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ հուլիսի 1-ին գումարված արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը: Զեկուցողի տեղեկացմամբ առաջարկվող փոփոխությունների առաջին խումբը վերաբերում է տեղեկատվության՝ հարկային մարմնին փոխանցմանը: Ներկայում հսկիչ նշանների […] ...
17:40 01.07.2025
Սեուլում կկայանա միջազգային երաժշտական 20-րդ մրցույթը. ԿԳՄՍՆ2025 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 10-ը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կայանալու է Սեուլի միջազգային երաժշտական 20-րդ մրցույթը: Մրցույթն անցկացվելու է «Ջութակ անվանակարգում»: Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://seoulcompetition.com/en/: ...