12:03 18.11.2020
Նախորդ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների թիվն աշխարհում աճել է ևս 4 միլիոնով, ինչը համավարակի սկզբից ամենաբարձր ցուցանիշն է։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է ավելի քան 59 հազարով։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային ակզմակերպությունը։
Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ նոյեմբերի 8-15-ն աշխարհում արձանագրվել է COVID-19-ի 3 977 223 նոր դեպք և 59 699 մահ։ Երկու ցուցանիշներն էլ աճել են դրան նախորդող շաբաթվա համեմատությամբ, երբ արձանագրվել էր 3 695 495 նոր դեպք և 54 835 մահ։
«Չնայած Եվրոպայի տարածաշրջանը շարունակում է հայտնել հիվանդների ամենամեծ թվի մասին (46 %), սակայն նախորդ շաբաթ այդ թիվը նվազել է 10 %-ով՝ հանրային առողջապահության ոլորտում և հասարակական ուժեղացված միջոցների շնորհիվ», – նշել են ԱՀԿ-ում։
Նոյեմբերի 8-15-ն ընկած ժամանակահատվածում միայն Եվրոպայում արձանագրվել է կորոնավիրուսի 1 840 085 նոր դեպք, 29 043 մարդ մահացել է։ Իսկ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում մեկ շաբաթում վարակվածների թիվն աճել է 1,45 միլիոնով, 19 հազար մարդ մահացել է։
Հարավային Ասիայում կորոնավիրուսով հիվանդացել է 373 հազար մարդ, ԱՄՆ-ում՝ ավելի քան 1 մլն, Հնդկաստանում՝ավելի քան 306 հազար։
23:00 19.08.2025
Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. ԱվինյանԵրևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...
22:51 19.08.2025
«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...
22:44 19.08.2025
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետԴեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...
22:35 19.08.2025
Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 10 օր է անցել: Դրա որոշ դրվագներին անդրադարձավ վարչապետը՝ հասարակությանը հասցեագրված իր ուղերձում: Հատկապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող թեման այսօր նաև Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման գլխավոր թեմաներից էր: Այս ու այլ հարցեի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:24 19.08.2025
Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակըՖուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 21-23-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արտյոմ Դավիդով – «Նոա» Ալբերտ Ավետիսով – «Նոա» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ» Սարգիս Դերձակյան – «Միկա» Պաշտպաններ Գոռ Վասիլյան – «Նոա» Նարեկ Պողոսյան – «Փյունիկ» Մարատ Բաբայան – ԲԿՄԱ Կարեն Հարությունյան – «Շիրակ» Կարեն […] ...
22:12 19.08.2025
Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համարԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...