Նոյեմբերի 7-ից Լեհաստանը փակում է ոչ պարենային խանութներն ու մշակութային հաստատությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

Նոյեմբերի 7-ից Լեհաստանը փակում է ոչ պարենային խանութներն ու մշակութային հաստատությունները

17:32 05.11.2020

Լեհաստանի իշխանությունները որոշել են փակել ոչ պարենային ապրանքների խանութները առևտրի կենտրոններում և բոլոր մշակութային հաստատություններում ՝ կորոնավիրուսի տարածմանը հակազդելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիչկին:

«Մշակութային բոլոր հաստատությունները ՝ թատրոններ, կինոթատրոններ, պատկերասրահներ ժամանակավորապես կփակվեն։ Մենք ցանկանում ենք սահմանափակել տեղաշարժն ու շփումները, սրանք են արդյունավետ միջոցները»,- ասել է վարչապետ Մաթեուշ Մորավիչկին։

Ըստ վարչապետի, առևտրի կենտրոններում կգործեն միայն մթերային խանութները, դեղատները և սպասարկման կետերը։ Իսկ հյուրանոցները կբացվեն միայն նրանց համար, ովքեր ճանապարհորդում են։ Նրա խոսքերով՝ բոլոր փոփոխություններն ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 7-ից և կտևեն առնվազն մինչև նոյեմբերի 29-ը: Ինչպես նախազգուշացրել է վարչապետը, եթե անվտանգության այս միջոցները ձախողվեն, իշխանությունները ստիպված կլինեն համապետական ​​կարանտին սահմանել: Մորավիչկինը նշել է նաև, որ Լեհաստանի իշխանությունները որոշել են բոլոր ուսանողներին ուղարկել հեռավար ուսուցման:

«Նոյեմբերը կլինի ամենաբարդ շրջանը։ Պանդեմիան զարգանում է, և մեր պատասխանը պետք է որոշիչ լինի: Քաղաքացիներին և առողջապահական համակարգը պաշտպանելու համար անհրաժեշտ են նոր սահմանափակումներ»,- ասել է վարչապետը:

Մորավիչկիի խոսքերով՝ Լեհաստանի իշխանությունները կարող են համապետական ​​կարանտին մտցնել տեղաշարժման սահմանափակումներով, եթե կորոնավիրուսի տարածումը չդանդաղի:

«Մենք մեկ քայլ հեռավորության վրա ենք գտնվում համապետական ​​կարանտինից, այսինքն` ամբողջական արգելափակումից։ Մենք ստիպված կլինենք ներդնել կարանտինի ազգային նորմեր, ներառյալ ճանապարհորդության արգելքը, եթե համաճարակը ազդի ավելի քան 70-75 մարդու վրա՝ 100 հազար բնակչի հաշվով»,- հայտարարել է  վարչապետը:

«Առողջապահության համակարգը իր հնարավորությունների եզրին է»,- հավելել է Լեհաստանի առողջապահության նախարար Ադամ Նեդելսկին ՝ նշելով, որ մահացությունների թիվն աճում է․ «Մենք պետք է կտրուկ դադարեցնենք վարակների աճը»,- նշել է նա:

Համաճարակի ութ ամիսների ընթացքում Լեհաստանում 439 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել է 6,4 հազարը, առողջացել՝ 168 հազարը: Չորեքշաբթի օրը գրանցվել է ռեկորդ՝ օրական մահվան և հիվանդության նոր դեպքերի առումով` համապատասխանաբար 373 և 24 692: Հանրապետությունում աստիճանաբար սպառվում են հիվանդանոցային մահճակալները:

Լեհաստանում իշխանությունների կողմից հայտարարված համաճարակային ռեժիմը պահպանվում է մարտ ամսից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP